Կենտկոմին առընթեր կուսակցության պատմության բյուրո (նախագահ՝ Ա. Հովհաննիսյան, անդամներ՝ Ա. Մռավյան, Ե. Չուբար): Բյուրոյի քարտուղար նշանակվեց Մ. Աղայանը: Բյուրոն համառոտ կերպով անվանվում էր Կուսպատ (կուսակցության պատմություն): 1932-ի հուլիսին, ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ, Կուսպատը վերածվեց Կենտկոմին առընթեր գիտահետազոտական ինստ-ի: Նրան հանձնվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի արխիվը և Հայաստանի հեղափոխության թանգարանը: 1940-ի հունվարին, ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ, կուսպատմության ինստ-ը լուծարքի ենթարկվեց: Արխիվը հանձնվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի անմիջական ենթակայությանը, հեղափոխության թանգարանը դարձավ ինքնուրույն միավոր: Հայրենական պատերազմից հետո նորից դրվեց Հայաստանի կուսպատմության հարցերի գիտամշակման հետազոտական հիմնարկ ունենալու խնդիրը: ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի 1947-ի սեպտ. 23-ի որոշմամբ կազմակերպվեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Մարքսի–Էնգելսի–Լենինի ինստ-ի (1957 թվականից կոչվեց ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ.) հայկ. մասնաճյուղ, որը, փաստորեն, գործել սկսեց 1948-ի սկզբներից: Հետագայում այն դարձավ ՀԿԿ Կենտկոմի ինստ.՝ մնալով նաև ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստ-ի մասնաճյուղ:
Ինստ–ի երկար տարիների աշխատանքի հանրագումարը «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967) աշխատությունն է: Ուսումնասիրվել, գիտամշակման է ենթարկվել և հրատարակվել հայ ականավոր լենինյանների (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան, Ա. Մյասնիկյան, Բ. Կնունյանց, Ս. Կասյան և ուրիշներ) տեսական ժառանգությունը:
Տևական աշխատանք է տարվել փաստաթղթերի, վավերագրերի, հիշողությունների ժողովածուներ կազմելու և հրատարակելու ուղղությամբ: Ինստ-ում առանձնակի տեղ է հատկացվում մարքսիզմ–լենինիզմի դասականների երկերի հայերեն թարգմանման, խմբագրման և հրատարակման գործին: Հրատարակվել են Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի աշխատությունները: 1941-69-ին իրականացվել է Վ. Ի. Լենինի երկերի ռուս. 4-րդ հրատարակության հայերեն թարգմանությունը և հրատարակումը: 1973-ից ինստ-ը ձեռնամուխ է եղել Վ. Ի. Լենինի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հրատարակության 55 հատորների հայերեն թարգմանության և հրատարակման գործին, մինչև 1981-ի վերջը լույս է տեսել 37 հատոր:
Կուսակցական արխիվում հավաքվում, ֆոնդավորվում և գիտամշակման են ենթարկվում ՀԿԿ պատմության, կուսակցական և պետ. գործիչների գործունեությանը վերաբերող փաստաթղթերը:
1973-ին ինստիտուտը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Պատմա–կուսակցական գիտության կենտրոնը "Հայաստանում, Ե., 1974:
ՄԱՐՔՍԻԶՄ–ԼԵՆԻՆԻԶՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԿԿ Կենտկոմի, ստեղծվել է ՍՄԿԿ Կենտկոմի որոշմամբ, 1944-ի դեկտեմբերին, Երևանում: Նպատակն է բարձրացնել կուսակցական, սովետական ակտիվի ու մտավորականության տեսական-քաղաքական մակարդակը: 1944-78-ին կոչվել է ՀԿԿ Երքաղկոմի մարքսիզմ–լենինիզմի երեկոյան համալսարան: 1978-ից վերանվանվել է ՀԿԿ Կենտկոմի մարքսիզմ–լենինիզմի համալսարան: Սկզբնական շրջանում ունեցել է երկու ֆակուլտետ՝ փիլիսոփայության և տնտեսագիտական: Ուսման տևողությունը եղել է մեկ տարի: Համալսարանի առաջին դասախոսներն են եղել Հ. Պողոսյանը, Հ. Թումանյանը, Ղ. Վարդապեայանը և ուրիշներ: Համալսարանն ավարտել է մոտ 18 հզ. մարդ:
Ներկայումս համալսարանի կուսակցական–տնտեսական ակտիվի և գաղափարական կադրերի ֆակուլտետների 16 բաժիններում սովորում է ավելի քան 1600 ունկնդիր: Համալսարանն իր մասնաճյուղերն ունի Լենինականում և Կիրովականում: Գործում են ՍՄԿԿ պատմության, մարքս–լենինյան փիլիսոփայության, քաղաքատնտեսության և կուսակցական պրոպագանդայի մեթոդիկայի ամբիոններ, գիտամեթոդական խորհուրդ: Համալսարանն ունի երկամյա և եռամյա բաժիններ:
ՄԱՑԵՍՏԱ, բալնեոլոգիական բուժավայր Սոչիի կուրորտային շրջանում:
ՄԱՑԿՅԱՎԻՉՅՈՒՍ, Մացկևիչ, Անթանաս (1828-1863), հեղափոխական դեմոկրատ, Լիտվայում 1863-ի գյուղացիական ապստամբության ղեկավարներից: Ծագումով՝ ազնվական: Սովորել է Կիևի համալսարանում, ավարտել (1853) հոգևոր ճեմարան: Ռուս և լեհ հեղափոխական դեմոկրատների ազդեցությամբ Մ. հանգել է կալվածատերերի և ցարիզմի դեմ պայքարի գաղափարին: Հանդես է եկել ռուս. հեղափոխական շարժման հետ լիտվացի, լեհ և բելոռուս ժողովուրդների ազատագրական շարժումը միավորելու համար, այդ հայացքները քարոզել գյուղացիներին: 1863-ի ապստամբության ժամանակ ղեկավարել է գյուղացիական զինված մի ջոկատ, ապա գործել ապստամբական միացյալ բանակում՝ Զ. Սերակովսկու հրամանատարության ներքո: Վերջինիս զոհվելուց հետո ղեկավարել է Կովենի նահանգի ապստամբական ջոկատները: Ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել:
ՄԱՑՈՅԱՆ Ստեփան Գրիգորի (ծն. 16.3. 1923, Բաթում), հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դ-ր (1966), պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը (1948): 1951-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ օրգ. քիմիայի ինստ-ում (մինչև 1957-ը կոչվում էր Քիմիայի ինստ.), 1959-ից՝ մոնոմերների և պոլիմերների քիմիայի լաբորատորիայի վարիչ, իսկ 1967-ից՝ նաև դիրեկտոր: Գիտական աշխատանքները վերաբերում են բարձրամոլեկուլային միացությունների քիմիային և օրգ. սինթեզին: Ցիկլոպոլիմերման ռեակցիայի առաջին ուսումնասիրողներից է: Բացահայտել է «ոչ դասական» մոնոմերներից (չզուգորդված դիենային, տրիենային ևն) գլխավոր շղթայում ցիկլային խմբեր պարունակող պոլիմերների առաջացման օրինաչափությունները: Առաջինն է մշակել շղթայում միա- և երկցիկլային օղակներ պարունակող մի շարք պոլիմերների սինթեզի եղանակները: Ցիկլոպոլիմերման ռեակցիայի միջոցով հնարավոր դարձավ դժվարամատչելի պոլիվինիլացետալների և կետալների, ինչպես նաև մակրոցիկլային պոլիմերների ստացումը: Մ. հեղինակ է հետերոցիկլային միացությունների (պիրոզոլիններ, պիրազոլներ, ֆտալաններ ևն) սինթեզի սկզբունքորեն նոր եղանակների: Նրա մշակած վինիլացետատի սուսպենզային պոլիմերման և օլիգովինիլացետատների ստացման եղանակները ներդրված են Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանում: Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:
ՄԱՑՈՒՈ Բասյո (իսկական անունը՝ Ձինսիտիրո, 1644-1694), ճապոնացի բանաստեղծ, բանաստեղծության տեսաբան: Հայտնի է դարձել որպես զավեշտական ռենգայով (բանաստեղծական ժանր) գրող բանաստեղծ: Հոքու ժանրի և նրա գեղագիտության հիմնադիրն է: Մ–ի բանաստեղծական ժառանգությունը ամփոփված է 7 անթոլոգիայում, որ ստեղծել են ինքն ու իր աշակերտները («Ձմեռային օրեր», 1684, «Գարնանային օրեր», 1686, «Ամայացած դաշտ», 1689, «Մի պարկ ածուխ», 1694 ևն):
ՄԱՈՒԶԵՐ (Mauser), Վիլհելմ (1834-1881) և Պաուլ (1838-1914), եղբայրներ, գերմանացի ինժեներներ–զինագործներ և ձեռնարկատերեր: 1866-ին ստեղծել են միալիցք հրացան և ատրճանակ, 1896-ին՝ 7,63 մմ տրամաչափի ավտոմատ ատրճանակ (մաուզեր): 1874-ից՝ Օբերնդորֆի զինագործարանի սեփականատերեր: Մ. եղբայրները ստեղծել են նաև դյուրակիր «քաղաքացիական» ատրճանակ, պահեստատուփավոր հրացան և հրաձգային զենքի այլ տեսակներ:
ՄԱՈՒԶԵՐ, առաջին, առավել հզոր ավտոմատ ատրճանակներից, տրամաչափը՝ 7,63 մմ, չանջատվող պահեստատուփով՝ 6 և 10, իսկ լրացուցիչի դեպքում՝ 20 փամփուշտով: Հուսալիորեն խոցում էր մինչև 100 մ հեռավորությամբ նշանակետը: Ստեղծել են Մաուզեր եղբայրները, 1896-ին, կատարելագործվել է 1908-ին: Օգտագործվել է մի շարք երկրների բանակներում:
ՄԱՈՒՆԱ–ԼՈԱ (Mauna Loa, հավայերեն, բառացի՝ երկայն լեռ), վահանաձև (հավայան) տիպի գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում: Բարձրությունը՝ 4170 մ: Երկրի ամենաբարձր և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/363
Այս էջը սրբագրված չէ