տնաշինական մասեր, սառնարանային խցիկ, պարկետ ևն։ Մարիական ԻՍՍՀ արհեստական կաշվի խոշորագույն արտադրողներից է։ Կան տրիկոտաժի և կարի ֆաբրիկաներ, տնաշինական, ապակու, երկաթբետոնե իրերի, ասֆալտ–բետոնի գործարաններ, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, վիտամինների գործարան։
Գյուղատնտեսությունը։ 1980-ին ցանքատարածությունները կազմել են 620,7 հզ․ հա։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխնիկական և կերային կուլտուրաներ։ Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն․ 1980-ին կար 308,5 հզ․ գլուխ խոշոր, 184,5 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 299,8 հզ․ խոզ։ Զարգանում է թռչնաբուծությունը։
Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 153 կմ է, կոշտ ծածկույթով ավտոճանապարհներինը՝ 1445 կմ։ Վոլգա և Վետլուգա գետերի վրա կա նավարկություն։ Հանրապետությունը օդային ուղիներով կապված է ՍՍՀՄ տարբեր մասերի հետ։
Մարիական ԻՍՍՀ ՍՍՀՄ զանազան շրջանների մատակարարում է տեխ․ թուղթ, կիսահաղորդիչ սարքեր, սառնարանային սարքավորում, վիտամիններ, մետաղահատ գործիքներ, արհեստական կաշի ևն։ Ստանում է վառելիք, արդ․ հումք, թեթև արդյունաբերության ապրանքներ ևն։
Առողջապահությունը։ Սովետական իշխանության տարիներին Մարիական ԻՍՍՀ–ում լրիվ վերացել է տրախոման, խիստ նվազել են վարակիչ հիվանդությունները։ 1978-ին գործել է հիվանդանոցային ավելի քան 90 հիմնարկ՝ 8,5 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 12,1 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել ամբուլատոր–պոլիկլինիկական մոտ 105 և գյուղական ֆելդշերա-մանկաբարձական մոտ 400 կետ։ Աշխատել են 1,9 հզ․ բժիշկ (370 բնակչին՝ 1 բժիշկ) և 7,0 հզ․ միջին բուժաշխատող։ Կա բժշկ․ ուսումնարան։ Կլենովոգորսկի և Կրասնոգորսկի հանքային ջրերն օգտագործվում են բուժիչ նպատակներով։ Գործում են առողջարաններ, հանգստյան տներ։
Ժողովրդական կրթությունը, կուլտուր-լուսավորական և գիտական հիմնարկները։ 1914–15 ուս․ տարում Մարիական ԻՍՍՀ–ի ներկայիս տարածքում գործում էր 507 հանրակրթական դպրոց (այդ թվում 502-ը՝ տարրական)։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններ չեն եղել։ 1979/80 ուս․ տարում հանրապետությունում կար շուրջ 477 հանրակրթական դպրոց, 33 պրոֆտեխնիկական ուսումնարան, 13 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ՝ մարիական համալսարանը, Ա․ Մ․ Գորկու անվ․ մարիական պոլիտեխնիկական և Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ մարիական մանկավարժական ինստ–ները (Յոշկար Օլա)։
1978-ին հանրապետությունում գործում էին 395 մասսայական գրադարան, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, Մարիական հանրապետական գավառագիտական (Յոշկար Օլա) և Լեռնամարիական շրջանային գավառագիտական (Կոզմոդեմյանսկ) ևն թանգարաններ, 503 ակումբային հիմնարկ, 373 կինոսարքավորում, ավելի քան 15 պիոներների պալատ և տուն։
1978-ի վերջին Մարիական ԻՍՍՀ–ում կար ավելի քան 10 գիտական հիմնարկ (ներառյալ բուհերը), այդ թվում՝ Մարիական ԻՍՍՀ Մինիստրների խորհրդին կից լեզվի, գրականության, պատմության և տնտեսագիտության մարիական ԳՀԻ (Յոշկար Օլա), թաղանթանյութի–թղթի արդյունաբերության համամիութենական ԳՀԻ–ի մարիական մասնաճյուղը (Վոլժսկ), Մարիական պետ․ գյուղատնտ․ փորձակայանը։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Հանրապետական թերթերն են՝ «Մարիյ կոմունա» («Մարիական կոմունա», 1918-ից, մարիերեն), «Մարիյսկայա պրավդա» («Марийская правда», 1921-ից), «Մոլոդոյ կոմունիստ» («Молодой коммунист», 1934-ից), «Յամդե լիյ» («Եղիր պատրաստ», 1933-ից, մարիերեն), հանդեսները՝ «Օնչիկո» («Առաջ», 1954-ից, մարիերեն), երգիծական «Պաչեմիշ» («Կրետ», 1957-ից՝ մարիերեն, 1958-ից՝ ռուս․), «Պոլիտիչեսկայա ինֆորմացիա» («Политическая информация», մարիերեն և ռուս․)։ Ռադիոհաղորդումները տրվում են մարիերեն և ռուս․։ Հեռուստատեսության տեղական ծրագիրը 3-ժամյա է, հաղորդվում են նաև կենտրոնական հեռուստատեսության ծրագրերը։
Գրականությունը։ Մարի ժողովրդի գրականությունն առաջացել է XX դ․ սկզբին։ Ազգային գրականության հիմնադիրներն են Ս․ Չավայնը (1888–1942), Մ․ Գերասիմով–Միկայը (1885–1944), Ն․ Մուխինը (1890–1943) և ուրիշներ։ Զարգացումն սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Առաջին տարիներին գերիշխել է պոեզիան։ 1930-ական թթ․ երևան են եկել վեպն ու վիպակը: Չավայնի «Ակպատիր» (1935) պատմական դրաման մարիական դրամատուրգիայի բարձրակետն է։ Այդ շրջանում իր լավագույն դրամաներն է գրել Մ․ Շկետանը (1898–1937)։ Նախապատերազմյան պոեզիան ներկայացնում են Միկլայ Կազակովը (ծն․ 1918), Ի․ Օսմինը (ծն․ 1915), Մ․ Մայնը (ծն․ 1914), Ն․ Իլյակովը (1913–67), Ա․ Բիկը (ծն․ 1915) և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին առանձնահատուկ ուժով է հնչել պոեզիան (Ս․ Վիշնևսկի, ծն․ 1920, Կազակով, Մայն, Գ Մատյուկովսկի, ծն․ 1926, Ա․ Կանյուշկով, ծն․ 1925)։ Ետպատերազմյան մարիական արձակը հարստացել է Ն․ Լեկայնի (1907–60), Դ․ Օրայի (1901–50), Իլյակովի, Յա․ Էլեկսեյնի (1893–1965), Վ․ Իվանովի (1923–1971) և այլոց վիպակներով ու վեպերով, ժամանակակիցը ներկայացնում են Ա․ Միչուրին–Ազմեկեյը (ծն․ 1912), Վ․ Կոսորոտովը (ծն․ 1930), Ա․ Ասաևը (ծն․ 1912), Ա․ Յուզիկայնը (ծն․ 1929)։ Պոեզիայում ժողովրդականություն են վայելում Մ․ Յակիմովը (ծն․ 1929) և Վ․ Կոլումբը (ծն․ 1935): Հայտնի են Ս․ Նիկոլաևի (ծն․ 1908), Ն․ Արբանի (ծն․ 1912), Ա․ Վոլկովի (ծն․ 1923), Կ․ Կորշունովի (ծն․ 1929), Ն․ Ռիբակովի (ծն․ 1932) դրամաները։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Մարիական ԻՍՍՀ տարածքում հայտնաբերվել են մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսի քարե և կավե քանդակագործական պարզունակ կենդանապատկերներ, բրոնզի դարի մետաղյա զարդեր։ Ժող․ ճարտարապետությանը բնորոշ են հատակագծում П–աձև բակերով, գերանակապ խրճիթը, ամառային խոհանոցը («կուդո»), մառանը։ Մարիների ժող․ արվեստում հնուց տարածված են փայտի քանդակազարդումը, ասեղնագործությունը, նախշավոր ոստայնանկությունը, կեչու կեղևից հյուսածո ու դրոշմազարդ իրերի պատրաստումը, ավելի ուշ՝ մետաղի զարդապատումը, ճկածո և հյուսածո կահագործությունը։ Զարդապատկերներում զուգակցված են երկրաչափական, բուսական, կենդանական մոտիվները։ Սովետական իշխանության հասաատմամբ քաղաքները կառուցապատվել են ըստ գլխավոր հատակագծերի։ 1930-ական թվականներից կառուցվել են քարն մոնումենտալ շենքեր (վարչական շենք, այժմ՝ համալսարան, 1936, ճարտ․ Ա․ Զ․ Գրինբերգ, Մ, Շկետանի անվ․ մարիական երաժշտա–դրամատիկական թատրոնը, 1960, ճարտ–ներ՝ Պ․ Ա․ Սամսոնով, Մ․ Ֆ․ Նի, ՍՄԿԿ մարզկոմի և հանրապետության Մինիստրների խորհրդի շենքը, 1971, ճարտ․ Ս․ Ա․ Կլեյմյոնով, բոլորը՝ Յոշկար Օլայում), հյուրանոցներ, կինոթատրոններ, բնակելի տներ ևն։ 1941-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ճարտարապետների միության Մարիական բաժանմունքը։
1920-ական թթ․ կեսից սկզբնավորվել է պրոֆեսիոնալ կերպարվեստը։ Ստեղծվել են Պետ․ ազատ արվեստանոցներ (1920–1923), 1926-ին՝ ԱԽՌՈ–ի մասնաճյուղ, 1940-ին՝ «Մարիյ խուդոժնիկ» ընկերությունը, 1961-ին՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Մարիական բաժանմունքը (1968-ից՝ Մարիական ԻՍՍՀ նկարիչների միություն)։ Ճանաչված նկարիչներից են Բ․ Ի․ Օսիպովը, Ի․ Մ․Պլանդինը, Ի․ Ի․ Մամաևը, Ա․ Մ․Պուշկովը, Ա․ Ի․ Բուտովը, Յու․ Մ, Բլեկովը, Ա․Պ․ Զարուբինը, Պ․ Տ․ Գորբունցովը, Ն․Պ․ Կարպովը, քանդակագործներից՝ Ֆ․ Պ․ Շաբերդինը, Օ․ Ա․ Գեդովը, Վ․ Մ․ Կոզմինը, գրաֆիկներից՝ Լ, Լ․ Ակազեևը, Ա․ Գ․ Օռլովը, բեմանկարիչներից՝ Ա․ Ա․ Բրովցինը,․ մոնումենտալ–դեկորատիվ արվեստի ներկայացուցիչներից՝ Ա․ Ֆ․ Նովոսյոլովը, Ի․ Պ․ Մյասնիկովը։
Երաժշտությունը։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մարիների երաժշտական մշակույթը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/318
Այս էջը սրբագրված չէ