Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/298

Այս էջը սրբագրված չէ

փ>փ): Ձայնավորներն են՝ ա, ի, օ, ու, է, ը, ա, ու, օ: Շեշտի տակ կատարվել են հետևյալ պատմական հնչյունափոխությունները. ա>օ, է՝ (հարս>հօրս, կարճ>գէրջ) ի>ա, է' (միս>մաս, գինի>գինէ'), ո>ու (խոտ>խուդ, ոսպ>ուսպ), ու>օ (ջուր>ջօր, դու>դօն), օ>օ (օր>օր, օձ>օց), ե>ի(վեց>վից, կարպետ>գարբիդ): Երկբարբառները պարզվել են՝ այ>ա, (փայտ>փադ, երկայն>իրգյան), իւ>ա, ի (ձիւն>ձան, ծանրութիւն>ձանրըթան, հարիւը>հէբիր), ոյ>ի, ա, է (քոյր>քիր, լոյս>լաս, ընկոյզ>ընգէզ): Բարբառում գործում է ձայնավորների ներդաշնակության օրենքը: Հոգնակերտներն են՝ իր, նիր, դաք, ք, ստօնք: Ունի չորս հոլովաձև՝ սեռական–տրականի հոլովակերտներն են՝ ան (<ին), ին, ուն, օն (<ան), ուչ (<ոջ) և ներքին թեքման о (<աւ), բացառականինը՝ էն, գործիականինը՝ էվ(ի), հոգնակի սեռականինը՝ ու, ց: Անձնական դերանունների եզակի թվի և երկրորդ դեմքերի հոլովաձևերն են՝ իս (<ես)-իմ-իէս–յաս–իմնէ–իմէվ. դօն (<դու)-քին-քէզ–ըսկի–քիննէ–քիննէվ: Ցուցական դերանուններն են՝ աս, ադ, ան, ըսօ, ըդօ, ընօ: Բայական ածանցներն են՝ ն, ցըն, (մըդնիլ, փագցընիլ): Դերբայները և նրանց վերջավորություններն են. անորոշ՝ իլ (գարթիլ<կարդալ), վաղակատար՝ իլ (գարթացիլ), հարակատար՝ օձ (գարթացօձ), ենթակայական՝ օղ (գարթացօղ), ժխտման՝ օ, ի, ա (գարթօ, սիրի, հաքնա): Ներկա ժամանակը կազմվում է ձայնավորով սկսվող բայերի համար գ, բաղաձայնով սկսվողների համար՝ գը, գի, գու նախադաս մասնիկներով, որոնք համապատասխանաբար հանդես են գալիս ներդաշնակության օրենքի համաձայն (գուդիմ, գը հաքնիմ, գի սիրիմ, զու թուլում): Բարբառն ունի շարունակականի ձև՝ գօ մասնիկով: Ապառնի ժամանակը կազմվում է բիդե (<պիտի) բառ–մասնիկով: Կա նաև անմիջական ապառնիի ձև, որն արտահայտվում է ուզիլ և համապատասխան բայի հարադրությամբ (գիզիմ սիրի):
Բայերի խոնարհված ձևերում վերջնավանկի ձայնավորները կանոնավորապես ենթարկվում են բարբառի հնչյունափոխական օրենքներին:
Գրկ. Մելիք Ս. Դավիթ–բեկ, Ձայնական ուսումնասիրություն Մարաշի բարբառին, «ՀԱ», 1896, №№ 2, 4. 8, 12: Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, հ. 2, Ե., 1951: Ջահուկյան Գ. Բ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972:Դ. Կոստանդյան ՄԱՐԱՇԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ: Մարաշցիներն իրենց առաջին հայրենակցական միությունը՝ «Մարաշի կրթասիրաց ընկերակցությունը» հիմնել են 1906-ին, Նյու Յորքում, Կոստան Մոմճյանի նախաձեռնությամբ, Մարաշի հայ երեխաների կրթության գործին օժանդակելու նպատակով: 1918-ին վերակազմվել է և կոչվել «Մարաշի նպաստամատույց ընկերություն», որը 1925-ին միավորվել է 1912-ին Բոստոնում ստեղծված «Մարաշի կրթասիրաց ընկերակցության» հետ, կազմելով Մ. հ. մ.: Միությունը մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի հայաշատ քաղաքներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում: Ղեկավար մարմին ճանաչված է ԱՄՆ–ի Ուստր քաղաքում գործող կենտրոնական վարչությունը (նախագահն ու ընդհանուր քարտուղարն է բժիշկ Ե. Տ. Մկրտիչյանը (Մուկար)): Միության պաշտոնաթերթն է «Գերմանիկ» հանդեսը, որը լույս է տեսնում Նյու Յորքում, 1930-ից: 1954-66-ին Բուենոս Այրեսում լույս է տեսել միության «Մարաշ» թերթը:
Ընդառաջելով Մ. հ. մ–յան 1949-ի խնդրանքին (նախաձեռնողը Արգենտինայի միությունն էր)՝ Սովետական Հայաստանի կառավարության որոշմամբ Երևանի արևելյան բարձրադիր մասում հիմնադրվեց Նոր Մարաշ թաղամասը: 1969-ին հանդիսավորությամբ նշվեց Նոր Մարաշի հիմնադրության 20-ամյակը՝ արտասահմանյան պատվիրակների մասնակցությամբ: Մ. հ. մ. սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ:Պ. Մարտիրոսյան ՄԱՐԱՇԻ ՃԵՄԱՐԱՆ (ակադեմիա), հիմնադրվել է 1891-ին, Թուրքիայի Մարաշ քաղաքում, միսիոներ Թովմաս Դեյվիտսըն Քրիստի նախաձեռնությամբ, ավետարանական երեք եկեղեցիների նյութական աջակցությամբ: Ճեմարանի նպատակն էր պատրաստել ուսանողներ Թուրքիո Կեդրոնական կոլեջի (Այնթապ) առաջին կարգի համար: Դասավանդվել են հայերեն, թուրք., անգլ., ընդհանուր և ազգային պատմություն, հանրահաշիվ, գիտական ուսմանց նախատարերք, երգ, երաժշտություն, ճարտասանություն, կրոն: Սովորում էին թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ: 1893-95-ին ճեմարանը տվել է 82 շրջանավարտ: Ուսումնառել են նշանավոր հայ մտավորականներ Ա. Հայկազյանը, Գ. Գալուստյանը, Հ. Քեշիշյանը, Ն. Զեյթունցյանը, դասավանդել են Ա. Շիրաճյանը, Լ. Ալճյանը, Հ. Չիլինկիրյանը, Ե. Պեհեսնիլյանը (Քասունի), Լ. Միլիտոնյանը, Ս. Սամվելյանը և ուրիշներ: 1910-ին Մարաշի ճեմարանը միացվել է 1880-ին հիմնված Ազգային կեդրոնական վարժարանին և վերանվանվել Միացյալ կեդրոնական վարժարան:
Գրկ. Գալուստյան Գ., Մարաշ կամ Գերմանիկ ու հերոս Զեյթուն, Նյու Յորք, 1934:Ա. Իգնատյան ՄԱՐԱՋԱԽՏ (միջին լատ. marescaleus, ֆրանս. marechal անունից), բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը Կիլիկյան Հայաստանում:
Արևմտահայերենում Մ. այժմ օգտագործվում է որպես մարշալի հոմանիշ:
ՄԱՐԱՍՏԱՆ, Մեդիա (հուն. Μηδία), հնագույն պետություն Իրանական բարձրավանդակի հյուսիս–արևմուտքում: Մ. առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. IX դ. 2-րդ կեսի ասորեստանյան արձանագրություններում: Մարերը զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ (առանձնապես՝ ձիաբուծությամբ), արհեստներով: Մ. թ. ա. մոտ IX դ. սկզբնավորվել են մարերի և Հայկական լեռնաշխարհի ցեղերի փոխհարաբերությունները՝ Ուրմիա լճի արլ. և հվ–արլ. շրջանում: Ասորեստանի (որը զավթել էր Մ–ի հողերի մի մասը) դեմ պայքարը, Ուրարտուի հետ շփումը որոշակի ազդեցություն են ունեցել մարերի ցեղային միությունների և առաջին պետական կազմավորումների առաջացման վրա:
Ըստ Հերոդոտոսի (I, 97-98) Մ–ի թագավորությունը և նրա մայրաքաղաք Եկբատանը հիմնել է Դեովկես (Դեյոկես) թագավորը (մ. թ. ա. մոտ 727-675, այլ տվյալներով՝ 709-656), ըստ ասորեստանյան աղբյուրների Մ–ի թագավորությունը սաեղծվել է մ. թ. ա. VII դ. 70-ական թթ.: Մ. իր հզորության գագաթնակետին է հասել Կիաքսար (Կվաքսարես) թագավորի օրոք (մ. թ. ա. մոտ 625-585): Մ. թ. ա. 612-ին, Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավման ժամանակ Կիաքսարին օգնել է Պարույր Սկայորդին, որին Կիաքսարը ճանաչել է Հայոց թագավոր: Մ–ն ընդհարվել է նաև Լիդիայի հետ: Ուրարտուի անկումից հետո, Հայկական լեռնաշխարհում կազմավորված Երվանդունիների հայկ. թագավորությունը ընդունել է Մ–ի գերիշխանությունը: Հայոց թագավորների կառավարմանն են հանձնվել Փոքր Ասիայի այսրհալիսյան մարական տիրույթները: Կիաքսարի արշավանքների հետևանքով Մ–ի սահմաններն արմ–ում հասել են մինչև Հալիս գետը, արլ–ում՝ Միջին Ասիա (հավանաբար, նաև այժմյան Աֆղանստանի տարածքը): Զավթումների ժամանակ մեծ քանակությամբ ռազմագերիների ձեռքբերումը, հին քաղաքակրթությունների հետ շփումը նպաստել են Մ–ում (հիմնականում՝ արմ–ում) ստրուկների աշխատանքի լայն կիրառմանը: Ստրուկներին օգտագործել են արքայական, ավագանու և տաճարային տնտեսություններում: Կիաքսարին հաջորդած որդին՝ Աստիագեսը (Աժդահակ, մ. թ. ա. մոտ 585-550), փորձել է թուլացնել մարական ավագանու ազդեցությունը, որով բարդացել է Մ–ի ներքին քաղ. իրավիճակը: Քսենոփոնի «Կյուրոպեդիա»-ի տվյալներով Աստիագեսի ժամանակ Հայաստանը Մ–ին վճարել է տարեկան 50 տաղանդ, տրամադրել 20 հզ–անոց հետևազոր և 4 հզ–անոց հեծելազոր: Օգտվելով Մ–ի և Բաբելոնի միջև ծագած պատերազմից (մ. թ. ա. VI դ. 1-ին կես)՝ Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը ապստամբել է Աստիագեսի դեմ, դադարել տուրք վճարելուց, զորք տրամադրելուց: Սակայն մարերին հաջողվել է վերականգնել իրենց գերիշխանությունը: Մ–ից ազատագրվելու նոր փորձ է կատարել Տիգրան Երվանդյանը՝ Երվանդ Ա Սակավակյացի որդին: Նա դաշնակցել է Աստիագեսի դեմ ապստամբած Պարսք (Պերսիս, Պարսուա) և Անշան երկրների թագավոր Կյուրոս II Մեծին: Այս իրադարձություններն արտացոլվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ պահպանված (գիրք Ա, գլ. ԻԴ–Լ) ավանդազրույցում (տես «Տիգրան և Աժդահակ»): Կյուրոս II Մեծը տապալելով Աստիագեսին՝ գրավել է Մ., հիմնել Աքեմենյան պետությունը, որի