Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/293

Այս էջը սրբագրված չէ

և անասնապահությամբ: Մ–ի հայերը տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱՏՆԱՔԱՇ, մատնքաշ, հայկական հացատեսակ: Թխում են ցորենի ալյուրից: Լինում է երկարավուն կամ կլոր: Անվանումն առաջացել է հացի երեսին մատներով ակոսներ անելու հետևանքով: Այժմ Մ. թխում են հացի գործարաններում, և Հայաստանում տարածված հիմնական հացատեսակներից է:Լ. Պետրոսյան ՄԱՏՆԵՔ, տես Կանելյուրներ:
ՄԱՏՆՈՑՈՒԿ (Digitalis), դիգիտալիս, խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի և թփերի ցեղ: Տերևները հերթադիր են, երկարավուն, ծաղիկներն՝ անկանոն, խոշոր, դեղին կամ կարմրավուն, միակողմանի ողկույզներով: Ծաղկապատը հնգանդամ է, պսակը՝ երկշուրթ, հիշեցնում է մատնոցի (այստեղից էլ՝ անվանումը): Պտուղը տուփիկ է: Տարածված է Հյուսիսային կիսագնդում (շուրջ 35 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 6, ՀՍՍՀ–ում՝ 2): Մ–ի բոլոր տեսակներն էլ թունավոր են: Սրտի մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործվում են Մ–ի որոշ տեսակների (խոշորածաղիկ Մ., ժանգոտ Մ., թունավոր Մ. ևն) չորացած տերևները և դրանցից ստացվող պատրաստուկները (գիտալեն, դիգալեն, լանտոզիդ, դիգիցիլեն ևն), որոնք կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզազատությունը, իջեցնում այտուցները: Մ–ի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ: Մշակվում է նաև որպես դեկորատիվ բույս:
ՄԱՏՈՉԿԻՆ ՇԱՐ, նեղուց, Նոր երկրի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև: Միացնում է Բարենցի և Կարայի ծովերը: Ափերը բարձրադիր են, տեղ-տեղ՝ զառիթափ: Երկարությունը մոտ 100 կմ է, լայնությունը (ամենանեղ տեղում)՝ մոտ 0,6 կմ, խորությունը՝ 12 մ: Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով: Ափին են Մատոչկին Շար, Ստոլբովոյ արդյունագործական ավանները:
ՄԱՏՉ (անգլ. match), մրցում երկու կամ ավելի մարզիկների, թիմերի միջև: XIX ղ. 2-րդ կեսից Մ. են անվանել պարբերաբար անցկացվող մարզական հանդիպումները: XX դ. կեսին ստացել է ավելի լայն տարածում, երբ ավանդական են դարձել տարբեր երկրների մարզիկների (թեթևաթլետներ, չմշկորդներ, շախմատիստներ ևն) հանդիպումները: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Մ. սկսեցին անվանել նաև առանձին մարզիկների, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցությունը (պրոֆեսիոնալ բռնցքամարտ, շախմատ) և որոշ մարզական խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ ևն) մրցումները:
ՄԱՏՉԱՆՈՎ Նազար Մատքարիմովիչ (ծն. 1.1.1923, Խիվա, Ուզբեկական ՍՍՀ Խորեզմի մարզում), սովետական պետական և կուսակցական գործիչ: Անասնաբուժական գիտ. դ-ր (1969), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1949-59-ին աշխատել է իր մասնագիտությամբ: 1959-1960-ին եղել է Ուզբ. ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1960-61-ին՝ Ուզբեկստանի կոմկուսի Բուխարայի մարզկոմի քարտուղար, 1962-65-ին՝ առաջին քարտուղար; 1961-62-ին՝ Ուզբ. ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1965-70-ին՝ Ուզբեկստանի կոմկուսի ԿԿ քարտուղար: 1970-ի սեպտեմբերից Մ. Ուզբ. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահն է, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1970-ի դեկտեմբերից): ՍՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ: ՍՍՀՄ VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով:
ՄԱՏՎԵԵՎ Ալեքսանդր Տերենտևիչ (13(25). 8.1878, Սարատով – 22.10.1960, Մոսկվա), ռուս սովետական քանդակագործ: ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1931): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1899-1902-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1906-07-ին աշխատել է Փարիզում: «Միր իսկուսավա», «Գոլուբայա ռոզա», ՕՌՍ (ռուս քանդակագործների միավորում) խմբավորումների անդամ: Մ–ի ստեղծագործության առանցքային թեման մարդկային մերկ մարմինն է (Վ. Է. Բորիսով–Մուսատովի մահարձանը Տարուսայում, գրանիտ, 1910): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը (Կ. Մարքսի հուշարձանը Պետրոգրադում, գիպս, 1918, չի պահպանվել): «Հոկտեմբեր» (գիպս, 1927, Ռուսական թանգարան, Լենինգրադ) արձանախմբում դասականորեն պարզ կերպարների շնորհիվ մարմնավորել է հեղափոխական հերոիկան: Մ. հոգեբանական նրբագծերի հագեցվածությամբ է կերտել ռուս գրողների կերպարները (Ա. Ս. Պուշկինի արձանը, պլաստիլին, 1948-60, քանդակագործի արվեստանոցում, Մոսկվա), ինչպես և հաստոցային դիմաքանդակներ (Ինքնադիմաքանդակ, բրոնզ, 1939, Ռուսական թանգարան): Պետրոգրադի ճենապակու գործարանի համար կատարել է մանրաքանդակներ (1920-ական թթ.): Իր ստեղծագործությամբ և մանկավարժական գործունեությամբ (1918-48-ին դասավանդել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում, 1940-48-ին՝ Մոսկվայի Գեղարվեստի ինստ-ում) Մ. մեծ ազդեցություն է ունեցել սովետական քանդակագործության զարգացման վրա:
Գրկ. Мурина Е., А. Т. Матвеев, М., 1964.
ՄԱՏՐԻՑ (գերմ. Matrize, < լատ. matrix — աղբյուր, սկիզբ), տող և սյունակ ունեցող ուղղանկյուն աղյուսակ՝

որտեղ տարրերի (թվեր, ֆունկցիաներ ևն) նկատմամբ կարելի է կատարել հանրահաշվական գործողություններ ( չափանի Մ.): Եթե , ապա Մ. կոչվում է –րդ կարգի քառակուսի Մ., որի գլխավոր անկյունագծի տարրերի գումարը կոչվում է Մ–ի հետք: քաոակուսի Մ. կոչվում է միավոր Մ., եթե նրա գլխավոր անկյունագծի տարրերը -եր են, իսկ մյուս տարրերը՝ : Միայն -ներից կազմված Մ. կոչվում է զրոյական Մ.: Միևնույն չափանի Մ–ների համար (-ն և -ն թվեր են) գումարը որոշվում է բանաձևով: -չափանի և -չափանի Մ–ների արտադրյալը -չափանի Մ. է և որոշվում է այսպես.

:

–րդ կարգի բոլոր քառակուսի Մ–ների բազմությունը նշված գործողությունների նկատմամբ կազմում է զուգորդական օղակ, իսկ -չափանի բոլոր Մ–ների բազմությունը՝ գծային տարածություն: Մ–ի որոշիչը նշանակվում է կամ : Մ–ի առավելագույն գծորեն անկախ տողերի (կամ սյունակների) թիվը կոչվում է Մ–ի ռանգ և նշանակվում՝ : քառակուսի Մ. կոչվում է հակադարձելի, եթե գոյություն ունի այնպիսի Մ. (կոչվում է -ի հակադարձ Մ.), որ : Հայտնի են Մ–ների մի շարք կարևոր դասեր. սիմետրիկ, ինքնահամալուծ, ունիտար, մարկովյան, լյապունովյան, ժորդանյան ևն: Մաթեմատիկայում և կիրառություններում հանդիպում են նաև այնպիսի Մ-ներ, որոնք կազմված են անվերջ թվերով տողերից կամ սյունյակներից, և այնպիսիններ, որոնց տարրերը պատկանում են որևէ օղակի:
Մ–ները օգտակար միջոց են մաթեմատիկական և կիրառական շատ խնդիրներ