Մ–ներ են տրվում Սովետական Հայաստանի պետ. և Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակների դափնեկիրներին։ ՀՍՍՀ ԳԱ, Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի աոթիվ, հինգ տարին մեկ կազմակերպում է Մեսրոպ Մաշտոցի անվ. մրցանակաբաշխություն՝ հայագիտական լավագույն աշխատության համար։ Մրցանակը շահողին տրվում է նաև Մ․ (առաջինն ստացել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Լ․ Ս․ Խաչիկյանը)։ 1972-ին ՀՍՍՀ ԳԱ, հայ ճարտարապետության ուսումնասիրման գործում ավանդ ունեցող հեղինակների համար, սահմանեց «Թորոս Թորամանյանի հուշանշան»։ Մրցանակը հաղթողներին հանձնվում է Զվարթնոցում՝ չորս տարին մեկ (առաջինն սաացել է Ն․ Մ․ Տոկարսկին)։ ՀՍՍՀ ԳԱ սահմանել է Ս․ Շահումյանի ծննդյան 100-ամյակի առթիվ (ստացել են Գ․ Բ․ Ղարիբջանյանը և Խ․ Հ․ Բարսեղյանը), ՍՍՀՄ գրողների միության հայկ. բաժանմունքը՝ Ե․ Չարենցի անվ. Մ․։ Մ․, որպես պետ. պարգև, տես Մեդալներ ՍՍՀՄ հոդվածում։մեդալային արվեստ, դրամների և մեդալների պատրաստման արվեստ, գլիպտիկային մոտ մանր պլաստիկայի առանձնահատուկ բնագավառ։ Դրամների և մեդալների պատրաստման նյութ են ծառայում մետաղները (պղինձ, արծաթ, ոսկի ևն), որոնց վրա հնարավոր է փորագրել հորինվածքով մանր, բայց մնայուն պատկերներ։ Մ․ սկզբնավորվել է Լիդիայում և Հին Հունաստանում, դրամի երևան գալու հետ մեկտեղ (մ․ թ․ ա․ VIII-VII դդ․ սահմանագիծ)։ Մ–յան զարգացումը ենթարկվել է պլաստիկ արվեստների հիմնական օրինաչափություններին (տես Քանդակագործություն)։ Մ–յանը հատկանշական են պատկերագրական տիպերի և կոմպոզիցիոն հնարքների կայունությունը, պարզ ու լակոնիկ պլաստիկական լուծումները, խորհրդանշանների, խորհրդապատկերների, այլաբանության լայն կիրառումը (Մ–յան իրավական, տնտ․ և սոցիալ–պատմական նշանակության մասին տես Դրամ, Մեդալ, Դրամագիտություն հոդվածները)։ Դրամները հնում պատրաստել են դրվագման եղանակով, երկու դրոշմակի օգնությամբ, որոնց ոչ խոր փոսիկների մեջ նեգատիվային պատկերմամբ փորագրվել են դրամի երկու երեսները։ Դրամների դրոշմակներ գրեթե չեն պահպանվել, մաշվելուց հետո դրանք անմիջապես ոչնչացվել են։ Հայաստանի պատմության պետ. թանգարանում պահպանվել է Կիլիկիայի Հայկական թագավորության XIII դ․ դրամի դրոշմակ, որը հայկ. դրամագործության միակ նմուշն է։ Մեծ չափերի դրամներ ձուլելիս հազվադեպ կիրառվել են կավե և գիպսե կաղապարներ (մ․ թ․ ա․ V-IV դդ․ իտալ․ դրամները)։ Հին Հունաստանում դրամները (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), որոնք փոքր էին ու մի երեսով, պատրաստվել են էլեկտրից ու արծաթից։ Դասական շրջանում (մ․ թ․ ա. V-IV դդ․) դրամների չափերը մեծացել են, նրանց երեսներին պատկերվել են աստվածների կիսադեմեր, դիցաբանական թեմաներով բազմաֆիգուր կոմպոզիցիաներ։ Մ․ թ․ ա․ V դ վերջին Սիրակուզայում աստվածների գլուխների դիմահայաց և երեք–քառորդ դիրքով դրամներ են հատվել։ Մ․ թ․ ա․ V-IV դդ․ Մ–յան գլուխգործոցներ են Սիցիլիայի և Մեծ Հունաստանի դրամները (հաճախ փորագրիչների անուններով՝ Կիմոն, Եվենետ, Թեոդոտոս)։ Հելլենիստական շրջանում (մ․ թ․ ա․ IV-I դդ․) դրամների վրա առաջին անգամ պատկերվել են տիրակալների դիմապատկերներ, մակագրությամբ շրջանակված աստվածների ֆիգուրներ։ Իդեալականացված դիմապատկերների հետ միաժամանակ (Ալեքսանդր Մակեդոնացու դրամները) հանդիպում են նաև ռեալիստական դիմապատկերներ (պոնտական և Բակտրիայի դրամները)։ Պարթևական և սասանյան դրամները (մ․ թ․ ա․ II դ․ – մ․ թ․ VII դ․) ոճավորված էին։ Հին հռոմեական ձուլածո պղնձյա մեծ դրամները (մ․ թ․ ա․ III դ․) փոխարկվել են արծաթյա դրվագված դինարներով։ Ավելի ուշ հռոմեական դրամների վրա աստվածների պատկերների հետ երևան են եկել դիցաբանական տեսարաններ, արձանների և տաճարների պատկերներ։ Միապետության շրջանում (մ․ թ․ I-V դդ․) տարածվել են ոսկեդրամներ, որոնց վրա պատկերված հարթաքանդակները իրենց գեղարվեստական հատկանիշներով չեն զիջել կլոր քանդակներին։ Բյուզանդական դրամներին բնորոշ է դիմապատկերների պարզեցումը։ IX-XII դդ․ տարածում են գտել արծաթյա մանրադրամները (դինար)։ XII դ․ Չեխիայի դրամները աչքի են ընկնում կատարման մանրակրկիտությամբ և նրբագեղությամբ։ Մոտ 1231-ին հռոմեական դրամների նմանակմամբ դրվագվել են Ֆրիդրիխ II Գոգենշտաուֆենի ոսկյա «օգոստոսներ»-ը։ VII-VIII դդ․ սկսվել են դրվագվել արաբ. դրամներ՝ առանց դիմաքանդակների և կոմպոզիցիոն պատկերների։ Մ․ թ․ ա․ VIII դ․ Չինաստանում տարածված են եղել բրիչի, դանակի, բանալու ձևով մետաղաձույլ դրամներ, իսկ միջին դարերում՝ հիերոգլիֆային մակագրություններով կլոր դրամներ։ XIV-XV դդ․ Իտալիայում առաջ է եկել հուշամեդալը, որը չի ունեցել գնողունակություն։ Վերածննդի դարաշրջանի մեդալագործների ստեղծագործություններն արված են անտիկ արվեստի անմիջական ազդեցությամբ, որոնք դիմապատկերային արվեստի հուշարձաններ են։ XV դ․ իտալ․ մեդալագործներից հայտնի են Պիզանելլոն, Մատդեո դե Պաստին, Նիկոլո Ֆյորենտինոն, Բ․ Չելլինին և ուրիշներ։ XVI դ․ գերմ․ մեդալները թագավորների, դքսերի, եպիսկոպոսների դիմապատկերների մի յուրահատուկ թանգարան են ներկայացնում։ XVI-XVIII դդ. Արևմտյան Եվրոպայում թալերը (արծաթյա մեծ դրամ) դարձել է գերակշռող դրամ։ XVII-XVIII դդ․ դրամներն իրենց տեսքով նմանվում են մեդալներին։ Քանի որ մեդալներն իբրև դրամ չեն օգտագործվել, մեդալագործները ազատորեն փոխել են նրանց չափերը (60-80 մմ) և ձևերը։
XVII դ․ հայտնագործվել է հզոր պտուտակավոր մամլիչը։ Կնիքներ են պատրաստվել պողպատից։ Մեդալային արվեստի զարգացմանը նպաստել է կենցաղային բնույթի մեդալների՝ իբրև զարդ կրելու սովորույթը։ XVII դ․ մասնավոր անհատների պատվերներով ստեղծված մեդալների հետ եվրոպական երկրների դրամահատարաններում թողարկվել են պետ․ պատվերով մեդալներ։ Այս իմաստով Ֆրանսիան առաջինն էր, որ սկիզբ դրեց մեդալների պաշտոնական թողարկումներին (Լյուդովիկոս XIV-ին նվիրված մոտ 300 մեդալները)։ XVIII դ․ Եվրոպայում մեդալների թողարկումը միապետների իրավասության տակ է գտնվել։
Ռուս․ Մ․ ձևավորվել է Կիևյան Ռուսիայում (X դ․)՝ դրամի երևան գալով։ XVII-XVIII դդ․ ստեղծել են առաջին ռուս. մեդալները։ Ռուս մեդալագործներ Ս․ Յու․ Յուդինը, Տ․ Ի․ Իվանովը, Կ․ Ա․ Լեբերեխտը և ուրիշներ ստեղծել են մի շարք հիշարժան մեդալային ստեղծագործություններ։
XIX դ․ սկզբի մեդալներին բնորոշ է գեղարվեստական արտահայտչականության պարզությունը։ Մեդալային արվեստի վարպետները ժամանակի գեղարվեստական ազդեցությամբ ստեղծել են ինքնատիպ հորինվածքներ։ Դրանցից են Բ․ Անդրիյոն, Ն․ Բրենեն (Ֆրանսիա), Բ․ Բիստրուչչին (Անգլիա), Հ․ Քրիստենսենը (Դանիա)։ XIX-XX դդ․ սահմանագլխին Ժ․ Շապլենը, Օ․ Ռոտին (Ֆրանսիա), Ա․ Շարֆը (Ավստրիա) իմպրեսիոնիզմի ազդեցությամբ դիմել են լուսաստվերային էֆեկտների։ Ուժեղացել են պլաստիկական էքսպերիմենտները։ Մեդալագործ վարպետները դիմել են մակերեսի մշակման և գեղանկարչական հնարքների, խորագծի, արծնապատման և սևադման տեխնիկային, անհամաչափ կոմպոզիցիայի դինամիկությանը։ Մ–յան մեջ են ներթափանցել կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հնարքները։ Տեխ. առաջընթացը նպաստել է մեդալային արվեստի զարգացմանը։ Բազմազան են դարձել մեդալների ձևերը, մշակման եղանակները, նյութերի օգտագործումը ևն։
Սովետական մեդալային արվեստը անցել է դժվարին որոնումների ճանապարհ։ Սովետական մեդալները պարզ և հասկանալի լեզվով սերունդներին են հանձնում մեր դարաշրջանի մեծ վերափոխումները՝ ստեղծելով Սովետական Միության յուրօրինակ տարեգրությունը։ 1920-30-ական թթ․ սովետական մեդալագործները ձգտել են վերածնել Մ–յան արվեստը։ Ստեղծվել են Հոկտեմբերյան հեղափոխությանը, 1918–20-ի քաղաքացիական կռիվներին, 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմին նվիրված մեդալներ։ 1950-ական թթ․ սկսած կանոնավորապես բաց են թողնվել հուշամեդալներ։ 1955-ին ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը կից ստեղծվել է հուշային և հոբելյանական մեդալների գեղարվեստական խորհուրդ։ 1971-ին տեղի է ունեցել Մ–յան համամիութենական I ցուցահանդեսը, ուր ցուցադրվել են ՍՄԿԿ–ին և սովետական պետությանը, տիեզերքի յուրացմանը, կուսակցության և պետ., մշակույթի, գիտության գործիչներին նվիրված բազմաբնույթ և բազմաձև մեդալներ։
Հին հայկ. դրամները թողարկվել են մ․ թ․ ա․ Ill-II դդ․, Ծոփքի թագավորությունում,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/373
Այս էջը սրբագրված չէ