38 ՂԱՖԱԴԱՐՅԱՆ
Երևանի դրամատիկական թատրոն), որի դիրեկտորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1973–75-ին միաժամանակ եղել է Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնի դիրեկտորը, 1977–79-ին՝ նաև գլխավոր ոեժիսորը։
Ղ․ պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է շուրջ 60 դեր․ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Գիքոր («Գիքոր», ըստ Հ․ Թումանյանի), Վանյա Սոլնցև («Գնդի որդին», ըստ Վ․ Կատաևի), Տյուլենին («Երիտասարդ գվարդիա», ըստ Ա. Ֆադեևի) են։ Ղ–ի բեմադրությունները թատերարվեստի արդի նվաճումներից են, աչքի են ընկնում վառ թատերայնությամբ, պատկերավոր բնմավիճակներով։ Լավագույններից են․ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» (1955), Դ․ Յաղջյանի «Գիշերային հրաշք» (I960), «Արտիստը» (1955, ըստ Շիրվանզադեի), Ս․ Միխալկովի «Սոմբրերո» (1961) են, դրամատիկական թատրոնում՝ Ֆ․ Գուդրիչի և Ա․ Հակկետի «Աննա Ֆրանկի օրագիրը» (1968), Կ․ Խոյինսկու «Գիշերային պատմություն» (1968), Ի․ Շտոկի «Աստվածային կատակերգություն» (1968), Ա․ Օստրովսկու «Անօժիտը» (1970), Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Սեր և ծիծաղ» (1970), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1972), Հ․ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1976) են, օպերայի և բալետի թատրոնում՝ Ի․ Ստրավինսկու «Էդիպ արքա» (1963), Լ․ Բեռնստայնի «Վեստ–Սայդյան պատմություն» (1963) ևն, Սունդուկյանի անվ․ թատրոնում՝ Շեքսպիրի «Օթելլո» (1970), «Կորիոլան» (1978)։ Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվ․ թատրոնում բեմադրել է Ա․ Արաքսմանյանի «Քո սրտի կրակը» (1959), Գ․ Յաղջյանի «Գիշերային հրաշք» (1959), Փոքր թատրոնում՝ Լ․ Ուկրաինկայի «Քարե տերը» (1971), Ս․ Դանգուլովի «Ճանաչում» (1970), Վախթանգովի անվ․ թատրոնում՝ Շեքսպիրի «Ռիչարդ III» (1977), Բրատիսլավայի ազգային թատրոնում՝ Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ» (1976) պիեսները։
Հեղինակ է «Իմ ընկերները» (1958) պիեսների ժողովածուի ու բազմաթիվ բեմականացումների։ 1975-ից Ղ․ դերասանի վարպետություն է դասավանդում Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ում։ Եղել է ՍՍՀՄ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակների (1975, 1979)։
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
Գրկ․ Ռ ի զ ա և Ս․, Հրաչյա Ղափլանյան, Ե․, 1969։
ՂԱՖԱԴԱՐՅԱՆ Կարո Գրիգորի (20․4․ 1907, Ախալցխա – 21․12․1976, Երևան), հայ սովետական հնագետ, պատմաբան, վիմագրագետ, բանասեր։ Պատմական գիտ․ դ–ր (1954), պրոֆեսոր (1957), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1931-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, եղել է Էջմիածնի մատենադարանի գիտական աշխատող, զբաղվել հայկ․ հին ձեռագրերի ուսումնասիրությամբ։ 1932-ից աշխատել է ՀՍՍՀ կուլտուրայի պատմության ինստ–ում, մասնակցել Հայաստանի հնավայրերի (Շենգավիթ, Վաղարշապատ են) հետախուզական աշխատանքներին ու պեղումներին։ Նրա առաջին աշխատությունը («Հայկական գրի սկզբնական տեսակները») ձեռագիր վիճակում 1935-ին արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակի։ 1930-ական թթ․ կեսերից Ղ․ ձեռնարկել է Թ․ Թորամանյանի հետազոտությունների ի մի բերման, ծանոթագրման և տպագրության պատրաստման գործին։ 1940–65-ին Ղ․ եղել է Հայաստանի պետ․ պատմական թանգարանի դիրեկտոր։ Նրա անմիջական ղեկավարությամբ 30 տարի շարունակ պեղվել և հետազոտվել են Դվինի ավերակները, հայտնաբերվել հարուստ նյութեր, որոնք մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի միջնադարյան քաղաքների պատմության, տնտ․ կյանքի, կենցաղի և մշակույթի ուսումնասիրության համար։ Ղ․ միաժամանակ եռանդուն մասնակցություն է ունեցել Հայաստանում կատարվող հնագիտական աշխատանքներին (պատմական հուշարձանների պահպանություն,, այլ հնավայրերի պեղումներ են)։ Նա հեղինակ է միջնադարյան Հայաստանի ճարտ․ հուշարձաններին, դրանց հարյուրավոր վիմական արձանագրությունների վերծանմանն ու այլ հարցերի նվիրված մի շարք գրքերի ու հոդվածների։ Առանձնապես արժեքավոր է Դվինի պեղումների արդյունքներն ամփոփող և ընդհանրացնող երկհատոր աշխատությունը։
Ղ․ երկար տարիներ միջնադարյան հնագիտության դասընթաց է վարել Երևանի համալսարանում, Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ում։ 1958-ից եղել է«ՊԲՀ»-ի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1959-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ի միջնադարյան հնագիտության բաժնի աշխատանքները, պատրաստել հնագետ կադրեր։
Ղ․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել ՀՍՍՀ ԳԱ Նախագահության «Մեծարման գրին» (1974)։
Երկ․ Հայկական գրի սկզբնական տեսակները, Ե․, 1939։ Ալքիմիան պատմական Հայաստանում, Ե․, 1940։ Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1948։ Դվին քաղաքը և նրա պեղումները, [հ․] 1, Ե․, 1952։ Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1957։ Հաղբատ․ Ճարտարապետական կաոուցվածքները և վիմական արձանագրությունները, Ե․, 1963։ Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե․, 1975։
Գրկ․ Առաքելյան Բ․, Կարո Ղաֆադարյան, «ՊԲՀ», 1976, № 4։
ՂԱՖՈՒՐԻ Մաժիտ (Գաբդուլմաժիտ) Նուրղանիևիչ (1880–1934), բաշկիրական և թաթարական սովետական բանաստեղծ։ Բաշկիրական սովետական գրականության հիմնադիր։ Բաշկիրական ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1923)։ 1905–07-ի հեղափոխության նախօրեին հանդես է եկել որպես գրող–լուսավորիչ («Սիբիրյան երկաթգիծ», 1904, բանաստեղծությունների ժողովածու)։ Ռեակցիայի տարիներին «Իմ երիտասարդ կյանքը» (1906) և «Սեր ազգի նկատմամբ» (1907) բանաստեղծությունների ժողովածուները բռնագրավվել են։ Ղ․ ողջունել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը («Կարմիր դրոշ», 1917, ժողովածու)։ Նրա լավագույն ստեղծագործությունները գրված են սովետական շրջանում («Բանվոր», 1921, պոեմ, «Կարմիր աստղ», 1926, պիես, «Սևադեմ մարդիկ», 1927, «Կյանքի աստիճանները», 1930, վիպակներ ևն)։ Ղ․ ազգային մանկական գրականության հիմնադիրներից է։
Երկ․ Избранное, Уфа, 1955․
«ՂԵԿԻ ՄՈՏ», շաբաթաթերթ։ ՀՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության և կապի աշխատողների, ավտոմոբիլային տրանսպորտի ու խճուղային ճանապարհների բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1957–63-ին, Երևանում։ Լուսաբանել է ավտոտրանսպորտային և կապի ձեռնարկությունների աշխատանքները, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կյանքը։
ՂԵՎՈՆԴ, Ղեվոնդ Մեծ, Ղեվոնդ Երեց, Ղեվոնդ պատմիչ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VIII դարի հայ պատմիչ։ Սովորել է Դվինի հայրապետանոցում։ Եղել է Կ․ Պոլսում և որոշ նյութեր հավաքել իր երկասիրության համար, որն ավարտել է մոա 790-ին։ «Պատմությունը» գրելիս մասամբ օգտագործել է նախորդ մատենագիրների գործերը, բայց հիմնականում շարադրել որպես ականատես։ Շարունակել է Սեբեոսին՝ սկսելով մոտ 640-ական թթ․ դեպքերից և ավարտել VIII դ․ սկզբին Հայաստանի արաբ. նվաճմամբ։ Մանրամասն նկարագրել է 703, 747–750 և 774–775-ի հայոց ապստամբությունները, անդրադարձել արաբա-բյուզանդական հարաբերություններին։ Կողմնակից է հայ Բագրատունիների զգուշավոր քաղաքականությանը։ Ղ–ի երկը կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի VII–VIII դդ․ պատմությունն ուսումնասիրելու համար։ Առաջին անգամ այն հրատարակվել է ֆրանս․ (1856), ապա տպագրվել նաև հայերեն բնագրով (1857) և ռուս․ (1862)։
Երկ․ Պատմոէթիւն, ՍՊԲ, 1887։
Գրկ. Ակինյան Ն․, Ղևոնդ Երեց պատմագիր, տես Մատենագրական հետազոտություններ, հ․ 3, Վնն․, 1930։
ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ, Ղեվոնդ Վանանդեցի (ծն․ թ․ անհտ․–454), եկեղեցական գործիչ, V դարի կեսի հայ ազատագրական պայքարի (Վարդանանց պատերազմ) մասնակից։ Եղել է Մեսրոպ Մաշ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/38
Այս էջը սրբագրված է