(Մ. Դեշպանդե, ծն. 1899, Ն. Փադկե, ծն. 1894, Վ. Քանդեկար, ծն. 1898), հեղափոխական–դեմոկրատական պոեզիայի առաջացմանը (Ա. Դեշպանդե, ծն. 1901, Վ. Շիրվադքար, ծն. 1912, Վ. Կանտ, ծն. 1913): Շատ գրողնեը (Բ. Վարերկար, 1883-1965, Գ. Մադքոլկաը, ծն. 1899, Վ. Հադապ, 1900-66) պատկերում են իրենց իրավունքների համար պայքարող բանվորների ու գյուղացիների: Անկախ Հնդկաստանի Մ. գ–յանը բնորոշ են տարբեր ոճերի և ուղղությունների միահյուսումը, սոցիալական ու բարոյական խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը, հակաբուրժուական միտումները (արձակագիրներ Շ. Պենդսե, Վ. Մուդգուլքար, Ջ. Դալվի, բանաստեղծներ Շ. Մուքթիբոդհ, Վ. Կարանդիքար, Վ. Բապատ, դրամատուրգներ Պ. Դեշպանդե, Վ. Տենդուլքար):
Գրկ. История индийских литератур, пер с англ., М., 1964; Ламшуков В. К., Маратхская литература, М., 1970.
ՄԱՐԱԹԻ, տես Հնդկական լեզուներ:
ՄԱՐԱԹՈՆ (Μαραθών), բնակավայր Հունաստանում, Ատտիկայի համանուն հարթավայրում՝ Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք: Մ–ի մոտ մ. թ. ա. 490-ի սեպտ. 13-ին տեղի է ունեցել հույն–պարսկական պատերազմների (տես Հույն–պարսկական պատերազմներ) առաջին խոշոր ճակատամարտը: Հուն. զորքը (շուրջ 10 հզ. հոպլիտներ՝ ծանրազեն հետևակը) Միլտիադեսի հրամանատարությամբ պարտության է մատնել պարսկ. զորքը (մոտ 20 հզ. նետաձիգներ ու հեծելազորայիններ)՝ Դատիսի գլխավորությամբ: Պարսիկները դիմել են փախուստի՝ թողնելով 6400 սպանված, հույներից սպանվել է 192 մարդ: Մ–ի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն–պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար:
ՄԱ.ՐԱԹՈՆՅԱ.Ն ՎԱԶՔ, խճուղային վազք, թեթև աթլետիկական մրցությունների վազքի ծրագրի ամենաերկար տարածությունը (42 կմ, 195 մ): Անվանումը ստացել է Մարաթոն տեղանունից: Մարաթոնյան ճակատամարտից հետո, ըստ ավանդության, հույն սուրհանդակ զինվորը վազքով, առանց դադարի, հասնում է Աթենք, ավետում հաղթանակի լուրը և անկենդան ընկնում: Ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ Մ. վ. ընդգրկվեց 1 օլիմպիական խաղերի (Աթենք, 1896) ծրագրում: Հաղթող դարձավ հույն Ս. Լուիսը: Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժ 8 ր 33,6 վրկ (Դ. Քլեյտոն, Ավստրալիա, 1969): Մ. վ–ի ավանդական միջազգային մրցումներ են անցկացվում Բոստոնում (ԱՄՆ), Վինձորում (Մեծ Բրիտանիա), Կոշիցեում (ՉՍՍՀ), Էնսհեդեում (Նիդերլանդներ), Աթենքում (Հունաստան):
ՄԱՐԱԼ, տես Եղջերուներ:
ՄԱՐԱԼ ԴԱՂ, հայ բոշաների գյուղ, Տրապիզոնի վիլայեթի Սինոպ գավառում: 1915-ին ուներ մոտ 100 տուն բնակիչ, որոնք հիմնականում նստակյաց էին: Զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ: Գյուղի բնակչությունը ոչնչացվել է 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ:
ՄԱՐԱԼԶԱՄԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում, Մեղրի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հիմնադրվել է մոտ 1831-ին:
ՄԱՐԱԼԻԿ, քաղաքատիպ ավան (1962-ից), Հայկական ՍՍՀ Անիի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին: Մ–ով է անցնում Լենինական–Թալին–Երևան ավտոմայրուղին: Երկաթուղով կապված է Պեմզաշենի հետ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Մ–ում են Լենինականի տեքստիլ միավորման բամբակամանվածքային ֆաբրիկան, լուսատեխնիկական էլեկտրասարքավորումների և Հիդրոհաղորդակ միավորման հիդրոսարքերի գործարանները, շինանյութերի և շինարարական իրերի կոմբինատը, Անիի գլխավորող պանրագործարանը: Մ–ում կան 2 միջնակարգ և երաժշտական յոթնամյա դպրոցներ, մարզադպրոց, պրոֆտեխնիկական ուսումնարան, 2 մսուր–մանկապարտեզ, կուլտուրայի տուն, գրադարան, կապի հանգույց, կինոսարք, շրջանային հիվանդանոց (75 մահճակալով), պոլիկլինիկա, ամբուլատորիա, դեղատուն: Մ–ում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, քարայրեր, խաչքարեր (VII-XI դդ.), եկեղեցի (1903), գերեզմանոցներ: Բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1828-ին:
ՄԱՐԱԼՅԱՆ ՍԱՐՈՎ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի ձախ կողմում, շրջկենտրոնից մոտ 20 կմ հյուսիս-արևելք: Միավորված է Լենինավանի խաղողագործական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ:
ՄԱՐԱԿԱՅԲՈ (Maracaibo), քաղաք և նավահանգիստ Վենեսուելայի հյուսիս–արևմուտքում, Սուլիա նահանգի վարչական կենտրոնը: 690 հզ. բն. (1978): Երկրի տնտեսական երկրորդ (Կարակասից հետո) և նավթային հիմնական շրջանի կենտրոնն է (տալիս է երկրում արդյունահանվող նավթի ավելի քան 3/4-ը): Կան սննդի, տեքստիլ, էլեկտրատեխնիկական, մետաղամշակման, ավտոհավաքման, թղթի, ցեմենտի, քիմ. արդյունաբերության ձեռնարկություններ: Զարգանում է նավթաքիմիան: Մ. աշխարհի նավթային կարևոր նավահանգիստներից է: Ունի համալսարան: Հիմնադրվել է 1571-ին:
ՄԱՐԱԿԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում, Վանա լճից հարավ: 1909-ին ուներ 11 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ՄԱՐԱԿԵՇ, քաղաք Մարոկկոյի հարավ-արևմուտքում, Մարակեշ նահանգի վարչական կենտրոնը: 255 հզ. բն. (1978): Մարոկկոյի հվ. շրջանի տնտ. կենտրոնն է, երկաթուղային կայարան, ավտոճանապարհների հանգույց: Մ–ում կա սննդհամի, քիմ., տեքստիլ, կարի, փայտամշակման արդյունաբերություն, տնայնագործություն: Գործում են Կարաուին համալսարանի ֆակուլտետը, թանգարաններ: Պահպանվել են XI-XIX դդ. ճարտ. հուշարձաններ: Հիմնադրվել է մոտ 1070-ին:
ՄԱՐԱՂԱ, Մերաղե, Մարակա, քաղաք Իրանի հյուսիս–արևմուտքում, Ուրմիա լճից հարավ–արևելք: 65 հզ. բն. (1974): Երկաթուղային կայարան է, խաղողագործության, պտղաբուծության կենտրոն: Բնակչությունը զբաղվում է չոր մրգերի, սեկի և գորգերի արտադրությամբ, փայտամշակմամբ: Մ–ի մոտ արդյունահանվում է քարածուխ, մարմար: Մ. 1221-ին ավերել են մոնղոլները, հետագայում ծաղկել, դարձել է Հուլուղու խանի աթոռանիստը: XIII դ. 2-րդ կեսին Նասրեդդին Թուսիի ղեկավարությամբ կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը: Մ–ում բնակվել են շատ հայեր: 1318-ին հռոմեական կաթոլիկ եկեղեցին Մ–ում հաստատում է եպիսկոպոսական աթոռ, Արևելքում, հատկապես հայերի մեջ, կրոնական «միության» անվան տակ, ուժեղացնելու համար կաթոլիկական քարոզչությունը՝ հօգուտ Հռոմի եկեղեցու և եվրոպական պետությունների: 1828-29-ին Մ–ից և շրջակա գյուղերից հազարավոր հայեր գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ՄԱՐԱՂԱՅԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, հիմնադրվել է XIII դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս–արևմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի: Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/296
Այս էջը սրբագրված չէ