Լուսավորությունը: Մեծահասակ բնակչության ավելի քան 95%-ը անգրագետ է: Կրթության համակարգը կառուցվում է ֆրանս. օրինակով: Քոչվորների երեխաները հիմնականում սովորում են ղուրանական դպրոցներում: Բարձրագույն կրոնական կրթություն է տալիս Բուտիլիմիտի մահմեդականության ուսումնասիրության ազգային ինստ-ը (հիմնադրվել է 1961-ին): Նուակշոտում են գտնվում Կենտրոնական հանրային, Ազգային վարչական և պատմական գրադարանները:
Ճարտարապետությունը ն կերպարվեստը: Նեոլիթի ժամանակաշրջանից պահպանված արվեստի հուշարձանները հնագույն նեգրոիդ ժողովուրդների և բերբերների մշակույթի նմուշներ են (ժայռապատկերներ, քարաշեն դամբարաններ): Միջնադարում Մ–ի տարածքում զարգացել է արաբա–բերբերական մշակույթը: XI-XII դարերից քաղաքներում կառուցվել են ներքին բակով, ուղղանկյուն հատակագծով, հարթ ծածկով բնակելի տներ և քառակուսի հատակագիծ ունեցող մինարեթներով մզկիթներ: Մ–ի արմ–ում շենքերը զարդարում են քարի ձևավոր շարվածքով (Տիշիտ), իսկ արլ–ում ճակատները սվաղապատում են, մուտքի բացվածքները երիզում կարմիր–սպիտակ կորագիծ զարդանախշով (Վալատա): XX դ. Նուակշոտ, Նուադիբու (Պորտ Էտյեն) քաղաքները կառուցապատվում են ժամանակակից շենքերով, շատ քաղաքներ պահպանում են միջնադարյան կերպարը: Ժող. արվեստին բնորոշ են մետաղե, կաշվե, կավե և այլ իրեր:
Գրկ. Новейшая история Африки, 2 изд., М., 1968; Уткин Г. Н., Мавритания (текст к карте 1:2 500 000), М., 1968: Gегteiny A. G., Mauritania. 2 ed., N. У. (а. о.), 1968; Jасquеs-Mеսniе D., Cites anciennes de Mauritanie, P., 1961.
ՄԱՎՐՈԿՈՐԴԱՏՈՍ Ալեքսանդրոս (1791-1865), հույն պետական և քաղաքական գործիչ: Սերում էր արիստոկրատական ընտանիքից: Մասնակցել է 1821-29-ի հուն. ազգային-ազատագրական հեղափոխությանը, գլխավորել պահպանողական թևը: Եպիդավրոսում կայացած Ազգային ժողովում (1822-ի հունվար) ընտրվել է Հունաստանի պրեզիդենտ (մինչև 1823-ի ապրիլ): Ունեցել է անգլ. կողմնորոշում: Օթոն թագավորի ժամանակ (1831-62) զբաղեցրել է կառավարական և դիվանագիտական պաշտոններ: 1844-ին և 1854-55-ին եղել է պրեմիեր մինիստր:
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, սոցիալիստական կազմակերպությունների միջև նյութական բարիքների բաշխման և շրջանառության պլանային պրոցես, իրականացվում է կամ անմիջականորեն պլանային առաջադրանքի, կամ դրա հիման վրա կնքվող պայմանագրերի միջոցով: Մ–ման պայմանագրով, պարտադիր պլանային ակտի համաձայն, մատակարարող կազմակերպությունը պարտավորվում է որոշակի ժամկետներում (ժամկետում) գնորդ կազմակերպությանը որպես սեփականություն կամ օպերատիվ կառավարման համար (եթե գնորդը պետ. կազմակերպություն է) հանձնել արտադրանք, իսկ գնորդ կազմակերպությունը պարտավորվում է ընդունել արտադրանքը և վճարել: Մ–ման պայմանագիր է նաև կազմակերպությունների միջև նրանց հայեցողությամբ կնքվող այն պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվում է պլանային կարգով չբաշխվող արտադրանքը գնորդին հանձնել պայմանագրի կնքման պահի հետ չհամընկնող ժամկետում: Մ–ման ընդհանուր դրույթները սահմանում են քաղաքացիական օրենսդրության հիմունքները, մանրամասնորեն՝ արտադրատեխնիկական արտադրանքների մատակարարման (1969), ժողսպառման ապրանքների մատակարարման (1969) կանոնադրությունները, իսկ առանձին տեսակի արտադրանքների Մ–ման հարցերը (արտադրանքի առանձին տեսակների Մ–ման հատուկ կանոններ)՝ հատուկ պայմանները: Մ–ման պայմանագրերում նշվում են արտադրանքի անվանումը, քանակը, որակը, Մ–ման պայմանագրի գործողության ընդհանուր ժամկետները, արտադրանքի Մ–ման ժամկետները, արտադրանքի գինը, պայմանագրի ընդհանուր գումարը, հաշվարկների կարգը, տարան, փաթեթավորումը ևն: Անհրաժեշտության դեպքում սահմանվում է նաև արտադրանքի տեսականին, արտադրանքի տեսակն ու կոմպլեկտայնությունը: Մ–ման պայմանագրի խախտումը առաջ է բերում գույքային պատասխանատվություն:
ՄԱՏԱՂ, տես Զոհաբերություն:
ՄԱՏԱՂԻՍ, քաղաքատիպ ավան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի ափին, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս–արևմուտք: Մ–ի մոտ՝ Թարթառի վրա գործում են Մատաղիսի ՀԷԿ–ը և ջրամբարը: Միավորված է Չայլուի սովետական տնտեսության հետ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, մանկապարտեզ, սղոցարան: Մ–ում և շրջակայքում պահպանվել են Շինատեղ, Խալվաթաշեն, Դաստակերտ, Թթոտ, Թորուս (V-XIII դդ.) բնակավայրերի հետքերը, Պառավի, Վարընկաթաղի կամուրջները (VII-XIII դդ.), մատուռներ:
ՄԱՏԱՆԻ, պերճանքի առարկա, մատի զարդ: Տարածված է աշխարհի շատ ժողովուրդների մոտ: Ոսկրե Մ–ները երևան են եկել քարի դարում, մետաղե Մ–ները՝ բրոնզի դարում: Հին Եգիպտոսում կրում էին արձանագրություններով, կենդանիների, թռչունների ու փորագրազարդ այլ պատկերներով կնքամատանիներ, որոնց դրոշմները փոխարինում էին տիրոջ ստորագրությանը: Նման Մ–ները հայտնի էին նաև հույներին, էտրուսկներին, հայերին և այլ ժողովուրդների: Հին Հռոմում տարածված էին ոսկե և արծաթե Մ–ները: Միջին դարերում և հետագայում սովորական էին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով ոսկե, արծաթե Մ–ները: Հայկ. լեռնաշխարհում մետաղե Մ–ները հայտնի են III հազարամյակից: Շենգավիթից գտնվել է եզակի Մ., միջուկի ոսկե բարակ ձողի վրա՝ ոսկե թիթեղ: Նույն շրջանի արծաթե Մ. է գտնվել Ջրահովտից: Հայաստանում Մ. տարածված զարդ է դառնում մ. թ. ա. II հազարամյակից, օղակաձև, օձագլուխ ծայրերով, սեգմենտավոր, օձագալար ն այլ ձևավորումներով միաձույլ ոսկե, արծաթե, բրոնզե, երկաթե բազմատեսակ Մ–ներ են գտնվել Լճաշենի, Արթիկի, Մեծամորի, Լոռե բերդի, Շիրակավանի և բրոնզի ու երկաթի դարերի այլ հնավայրերի դամբարաններից: Բրոնզե, երկաթե, ինչպես նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք (օձաքար, սարդիոն, նռնաքար, քաղկեդոն, լազարիտ ևն) քարերից գեմմաներով Մ–ներ հայտնի են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի հնավայրերից: Դրանց վրա փորագրված են պաշտամունքային–առասպելական, կենցաղային տեսարաններ, կենդանիների, գազանների, թռչունների և այլ խորհրդանշական պատկերներ, դիմանկարներ: Հին հայ. արվեստի կատարյալ ստեղծագործություն է հայոց թագուհի պատկերող՝ մ. թ. ա. I դ. գեմման, փորագրված դեղին նռնաքարի վրա (պահվում է Փարիզի գրադարանում): Մ. թ. աոաջին դարերի Մ–ներ են գտնվել Գառնիում՝ Աթենասի, կենդանագլուխ մարդու և այլ պատկերներով: Ընդելուզման, սևադման և այլ եղանակներով պատրաստված մետաղե Մ–ներ՝ Դվինում և Անիում: Հայ եկեղեցին Մ. կրել արտոնում էր միայն եպիսկոպոսներին: Կնքամատանիները համարվել են թագավորների, իշխանների և այլ բարձրաստիճան անձանց իշխանության խորհրդանշան: Դրանցով հաստատում–կնքում էին նամակներ, հրամանագրեր, պայմանագրեր և այլ վավերագրեր: Այդ նշանակությունն ունեին Հայաստանում հնում տարածված, այսպես կոչված՝ «վարազագիր» Մ–ները: Ինչպես զանազան ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ հարատևում է հարսին նշանի Մ. հանձնելու սովորույթը՝ իբրև զույգերի միությունը վավերացնելու խորհրդանշան:
Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Դվին քաղաքը և նրա պեղումները, (հ.) 1, Ե., 1952: Առաքելյան Բ. Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., (հ.) 1, Ե., 1958: Սարդարյան Ս. Հ., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967:
ՄԱՏԵՅԿՈ (Matejko) Յան (1838-1893), լեհ նկարիչ: Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1825-58, 1873-ից՝ դիրեկտոր), Մյունխենի (1859) և Վիեննայի (I860) Գեղարվեստի ակադեմիաներում: 1860-ից ստեղծագործել է Կրակովում: Նկարել է հիմնականում Լեհաստանի պատմության շրջադարձային դեպքերին նվիրված բազմաֆիգուր կոմպոզիցիաներ՝ ձգտելով արձագանքել մոտ ժամանակների ն արդի քաղ. իրադարձություններին: Սկզբնական աշխատանքներում ազգային շահերին դավաճանող շլյախտային հակադրել է հայրենասերների պաթետիկ–ողբերգական կերպարներ («Ստանչիկ», 1862, «Ռեյտան», 1866), այլաբանորեն պաշտպանվել պաշտոնական քննադատությունից («Մատեյկոյի դատապարտումը», 1867, բոլորն էլ՝ Ազգային թանգարան, Վարշավա): 1870-1880-ական թթ. մարտանկարներում և պատմական կոմպոզիցիաներում իշխում է գործողության տպավորիչ դրամատիզմը («Գրյունվալդի ճակատամարտը», 1878, Ազգային թանգարան, Վարշավա, «Պրուսական տուրք», 1882, Ազգային թանգարան, Կրակով): Ստեղծել է նաև դիմանկարներ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/281
Այս էջը սրբագրված չէ