ծանոթագրություններով: Միջնադարյան Հայաստանում կազմվել են նաև տոմարագիտական, աշխարհագրական, բժշկ., ինչպես և ուս. ու ընդհանուր Մ–ներ: Գրադարաններում կազմվում էին ձեռագրերի գրացուցակներ (պահպանվել են Սաղմոսավանքի, Ամրդոլու վանքի գրացուցակները): Միջնադարի նշանավոր հայ մատենագետներից են Հովհաննես Սարկավագը, կազմել է Հայաստանի կրթական հիմնարկներում ուս. ծրագրով հանձնարարելի գրականության Մ. («Կարգադրութիւն…»), Գրիգոր Աբասի որդին (XIII դ.), կազմել է «Գիրք պատճառաց» մատենագիտական ժողովածուն՝ նվիրված Հին և Նոր կտակարանների ուսումնասիրությանը, Վարդան Բաղիշեցին (XVII դ.), կազմել է Ամրդոլու վանքի (Բաղեշ) գրացուցակը և «Վասն պատմագրաց հայոց» Մ. են: Հայկ. նոր Մ. հետևյալ ուղղություններով զարգացավ, ա. ընդհանուր–ազգային, որի ներկայացուցիչներն էին Մ. Միանսարյանը՝ հայ գիտական Մ–յան հիմնադիրը («Կովկասի ն Անդրկովկասի մատենագիտություն», հ. 1, 1874-76, ռուս.), Գ. Զարբհանալյանը («Հայկական մատենագիտություն», 1883, «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնյաց», 1889) և Ա. Ղազիկյանը («Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի», 1909-12): բ. Հրատարակչական գրավաճառային Մ., որ հրատարակվում էր գրացուցակների ձևով՝ ներկայացնելով տպարանների, հրատարակչությունների լույս ընծայած հայերեն գրականությունը և գրատների ու գրախանութների ունեցած գրքերը: Հայ աոաջին տպագիր Մ. 1710-ին Վենետիկում լույս ընծայած Խաչատուր Էրզրումեցու «Բանք և քարոզք…» գրքում տպագրված գրացուցակն է, որը ներկայացնում է տպագրիչ Ա. Բորտոլիի հայերեն հրատարակությունները: Իրենց հրատարակությունների գրացուցակները հաջորդաբար տպագրել են Վենետիկի (1810-ից) և Վիեննայի (1859-ից) Մխիթարյանները, Կ. Պոլսի, Էջմիածնի, Երուսաղեմի, Տփղիսի հայ տպարանները, գրադարաններն ու գրախանութները: գ. Գրադարանային Մ. արտահայտված է Տփղիսի, Երևանի, Շուշիի, Բաքվի, Մոսկվայի և հայոց այլ գրադարանների գրացուցակներով: դ. Ձեռագրացուցակներ, որոնք ներկայացնում են տարբեր վայրերում գտնվող հայ ձեռագրային հավաքածուները: Աոանձին գրքով հրատարակված առաջին ձեռագրացուցակը Դ. Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձեռագիր մատենից Ս. Աթոռոյն Էջմիածնի»-ն է (1863), ներկայացնում է Էջմիածնի մատենադարանի ձեռագրերը: Ձեռագրացուցակագրությամբ զբաղվել են Հ. Տաշյանը («Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», 1895), Հ. Աճառյանը, Գ. Սրվանձտյանը, Ս. Պարոնյանը, Բ. Սարգիսյանը, Ն. Մառը, Ֆ. Մակլերը, Ֆ. Կոնիբերը և այլ հայագետներ: ե. Հայոց պարբերական մամուլի Մ., որ սկիզբ առավ 1850-ական թթ., և առաջին ծավալուն երկն էր Ն. Հարոյի (Ն. Տեր–Հարությունյան) «Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մեջ» (1878), ապա՝ Գ. Գալեմքյարյանի «Պատմություն հայ լրագրության…», հ, 1 (1893) ևն: գ. Ճյուղային Մ., որից նկատելի զարգացում ապրեց հայագիտական Մ.: Հայ հին ու միջնադարյան հեղինակների երկերը ներկայացնող մատենագիտական աշխատություններից են Ս. Սոմալյանի իտալ. երկու երկերը՝ «Պատկեր նախնական թարգմանութեանց ի հայ բարբառ» (1825) և «Պատկեր հայոց դպրութեան» (1829), Ս. Նազարյանի ռուս. երկու աշխատությունները՝ «Թռուցիկ հայացք մինչև XIII դ. վերջի հայ գրականության պատմության» (1844), «Ակնարկ հայ նորագույն ժամանակների մատենագրության պատմության» (1846), Հ. Դուայթի «Գրացուցակ վաղ ժամանակներից մինչև XVII դարը եղած հայերեն բոլոր աշխատությունների» (1853, անգլ.), Ք. Պատկանյանի «Հայ պատմագիրների երկասիրութեանց ցուցակ»-ը (ֆրանս., ռուս., հայերեն, 1860, 1879, 1880), Կ. Եզյանի «Հայագիտություն…»-ը (1890), Պ. Ֆերհաթյանի «Ցուցակ եվրոպական–հայկական հրատարակությանց» (1896–1910, 1919), Ս. Պարոնյանի «Հայկական մատենախոսություն» («Բանասեր», 1900), Գ. Շրումպպֆի «Ուսումնասիրությունք հայ լեզվի և մատենագրության յԱրևմուտս» (1895), Կ. Կոստանյանի «Հայագիտությունն Արևմտյան Եվրոպայում» (1910) ևն: Հայ գրքի արձանագրական Մ–յան դեր էին կատարում պարբերականներում, հատկապես «Հանդես ամսօրյա»-ում տպագրվող հայերեն ընթացիկ հրատարակությունների ցանկերը:
Հայկ. Մ–յան սովետական շրջանը բնորոշվում է հետևյալով. 1. ՀՍՍՀ–ում մատենագիտական աշխատանքը դարձավ պետական, 2. Մ–յան գլխավոր կենտրոնը աշխարհում դարձավ Երևանը, 3. Մ. հստակորեն անջատվեց բանասիրությունից, որպես ինքնուրույն բնագավառ, 4. կազմակերպվեց մատենագիտական միջնակարգ և բարձրագույն կրթություն: ՌՍՖԱՀ ժողկոմխորհի 1920-ի հունիսի 30-ի «Մատենագիտության գործը ՌՍՖՍՀ–ում Լուսավորության ժողովրդական Կոմիսարիատին հանձնելու մասին» որոշմամբ պետությունն իր ձեռքը վերցրեց Մ–յան կազմակերպման գործը: Դրա հիման վրա ՀՍՍՀ ժողկոմխորհի 1922-ի դեկտ. 27-ի որոշմամբ ստեղծվեց ՀԽՍՀ պետ. գրապալատ (տես Գրապալատ ՀՍՍՀ), որը պետք է գրանցեր, հաշվառման ենթարկեր հանրապետությունում լույս տեսնող տպագիր արտադրանքը: 1926-ին գրապալատը լույս ընծայեց «Տպագրության տարեգիր» մատենագիտական պարբերականի անդրանիկ (1925) համարը: Դա հայ առաջին մատենագիտական պարբերականն էր: Մինչև 1928-ը լույս է տեսել տարեկան մեկ, ապա՝ չորս համար: 1935-ից կոչվել է «Գրքի տարեգիր», այժմ դարձյալ՝ «Տպագրության տարեգիր»: ՀՍՍՀ Գրապալատը 1940–50-ական թթ. հրատարակել է Հ. Պետրոսյանի մատենագիտական երկերը՝ հայ գեղարվեստական գրականությանը և պարբերական մամուլին վերաբերող: 1923-ից սկսեցին լույս տեսնել Հայպետհրատի հրատարակչական գրացուցակները, 1936-ից՝ «Թեմատիկ պլան»-ները: Այդպիսիք ամեն տարի լույս են ընծայում ՀՍՍՀ հրատարակչությունները: 1934-ին Երևանում լույս տեսավ Գ. Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը»: 1930-ական թթ. վերջերից հայ Մ–յան ասպարեզում կարևոր դեր սկսեց կատարել ՀՍՍՀ Ա. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանը, որը հրատարակել է հայ դասական մի շարք գրողներին նվիրված Մ–ներ, ինչպես և հասարակական–քաղաքական, տեխ., երաժշտական որոշ հայ պարբերականների մատենագիտական ուղեցույցներ ևն: ՀՍՍՀ–ում մատենագիտական աշխատանք են կատարում նաև Խնկո Ապոր անվ. մանկական հանրապետական գրադարանը, Երևանի համալսարանի գրադարանը, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանը, ՀՍՍՀ ԳԱ ինստ–ները և հիմնակազմ գրադարանը, մարքսիզմ–լենինիգմի ինստ–ը ևն: 1920-ից մատենագիտական աշխատանք է կատարվել նաև սփյուռքում (Հ. Ոսկյան, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Մխիթարյան մատենադարանին ի Վիեննայ», 1963, Ա. Սյուրմելյան, «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց սրբոց Հակոբյանց վանքի», 1948, Ա. Սալմասլյան, «Հայկական մատենագիտություն», 1969 ևն), հրատարակվել են նաև մի շարք ձեռագրացուցակներ, հրատարակչական գրացուցակներ, անհատական Մ–ներ:
Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1-2, Ե., 1959-76: Մատենագիտություն հայկական մատենագիտության, Ե., 1963: Իշխանյան Ռ., Հայ մատենագիտության պատմություն, պր. 1-3, Ե., 1964-68: Դավթյան Հ., Հայ գիրքը 1801-1850 թվականներին, Ե., 1967: Հայ գրականությունը օտար լեզուներով, Ե., 1971: Библиография• Общий курс под ред. М. А. Брискмана и А. Д. Эихенгольца, М., 1969; 3добнов Н. В., История русской библиографии до начала XX века, М., 1955; Симон К. Р., История иностранной библиографии, М.., 1963.
ՄԱՏԵՆԱԳԻՐ, մաայան (գիրք) գրող: Հնում Մ. էին կոչվում և՛ գիրք գրողները, և՛ ընդօրինակողները, հետագայում՝ միայն գրողները: Այժմ Մ. ասելով հասկանում ենք անցյալի մեր հեղինակներին՝ Մովսես Խորենացի, Կորյուն, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Ստեփանոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի և ուրիշներ (տես նաև Մատենագրություն):
ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, այն ամենը, ինչ գրի է առնվել մատյանի մեջ, անկախ գրավոր խոսքի տեսակից (գեղարվեստական, ուսումնական, քարոզչական, գիտական ևն): Հայկ. տերմին, որն ընդհանուր առմամբ բովանդակությամբ համապատասխանում է գրականություն բառին: Հայ հին հեղինակները Մ. տերմինը գործածել են հիմնականում հայկ., քաղդեական, հուն., ասորական և այլ Մ–ների համար, իսկ հետագայում նկատի են ունեցել գլխավորապես հայ հին և միջնադարյան գրականությունը, հիմնականում ընդգրկելով մինչև XVIII դ. ստեղծված Մ–յան բոլոր տեսակները՝ պատմագրություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, քերականություն, ուղեգրություն, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա, գեղարվեստական գրականություն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/283
Այս էջը սրբագրված չէ