Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/371

Այս էջը սրբագրված չէ

եկեղեցու գմբեթի կլոր թմբուկի միայն ստորին շարքն է պահպանվել: Արլ. ճակատը մշակված է հովհարաձև վերջավորությամբ եռանկյունաձև զույգ խորշով: Հվ. կողմում երկրորդ՝ միանավ եկեղեցին է, որի ներսակողմը ջլատված է մեկ զույգ զանգվածեղ որմնամույթերով և նրանց միջև ձգվող որմնակամարներով ու թաղակիր կամարով: Ս. Աստվածածին եկեղեցուն արմ–ից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով (հավանաբար 4 մույթերով) գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել: Վանքի արլ–ում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է:Մ. Հասրաթյան ՄԱՔՐԵԴԻ (Macready) Ուիլյամ Չարլզ (1793-1873), անգլիացի դերասան և ռեժիսոր: 1816-ին առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի «Քովենտ–Գարդեն» թատրոնում: 1823-ին տեղափոխվել է «Դրուրի–Լեյն» թատրոն (1841-43-ին՝ ղեկավարներից): 1837-39-ին եղել է «Քովենտ–Գարդեն»-ի ղեկավարներից, բեմադրել Շեքսպիրի «Հենրիխ V», Բայրոնի «Երկու ֆոսկարի»-ն ևն (եղել է նաև գլխավոր դերերի կատարողը): 1851-ին վերջին անգամ կատարել է Մակբեթի (Շեքսպիրի «Մակբեթ») դերը: Խաղացել է նաև Լիր, Համլետ (Շեքսպիրի «Լիր արքա», «Համլետ»): Մ. առաջիններից է, որ բեմում վերականգնել է շեքսպիրյան բնագրերը:
ՄԱՔՐԻԱԼ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Խոփա գավառում: 1940-ին Մ–ում կար մոտ 50 տուն հայ բնակիչ, որոնք բռնի մահմեդականացվել էին XVIII դ. սկզբին, բայց մեծ մասամբ պահպանել էին իրենց ազգային սովորույթները: Հիմնական զբաղմունքն էր երկրագործությունն ու անասնապահությունը:
ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, հանքավայրից ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների հանման աշխատանքներ: Տարբերում են օգտակար հանածոների համատեղ (համախառն) և անջատ (ընտրողական) հանման Մ. ա.: Վերջինիս դեպքում հանքաքարի, ածխի, ապարի ենթաշերտերի առանձին տեսակները հանվում են զատ–զատ: Մ. ա–ի հետևանքով առաջացած հանքափորվածքներն անվանում են մաքրման փորվածքներ, դրանց հանքախորշերը՝ մաքրման հանքախորշեր, իսկ օգտակար հանածոների հանույթից առաջացած տարածությունը՝ մաքրման տարածություն:
ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի փորձնական, ՍՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1960-ին: Մինչև 1976-ը զբաղվել է մետաղներից ու մետաղական միացություններից փոշի ստանալու և արուրքներ պաարաստելու տեխնոլոգիայի մշակմամբ ու կատարելագործմամբ, ապա՝ տարբեր հալածոների արտադրությամբ: Սերիական արտադրությունն սկսել է 1976-ից, 1980-ին թողարկել 5 մլն ռ. մետաղափոշի և հալածո: Գիտահետազոտական կապերի մեջ է ՍՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության սև մետաղների կենտրոնական, Ուկր. ՍՍՀ հատուկ պողպատի, Դոնեցկի սև մետաղների և այլ ԳՀԻ-ների հետ:
ՄԱՖԻԱ (իտալ. mafia), գաղտնի տեռորիստական կազմակերպություն Սիցիլիայում (Իտալիա): Որպես սոցիալական երևույթ ծագել է XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին, ֆեոդալական կարգի քայքայման շրջանում, Սիցիլիայի հասարակության սոցիալ–քաղաքական հետամնացության պայմաններում: Արմատավորվել է պատվի, հպարտության, ընտանեկան և տոհմային կապերի խեղաթյուրված հասկացողությունների հիման վրա: Մ. ունի խիստ հիերարխիկ կարգ, կազմակերպչական և նույնիսկ ծիսական ձևեր, մահվան սարսափի տակ գրեթե բացառված է կազմակերպության անդամների (կամ գործունեության) մատնությունը ոստիկանությանը, որը համարյա անխոցելի է դարձնում Մ.: XX դ. Մ–ի գործունեությունը տարածվել է արդ. և քաղ. կյանքի ոլորտը: Մ. օգտագործվում է ընտրական կամպանիաների ժամանակ, սերտ կապի մեջ է Հռոմի դատական աստիճանավորների, ոստիկանության, քաղ. որոշակի շրջանների հետ: 1950-70-ական թթ. պաշտոնապես պայքար է մղվում Մ–ի դեմ, ստեղծվել է հատուկ «Հակամաֆիա» («Անտիմաֆիա») կազմակերպությունը, սակայն Մ. շարունակում է գործել: Սիցիլիական Մ. սերտ կապերի մեջ է ԱՄՆ–ի գանգստերական կազմակերպությունների հետ (տես Գանգստերիզմ): ԱՄՆ Մ. թափանցել է XIX դ. վերջին – XX դ. սկզբին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համբավավոր է «Կոզա նոստրա» («Մեր գործը») մաֆիական կազմակերպությունը:
ՄԵԱՆԴՐ, ոլորանախշ, երկրաչափական զարդապատկերի տարածված տիպ. ունի ուղիղ անկյունով բեկված գծի տեսք: Լայնորեն կիրառվել է Հին Հունաստանում: «Մ.» անվանվել է Փոքր Ասիայի ոլորապտույտ Մեանդր (այժմ՝ Մեծ Մենդերես) գետին նմանեցնելով:
ՄԵԳԱ… ( < հուն. μέγας — մեծ), 1. բարդ բառերի սկզբնամաս, որ ցույց է տալիս որևէ բանի մեծ, հսկայական չափերը, օրինակ, մեգասպորներ, մեգաֆոն: 2. Ելակետային միավորից անգամ մեծ միավորի անվանումը կազմելու համար գործածվող նախածանց: Կրճատ նշանակվում է Մ (միջազգային նշանակումը՝ М): Օրինակ, 1 Մվտ (մեգավատտ) վտ:
ՄԵԳԱԼՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ( < հուն. մեգա… և լիթոս… - մեծ և քար), դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ՝ կերտված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից: Պատկանում են հիմնականում էնեոլիթին և բրոնզի դարին, Հայաստանում և Անգլիայում՝ նաև նեոլիթին: Մ. կ. են մենհիրները, կրոմլեխները, դոլմենները, քարարկղերը: Մ. կ–ի առանձին տիպ են վիշապները, որ հանդիպում են հատկապես Հայաստանում՝ Արագածի և Գեղամա լեռների շրջաններում:
Մ. կ. կան աշխարհի բազմաթիվ երկրներում, որ հետևանք է ոչ այնքան այդ մշակույթը կրող ցեղերի տեղաշարժերի և մշակութային փոխազդեցությունների, որքան միմյանցից անկախ սոցիալական և աշխարհագրական նույնատիպ պայմանների: Մ. կ. տարածված են Արևմտյան Եվրոպայում (Ֆրանսիա, Անգլիա, Բալկանյան, Պիրենեյան, Ապենինյան, Սկանդինավյան թերակղզիներ), Աֆրիկայի հս–ում (Թունիս, Եգիպտոս), Պարսկաստանում, Հնդկաստանում, Կորեայում և այլուր: ՍՍՀՄ–ում Մ. կ. կան Կովկասում, Ղրիմում, Սիբիրում: Հայաստանում պահպանվել են բազմաթիվ Մ. կ.՝ հատկապես Աշտարակի, Սևանի, Սիսիանի շրջաններում: Դրանցից առավել նշանավոր է Սիսիանի «Երիվարաց դաշտ» բնակատեղին (Ղոշուն–դաշ):
Գրկ. Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ, 1, Ե., 1931: Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:Կ. Ղաֆադարյան ՄԵԳԱԼՈՊՈԼԻՍ (հուն. μεγαλόπολις — շատ մեծ քաղաք, Մեծն քաղաք), քաղաքների վիթխարի կուտակում, գերիշխող ագլոմերացիա: Տերմինն առաջացել է Հին Հունաստանի Արկադիա նահանգի ավելի քան 35 բնակավայրի միաձուլումից գոյացած Մեգալոպոլիս քաղաքի անունից: Արդի Մ–ների հիմնական գծերն են՝ բնակչության գերկուտակումը սահմանափակ տարածության վրա (տես Ուրբանիզացիա), կառուցապատման գծային բնույթը (գլխավորապես տրանսպորտային մայրուղիների երկայնքով), ընդհանուր բազմակենտրոն կաոուցվածքը (պայմանավորված իրար համեմատաբար մոտ գտնվող խոշոր քաղաքների փոխազդեցությամբ), մարդու գործունեությամբ բնության հավասարակշռության խախտումը: Առաջին անգամ Մ. է անվանվել ԱՄՆ–ի հս–արլ. ծովեզերքի երկայնքով 1000 կմ ձգվող ընդարձակ ուրբանիզացված գոտին (լայնությունը տեղ–տեղ՝ մինչև 200 կմ), որը բաղկացած է միմյանց հաջորդող Բոստոնի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի, Վաշինգտոնի ագլոմերացիաներից, ինչպես նաև շղթայի գլխավոր հանգույցների և նրա ծայրամասերում գտնվող ավելի մանր ագլոմերացիաներից (բնակչությունը՝ 40 մլն): Ձևավորվող առավել խոշոր Մ–ներից են ԱՄՆ–ում՝ Մերձլճայինը (20 մլն մարդ) և Հարավկալիֆոռնյանը (12 մլն մարդ), Ճապոնիայում՝ Տոկիո–Օսակայինը (55 մլն մարդ), Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոն–Լիվերպուլյանը (30 մլն մարդ), ԳՖՀ–ում՝ Հռենոս–Ռուրյանը (10 մլն մարդ):Ս. Քեշիշյան ՄԵԳԱՍՊՈՐԱՆԳԻՈՒՄ, տես Սպորանգիում: