Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/353

Այս էջը սրբագրված չէ

է բնակեցված լճափնյա հարթավայրային շրջանը: Շրջանում կա 19 բնակավայր (1 քտա, 18 գյուղ): Բնակավայրերի մեծ մասը գտնվում են ավելի քան 2000 մ բարձրությունների վրա:
Պատմական ակնարկ: Մ. շ–ի տարածքը հնում կազմում էր Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Գեղարքունիք գավառի մասը: Երբեմն մտել է Այրարատ նահանգի մեջ: IX դ. այն գրավել է Արցախի իշխան Տեր-Սահլ Սմբատյանը: IX-XI դդ. Կոթը (Ներքին Գետաշեն) եղել է Սևանի ավազանի վարչական կենտրոնը և միավորել է գավառակները: Գտնվելով Դվին–Պարտավ ճանապարհի վրա, Կոթը IX-X դդ. դարձավ Գեղամա երկրի առևտրական կարևոր կենտրոններից մեկը, որի զարգացմանը նպաստում էր նաև ձկնորսությունը: XI-XII դդ. շրջանի տարածքն անցել է թուրք սելջուկների տիրապետության տակ: XII դարից եղել է Վերին Խաչենի տերերի իրավասության տակ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո Ալաշկերտից, Մուշից, Դիադինից և Իգդիրից մոտ 600 հայ ընտանիք (5000 բն.) ներգաղթել և բնակություն են հաստատել Մ. շ–ի տարածքում: Շրջանի տարածքը Ներքին Ղարանլուղի գավառակ անվամբ, Նոր Բայազետի և Սոթքի գավառների հետ միասին, կազմել է Գեղարքունիք գավառը և մտել Երևանի նահանգի մեջ:
Մ. շ. հարուստ է հնագիտական ճարտ. հուշարձաններով: Պահպանվել են բրոնզեդարյան դամբարաններ, կիկլոպյան ամրոցներ (Աստղաձոր, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Երանոս, Վաղաշեն, Վարդենիկ, Ձորագյուղ, Մարտունի, Արծվանիստ) և ժայռապատկերներ (Սև սար լեռ): Պահպանվել են մ. թ. ա. 722-705-ի ուրարտական արձանագրություններ (Ծովինար, Վարդաձոր) և նախնադարյան դամբարաններ (Զոլաքար): Հայ միջնադարյան ճարտարապետության Սյունիքի դպրոցի լավագույն հուշարձաններից են Կոթավանքը (IX դ., Ներքին Գետաշեն), Շողագավանքը (V-IX դդ.) և Մասրուց անապատը (IX դ., Ձորագյուղ), Թազա գյուղի եկեղեցին (IX դ.), Վանեվանը (X դ., Արծվանիստ): Շրջանում պահպանվել են ուշ միջնադարի բնակատեղիներ և արտադրական կառույցներ (ձիթհանքեր): Մոնումենտալ արվեստի արժեքավոր կոթողներ են Աստղաձորի, Արծվանիստի, Զոլաքարի, Ներքին Գետաշենի, Թազագյուղի, Լիճքի խաչքար–հուշարձանները (XIII դ.):
Բոլշևիկյան առաջին բջիջներն ու կազմակերպությունները Մ. շ–ում ստեղծվել են 1919-20-ին՝ Ներքին Ղարանլուղ (Մարտունի), Վերին Ղարանլուղ (Գեղհովիտ), Ալիղռըխ (Աստղաձոր), Ներքին Գյոզալդարա (Վարդենիկ), Զոլախաչ (Զոլաքար), Վերին Ադյաման (Վերին Գետաշեն) գյուղերում: Նրանց աշխատանքը գլխավորում էր Նոր Բայազետի գավառային կոմիտեն: 1920-ի մայիսի 12-ին Ներքին Ղարանլուղում բռնկվեց զինված ապստամբություն, որը ղեկավարում էր Հովհաննես Սարուխանյանը: Ապստամբները շրջանում հռչակեցին սովետական իշխանություն: Ստեղծվեցին գավառային և շրջանային հեղափոխական կոմիտեներ: Մայիսի 17-ին ապստամբները գրավեցին նան Նոր Բայազետը: Սակայն երկու օր անց տեղի դաշնակցականները, ստանալով լրացուցիչ օգնություն, ճնշեցին ապստամբությունը և հաշվեհարդար տեսան նրա ղեկավարների հետ: Մինչև 1981-ը տեղի է ունեցել շրջանային կուսակցական կազմակերպության 40 կոնֆերանս: 1981-ի հունվ. 1-ի դրությամբ շրջանում կար 106 սկզբնական կուսակցական կազմակերպություն՝ 2490 կոմունիստով: 1981-ին Մ. շ–ի 116 կոմերիտական կազմակերպությունում ընդգրկված էին 12900 կոմերիտական:
Տնտեսությունը: Նախասովետական շրջանում Մ. շ–ի տարածքի տնտեսությունն ուներ հետամնաց ագրարային բնույթ: Այժմ Մ. շ. գյուղատնտ., արդ. շրջան է: Տնտեսության համախառն արտադրանքի 88%-ը կազմում է գյուղատնտ., 62%-ը՝ արդ. արտադրանքը: 1980-ին շրջանում կար 17 սովետական տնտեսություն: Հողային ֆոնդը 118465 հա է, որից վարելահողեր՝ 19665 հա, խոտհարքներ՝ 9898 հա, արոտավայրեր՝ 40104 հա, պտղատու այգիներ՝ 440 հա, անտառներ՝ 3839 հա: Ոռոգելի հողատարածությունը 2028 հա է: Գործում են Զոլաքարի և Աստղաձորի, կառուցվում՝ Մարտունու և Երանոսի ջրհան կայանները: Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են կաթնաապրանքային անասնապահությունը, ծխախոտի ու կարտոֆիլի մշակումը, որոնք տալիս են գյուղատնտ. համախառն արտադրանքի 80,9%-ը: Շրջանի հանրային սեկտորում կա 18,7 հզ. գլուխ խոշոր, 72,8 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն, 16,7 հզ. թռչուն: Զարգանում է պտղաբուծությունը, ձկնաբուծությունը: Լիճքում կա ձկնաբուծարան (տարեկան արտադրում է 107 մլն շերեփուկ), Մարտունիում՝ ձկնորսարան (տարեկան որսը՝ մոտ 450 տ): Արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ սննդի արդյունաբերության բաժինը կազմում է 43%, թեթև արդյունաբերությանը՝ 11%, էլեկտրատեխնիկական արդյունաբերությանը՝ 23%: Շրջանի 151 հիմնարկ–ձեոնարկություններում աշխատում են 12171 բանվոր–ծառայող, որից 4357-ր՝ արդ. ձեռնարկություններում: Արդ. առաջին ձեռնարկությունը՝ գորգ արտելը (այժմ՝ «Հայգորգ» արտադրական միավորման մասնաճյուղ՝ Մարտունիում), կառուցվել է 1933-ին: 1948-ին գործարկվել է Մադինայի ՀԷԿ–ը: Մարտունիում, գործում են էլեկտրատեղակայման իրերի, պահածոների (խնձորի, չիչխանի), հացի գործարանները, գլխավորող պանրագործարանը, Հայկոոպի սննդի կոմբինատը: Լիճքում է հանքային ջրերի («Լիճք») գործարանը: Գործում են Չարենցավանի գործիքաշինական (Երանոսում) և այլ մասնաճյուղեր:
Շրջանի տարածքով անցնում են Սևան-Եղեգնաձոր (Հայոց ձորի լեռնանցքով) միութենական և Մարտունի–Վարդենիս տեղական նշանակության մայրուղիները: Խճուղային ճանապարհների երկարությունը 214 կմ է, որից 13 կմ՝ կոշտ ծածկով: Կա 12 ավտոմատ հեռախոսակայան: Կապի բաժանմունքներ կան բոլոր բնակավայրերում:
Առողջապահությունը: Գործում են 2 հիվանդանոց (Մարտունիում, Վարդենիկում՝ 265 մահճակալով), 8 ամբուլատորիա, 3 առկայան, 3 դեղատուն (2-ը՝ Մարտունիում, 1-ը՝ Վարդենիկում), շտապ բժշկական օգնության, սանիտարահակահամաճարակային և արյան փոխներարկման կայաններ, սանլուստուն: Բոլոր գյուղերում կա բուժմանկաբարձական կետ: Շրջանում աշխատում են 80 բժիշկ, 300 միջին բուժաշխատող:
Մշակույթը: 1981/82 ուս. տարում Մ. շ–ում կային 23 միջնակարգ (5-ը երեկոյան) և 5 ութամյա (17935 աշակերտ, 1058 ուսուցիչ, որից 668-ը՝ բարձրագույն կրթությամբ), երաժշտական, նկարչական, սպորտ դպրոցներ, 10 մսուր–մանկապարտեզ, ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական ուսումնարան: Գործում են 9 կուլտուրայի տուն, 14 ակումբ, 32 գրադարան, 17 կինոսարք: Շրջանի բնակիչներն օգտվում են ռադիո- և հեռուստատեսային հաղորդումներից: Մ. շ–ում է ՀՍՍՀ ԳԱ երկրագործության