Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/279

Այս էջը սրբագրված չէ

1976-ին կազմվեց նոր կառավարություն՝ նախկին (1967-ից) պրեմիեր մինիստր Ս. Ռամգուլամի գլխավորությամբ: 1978-ի մարտին վերացվեց արտակարգ դրությունը:
ՍՍՀՄ–ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1968-ին:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Լեյբորիստական կուսակցություն (ԼԿ), ստեղծվել է 1936-ին: Մավրիկիոսական սոցիալ–դեմոկրատական կուսակցություն (ՄՍԴԿ), ստեղծվել է 1955-ին: Գործողության մահմեդական կոմիտե (ԳՄԿ), ստեղծվել է 1958-ին: ԼԿ, ՄՍԴԿ և ԳՄԿ կազմում են կառավարական կոալիցիա: Մավրիկիոսցիների մարտական շարժում (ՄՄՇ), ստեղծվել է 1970-ին:
Մ–ի արհմիությունների ֆեդերացիա, հիմնվել է 1960-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ: Մ–ի լեյբորիստական կոնգրես, ստեղծվել է 1963-ին:
Տնտեսությունը: Մ. օտարերկրյա կապիտալից կախյալ ագրարային երկիր է: Մշակում են շաքարեղեգ, ծխախոտ, բանան, հալվե, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանջարեղեն: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ: Կան շաքարեղեգի և թեյի վերամշակման գործարաններ, նավաշինարան: Մշակում են արհեստական ռուբին: Ավտոճանապարհների երկարությունը 2 հզ. կմ է (1977): Խոշոր նավահանգիստը Պորտ Լուին է: Կա միջազգային օդանավակայան: Արտահանում է շաքար, թեյ, ծխախոտ, մաթ, ներմուծում՝ սննդամթերք, մեքենաներ և սարքավորում, արդ. ապրանքներ: Առևտրական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ–ը, ՀԱՀ–ը, Ավստրալիան, Ֆրանսիան, Հնդկաստանը: Դրամական միավորը մավրիկիոսական ռուփին է: 7,7 մավրիկիոսական ռուփին = 1 դոլլարի (1979):
Լուսավորությունը: Պարտադիր կրթության մասին օրենք չկա, թեև տարրական դպրոց հաճախում է երեխաների ավելի քան 90%-ը: Մ–ի կրթական համակարգը նման է անգլիականին: 6-ամյա տարրական դպրոց ընդունվում են 5 տարեկանից: Միջնակարգը 7-ամյա է, ունի երկու աստիճան (5 + 2 տարի ուս. տևողությամբ): Մասնագիտական կրթություն են ստանում միջնակարգ դպրոցի I աստիճանի հիմքի վրա: Տարրական դպրոցի ուսուցիչները պատրաստվում են (երկու տարում) լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա: Բարձրագույն կրթություն տալիս է Պորտ Լուիի համալսարանը (1965): Պորտ Լուիում են գտնվում Մ–ի ինստ-ի (42 հզ. գիրք), Մունիցիպալային (ավելի քան 40 հզ. գիրք), Կարնեգիի (25 հզ. գիրք) գրադարանները, Պորտ Լուիի (1885), Պատմության (1950) թանգարանները, Գեղարվեստական պատկերասրահը (1921), Մ–ի հերբարիումը (1960):
Գրկ. Burgh-Edwardes S. B. de, The History of Mauritius, Լ., 1921; Tоussaint A., Port Louis. Deux siecles d’histoire, 1735-1935, Port Louis, 1936; Barnwell P. J., Tоussaint A., Short History of Mauritius, L., 1949.
ՄԱՎՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, մավրիտանական ոճ, Հյուսիսային Աֆրիկայում և Իսպանիայի հարավում XI–XV դարերում զարգացած միջնադարյան արվեստի պայմանական անցանումը: Մ. ա. ձևավորվել է Արաբական խալիֆաթի (տես Արաբական մշակույթ), բերբերների և վեստգոթերի գեղարվեստական ավանդույթների զուգորդման հիման վրա: Այն միասեռ չի եղել. Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և արաբ. Իսպանիայում (այսպես կոչված իսպանա-մավրիտանական) տարբեր զարգացում ունենալով, Մ. ա. ենթարկվել է բարդ ձևափոխությունների՝ տեկտոնիկ պարզ ձևերից, զուսպ հարդարանքից (Ալժիր քաղաքի Մեծ մզկիթը, 1096) ընդհուպ դեկորատիվ շքեղ զարդարանքը (Ալհամբա, XIII–XIV դդ.): Մ. ա.-ին բնորոշ են ներքին բակ բացվող բազմանավ աղոթասրահով մզկիթները, քառակուսի հատակագծով մինարեթ-աշտարակները, գեղանկարչորեն նախագծված պալատները: Պաշտամունքային և աշխարհիկ շինություններում կիրառվել են սլաքաձև-պայտաձև, բազմաթև և ժաներիզավոր կամարներ, շթաքարե գմբեթներ, ֆրիզներ, քիվեր, արտեսոնադոներ (կեսոնային զարդարուն առաստաղներ), ինչպես և արհեստական մարմարի ու փայտի որմնափորագրություն, հաղճասալիկով պատված սյուներ, խեցե և ապակե խճազարդ, վիտրաժներ, գունավոր մարմար: Շինությունների և կիրառական արվեստի առարկաների հարդարանքին բնորոշ է բուսական, երկրաչափական և վիմագրական մոտիվներով հարուստ ոճազարդումը:
Գրկ. Всеобщая история архитектурй, т. 8, М., 1969.
ՄԱՎՐԻՏԱՆԻԱ, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն (ֆրանս. République islamique de Mauritanie, արաբ. Ալ-Ջումհուրիա ալ-Իսլամիա ալ-Մուրիտանիա), պետություն Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում: Արմ-ում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Սահմանակից է Ալժիրին Արևմտյան Սահարային, Մալիին, Սենեգալին: Տարածությունը 1031 հզ. կմ² է, բն. 1,54 մլն (1978): Մայրաքաղաքը՝ Նուակշոտ: Վարչականորեն բաժանվում է 11 շրջանի և 1 մայրաքաղաքային օկրուգի:
Պետական կարգը: 1978-ի հեղաշրջումից հետո չեղյալ է հայտարարվել 1961-ի սահմանադրությունը: Ըստ 1980-ի սահմանադրական խարտիայի, ամբողջ իշխանությունը կրում է ազգային փրկության զինվորական կոմիտեի նախագահը, որը պետության և կառավարության գլուխն է, պաշտպանության մինիստրն ու զինված ուժերի գլխավոր հրամանատարը:
Բնությունը: Ռելիեֆում տիրապետում են ընդարձակ հարթավայրերը և ոչ բարձր սարավանդները (բարձրությունը՝ 250-500 մ): Կան երկաթի, պղնձի, վոլֆրամի, աղի խոշոր հանքավայրեր: Կլիման արևադարձային է, անապատային: Հունվարի միջին ջերմաստիճանը 16-20°C է, հուլիսինը՝ 30-32°C, տարեկան տեղումները՝ 50-400 մմ: Գետերը մշտական հոսք չունեն: Բուսածածկույթը նոսր է: Տիրապետում են էֆեմեր բույսերը, չորասեր թփուտները և ակացիաները:
Բնակչությունը: 3/4-ից ավելին Արևմտյան Սահարայի արաբներ (մավրեր) են: Պաշտոնական լեզուն արաբերենն է, պետական կրոնը՝ մահմեդականությունը, տոմարը՝ գրիգորյանը:
Պատմական ակնարկ: Մ–ի հին և միջնադարյան պատմությունը քիչ է ուսումնասիրված: VII-XI դդ. Մ–ի հվ. մասը մտել է Արևմտյան Աֆրիկայի միջնադարյան պետությունների կազմի մեջ, իսկ հս. մասում եղել են բերբերների պետ. կազմավորումներ: XI դ. կեսին Մ–ի տարածքում առաջացել է Ալմորավյանների հզոր պետությունը (մինչև 1146-ը), որն ընդգրկել է նաև Մարոկկոյի և Արևմտյան Ալժիրի տարածքները: XIII-XIV դդ. Մ–ի հվ. մասը մտել է միջնադարյան Մալի պետության ազդեցության ոլորտի մեջ, սակայն սերտ կապեր է պահպանել Մարոկկոյի հետ: XIV-XV դդ. Մ. ներխուժած արաբ. մաքիլ ցեղերը արագացրել են XI դ. սկսած Մ–ի մահմեդականացման ու արաբացման ընթացքը: XV դ. Մ. են մուտք գործել եվրոպացիները՝ պորտուգալացիները և իսպանացիները, այնուհետև՝ հոլանդացիները, անգլիացիներն ու ֆրանսիացիները: 1783-ի Վերսալի հաշտությամբ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա) Մ–ի առափնյա շրջանները ճանաչվել են բացառապես ֆրանս. ազդեցության ոլորտ: 1920-ին երկիրը պաշտոնապես հայտարարվել է ֆրանս. գաղութ՝ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի (ՖԱԱ) կազմում: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) հետո ուժեղացել է Մ–ի ազատագրական շարժումը, առաջացել են առաջին քաղ. կուսակցությունները: Ազգային-ազատագրական շարժումն առավել ևս ուժեղացել է 1956-ից հետո, երբ Մարոկկոն հռչակվեց անկախ: 1958-ին ֆրանս. կառավարությունը հարկադրված Մ–ին տվեց ինքնավարություն՝ Ֆրանսիական համագործակցության շրջանակներում: 1960-ի նոյեմբ. 28-ին հռչակվեց Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը: 1961-ին ընդունվեց սահմանադրություն, և նույն թվականին բոլոր կուսակցությունները միավորվեցին մավրիտանական ժողովրդի կուսակցության (ՄԺԿ) մեջ, որի ներքին քաղաքականության խնդիրը դարձավ «սոցիալական առաջադիմության և ազգի միասնության ապահովումը»: Մ–ի կառավարությունն անցկացրեց վարչա–տերիտորիալ ռեֆորմ, հռչակեց կանանց իրավահավասարություն ևն: Արտաքին հարաբերություններում այն դեմ էր որևէ խմբավորման միանալուն, կողմ էր բոլոր երկրների հետ համագործակցելուն,