76 հզ․ բն․ (1980)։ Երկաթուղային հանգույց է։ Կան մեքենաշինական, բամբակազտիչ գործարաններ, բրդի լվացման ֆաբրիկա, տնաշինական կոմբինատ, սննդի, կաշվի արդյունաբերություն, գորգագործություն, ՊՇԷԿ, բժշկ․, մանկավարժական ուսումնարաններ, պատմա–հեղափոխական թանգարան, դրամատիկական թատրոն։ Հիմնադրվել է 1884-ին: Մ–ից 30 կմ արլ․ պահպանվել են հնագույն Մերվ քաղաքի ավերակները։ Մ–ում ապրում են մեծ թվով հայեր։
ՄԱՐԻ ԱՆՏՈՒԱՆԵՏ (Marie Antoinette) (1755–1793), ֆրանսիական թագուհի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կինը, ավստ․ կայսր Ֆրանց I-ի դուստրը։ Ֆրանս. մեծ հեղափոխության սկզբից ոգեշնչել է հակահեղափոխական դավերն ու օտարերկրյա ինտերվենցիաները։ Միապետության տապալումից (1792-ի օգոստ․ 10) հետո Մ․ Ա․ ձերբակալվել է և դատարանի որոշմամբ գլխատվել։
ՄԱՐԻ ԹՅՈՒԴՈՐ (Mary Tudor), Մարիա I (1516–1558), անգլիական թագուհի 1553–58-ին, Հենրի VIII –ի և Եկատերինա Արագոնցու դուստրը։ Վերականգնել է կաթոլիկությունը (1554), որն ուղեկցվել է Ռեֆորմացիայի կողմնակիցների դաժան հալածանքներով (այստեղից էլ՝ նրա Մարիա Արյունարբու մականունը)։ 1554-ին ամուսնացել է Իսպանիայի թագաժառանգի (1556-ից Ֆիլիպ II թագավոր) հետ, որը հանգեցրել է կաթոլիկ Իսպանիայի հետ մերձեցման։ Մ․ Թ–ի քաղաքականությունը առաջ է բերել նոր ազնվականության ու նորելուկ բուրժուազիայի խիստ դժգոհությունը։
ՄԱՐԻ ՆՎԱՐԴ (Գարայան Մարի Հովսեփի, 1853, Կ․ Պոլիս – 1885, Կ․ Պոլիս), հայ դերասանուհի։ 1869-ին Թ․ Ֆասուլյաճյանի շրջիկ թատերախմբի հետ հյուրախաղերի է եղել Նոր Նախիջևանում, 1870-ական թթ․ սկզբին հանդես է եկել Պ․ Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874–78-ին՝ Հ․ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ Խաղացել է հիմնականում լիրիկական հերոսուհիների դերեր՝ հայ պատմա–հայրենասիրական ողբերգություններում, արևմտա–եվրոպական մելոդրամաներում ևն։ 1881–82-ին հանդես է եկել Թիֆլիսի հայ թատերախմբում․ դերերից են՝ Սոֆիա (Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Ջեսիկա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Մարքրիտ (Գ․ Սունդուկյանի «Խաթաբալա»), Ագաֆիա Տիխոնովնա, Աննա Անդրեևնա (Ն․ Գոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր»)։ Հետագայում եղել է Մ․ Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին։ Մ․ Ն–ի լավագույն դերը համարվել է Մարգարիտ Գոթիեն (Ա․ Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը»)։ Մ․ Ն–ի դերակատարումներին հատուկ են եղել հուզական հագեցվածությունը, պարզությունն ու անկեղծությունը։
ՄԱՐԻ ՍՏՅՈՒԱՐՏ (Mary Stuart) (1542–1587), շոտլանդական թագուհի 1542 (փաստորեն 1561-ից)–67-ին։ 1548–61-ին ապրել է Փարիզում, 1558-ին ամուսնացել ֆրանս․ թագաժառանգի (1559-ից Ֆրանցիսկ II թագավոր) հետ։ Այրիանալով՝ 1561-ին վերադարձել է Շոտլանդիա։ Հավակնել է նաև անգլ․ գահին՝ որպես Անգլիայի թագավոր Հենրի VII-ի ծոռը։ Փորձելով կաթոլիկների օգնությամբ ամրապնդել իր իշխանությունը Շոտլանդիայում, առաջ է բերել կալվինականների դժգոհությունը, որը վերաճել է ապստամբության (1567)։ Մեղադրվելով իր երկրորդ ամուսնու՝ լորդ Դարնլիի սպանության մեջ, ստիպված հրաժարվել է գահից (որդու օգտին) և փախել Անգլիա, ուր Էլիզաբեթ թագուհու հրամանով բանտարկվել է, ապա մահապատժի ենթարկվել։ Մ․ Ա–ի՝ դրամատիկ իրադարձություններով հարուստ կյանքը դարձել է շատ գրողների (Ֆ․ Շիլլեր, Ս․ Ցվայգ) գրական ստեղծագործությունների սյուժե։
ՄԱՐԻԱ ԹԵՐԵԶԱ (Maria Theresia, 1717–1780), ավստրիական թագուհի 1740-ից։ Հաջորդել է հորը՝ Կարլ VI-ին։ Մինչև 1765-ը կառավարել է ամուսնու (կայսր Ֆրանց I), իսկ 1765-ից՝ որդու (Իոսիֆ II) հետ։ Պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատակով անց է կացրել բարեփոխումներ (վարչական, մաքսային ևն, հիմնել պետ․ խորհուրդ), հովանավորել է արդյունաբերության և առևտրի զարգացումը։ 1768-ին հրատարակել է նոր քրեական օրենսգիրք, 1776-ին վերացրել խոշտանգումները, ծեծը ևն։ Յոթնամյա պատերազմում (1756–63) չի կարողացել Պրուսիայից ետ գրավել Սիլեզիան։
ՄԱՐԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, (Մարիյսկի Ավտոնոմնի Սովետսկի Սոցիալիստիչեսկի Ռեսպուբլիկա), Մարիական ԻՍՍՀ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1920-ի նոյեմբ․ 4-ին, որպես ինքնավար մարզ, 1936-ի դեկտ․ 5-ին վերակազմավորվել է ԻՍՍՀ–ի։ Գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնում, առավելապես Վոլգայի ձախափնյա մասում։ Տարածությունը 23,2 հզ․ կմ² է, բն․՝ 705 հզ․ (1980)։ Բաժանվում է 14 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 17 քտա։ Մայրաքաղաքը՝ Յոշկար Օլա։
Պետական կարգը։ Մարիական ԻՍՍՀ համաժողովրդական պետություն է, ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ի մայիսի 27–ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է և նրա Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում Մարիական ԻՍԱՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են։ Հանրապետության դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը։
Բնությունը։ Արլ–ում գետահովիտներով և ձորակներով կտրտված Վյատկայի Ուվալ բլրաշատ հարթավայրն է (բարձրությունը՝ մինչև 275 մ), որը դեպի արմ․ աստիճանաբար ցածրանալով վերածվում է ընդարձակ, ճահճակալած Մարիական դաշտավայրի (50–100 մ)։ Հանդիպում են կարստային գոյացումներ։ Հվ–արմ–ում Մերձվոլգյան բարձրության հս․ ծայրամասն է (մինչև 198 մ)։ Օգտակար հանածոներից արդ․ նշանակություն ունեն ապակու և սիլիկատային ավազները, շինաքարերը, տորֆը։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 13°C է, հուլիսինը՝ 19°C, տարեկան տեղումները՝ 450–500 մմ։ Ջրագրական ցանցը խիտ է։ Գլխավոր գետը Վոլգան է՝ Վետլուգա (նավարկելի), Ռուտկա, Մեծ Կոկշագա, Փոքր Կոկշագա, Իլետ (լողարկելի) վտակներով։ Գերակշռում են ճմապոդզոլային, կավավազային և ավազային հողերը։ Հանդիպում են նաև ճահճատորֆային, կարբոնատափն հողեր, անտառային մոխրահողեր։ Հանրապետության տարածքի կեսից ավելին անտառապատ է։ Գերակշռում են փշատերև ծառերի արժեքավոր տեսակները։ Կենդանիներից կան գայլ, գորշ արջ, աղվես, որմզդեղն, լուսան, նապաստակ, սկյուռ, զանազան թռչուններ։ Ստեղծվել է Մարիական արգելավայրը։
Բնակչությունը։ Բնակվում են մարիներ, ռուսներ, թաթարներ, չուվաշներ, ուկրաինացիներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 30,3 մարդ է (1980)։ Քաղաքներն են Յոշկար Օլան, Վոլժսկը, Կոզմոդեմյանսկը, Զվենիգովոն։
Պատմական ակնարկ։ Մարիական ԻՍՍՀ–ի տարածքում նախամարդը բնակվել է հին քարի դարի ժամանակներից։ Մ․ թ․ V–X դդ․ կազմավորվել է հին մարիական ազգությունը։ IX–XII դդ․ զարգացել են երկրագործությունը, որսորդությունը, արհեստներն ու առևտուրը։ X–XII դդ․ մարիները գտնվել են Վոլգա–Կամայան Բուլղարիայի տնտ․ ու մշակութային ազդեցութան ներքո, XIII դ․ 30-ական թթ․ ընկել են մոնղոլ–թաթարական լծի տակ։ XV դ․ մերձվոլգյան մարիները մտել են Կազանի խանության, հս–արմ․ մարիները՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/316
Այս էջը սրբագրված չէ