կամ կեղտոտ խիժով կերակրելը: Ախտանշանները. լուծ, արագ հյուծում՝ մարմնի բնական ջերմության դեպքում: Ըստ ընթացքի լինում է հասարակ ու թունավոր: Բուժումը. անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ: Օգտակար են նաև ստամոքսա–աղիքային ուղիների մաքրումը՝ լուծողական և մաքրող հոգնաները: Կանխարգելումը. սանզոոհիգիենային նորմերի պահպանում, կովերի լիարժեք կերակրում, մատղաշի ժամանակին կերակրում լավորակ խիժով, մոր կրծի մաքրություն:
Բրոնխոպնևմոնիաներով հիվանդանում են բոլոր մատղաշները (հորթերը՝ հիմնականում 30-45, խոճկորները՝ 30-60 օրականում, գառները՝ 3-6 ամսականում): Պատճառներն են՝ մատղաշների աճեցման անասնաբուժական–սանիտարական կանոնների խախտումը, օրգանիզմի գերսառեցումը կամ գերատքացումը, մայրերի և մատղաշների ոչ լիարժեք կերակրումը, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը: Ընթացքը՝ սուր, ենթասուր և քրոնիկական: Ախտանշաններն են. հազ, փռշտոց, քթից լորձի կայուն հոսք: Հիվանդության 3-5-րդ օրը մարմնի ջերմության բարձրացում, ընդհանուր ընկճվածություն, ախորժակի բացակայություն, շնչառության և պուլսի արագացում, հևոց: Ախտորոշման ժամանակ պետք է տարբերել միկրոբրոնխիտից, թոքերի կրուպոզ բորբոքումից, առանձնապես վարակիչ ծագման հատուկ հիվանդություններից (դիպլոկոկով, պաստերելոզ, սալմոնելոզ ևն): Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, սննդի ռեժիմի պահպանում: Կանխարգելումը՝ մատղաշների պահվածքի ու խնամքի անասնաբուժական–սանիտարական նորմերի պահպանում, կանոնավոր զբոսանք, լիարժեք կերակրում:
Հիպովիտամինոզներն առաջանում են ոչ լիարժեք կերակրման հետևանքով և այլն վիտամինների պակասությունից: վիտամինի պակասությունից առաջանում է ռախիտ ( հիպովիտոնոզ), որն աճող մատղաշների ծանր ընդհանուր հիվանդություն է, խանգարվում է վիտամինի, ֆոսֆորի և կալցիումի փոխանակությունը: Խախտվում է ոսկրերի բնականոն զարգացումը, հողերը հաստանում են, խողովակավոր ոսկրերը և կողերը՝ ծռվում: Հիմնական պատճառներն են. աճող կենդանիներին զբոսանքից զրկելը, կերաբաժնում կալցիումի և ֆոսֆորի երկարատև բացակայությունը կամ ոչ ճիշտ հարաբերակցությունը, և վիտամինի անբավարարությունը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասությունը: Նախատրամադրող պայմաններից են նաև պահվածքի հակասանիտարական վիճակը և կրած հիվանդությունները: Բուժումը. հիվանդ կենդանիների կերակրումը վիտամիններով, կալցիումով, ֆոսֆորով հարուստ կերերով, մատղաշներին՝ վիտամինացված ձկան յուղ, էրգոկալցիումֆերոլ, ռետինոլի պատրաստուկ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Կանխարգելումը. կենդանիների ապահովումը լիարժեք կերերով, զբոսանքի կազմակերպում:
Մատղաշների սպիտակամկանային հիվանդություն. նյութափոխանակության խանգարում, որն ախտահարում է կմախքի և սրտի մկանները, առաջացնում դրանց ֆունկցիոնալ, կենսաքիմիական և ձևաբանական փոփոխություններ, խիստ գունաթափում: Հիմնական պատճառը կերաբաժնում պրոտեինի, հանքային աղերի ու անհրաժեշտ միկրոտարրերի (սելեն, կոբալտ, յոդ, մանգան ևն), և վիտամինների ու ծծումբ պարունակող ամինաթթուների (մեթիոնին, ցիստին) անբավարարությունն է: Հիվանդությունն ընթանում է սուր, ենթասուր ն քրոնիկական: Ախտանշաններն են՝ ընկճված, պառկած վիճակ, շարժման հավասարակշռության խախտում, մկանային դող, ուժերի անկում, մարմնի լուծանքներ, պուլսի արագացում: Բուժումը. նատրիումի սելենիտի լուծույթի ներարկում, վիտամին, մեթիոնին: Կանխարգելումը. անապահով տնտեսություններում նորածին հորթերին, գառներին և խոճկորներին նատրիումի սելենիտի լուծույթի և վիտամինի ներարկում, մայր ոչխարներին հղիության վերջին շրջանում նատրիումի սելենիտի ենթամաշկային միանվագ ներարկում:
Վարակիչ հիվանդություններից են կոլիբակտերիոզը, պարատիֆոզային և դիպլոկոկային հիվանդությունները, գառների դիզենտերիան ևն:
Կոլիբակտերիոզը մատղաշների սեպտիցեմիային բնույթի հիվանդություն է. բնորոշ է էնտերիտներով, տենդով և մահացության բարձր տոկոսով: Հարուցիչը աղիքային ցուպիկի տարատեսակներն են. զգայունակ են հորթերը, գառները, խոճկորները և մտրուկները: Հորթերը վարակվում են ալիմենտար ճանապարհով, մոր աղտոտված կուրծը ծծելու կամ վարակված կաթի միջոցով: Ախտանշաններն են. ախորժակի բացակայություն, թմրածություն, լուծ, բարձր ջերմություն, քթի լորձաթաղանթի չորություն: Սուր ընթացքը անում է 1-3 օր: Մահացությունը 80-100% է: Բուժումը, երկարժեք հակատոքսիկ գերիմունային շիճուկ, գամմա–գլոբուլին և կոլիֆագ, ինչպես նաև անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային և նիտրոֆուրանային պատրաստուկներ, հերթական կերակրման կաթի փոխարինումը ֆիզիոլոգիական լուծույթով, արդյունավետ է անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների զուգակցումը: Կանխարգելումը. անասնաբուժա–սանիտարական և զոոհիգիենային կանոնների կիրառում բեղմնավորման, ծնի և կերակրման ժամանակ, հիվանդների մեկուսացում, վարակված հորթանոցների ընթացիկ ախտահանություն ամեն օր թարմ մարած կրի լուծույթով, գոմաղբի կենսաջերմային մշակում, առողջ մատղաշներին՝ ացիդոֆիլային արգանակի կուլտուրա և գերիմունային շիճուկ: Արդյունավետ է հղի կովերի և մերունների վակցինացումը, գառների իմունացումը ֆորմոլ–շբային վակցինայով:
Դիպլոկոկոզը մատղաշի գերազանցապես սուր և սեպտիցեմիայի երևույթներով ընթացող հիվանդություն է: Ենթասուր և քրոնիկական ընթացքը բնորոշվում է թոքերի և աղիքների բորբոքումներով: Հարուցիչը նշտարաձև դիպլոկոկն է: Վարակի աղբյուր են հիվանդ և վարակակիր կենդանիները: Վարակումը տեղի է ունենում շնչառական և ստամոքսաաղիքային ուղիների միջոցով: Ախտանշաններն են. թուլություն, դող, բարձր ջերմություն, շնչառության և պուլսի հաճախացում, քթից լորձի արտազատում, արցունքահոսություն, կունյունկտիվիտ: Քրոնիկական ընթացքի դեպքում նկատվում է լուծ, հազ, հոդերի բորբոքում, ետին վերջավորությունների լուծանք: Բուժումը. գերիմունային շիճուկ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, անտիբիոտիկներ: Կանխարգելումը. անասնաշննքերի սանիտարական վիճակի կարգավորում, կաթնագեղձերի և արգանդի բորբոքումներով հիվանդ կենդանիների մեկուսացում, հորթերի, գառների, խոճկորների և հղի կովերի վակցինացում:
Սալմոնելոզներ (պարատիֆ), սուր ընթացքին բնորոշ են տենդ և ստամոքսաաղիքային ուղիների խանգարումներ, իսկ քրոնիկականին՝ նաև թոքերի և հոդերի ախտահարումները: Հարուցիչը սալմոնելների խմբի միկրոօրգանիզմներն են: Վարակումը՝ ալիմենտար ճանապարհով, հաճախ՝ աղտոտված կաթի միջոցով: Ախտանշաններն են՝ դող, լուծ, բարձր ջերմություն, ցավոտ հազ, նկատվում է կոնյունկտիվիտ: Դժվարանում է շնչառական և սիրտ–անոթային համակարգի աշխատանքը: Քրոնիկական ընթացքի դեպքում՝ նաև հոդերի, պորտի բորբոքում, նյարդային երևույթներ, ջղաձգություններ: Բուժումը. անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ախտանշանային բուժում, թոքերի բորբոքման դեպքում ցանկալի է անտիբիոտիկները զուգորդել նորսուլֆազոլի, էթազոլի հետ: Կանխարգելումը. հիվանդ և կասկածելի կենդանիների մեկուսացում, պահվածքի սանզոոհիգիենային պայմանների կարգավորում, անասնաշենքերի և գույքի ախտահանում, մատղաշի, հղի կովերի վակցինացում:
ՄԱՏՅԱՆ, 1. մագաղաթյա կամ թղթյա ձեռագիր կամ հնատիպ գիրք: Նաև՝ ի մի հավաքված վավերագրերի հատոր: Այն ամենը, ինչ գրի է առնվել և խմբովին (կամ առանձին թղթով, մագաղաթով) զետեղվել միևնույն կազմի մեջ: Մ. է կոչվել նաև նույն գրքի առանձին մասը: Երբեմն Մ. նշանակել է միայն պատմական երկ, ժամանակագրություն. Մովսես Խորենացին (V դ.) իր «Հայոց պատմության» բաժինները անվանել է «մատեան», Նեբեոսի «Պատմության» (VII դ.) ենթավերնագրերից մեկն է «Մատեան ժամանակեան» («Ժամանակագրական մատյան»), Գրիգոր Նարեկացու պոեմը հայտնի է «Մատյան ողբերգության» վերնագրով: Հազվագյուտ դեպքերում Մ. են կոչվել նաև մուրհակը, կոնդակը, թուղթը, մագաղաթը, գրքի գլուխը ևն: 2. Դիվանատներում, դատարաններում, եկեղեցիներում և այլ հիմնարկներում, կազմակերպություններում գործածվել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/291
Այս էջը սրբագրված չէ