Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/358

Այս էջը սրբագրված չէ

գնահատական տվեց «Կապիտալ»-ի առաջին հատորի ռուսերեն թարգմանությանը (լույս է տեսել 1872-ին), որը գերմաներենից հետո երկրորդն էր։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի 1882-ի ռուսերեն երկրորդ հրատարակության համար գրած առաջաբանում Մ․ ու Էնգելսը նշել են, որ «… Ռուսաստանը ներկայացնում է հեղափոխական շարժման առաջավոր ջոկատը Եվրոպայում» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, էջ 126)։
Մ–ի մահից հետո նրա մեծ զինակից Էնգելսը շարունակեց մարքսիստական ուսմունքի զարգացումը՝ կատարելով բոլոր երկրների սոցիալիստների խորհրդատուի և ղեկավարի դերը։ Մ–ի և Էնգելսի գործի արժանավոր ժառանգորդն ու շարունակողը իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխությունների դարաշրջանում դարձավ Վ․ Ի․ Լենինը։ Լենինիզմը XX դ․ մարքսիզմն է։ Մարքսիզմ–լենինիզմը բանվոր դասակարգի, ողջ առաջավոր մարդկության ուղեցույցն ու գաղափարական զենքն է։ «Մարքսիզմ–լենինիզմը միակ հուսալի հիմքն է ճիշտ ստրատեգիա և տակտիկա մշակելու համար» (Բրեժնև Լ․ Ի․, ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե․, 1976, էջ 107)։ Լենինյան կուսակցությունը ծագել է մարքսիզմի հաստատուն բազայի վրա, որպես օրինական ժառանգորդ այն ամեն լավի, ինչ կար միջազգային բանվորական և Ռուսաստանի հեղափոխական–դեմոկրատական շարժման մեջ։ Բանվոր դասակարգի մարքսիստական–լենինյան կուսակցության քաղաքականությունն ու տակտիկան հաստատվեց և հսկայական չափով հարստացավ ռուս. երեք հեղափոխությունների հարուստ փորձով։ Մարքսիզմ–լենինիզմի ճշմարտության գործուն ուժի նորանոր ապացույցներ բերեց Մեծ հոկտեմբերով սկսված կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու նոր դարաշրջանը։ Մ–ի ուսմունքը հավերժ կենդանի ու զարգացող է, «…ամենազոր է, որովհետև այն ճշմարիտ է» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող., հ․ 23, էջ 49):
Մ–ի գրական ժառանգության գիտական ամենալայն ուսումնասիրությունն ու հրատարակությունը կենտրոնացված է ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ-ում (տես Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտ ՍՄԿԿ ԿԿ–ին կից), ինչպես նաև ԳՍՄԿ ԿԿ–ին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ում, որոնք այժմ իրականացնում են Մ–ի և Էնգելսի երկերի հրատարակությունը բնագրի լեզվով՝ 100 հատորով։ Մ–ի և Էնգելսի երկերը մինչև այժմ հրատարակվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով։
Որպես իսկական պրոլետարական ինտերնացիոնալիստ՝ Մ․ գտնում էր, որ ոչ մի ազգ չի կարող ազատ լինել, միևնույն ժամանակ ճնշելով ուրիշ ազգերի։ 1880-ին ծանոթանալով «Նարոդնայա վոլյա» կազմակերպության ծրագրին՝ Մ․ հավանություն է տալիս նրա հեղափոխական դեմոկրատական պահանջներին և հատկապես Ռուսական կայսրության մեջ մտնող ազգերի ինքնորոշման վերաբերյալ կետին։
Մ–ի մի շարք աշխատություններում հիշատակվում են հայերը, նրանց դերը ընդհանուր քաղաքակրթության զարգացման մեջ, Հայաստանը, բնութագրվում նրա սոցիալ–տնտ․ և ռազմա–ստրատեգիական նշանակությունը։ Մերկացնելով մեծ տերությունների նվաճողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, Օսմանյան կայսրության մեջ իշխող ֆեոդ․, բարբարոսական կարգերը՝ Մ․ 1854-ի մարտին նշել է, որ «Օսմանյան կայսրության սահմաններում ապրում են 2.400 հզ. լուսավորչական և 900 հզ. կաթոլիկ հայեր» (Маркс К. и Энгельс Փ․, Соч., 2 изд., т. 10, с. 171)։ Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների ազատագրության հարցը Մ․ և Էնգելսը համարում էին թուրք. պրոբլեմի մի մասը, որի, ինչպես և այլ մեծ պրոբլեմների, լուծումը կապում էին համաեվրոպական հեղափոխության հետ։
1870-ական թթ․ մարքսիզմն սկսում է թափանցել հայ իրականություն։ Հայ մամուլում Մ․ մեծարվում է իբրև Ինտերնացիոնալի «հիմնադիր և գլխավոր», իսկ 80-ական թթ․ Մ–ի աշխատությունների հայերեն թարգմանության առաջին փորձերն են արվում։ Մ–ի և Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի առաջին առանձին հրատարակությունը իրականացվել է 1904-ին, Ժնևում՝ Ս․ Շահումյանի և Մ․ Մանուչարյանի թարգմանությամբ։ Նույն թվին լույս է տեսել Մ–ի «Վարձու աշխատանք և կապիտալ»-ը։ Մ–ի և Էնգելսի աշխատությունները հայերեն տպագրվել են Աթենքում, Նյու Յորքում, Բաքվում, Թիֆլիսում, Ժնևում, Մոսկվայում, Վիեննայում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո դրանց հրատարակության հիմնական վայրը Երևանն է։ 1894-1980-ին Մ–ի և Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուները և առանձին աշխատությունները (131 անուն) հայերեն հրատարակվել են 852,7 հզ. տպաքանակով։ Այդ թարգմանությունները բնագրից կատարել են Հ․ Աթաբեկյանցը, Ս․ Շահումյանը, Ս․ Կասյանը, Ա․ Հովհաննիսյանը, Թ․ Ավդալբեգյանը, Պ․ Մակինցյանը, Մ․ Մանուչարյանը, Գ․ Ջաղեթյանը, Ե․ Տեր–Մինասյանը և ուրիշներ։
Պատկերազարդումը տես 368-369-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ VI-VII:
Երկ. Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Հատընտիր նամակներ, հ․ I, Ե․, 1936։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1-2, Ե․, 1950։ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1-3, Ե․, 1972-78։ Կապիտալ, հ․ 1-3, Ե․, 1933-49։ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1973։ Փիլիսոփայության աղքատությունը․, 1948։ Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե․, 1948։ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Անգլիայի մասին, Ե․ 1953։ Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում, Ե․, 1954։ Գռթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Մարքսի և Էնգելսի նամակագրությունը ռուս քաղաքական գործիչների հետ, Ե․, 1954։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Նամակներ «Կապիտալ»-ի մասին, Ե․, 1954: Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին, հ․ 1-2, Ե․, 1963-64։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․ և Լենին Վ․ Ի․, Գիտական կոմունիզմի մասին, Ե․, 1965: Маркс Κ. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 1-49, М., 1955-79; Маркс К., Энгельс Ф., Избр. произв., т. 1-3, М., 1979; Маркс К. и Энгельс Ф., Из ранних произведений, М.. 1956; Архив Маркса и Энгельса, т. 1-9, 11-15, М., 1933-73:
Գրկ. Էնգելս Ֆ․, Կարլ Մարքս, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Լենին Վ․ Ի․, Մարքսի և մարքսիզմի մասին, Մ․, 1924։ Նույնի, Մարքս–Էնգելս–մարքսիզմ, Ե․, 1950։ Նույնի, Կարլ Մարքս, Ե․, 1968։ Կարլ Մարքս, կենսագրություն, Ե․, 1972: Տեր–Սիմոնյան Դ․, Կարլ Մարքս, Ե․, 1933։ Քարամյան Տ․ Գ․, Կարլ Մարքսը և իր երեխաները, Ե․, 1959։ Մերինգ Ֆ․, Մարքս Կարլ։ Նրա կյանքի պատմությունը, Ե․, 1961։ Բաշինջաղյան Զ․, Կարլ Մարքս, Ե․, 1968։ Ֆրանգուլյան Մ․ Ե․, Կ․ Մարքսը ն Ֆ․ Էնգելսը ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի մասին, Ե․, 1975։ Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի աշխատությունների հայերեն հրատարակությունների մատենագիտություն (1894-1973), Ե․, 1977: К. Маркс, Փ․ Энгельс и революционная Россия, М., 1967; Основоположник научного коммунизма. Тезисы к 150-летию со дня рождения К. Маркса, М., 1968; Воспоминания о Марксе и Энгельсе, М., 1956; К. Маркс Даты жизни и деятельности, М., 1934; Левин Л. А., Библиография библиографий произведений К. Маркса, Ф. Энгельса, В. И. Ленина, М., 1961; Конюшая Р. П., Карл Маркс и революционная Россия, М., 1975; Русские книги в библиотеках К. Маркса и Փ. Энгельса, М., 1979.Գ․ Ղարիբջանյան ՄԱՐՔՍԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ, մարքսիզմի երեք բաղկացուցիչ մասերից գլխավորը, որը բացահայտում է «…արդի հասարակության շարժման էկոնոմիկական օրենքը․..» («Կապիտալ», հ․ 1․ էջ 8)։ Մարքսը առաջինը ցույց տվեց, որ տնտեսական կատեգորիաները մարդկանց արտադրական հարաբերությունների արտահայտության ձևեր են, այլ ոչ թե իրերի կամ մարդկանց ու իրերի հարաբերություններ, ինչպես ընդունված է բուրժ. տնտեսագիտության մեջ։ Նրա այս մեծագույն հայտնագործությունից հետո միայն հնարավոր դարձավ քաղաքատնտեսության պրոբլեմների գիտական լուծումը։ Մարքսը ստեղծեց ուսմունք աշխատանքի երկակի բնույթի մասին և ցույց տվեց, որ կոնկրետ աշխատանքը ստեղծում է սպառողական արժեքներ, իսկ աբստրակտ աշխատանքը նոր արժեքների ստեղծման, արժեմեծացման պրոցես է։ Մինչմարքսյան շրջանի տնտեսագետները (Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո) աշխատանքը համարելով ապրանք, արժեքի աշխատանքային տեսությունը կանգնեցրին փակուղու առջև։ Ապրանքների համարժեքային փոխանակության