ՍԱՏԹԵՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի վերջի և XV դարի սկզբի հայ մեկնիչ, մանկավարժ և գրիչ: Ծնունդով Հին Ջուղայից: Բարձրագույն կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն: Շրջագայել է Հայաստանում և Փոքր Ասիայում, եղել Կոստանդնուպոլսում ևն: Տիրապետել է մի քանի լեզուների, այդ թվում՝ արաբերենին: Գործել է Ապրակունիսի Ս. Կարապետ վանքում (Երնջակ), ապա՝ Տանձափարախ անապատում (Տաթևի մոտ), իսկ 1395-ից՝ Տաթեի համալսարանում, որպես դասախոս: Ստեղծագործելով շուրջ 3-4 տասնամյակ (1380-1410-ական թթ.)՝ Մ. Ջ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր (Գրիգոր Ծերենցի պատվերով), բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, Գրիգոր Տաթևացու թաղմանը (1410-ի հունվար) արտասանած դամբանականը ևն: Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով: Գաղափարական պայքար է մղել ունիթոոական շարժման դեմ՝ հայ եկեղեցու ազգային–դավանական անկախության համար: Նրա ստեղծագործություններն ունեն պատմաճանաչողական արժեք, հարուստ տեղեկություններ են պարունակում Լենկթեմուրի և կարա–կոյունլուների շրջանի Հայաստանի ներքին կյանքի, քաղ. վիճակի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, դասային կառուցվածքի, քաղաքային ու գյուղական համայնքների, կենցաղի, զբաղմունքների, հարկատեսակների, արհեստավորական և գյուղատնտ. աշխատանքների, միջնադարյան թատրոնի, ժամանակի բնական գիտությունների ևնի վերաբերյալ: Պահպանվել են Մ. Ջ–ու օրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր:
Գրկ. Խաչիկյան Լ., Մատթեոս Ջուղայեցու կյանքն ու մատենագրությունը, «ԲՄ», 1956, № 3:
ՄԱՏԹԵՈՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ Հովհաննիսյան (ծն. մոտ 1630-40-ական թթ. — մահ. թ. անհտ.), XVII դարի 2-րդ կեսի և XVIII դարի 1-ին քառորդի մշակութային գործիչ, տպագրիչ, Ամստերդամի հայկ. երկրորդ տպագրության սկզբնավորող, վարդապետ: Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ) Վանանդ գյուղում: Գողթնի Ս. Խաչ վանքի եպիսկոպոս, մշակութային–լուսավորական գործիչ Թովմաս Վանանդեցի Նուրիջանյանը իր քեռորդուն՝ Մ. Վ–ուն տարել է Եվրոպա և 1670-ին (Լիվոռնոյում) հանձնել Ոսկան Երևանցու անօրինությանը: Մ. Վ. տպագրական գործ սովորելով, որպես գրաշար, Մարսելում 14 տարի անվճար աշխատել է Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ. տպարանում՝ մասնակցելով մոտ 20 անուն հայերեն գրքերի հրատարակությանը: 1683-ին, երբ Մարսելում հայկ. տպարանը փակվելու վտանգի տակ էր, Թովմաս Վանանդեցու հանձնարարությամբ գնում է Ամստերդամ, հայկ. տպատառեր պատվիրում հունգարացի ականավոր գրաձուլիչ վարպետ Նիկոլսա Քիշին, սարքավորում տպարան և 1685-ին հրատարակում Շարակնոց, 1686-ին՝ Ժամագիրք: Շուտով նրան են միանում իր ազգականներ Ղուկաս Վանանդեցին (1690-ին) և Միքայել Վանանդեցին (1696-ին): 1694-ին Թովմաս Վանանդեցին գալով Ամստերդամ՝ ստանձնել է տպարանի տնօրինությունը: Մ. Վ. տպարանում աշխատել է մինչև 1704-ը՝ տպագրելով մոտ 15 անուն գիրք (կամ մասնակցելով դրանց տպագրությանը), այդ թվում՝ Մովսես Խորենացու. «Պատմութիւն Հայոց»-ը (1-ին հրտ., 1695), հայերեն աոաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»-ը (1695), Ղուկաս Վանանդեցու աշխատությունները՝ «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց…» (1698), «Գանձ չափոյ, կշռոյ…» (1699, աշխարհաբար) ևն: Ղուկաս Վանանդեցու հեղինակությամբ գրել է «Ոսկեայ դուռն դպրատան» դասագիրքը (1699), «Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն…» երկը (1702), նրա հետ կազմել բնագիտական, աստղագիտական, պատմագիտական ու լեզվաբանական այլ երկեր (տես Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 2180, 5024, 6620, 6679, 8120): Շարադրել է աստղագիտական–հողաչափական գործիքի (աստրոլաբ) օգտագործման կանոնները:
Գրկ. Սարուխան Ա., Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն., 1926: Գրիգորյան Մ., Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոյ մասին, Վնն., 1969: Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Ե., 1964: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1. Ե., 1977:
ՄԱՏԹԵՈՍ ՈՒՌՀԱՅԵՑԻ (XI դ. 2-րդ կես — մոտ 1144), հայ ժամանակագիր: Ծնվել և ապրել է Ուռհա (Եդեսիա) քաղաքում, եղել վանական: Հավանաբար զոհվել է Ուռհա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ: Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113-ին և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը: Այն բաղկացած է 3 մասից: Առաջինը (ընդգրկում է 952-1051-ի իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրության» հիման վրա: Երկրորդ մասի (1052-1101-ի իրադարձությունները) համար Մ. Ու. որպես աղբյուր օգաագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես): Այն ավարտել է 1128-ին: Երրորդ մասը (1102-1137-ի իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև Մ. Ու. նկարագրել է իր ժամանակը: «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկյան թուրքերի արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկրից դուրս հայկ. իշխանությունների հիմնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին: Մանրամասն տեղեկություններ կան նաև հարևան ժողովուրդների և օտարերկրյա նվաճողների, նրանց (Վրաստան, Արաբական խալիֆայություն, Բյուզանդիա, սելջուկյան թուրքեր և թուրք իշխանություններ, խաչակիրներ և խաչակրաց իշխանություններ) հետ հայերի փոխհարաբերությունների մասին: «Ժամանակագրություն»-ը իրադարձությունների սոսկ արձանագրում չէ. Մ. Ու. վերլուծում է, դատապարտում Բյուզանդիայի հայակործան քաղաքականությունը, զայրույթով գրում սելջուկյան թուրքերի և խաչակիրների գործած ավերածությունների մասին: Հայկ. պետականության անկումը, արտաքին գործոններից բացի, Մ. Ու. բացատրում է նաև հայ իշխանազունների և կրոն. գործիչների անկարողությամբ, նրանց դատապարտում անօրինականության, ազգային ավանդույթներից շեղվելու, բարոյական անկման մեջ: Մ. Ու–ու երկը կարևոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, թուրքագիտության, Արևելքի խաչակրաց իշխանությունների պատմությամբ զբաղվող մասնագետների համար: Մ. Ու–ու «Ժամանակագրություն»-ը շարունակել է Գրիգոր Երեցը, իր «Տարեգրքում» օգտագործել Սմբատ Սպարապետը: Առաջին անգամ, «Պատմութիւն» վերնագրով, հրատարակվել է 1869-ին, Երուսաղեմում (լիակատարը՝ 1898-ին), Է. Դյուլորիեի ֆրանս. թարգմանությամբ՝ 1858-ին, Փարիզում: Հրատարակվել է նաև թուրք. (1962):
Երկ. Ժամանակագրություն, Ե., 1973:
Գրկ. Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Աճառյան Հ., Մատթեոս Ուռհայեցի, «ՀԱ», 1953, էջ 350-54: Աբեղյան Մ., Երկ., հ. 4, Ե., 1970: Խաչիկյան Լ., Հակոբ Սանահնեցի՝ ժամանակագիր XI դարի, «ԲԵՀ», 1971, №1:
ՍԱՏԻԵՆՆԵՐ (հուն. Ματιηνοί), հնագույն ցեղ կամ ցեղային միավորում Կապադովկիայում, Հալիս գետի աջ հովտում: Մ. թ. ա. VI-V դդ. Մ. իրենց հս–արլ. հարևան ցեղերի՝ ալարոդիների ու սասպիրների (սպերացիներ) հետ միասին կազմել են Աքեմենյան աշխարհակալության 18-րդ սատրապությունը: Որոշ ուսումնասիրողներ Մ–ին շփոթել են Կապուտան (Ուրմիա) լճից հվ.՝ Փոքր Զավ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Մարաստանի «Մատիենե» կոչվող գավառի հետ: Մ. թ. ա. VI-V դդ. պատմիչներ Հեկատեոս Միլետացին և Հերոդոտոսը վկայում են, որ Մ. տարազով, զինվածությամբ և էթնիկական այլ հատկանիշներով մերձավոր են եղել փոքրասիական հարևան ցեղերին՝ Կապադովկիայի ասորիներին, պափլագոնացիներին, մոսքերին ու կոլքերին: Հետևաբար Մ–ին անկարելի է նույնացնել նույն Հերոդոտոսի հիշատակած Մատիենե գավառին, որը նա վերագրում է բուն Մարաստանին:
Գրկ. Կատվալյան Մ. Ա., Աքեմենյան աշխարհակալության 13-րդ և 18-րդ սատրապությունները, «ԼՀԳ», 1976, № 7:
ՄԱՏԻՆՅԱՆ Լևոն Արշալույսի (ծն. 11.9. 1923, Թիֆլիս), հայ սովետական նյարդաֆիզիոլոգ: Կենսբ. գիտ. դ-ր (1971): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1946-ին ավարտել է Թբիլիսիի բժշկ. ինստ–ը: 1947-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ–ում, 1971-ից՝ նյարդա–էնդոկրին փոխհարաբերության լաբորատորիայի վարիչ: Գիտական հետազոտությունները վերաբերում են նյարդաբանության, նյարդերի ու ներզատիչ գեղձերի փոխհարաբերության, երիկամների գործունեության նյարդա–հումորալ կարգավորման, կենտրոնական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/289
Այս էջը սրբագրված չէ