սակայն գտնում էր, որ ժողովուրդը իր ամբողջության մեջ ուժեղ է և պետության հիմքն է:
Մ․ կառնավալային երգերի, սոնետների, նովելների և գրական այլ ժանրի երկերի հեղինակ է։ Հայտնի է նրա «Մանդրագորա» կատակերգությունը, որտեղ ծաղրել է սնահավատությունը, խրախուսել ազատ, անկաշկանդ սերը։ Նրա հերոսները Վերածննդի ոգով օժտված անհատներ են, որոնք հաշվի չեն առնում եկեղեցական «դասական վարքի» նորմերը և վարվում են մարդկային բնության համաձայն՝ հակադրվելով հոգևորականների կեղծ բարեպաշտությանն ու այլասերվածությանը։
Ռազմ. տեսության վերաբերող երկերում («Ռազմական արվեստի մասին», 1521) կարևորել է կանոնավոր բանակը (վարձկանի փոխարեն), քննել զորքի տեսակների, ռազմ. ստրատեգիայի, տակտիկայի ևն հարցեր։
1559-ին կաթոլիկ եկեղեցին արգելել է Մ–ի երկերը։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը բարձր են գնահատել Մ–ի հասարակական–քաղաքական հայացքներն ու ռազմագիտական տաղանդը։
Երկ. Opere, Mil.-Naples, 1954; Соч., т. 1, М.-Л., 1934; О военном искусстве, М., 1936.
Գրկ. Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд. (ըստ անվանացանկի)։ Մխիթարյան Գ․, Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն, պր․ 3, Ե․, 1977, էջ 32-44: Նույնի. Կամքի ազատության պրոբլեմը իտալական վերածնության շրջանում (Ն․ Մաքիավելի), «ԲԵՀ» 1978, № 1: Грамши А., Избр. произв, пер. с итал., т. 3, М., 1959, с. 111-29, 159-61; Де Санктис Ф., История итальянской литературы, пер. с итал., т. 2, М., 1964, с. 70-146; Вайнштейн О. Л., Западно-европейская средневековая историография, М.-Л., 1964, с. 276-86․
ՄԱՔՈՔ, 1․ ջուլհակահաստոցի աշխատանքային օրգան, նախատեսված է միջնաթելի անցկացման համար և պարունակում է այնպիսի քանակությամբ թել, որ բավարարի հաստոցի երկարատև աշխատանքին։ Մ․ պատրաստում են փայտի ամուր տեսակներից, մամլած փայտանյութից։ 2․ Մ․ երկթել (մաքոքային) կարման կարի մեքենաներում, թելը կարի մեջ մտցնող աշխատանքային օրգան։
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԻՖ, մաքսատուրքերի դրույթների համակարգված ամբողջություն, որ սահմանվում է տվյալ երկիր ներմուծվող ապրանքները հարկելու համար։ Ընդգրկում է հարկվող ապրանքների անվանումն ու դասակարգումը, տուրքերի դրույթներն ու հարկման եղանակները, ինչպես նաև արտահանումը, ներմուծումը կամ առանց վերաբեռնման փոխադրումը (տրանզիտ), առանց տուրքի թույլատրվող և արգելված ապրանքների անվանացանկը։ XVII դ–ից կիրառվել է Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Տարբեր պետություններում ապրանքները Մ․ տ–ում խմբավորվում են ըստ արտադրական և ծագման (կենդանական, բուսական, հանքային) հատկանիշների, վերամշակման աստիճանի (հումք, կիսաֆաբրիկատ, պատրաստի արտադրանք)։ Մ․ տ–ի դրույքներն ըստ կառուցվածքի լինում են պարզ՝ երբ դրանք միասնական են բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների համար, և բարդ՝ երբ նույն ապրանքների համար կիրառվում են մի քանի դրույքներ (գերակշռող ձև)։ Կապիտալիստական պետությունները Մ․ տ․ սահմանում են միակողմանի, պայմանագրային և միակողմանի–պայմանագրային ձևերով։ Պայմանագրային տարիֆի դրույքները միակողմանի սահմանված տարիֆի բարձրագույն դրույքների համեմատ ցածր են։ Միակողմանի–պայմանագրային Մ․ տ․ հնարավորություն է տալիս տվյալ պետության հետ առևտրական պայմանագրեր չկնքած երկրների ապրանքների նկատմամբ կիրառել մաքսատուրքերի ամենաբարձր, իսկ մյուս երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ համեմատաբար ցածր դրույքներ։ Անգլիայում կիրառվում են Մ․ տ–ի բարձր, արտոնյալ (Բրիտանական համագործակցության, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի, ԵՏՀ–ի անդամ–երկրների և Իռլանդիայի համար), երրորդ երկրների պատրաստի արտադրանքի համար՝ ամենաբարձր, կիսաֆաբրիկաների համար՝ միջին, հումքի և պարենի համար՝ ցածր դրույքներ։ Ներմուծվող հումքի և պարենի շատ տեսակներից տուրքեր չեն գանձվում։
Զարգացող մի շարք երկրներում ներմուծվող մեքենաների, սարքավորումների, արդ. հումքի և պարենի համար սահմանված են Մ․ տ–ի ցածր, իսկ պերճանքի առարկաների, տեքստիլ արտադրանքի և կոշիկի համար՝ խիստ բարձր դրույքներ։
ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Մ․ տ–ի դրույքները 2-3 անգամ ցածր են կապիտալիստական պետությունների սահմանած դրույքներից։ Զարգացող հարևան երկրներից ներմուծվող ապրանքների համար ՍՍՀՄ–ում կիրառվում են արտոնյալ դրույքներ, իսկ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների հետ առևտուրը կատարվում է առանց մաքսատուրքերի։
ՄԱՔՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ, պետության արտաքին առևտրական գործունեություն, որ կարգավորում է ապրանքների արտահանման ու ներմուծման ծավալը, կառուցվածքն ու պայմանները։ Արտահայտելով առևտրական կապիտալի շահերը, XVII-XVIII դդ․ կապիտալիստական երկրների Մ․ ք–յան նպատակը ներմուծվող ապրանքներից բարձր մաքսատուրքեր գանձելու միջոցով առևտրական հաշվեկշռի ակտիվացումն էր (տես Մերկանտիլիզմ)։ Արդ. կապիտալիզմի զարգացման շրջանում, սկսած XVIII դ․ վերջերից, սահմանվում էին հովանավորական բարձր տուրքեր, որոնք նպաստում էին ազգային արդյունաբերության ստեղծմանն ու զարգացմանը (տես Հովանավորման համակարգ)։ XIX դ․ կեսերից, որոշ երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա ևն) կիրառվում էր ազատ առևտրի քաղաքականություն (տես Ֆրիթրեդերականություն), որի հետևանքով հովանավորական սահմանափակումները հիմնականում վերացվեցին։ Իմպերիալիզմի փուլում Մ․ ք–յան միջոցներն օգտագործվում են վաճառահանման շուկաների, կապիտալի ներդրման ոլորտների համար մոնոպոլիաների պայքարում և էկոնոմիկայի պետական–մոնոպոլիստական կարգավորման նպատակով։ 1930-ական թթ․ գերարտադրության համաշխարհային ճգնաժամերի պայմաններում Մ․ ք․ արտահայտվում էր ներմուծման տուրքերի բարձրացմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քայքայված տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ սարքավորում և սպառման ապրանքներ ձեռք բերելու նպատակով, Արևմտյան Եվրոպայի երկրներում սկզբում կիրառվում էին ցածր, ապա՝ բարձր (սեփական արտադրության զարգացումը հովանավորելու համար) մաքսատուրքեր։ Ժամանակակից պայմաններում իմպերիալիստական տերություններն օգտագործում են Մ․ ք–յան հարձակողական հովանավորման և տնտ. էքսպանսիայի մեթոդներ։ Դրանք արտահայտվում են որևէ երկրի կամ երկրների խմբի կողմից մեկ կամ մի քանի պետությունների տնտ. շրջափակման մեջ՝ ապրանքների արտահանումը դադարեցնելու կամ ընդհատելու նպատակով (մաքսային շրջափակում), Մ․ ք–յան բնագավառում համատեղ գործողություններ իրականացնելու համար պետությունների միավորման (մաքսային միություն) ու խտրական մաքսատուրքեր կիրառելու մեջ, մաքսային պատերազմներում ևն։ Սակայն համաշխարհային սոցիալիզմի հզորության ու հեղինակության աճը, զարգացող երկրների ազգային էկոնոմիկայի ամրապնդումն ու միջազգային տնտ. համագործակցության զարգացումը ստիպում են նրանց այդ երկրների նկատմամբ առավել ճկուն Մ․ ք․ վարել, ներմուծման տուրքերը կրճատվում են, կնքվում են առևտրի կամ տնտ. համագործակցության երկարաժամկետ պայմանագրեր ևն։ Առևտրի մասին ԱՄՆ–ի կոնգրեսի 1974-ի դեկտեմբերին ընդունած օրենքների համաձայն, ՍՍՀՄ–ի նկատմամբ ԱՄՆ–ի Մ․ ք․ կրում է խտրական բնույթ։
Զարգացող երկրների Մ․ ք․ իրականացվում է ելնելով իրենց տնտ. և քաղ․ ինքնուրույնության ապահովման, ազգային էկոնոմիկայի ամրապնդման ու զարգացման (որին նպաստում է նաև սոցիալիստական երկրների Մ․ ք․) շահերից և ունի հովանավորական բնույթ։
Սոցիալիստական երկրների Մ․ ք․ հիմնվում է միջազգային առևտրում կողմերի հավասարության և փոխշահավետության սկզբունքի պահպանման վրա, միմյանց հետ փոխհարաբերություններում հաշվի է առնում յուրաքանչյուր երկրի և ամբողջ սոցիալիստական ընկերակցության շահերը։ Տես նաև Մաքսային տարիֆ։
ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, իրավաբանական համահավաք ակտ ՍՍՀՄ–ում, որով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/366
Այս էջը սրբագրված չէ