արմավի յուղի արտադրություն և կաուչուկի մշակում։ Ունի համալսարան։
ՄԵԴԵԱ (Μήδεια), կախարդուհի հունական դիցարանում, Կողքիսի Էլետոս արքայի դուստրը և Հելիոսի թոռը։ Սիրահարվելով արգոնավորդների առաջնորդ Յասոնին, Մ․ օգնել է նրան՝ հափշտակելու ոսկե գեղմը։ Յասոնի հետ փախչելով Հունաստան՝ ճանապարհին մի շարք ծառայություններ է մատուցել արգոնավորդներին (մեկնելուց առաջ սպանել է եղբորը՝ Ապսիրտոսին, որպեսզի զայրացած հայրը զբաղվեր նրա թաղման արարողությամբ և չհետապնդեր արգոնավորդներին, կախարդանքներով ոչնչացրել է Կրետեի հսկային ևն)։ Յոլկոս քաղաքում խաբեությամբ սպանելով Յասոնի թշնամի Պելիասին՝ Մ․ Յասոնի հետ բնակվել է Կորնթոսում։ Երբ Յասոնը ցանկացել է կնության առնել Կորնթոսի արքայադստերը, Մ․ թունավորված զգեստով կործանել է մրցակցուհուն, սպանել Յասոնից սերած իր զավակներին և անհետացել թևավոր վիշապներով լծված կառքով, որ նրան ուղարկել էր պապը՝ Հելիոսը։ Մ–ի մասին ստեղծվել են նաև այլ զրույցներ։ Մ–ի կերպարը գեղարվեստական մշակման է ենթարկվել գրականության (Եվրիպիդես, Ապոլոնիոս Հռոդոսացի, Սենեկա, Պ․ Կոռնել և ուրիշներ), գեղանկարչության (Պոմպեյքի որմնանկարներ, Է․ Դելակրուա), երաժշտության (Լ․ Կերուբինի, Է․ Կշենեկ) մեջ։
Գրկ. Կուն Ն․, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե․, 1979:
ՄԵԴԵԼԻՆ (Medellin), քաղաք Կոլումբիայում, Անտոկիա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 1200 հզ. բն․ (1976): Գտնվում է Պորսե գետի հովտում (Կենտրոնական Կորդիլիերաներ), 1474 մ բարձրության վրա։ Մշակող (հիմնականում՝ տեքստիլ) արդյունաբերության հնագույն կենտրոն է։ Կա սննդի արդյունաբերության և ցեմենտի արտադրություն։ Մ–ի մոտ արդյունահանվում է ոսկի և արծաթ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1675-ին։
ՄԵԴԻԱ, հնագույն երկիր Իրանական բարձրավանդակում (տես Մարաստան)։
ՄԵԴԻԱՆՏ (< լատ․ medians — կիսող), մաժոր և մինոր լադերում գլխավոր աստիճանների՝ տոնիկայի ու դոմինանտի և տոնիկայի ու ստորին սուբդոմինանտի կվինտային տարածությունները «կիսող» III և VI աստիճանները և նրանց վրա կառուցվող եռահնչյունները։ Նշվում է Μ տառով։ Մ–ները լադի երանգը բնորոշող կարևոր աստիճաններ են։ Մ–ային եռահնչյունները ֆունկցիոնալ առումով գլխավոր եռահնչյունների հարմոնիայից բխող երկակի բնույթ ունեն։
ՄԵԴԻԱՏՈՐՆԵՐ (< լատ․ mediator — միջնորդ), միջնորդանյութեր, քիմիական նյութեր, որոնց մոլեկուլները փոխազդում են բջջային թաղանթի հատուկ ռեցեպտորների հետ և, փոխելով որոշակի իոնների թափանցելիությունը, թաղանթում առաջացնում գործողության պոտենցիալ։ Առաջանում են նյարդային դրդման ազդեցությամբ և մասնակցում դրանց հաղորդմանը նյարդային վերջույթից աշխատող օրգանին և նյարդային մեկ բջջից մյուսին։ Մ․ հայտնաբերել է Օ․ Լյովին, սրտի կենտրոնախույս նյարդային վերջույթներում (1921)։ Մ–ից են՝ ացետիլխոլինը, նորադրենալինը, դոֆամինը, սերոտոնինը, -ամինակարագաթթուն ևն։ Էլեկտրոնային մանրադիտակով կատարված հետազոտություններով պարզվել է, որ ինչպես կենտրոնական նյարդային վերջույթներում, այնպես էլ ծայրամասային նյարդային սինապսներում կան մինչև տրամագծով, ացետիլխոլին պարունակող մեծ թվով բշտիկներ։ Նյարդային դրդման պրոցեսում բշտիկների մի մասը պայթում է, պարունակությունը լցվում է սինապսային ճեղքը և փոխազդում ետսինապսային թաղանթի ացետիլխոլինի նկատմամբ զգայուն մասերի՝ խոլինոռեցեպտորների հետ։ Դրանից խիստ բարձրանում է թաղանթի թափանցելիությունը․ իոնները բջջից դուրս են գալիս և տեղադրվում մակերեսին, իսկ թափանցում է ներս։ Բջջի ներսում փոքրանում է բացասական էլեկտրական լիցքը, բջջաթաղանթը ապաբևեռանում է, որը հանգեցնում է դրդող ետսինապսային պոտենցիալի առաջացմանը։ Երբ նրա մեծությունը հասնում է շեմքայինի, առաջանում է դրդման էլեկտրական ազդակ (տես Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Առավել ուսումնասիրված և լայնորեն կիրառվող Մ․ են ացետիլխոլինը և ադրենալինը։ Դրան համապատասխան օրգաններին դրդում հաղորդող նյարդային վերջույթները (տես Վեգետատիվ նյարդային համակարգ) բաժանվում են խոլինէրգիկ և ադրենէրգիկ թելիկների։ Մ–ի ազդեցությունը չի սահմանափակվում տեղական ռեակցիաների առաջացմամբ, դրանք մասնակցում են նաև նյարդահումորալ կարգավորման պրոցեսներին։ Մ–ի մասին ուսմունքը կարևոր դեր է խաղացել ֆիզիոլոգիայի, նյարդախտաբանության, հոգեբանության ևն գիտությունների զարգացման համար։
ՄԵԴԻՆ, Մեդինշ, լատիշ կոմպոզիտոր եղբայրներ։ Եկաբ Մ․ (1885-1971), Լատվ․ ՍՍՀ ժող. արտիստ (1960)։ Ավարտել է Ռիգայի երաժշտական ինստ-ը (1905): 1921-44-ին եղել է Ելգավայի կոնսերվատորիայի դիրեկտոր։ 1944-ից խմբավարություն է դասավանդել Լատվ․ կոնսերվատորիայում (1945-ից՝ պրոֆեսոր), 1948-51-ին՝ ռեկտոր։ Լատվ․ ՍՍՀ երգի տոների գլխավոր դիրիժորներից (1948-1970)։ Խմբերգերի, կանտատների, գործիքային 11 կոնցերտների, 3 լարային կվարտետների, ինչպես նաև «Խմբավարության հիմունքներ» գրքի (1956), ինքնակենսագրության («Ուրվագծեր», 1968) ևն հեղինակ է։ Յազեպ Մ․ (1877-1947), Լատվ․ ՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945): 1896-ին ավարտել է Ռիգայի երաժշտական ինստ-ը, ապա՝ նույն ինստ-ի դասատու և ղեկավար։ 1906-1911-ին Ռիգայի լատվիական թատրոնի, 1916-22-ին՝ Բաքվի օպերային թատրոնի, 1922–25-ին՝ Լատվ․ ազգային օպերայի (Ռիգա) դիրիժոր։ 1945-47-ին դասավանդել է (1946-ից՝ պրոֆեսոր) Լատվ․ կոնսերվատորիայում (դաշնամուր)։ Գրել է 2 օպերա, 3 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ «Հայկական մեղեդի», 2 սյուիտ, ջութակի և նվագախմբի կոնցերտ, խմբերգեր։ Յանիս Մ․ (1890-1966), 1909-ին ավարտել է Ռիգայի երաժշտական ինստ–ը։ Եղել է ջութակահար, ապա՝ Լատվ․ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1921-44-ին դասավանդել է Լատվ․ կոնսերվատորիայում (1929-ից՝ պրոֆեսոր)։ 1944-ից ապրել է արտասահմանում, 1965-ից՝ Ռիգայում։ Լատվիական դասական օպերայի (5 օպերա, այդ թվում՝ «Աստվածներ և մարդիկ», 1922) և բալետի («Սիրո հաղթանակը», 1935, «Պողպատե թևեր», 1936) հիմնադիրներից է։ Սիմֆոնիկ երկերի հեղինակ է։
ՄԵԴԻՆԱ (արաբ. լրիվ անվանումը՝ Մեդինատ–Ռասուլ–Ալլահ կամ Մեդինատան–Նաբի), քաղաք Սաուդյան Արաբիայի հյուսիս–արևմուտքում։ Ավտոճանապարհներով կապված է Յանբո, Ջիդդա նավահանգիստների և Մեքքայի հետ։ Մոտ 100 հզ. բն․ (1975)։ Զբաղվում են առևտրով, ուխտագնացներին սպասարկելով, պաշտամունքի առարկաների պատրաստումով, արմավենու, բանջարեղենի մշակությամբ։ Հնում կոչվել է Յասրիբ (Յատրիբ), վաղ միջնադարից՝ Մ․ (արաբերեն՝ քաղաք)։ 622-ին իսլամի հիմնադիր Մուհամմեդը Մեքքայից եկել վերաբնակվել է Մ–ում, ստեղծել մահմեդական համայնք։ VII դարից Մ․ մահմեդական 2-րդ սրբազան քաղաքն է (Մեքքայից հետո)։ Մ–ում է Մուհամմեդի գերեզմանը։ Ունի մեծ մզկիթ։
ՄԵԴԻՉԻՆԵՐ (Medici), տոհմ Ֆլորենցիայում։ Կարևոր դեր է կատարել միջնադարյան Իտալիայի քաղ․, տնտեսական և մշակութային կյանքում։ Տոհմի ներկայացուցիչները XV դ․ հիմնել են Եվրոպայի խոշորագույն առևտրա–բանկային ընկերություններից մեկը, եղել են Ֆլորենցիայի կառավարողներ (1434-1737, ընդմիջումներով), Հռոմի պապեր, պայքարել են ֆեոդալական ավագանու դեմ (XIV դ․):
Մ–ից նշանավոր են (հիմնական ճյուղի ներկայացուցիչներից) Ջովաննի դի Բիչչին (1360-1429), խոշոր դրամատեր, Կոզիմո Ավագը (1389-1464)։ Ֆլորենցիայի փաստական կառավարիչը՝ 1434-ից, Լորենցո Սքանչելին (1449-92), կառավարել է 1469-ից, բանաստեղծ և փիլիսոփա, Ջովաննին (1475-1521), 1513-ից՝ Հռոմի պապ (Լևոն X), Եկատերինան (1519-89), դարձել է Ֆրանսիայի թագուհի (Հենրի II-ի կինը), Ջուլիոն (1477/78-1534), 1523-ից՝ Հռոմի պապ (Կղեմես VII), Սլեսսանդրոն (1511-37), Ֆլորենցիայի դուքս՝ 1532-ից․ նրա սպանությունից հետո Մ–ի հիմնական ճյուղը վերացել է։
Մ–ի կողմնային ճյուղի գլխավոր ներկայացուցիչներն են․ Կոզիմո I (1519-1574), Ֆլորենցիայի դուքս՝ 1537-ից, միավորել է ամբողջ Տոսկանան և 1569-ից կոչվել է Տոսկանայի մեծ դուքս, Կոզիմո II (1590-1621), Տոսկանայի մեծ դուքս՝ 1609-ից, Ջան Գաստոնեն (1671-1737), Տոսկանայի վերջին մեծ դուքսը Մ–ի տոհմից։ Մ–ի այս ճյուղին է պատկանել Ֆրանսիայի թագուհի (Հենրի IV-ի կինը) Մարի Մեդիչին (1573-1642, Կոզիմո I-ի թոռը)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/375
Այս էջը սրբագրված չէ