էին մարքսիզմի գաղափարները, այլև զարգացնում դրանք, կազմակերպում բանվոր դասակարգի պրակտիկ պայքարը։
XIX դ․ վերջին քառորդում կապիտալիզմը թևակոխեց զարգացման բարձրագույն փուլը՝ իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխությունների դարաշրջանը։ Պատմական այս նոր պայմաններում հասարակական պրակտիկան, բանվոր դասակարգի հեղափոխական շարժումը առաջ քաշեցին նոր ու բարդ խնդիրներ։ Անհրաժեշտ էր անհետաձգելիորեն ու սպառիչ պատասխան տալ կյանքի առաջադրած հարցերին։ Արևմուտքի ս–դ․ կուսակցությունների մեջ հանդես եկան գործիչներ, որոնք օպորտունիստական դիրքերից պահանջում էին մարքսիզմը վերանայել, այն «հարմարեցնել» նոր պայմաններին, դարձնել «ընդունելի» և «տանելի», այսինքն՝ խաթարել նրա հեղափոխական ոգին։ Մարքսիզմի դեմ սկսած նոր արշավը գլխավորեցին II Ինտերնացիոնալի (տես Ինտերնացիոնալ II ) պարագլուխները և տեսաբանները (Է․ Բեռնշտայն, Կ․ Կաուցկի, Մ․ Ադլեր և ուրիշներ)։ Ոտնահարելով պրոլետարիատի դասակարգային շահերը, օպորտունիստներից ոմանք բացահայտորեն խեղաթյուրում էին մարքսիզմը, մյուսները, հռչակելով իրենց մարքսիզմի հետևորդներ, իրականում դավաճանում էին նրան՝ նպատակ ունենալով այն վերածել անկենդան դոգմայի, բանվոր դասակարգին զրկել պայքարի ճշմարիտ ուղի ցույց տվող գիտական ուսմունքից։
Սոցիալ–դեմոկրատիայի մեջ հանդես եկած օպորտունիզմը և ռևիզիոնիզմը բանվորական արիստոկրատիայի վրա բուրժ․ գաղափարախոսության ազդեցության դրսևորման հետևանք էին, արդյունք պրոլետարական կուսակցությունների մեջ մանր-բուրժուական տարրերի մեծ հոսքի, որոնք իրենց հետ սոցիալ–դեմոկրատիայի միջավայր էին բերում մանր բուրժուազիային հատուկ անհետևողականությունը, դասակարգային պայքարում նրա տատանումները։ Անհրաժեշտ էր մարքսիզմը պաշտպանել նրա բազմաթիվ հակառակորդների հարձակումներից, հակահարված տալ ինչպես բուրժ․ գաղափարախոսներին, այնպես էլ օպորտունիզմի պարագլուխներին, ընդհանրացնել պատմական նոր պայմաններում ծավալվող բանվորական շարժման փորձը, մարքսիզմը զարգացնել ու հարստացնել նոր դարաշրջանի առաշադրած խնդիրներին համեմատ։ Պատմական այդ մեծագույն խնդիրը իրականացրել է Վ․ Ի․ Լենինը։
Լենինը, ելնելով Մարքսի և Էնգելսի տեսական վիթխարի ժառանգությունից, զարգացրեց մարքսիստական փիլիսոփայությունը, քաղաքատնտեսությունը, գիտական կոմունիզմի ուսմունքը, որակական նոր աստիճանի հասցրեց մարքսիզմի հեղափոխական տեսությունը, լուսավորեց բանվոր դասակարգի, Ռուսաստանի և ողջ աշխարհի աշխատավորների ազատագրական պայքարի ուղիները։ Իր զարգացման լենինյան փուլում մարքսիզմը արդարացիորեն ստացավ «Մ–լ․» անվանումը։ Լենինիզմը դարձավ իմպերիալիզմի և պրոլետարական հեղափոխությունների, գաղութատիրության խորտակման և ազգային–ազատագրական շարժումների հաղթանակի, կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու և կոմունիստական հասարակարգ կառուցելու դարաշրջանի մարքսիզմը։
Վերլուծելով իմպերիալիզմի փուլում կապիտալիզմի զարգացման առանձնահատկությունները, Լենինը կատարեց դարակազմիկ հայտնագործություն։ Նա ձևակերպեց կապիտալիզմի փուլում կապիտալիզմի տնտեսական և քաղաքական անհամաչափ զարգացման օրենքը և, ելնելով դրանից, արեց կարևոր տեսական հետևություն, որ պրոլետարական հեղափոխության և սոցիալիզմի հաղթանակը հնարավոր է սկզբում մի քանի կամ նույնիսկ մեկ երկրում, որ ավելին, անհնարին է սոցիալիստական հեղափոխության միաժամանակյա հաղթանակը բոլոր երկրներում կամ երկրների մեծ մասում, ինչպես ենթադրում էին մարքսիզմի հուսադիրները։ Խորապես մշակելով այն խնդիրները, որոնք դրվել էին բանվոր դասակարգի և նրա քաղ․ ավանգարդի առջև, Լենինը նրանց զինեց սոցիալիստական հեղափոխության նոր, ավարտուն տեսությամբ։ Վ․ Ի․ Լենինը մշակեց բուրժուազիայի դեմ բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի ստրատեգիայի ու տակտիկայի հարցերը, բանվորական շարժման մեջ ռևիզիոնիզմի, դոգմատիզմի, «աջ» և «ձախ» օպորտունիզմի դեմ պայքարի սկզբունքները։ Նա ստեղծագործաբար զարգացրեց բուրժուադեմոկրատական և սոցիալիստական հեղափոխությունների մեջ բանվոր դասակարգի վճռական դերի, այդ հեղափոխությունների ժամանակ պրոլետարիատի դաշնակիցների, բանվորների և գյուղացիների դաշինքի մասին ուսմունքը։ Լենինը հիմնավորեց այդ դաշինքի մեծ նշանակությունը իբրև սոցիալիստական հեղափոխության հաղթանակի, նոր հասարակարգի կառուցման վճռական պայման։ Մ-լ–ի մեջ կարևոր ավանդ էր բուրժուադեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու տեսության մշակումը։ Լենինը ստեղծագործաբար զարգացրեց պրոլետարիատի դիկտատուրայի մասին ուսմունքը, հեղափոխական պայքարի փորձը, հայտնագործեց պրոլետարիատի դիկտատուրայի լավագույն քաղ․ ձևը՝ սովետները։ Լենինը ցույց տվեց, որ առանց նոր տիպի պրոլետարական կուսակցություն ունենալու անհնարին է նվաճել իշխանությունը, հաստատել պրոլետարիատի դիկտատուրա, կառուցել սոցիալիզմ և կոմունիզմ։ Նա հանճարեղորեն մշակեց այդ կուսակցության գաղափարական, կազմակերպական և տեսական հիմքերը, կուսակցական ղեկավարման սկզբունքները։ Նա ստեղծեց Ռուսաստանի բանվոր դասակարգի մարտական ավանգարդը՝ բոլշևիկյան կուսակցությունը (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցություն), որը ղեկավարեց պրոլետարիատի, աշխատավոր զանգվածների պայքարը ցարիզմի և բուրժուազիայի դեմ։ Լենինյան կուսակցության ղեկավարմամբ իրականացվեց 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Սովետական իշխանության հաղթանակից հետո կոմունիստական կուսակցությունը գլխավորեց Ռուսաստանի ազատագրված ժողովուրդների պայքարը նոր հասարակարգի կառուցման համար։
Պրոլետարիատի հեղափոխական պայքարի հաջող ելքը շատ բանով պայմանավորված էր ազգային հարցում ճիշտ դիրքորոշում մշակելուց։ Մարքսն ու Էնգելսը ժամանակին մեծ կարևորություն էին տալիս ազգային հարցին, նշելով, որ ճնշված ազգերի ազատագրությունը պայմանավորված է պրոլետարական հեղափոխության հաղթանակով։ Նրանք միաժամանակ ցույց էին տալիս, որ հետադեմ ուժերի և դասակարգերի դեմ ուղղված ազգային–ազատագրական շարժումները իրենց հերթին նպաստում են պրոլետարիատի դասակարգային պայքարի հաջող ելքին։ Ահա թե ինչու բանվոր դասակարգը պաշտպանում է այդ շարժումները, վճռականապես հանդես գալիս ժողովուրդների ոչ միայն սոցիալական, այլև ազգային ճնշման ու հարստահարման դեմ։ Լենինը զարգացրեց ազգային հարցի վերաբերյալ Մարքսի ու Էնգելսի դրույթները, մշակեց կոմունիստական կուսակցության ազգային քաղաքականության հիմնարար սկզբունքները, առաջ քաշեց և հիմնավորեց ազգերի ազատ ինքնորոշման անհրաժեշտության՝ ընդհուպ մինչև նրանց լիակատար առանձնացման և ինքնուրույն պետության ստեղծման գաղափարը։ Նա ընդգծում էր, որ ազգային հարցում գլխավորը դեմոկրատիայի և սոցիալիզմի համար մղվող ընդհանուր պայքարում բոլոր ազգերի աշխատավորների միավորումն է։ Լենինը բացատրեց ազգային հարցի կապը գաղութային և գյուղացիական հարցերի հետ, նշեց գաղութային ու կախյալ երկրների զարգացման ոչ կապիտալիստական ուղու հնարավորությունը։
Սկսած XIX դ․ 80-ական թվականներից մարքսիզմի գաղափարները սկսում են թափանցել հայ իրականության մեջ։ Ռուսաստանի բանվոր դասակարգի հեղափոխական շարժման հերոսական տարեգրության մեջ մեծ ներդրում կատարեցին նաև հայ ժողովրդի անվեհեր զավակները՝ Լենինի հավատարիմ զինակիցներ և աշակերտներ, կոմունիստական կուսակցության ականավոր գործիչներ Ս․ Շահումյանը, Բ․ Կնունյանցը, Ս․ Սպանդարյանը, Ի․ Լալայանցը, Ա․ Մյասնիկյանը, Ս․ Կասյանը, Կամոն և ուրիշներ, որոնք պայքարեցին Մ–լ–ի գաղափարների հաղթանակի համար։
Մ–լ․ պատմական նոր պայմանների համեմատ ստեղծագործաբար զարգացրին ՍՄԿԿ և եղբայրական մյուս կոմկուսները։ ՍՄԿԿ–ն մշակեց կապիտալիստական շրջապատման մեջ մեկ երկրում սոցիալիզմի կառուցման հնարավորության, սոցիալիստական ինդուստրացման ուղիների, տեմպերի և միջոցների, գյուղատնտեսության կոլեկտիվացման մեթոդների և ձևերի, երկրում կուլտուրական հեղափոխության անցկացման ուղիների, սոցիալիստական հասարակարգի կառուցման և աստիճանաբար կոմունիզմին անցնելու օրինաչափությունների մասին հարցերը։ Դրանց իրականացման ընթացքում, պայքարելով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/361
Այս էջը սրբագրված չէ