Ստեղծել է «Հրետանային դպրոց» (1929), «Հայաստանն այսօր» (1933), «Սասունցի Դավթի» հազարամյակը» (1939), «Կոլտնտեսային գյուղերի լույսերը» (1949) և այլ վավերագրական ֆիլմեր։ Լավագույն գեղարվեստական ֆիլմերից են՝ «Մեքսիկական դիպլոմատները» (1932, Լ․ Քալանթարի հետ)՝ քաղ․ սատիրայի լավագույն նմուշը հայկ. կինոյում, «Քրդեր–եզդիներ» 1934)՝ նվիրված սովետական իշխանության օրոք ազգ․ փոքրամասնությունների հոգևոր վերածննդին, «Գիքոր» (1934, ըստ Հ․ Թումանյանի), «Քաջ Նազար» (1940, ըստ Դ․ Դեմիրճյանի), «Հասցեատիրոջ որոնումները» (1955, Յու․ Երզնկյանի հետ), «01-99» (1959, Երևանի հեռուստաստուդիա)։ Գրել է կինոսցենարներ։ Պարգևատրվել «Պատվո նշան» շքանշանով։
Գրկ. Կագրամանով Ն., Հինգ դիմանկար, Ե․, 1972:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արտաշես Ազատի (ծն. 9.7.1930, Լենինական), հայ սովետական բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտ․ դ-ր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ 1952-ին ավարտել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվ. մանկավարժական ինստ–ի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան պատմության ու մատենագրության խնդիրներին։ Գրել է «Մարտիրոս Ղրիմեցի» (1958) և «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ Իմաստնոյ» (գիրք 1-2, 1969-72) մենագրությունները և մի շարք պատմագիտական հոդվածներ։
Երկ․ Հայաստանը և առաջին Սասանյանները, «ՊԲՏ», 1975, № 3։ Սասանյանների արևմտյան նվաճումները և Հայաստանը, «ՊԲՀ», 1977, № 1։ Սասանյանները և Հայաստանի քաղաքական շրջադարձը III դարում, «ՊԲՀ», 1979, № 1:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Բալաբեկ Գրիգորի (20.5. 1905, գ․ Թոխանշալու (այժմ՝ Մասիս, ՀՍՍՀ Արտաշատի շրջանում) — 6.4.1972, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Սովորել է Երևանի I և II աստիճանի կուսակցական դպրոցներում (1925-29), ավարտել Բաքվի մարքսիզմ–լենինիզմի ինստ-ը (1936): 1929-31-ին կոմերիտական կազմակերպչական աշխատանքի է եղել Նոր Բայազետի (Կամո) և Ղամարլուի (Արտաշատ) շրջկոմներում։ 1936-ից աշխատեւ է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի տանը։ 1937-ի մայիսից ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարն էր, սեպտեմբերից՝ ՀԿԿ ԿԿ–ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1938-42-ին եղել է ՀՍՍՀ լուսավորության ժողկոմ։ 1942-53-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի դիրեկտոր, միաժամանակ՝ ինստ–ի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ (1942-49): 1953-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր, 1959-61-ին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետ. կոմիտեի նախագահը։ Միաժամանակ 1958-ից՝ ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստր՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Մ․ սովետական պատվիրակության կազմում մասնակցել է (1958, 1959, 1971) ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին։ Եղել է ՀամԿ(բ)Կ XXIII և ՀԿ(բ)Կ X-XIV համագումարների պատգամավոր, ՍՍՀՄ I և ՀՍՍՀ II-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ ԿԿ–ի անդամ (1938-48)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի II աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Գերասիմ Արամայիսի (ծն. 7.6.1926, Երևան), սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ. (1948), ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1971): 1950–65-ին աշխատել է ՍՍՀՄ հաղորդակցության ճանապարհների մինիստրության Հյուսիսային երկաթուղու բաժանմունքներում (1961-ից Վորկուտայի բաժանմունքի պետ)։ 1965-ից՝ ՍՄԿԿ Վորկուտայի քաղկոմի առաջին քարտուղար։ 1973-ի փետրվարից աշխատել է ՍՄԿԿ ԿԿ–ի ապարատում որպես տեսուչ։ 1973-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1977-ից Մ․ ՀՍՍՀ ժող. վերահսկողության կոմիտեի նախագահն է։ Ընտրվել է ՍՄԿԿ Կոմի մարզկոմի բյուրոյի անդամ, 1976-ից՝ ՀԿԿ ԿԿ և նրա բյուրոյի անդամ, 1981-ից՝ անդամության թեկնածու։ Եղել է Կոմի ԻՍՍՀ VI-VIII, ՍՍՀՄ՝ VII-IX, ՀՍՍՀ X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ XXIV, ՀԿԿ XXVI-XXVII համագումարների պատգամավոր է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Գուրգեն Թորգոմի (ծն. 14.6.1934, Էջմիածին), հայ սովետական քիմիկոս։ Քիմ. գիտ․ դ-ր (1972), պրոֆեսոր (1976)։ Ավարտել է Երևանի համալսարանի քիմ. ֆակուլտետը (1956)։ Եղել է Երևանի բժշկ. ինստ-ի դեղագործական, թունաբանական քիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի առաջին վարիչը (1974-1978), 1978-ից Նաիրիտ գիտաարտադրական միավորման գլխավոր դիրեկտորի տեղակալն է։ Ա․ Բաբայանի աշակերտն է։ Զբաղվում է և թթուները հիմնային միջավայրում չհագեցած միացություններով և ալկիլ հալոգենիդներով ալկիլելու ռեակցիաների հետազոտությամբ։ Մ․ բացահայտել է ապրոտոն երկբևեռ լուծիչներում (ցածր ջերմաստիճաններում) չհագեցած միացությունների հալոգենացման ռեակցիաների մեխանիզմը, որով հնարավոր դարձավ մշակել բուտադիենի հեղուկաֆազ քլորման եղանակը և կրճատել քլորոպրենի արտադրության ժամանակ առաջացող թափոնները։
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայկ Հովհաննեսի (ծն. 22.12.1903, Բաքու), գեներալ–մայոր (1.9. 1943)։ ՍՄԿԿ անդամ 1926-ից։ Ծնվել է նավթագործ բանվորի ընտանիքում։ 1922-ից ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1925-ին ավարտել է Անդրկովկասյան ռազմա–քաղաքական դպրոցը (Թիֆլիս), 1925–30-ին ծառայել հայկ. հրաձգային դիվիզիայում որպես վաշտի հրամանատար և քաղղեկ։ 1932-ին Գլխավոր շտաբին կից հետախուզական միամյա դասընթացները վերջացնելուց հետո նշանակվել է հրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության պետ։ 1933-ին ընդունվել ե 1936-ին ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվ. ոազմ․ ակադեմիան։ 1938-ին մասնակցել է Խասան լճի մարտերին։ Մինչև 1941-ի հոկտեմբերը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, որպես դիվիզիայի օպերատիվ բաժնի, շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941-ի նոյեմբերից 239-րդ հրաձգային դիվիզիան Մ–ի հրամանատարությամբ մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանական, ապա հարձակողական (ազատագրել են մոտ 200 բնակավայր), 1942-ի հուլիս–հոկտեմբերին՝ Ռժևի հարձակողական մարտերին և ազատագրել ավելի քան 60 բնակավայր։ 1944-ին Գլխավոր շտաբի ռազմ. ակադեմիայի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո նշանակվեյ է 43-րդ բանակի հրամանատարի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/348
Այս էջը սրբագրված չէ