Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/320

Այս էջը սրբագրված չէ

ՄԱՐԻԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Marianas Islands, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի կնոջ անունով), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսում, Միկրոնեզիայում: Բաղկացած են 15 մեծ և մի քանի փոքր կղզիներից ու խութերից: Առաջացնում են հս. և հվ. շղթաներ: Տարածությունը՝ ավելի քան 1,1 հզ. կմ², բն. 100 հզ. (1974): Գուամ կղզին ԱՄՆ–ի տիրույթն է, մնացած կղզիները (600 կմ² տարածությամբ, մոտ 13,4 հզ. բն., 1972) ՄԱԿ–ի խնամարկյալ տերիտորիաներ են և կառավարվում են ԱՄՆ–ի կողմից: Ունեն հրաբխային և կորալային ծագում, կան գործող հրաբուխներ, ֆոսֆորիտների, ծծմբի, մանգանի, երկաթի հանքավայրեր: Բարձրությունը մինչև 965 մ է, կլիման և բուսականությունը՝ արևադարձային: Մշակում են շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, բանան, բամբակենի, ցիտրուսներ: Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ: ԱՄՆ–ի ռազմական բազաներն են: Մ. կ. հայտնագործել է Ֆ. Մագելանը, 1521-ին:
ՄԱՐԻԱՆՍԿԵ ԼԱԶՆԵ (չեխ. Marianske Lazne), քաղաք Չեխոսլովակիայում, Չեխական Սոցիալիստական Հանրապետությունում, Արևմտա–Չեխական մարզում: 14,6 հզ. բնակիչ (1974): Գտնվում է Չեխական անտառի ստորոտում, 600 մ բարձրության վրա: Բալնեոլոգիական բուժավայր է, Կարլովի Վարիից 40 կմ հվ.: Ամառը չափավոր տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 15,9°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –3-ից –7°C), տարեկան տեղումները՝ 750 մմ: Բուժիչ միջոցներն են՝ ածխաթթվային հանքային աղբյուրները (մոտ 40), տորֆացեխաբուժությունը: Բուժվում են միզուղիների, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային բնույթի, մաշկային, ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները: Գործում են առողջարաններ, ցեխաբուժարաններ, ըմպելասրահներ:
ՄԱՐԻԱՏԵԳԻ (Mariategui) Խոսե Կարլոս (1895-1930), պերուական քաղաքական գործիչ, հասարակագետ, գրաքննադատ: 1918-ից մասնակցել է բանվորական շարժմանը, 1919-ին արտաքսվել երկրից, մեկնել Եվրոպա: Ներկա է եղել Իտալիայի կոմկուսի հիմնադիր համագումարին (1921) և 1922-ի Ջենովայի կոնֆերանսին: Վերադառնալով Պերու (1923)՝ պրոպագանդել է մարքսիգմ–լենինիգմի գաղափարները: Առաջիններից մեկը տվել է Լատինական Ամերիկայի պատմության և մշակույթի մարքսիստական վերլուծությունը: Մ. նպաստել է Լատինական Ամերիկայում սովետական գրականության ժողովրդականացմանը: 1926-ից հրատարակել է «Ամաուտա» («Amauta», մինչև 1930-ը) հանդեսը, որի շուրջ համախմբել է մայր ցամաքի մշակույթի առաջադեմ գործիչներին, 1928-ից՝ «Լաբոր» («Labor») բանվորական թերթը: 1928-ին հիմնել է Պերուի կոմկուսը (մինչև 1930-ը կոչվել է սոցիալիստական), եղել նրա առաջին գլխավոր քարտուղարը:
ՄԱՐԻԵՍ (Maries) Լուի (19.8.1876, Փարիզ – 18.11.1958, Շանտիյի), ֆրանսիացի հայագետ, բանասեր: Տիրապետել է լատիներենին, հին և նոր հունարենին, եբրայերենին, ռուսերենին, հայերենին։ Աշակերտել է Ա․ Մեյեին, Ֆ․ Մակլերին, Հ․ Փերնոյին, Պ․ Բուայեին։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ճեմարանի անդամ (1934-ից)։ 1926-ին Փարիզի Կաթոլիկական ինստ-ում բացել է դասական հայերենի ամբիոն, որը ղեկավարել է 20 տարի, միաժամանակ դասավանդել է Արևելյան կենդանի լեզուների ազգային դպրոցում (1928-ից)։ 1928-ին լույս է ընծայել «Ուսումնասիրություն Եզնիկի մոտ գոյություն ցույց տվող մի քանի անունների և բայերի մասին» աշխատությունը, ուր Մ․ լուսաբանում է մի քանի լեզվաբանական ու բանասիրական խնդիրներ։ «Հայերենի գոյական անցյալ կատարյալի և ստորադասականի կազմության մասին» (1931) ուսումնասիրության մեջ Մ․ անդրադարձել է հայերենի խոնարհման մի քանի հարցերի: Թարգմանել և ծանոթագրել է Եզնիկ Կողբացու «Հաղագս աստծո»-ն («Եղծ աղանդոցը»-ը), որը հրատարակել է Շ. Մերսիեն 1960-ին: Հայագիտական հոդվածներով հանդես է եկել հայ («Հանդես ամսօրյա», «Հանդես հայագիտության») և ֆրանս. պարբերական մամուլի էջերում:Թ. Կարադելյան ՄԱՐԻԻ ՄԱՐԶ, Թուրքմենական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1970-ի դեկտ. 14-ին: Գտնվում է հանրապետության հվ–արլ-ում: Տարածությունը 86,8 հզ. կմ² է, բն. 647 հզ. (1980): Բաժանվում է 10 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 16 քտա, կենտրոնը՝ Մարի: Մ. մ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Բնությունը: Մ. մ. գտնվում է Թուրանի դաշտավայրի հվ–արլ-ում, Կարակումներ անապատի սահմանում: Մակերևույթը ալիքավոր, դեպի հս. թույլ թեքությամբ հարթավայր է: Հս–ում է գտնվում Ունգուզի թաքիրա–աղուտային իջվածքը, հվ–ում և հվ–արլ-ում՝ Կենտրոնական Կարակումները (մինչև 150-300 մ բարձրությամբ): Թեջեն գետից արմ. Կոպետդաղի նախալեռնային հարթավայրերը (50-350 մ) միացնում են Պարոպամիզի նախալեռները Բադխիզի և Կարաբիլի բարձրությունների հետ: Կլիման ցամաքային է, չոր: Հունվարի միջին ջերմաստիճանը –2°C-ից –4°C է, հուլիսինը՝ 28°C-ից 32°C, տարեկան տեղումները՝ 100-300 մմ: Հիմնական գետերն են Մուրղաբը (Կաշան և Կուշկա վտակներով) և Թեջենը, որոնց վրա կառուցված են ջրամբարներ: Մարզի տարածքը արլ–ից արմ. կտրում անցնում է Լենինի անվ. Կարակումի ջրանցքը (նավարկելի է Ամուդարյայից մինչև Մարի քաղաքը): Գերակշռում են ավազաանապատային և մոխրագույն հողերը, օազիսներում՝ ալյուվիալ, տեղ–տեղ՝ աղակալված հողերը: Կան նաև թաքիրանման, բաց մոխրագույն հողեր ու աղուտներ: Ավազուտների համար բնորոշ է տիպիկ անապատային բուսականությունը՝ սպիտակ և սև սաքսաուլը, ավազային ակացիան, խոտաբույսերը, էֆեմերները ևն: Կոպետդաղի նախալեռնային հարթավայրում տարածված են աղուտներով օշինդրա–շյուղախոտային տափաստաններ, Բադխիզում և Կարաբիլում՝ խոտասեզային բուսականություն, Մուրղաբի հովտում՝