ցիստեինի կենսասինթեզում ծծմբի աղբյուր է։ –ադենոզիլմեթիոնինի ձևով, որն առաջանում է Մ–ի և ադենոզինեոֆոսֆորաթթվի (ԱԵՖ) փոխազդեցությունից, մասնակցում է խոլինի, ադրենալինի ևնի առաջացմանը։ Օրգանիզմում Մ․ առաջանում է ասպարագինաթթվից։ Անփոխարինելի ամինաթթու է, մարդու օրական պահանջը 2,5–3 գ է։ Մ–ի պակասը մարդու և կենդանիների սննդում առաջացնում է սպիտակուցների կենսասինթեզի խանգարում, աճի դանդաղում ևն։
ՄԵԹՈԴ (< հուն․ μέθοδος — հետազոտման ուղի, եղանակ, տեսություն, ուսմունք), մարդու պրակտիկ և տեսական գործունեությունը կարգավորող ճանաչողական սկզբունքների, միջոցների, մոտեցումների, հնարքների ամբողջություն։ Գիտական ճանաչողության Մ–ները դասակարգվում են՝ ա․ ըստ կիրառության բնագավառի․ այս հիմքի վրա տարբերակվում են մասնավոր գիտական (ֆիզիկական, կենսբ․ ևն) և համագիտական Մ–ներ, բ․ ըստ իմացության տարբեր մակարդակներում դրանց կիրառության, էմպիրիկ իմացության Մ–ներ (դիտարկում, գիտափորձ ևն) և տեսական իմացության Մ–ներ (մտային գիտափորձ, ձևայնացում, աքսիոմատիկ Մ․ ևն)։ Վերը նշված Մ–ներից տարբերակվում են փիլ․ Մ–ները, որոնք իմացության առավել ընդհանուր Մ–ներ են և պայմանավորում են իմացության պրոցեսի ընդհանուր ուղղվածությունն ու աշխարհի գիտական պատկերի էական գծերը։ Գիտության ողջ պատմությունը հաստատում է, որ մատերիալիզմի, հատկապես մատերիալիստական դիալեկտիկայի սկզբունքները, ամենից ավելի են համապատասխանում գիտական իմացության բնույթին ու ներքին պահանջներին։ Պատահական չէ, որ դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը կատարում են գիտական իմացության ընդհանուր մեթոդաբանության դեր։
ՄԵԹՈԴ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, գրականության և արվեստի մեջ իրականության արտացոլման հիմնական սկզբունքների ամբողջությունը։ Եթե գիտության մեջ մեթոդը առարկայի հետազոտման և գիտական ճշմարտության հասնելու ուղին է, ապա արվեստում այն ցույց է տալիս կենսական փաստերի ընտրության, ընդհանրացման և գնահատման եղանակը։ Մ․ գ․ իրականության նկատմամբ գեղագիտական հարաբերության որոշակի տիպ է և միաժամանակ գեղարվեստական սկզբունքների ու միջոցների պատմականորեն զարգացող համակարգ։ Մ․ գ․ անմիջական կապ ունի ու պայմանավորված է արվեստագետի աշխարհայացքով և այն գեղագիտական իդեալով, որ նա ձգտում է հաստատել։ Այս առումով, արվեստի զարգացման ամեն մի աստիճան, սկսած հնագույն ժամանակներից, ենթադրում է որոշակի Մ․ գ–ի առկայություն։ Սակայն Մ․ գ․ ավելի հստակ և բազմազան արտահայտություն գտավ նոր ժամանակների արվեստում՝ սկսած եվրոպական Վերածնության դարաշրջանից։ Այսպես, ինքնուրույն մեթոդ են եղել կլասիցիզմը, ռոմանտիզմը, նատուրալիզմը, սիմվոլիզմը ևն։ Մեթոդների մեջ իր ազդեցությամբ ու նշանակությամբ հատուկ կարևորություն ունի ռեալիզմը՝ իր տարբեր դրսևորումներով (Վերածնության ռեալիզմ, Լուսավորական ռեալիզմ, քննադատական ռեալիզմ ևն)։ Սովետական գրականության և արվեստի ստեղծագործական մեթոդը սոցիալիստական ռեալիզմն է, որը ձևավորվեց XX դ․ սկզբին՝ պրոլետարական հեղափոխության դարաշրջանում։ Մ․ գ․ պատմականորեն դրսևորվում է տարբեր ուղղությունների, հոսանքների և ոճերի մեջ։
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական ուսմունք մեթոդի մասին, որն ընդգրկում է գիտելիքի կառուցվածքի վերլուծությունը, նրա ձեռքբերման փուլերի և եղանակների ուսումնասիրությունը, դրանց հիմնավորումը և ճանաչողական–էվրիստիկական արժեքի վերհանումը։ Ըստ մեթոդաբանական վերլուծության բնագավառի, գիտության ընդհանուր Մ–ից սովորաբար տարբերակում են որևէ կոնկրետ գիտության (օրինակ, ֆիզիկայի) Մ․։ Մեթոդաբանական հետազոտությունները սկսվում են Պլատոնից և Արիստոտելից։ Վերջինս լեզվական հյուսվածքում առանձնացրեց կշռադատության տրամաբանական ձևերը, որոնց միջոցով ձեռք է բերվում և որոնց մեջ կաղապարվում է գիտելիքը, տվեց դեդուկտիվ գիտությունների (թվաբանության ու երկրաչափության) Մ․։ Նոր ժամանակում փորձնական բնագիտության զարգացումը մեթոդաբանական հետազոտությունները կողմնորոշեց դեպի էմպիրիկ ու տեսական գիտելիքների փոխհարաբերության ու դրանց հիմնավորման ուսումնասիրությունը, մի բան, որ անհրաժեշտ դարձրեց գիտելիքի կազմակերպման դեդուկտիվ–ռացիոնալիստական իդեալի կողքին (Ռ․ Դեկարտ, Գ․ Լայբնից) ինդուկտիվ տրամաբանության և դրան համապատասխան մեթոդաբանության մշակումը (Ֆ․ Բեկոն)։ XVII–XVIII դդ․ մեխանիստական, մետաֆիզիկական աշխարհայացքի շրջանակներում ձևավորված Մ․ ելնում էր մեխանիկայի օրենքներով գիտելիքներ ձեռք բերելու պատկերացումից (տես Մեխանիցիզմ)։ Այս Մ–յան սահմանափակությունը, գիտության մեջ դիալեկտիկական գաղափարների ներթափանցման կապակցությամբ, առաջինը նկատեց Կանտը՝ «տրանսցենդենտալ մեթոդաբանության» մասին իր ուսմունքում։
Սակայն ո'չ Կանտին և ո'չ էլ Հեգելին, որը օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից քննադատեց Կանտի ուսմունքին հատուկ սուբյեկտիվիզմն ու ագնոստիցիզմը, չհաջողվեց ստեղծել գիտական Մ.։ Ավելին, XIX և XX դդ․, երբ բնագիտության տեսականացման, գիտության մեջ սկզբունքորեն նոր մեթոդների կիրառության և մաթեմատիկական տրամաբանության հզոր ապարատի ստեղծման կապակցությամբ սկսվեց մեթոդաբանական հետազոտությունների նոր փուլը, Մ–յան վերաբերյալ մեխանիստական հայացքը յուրօրինակ ձևով հարություն առավ պոզիտիվիզմի մեջ։ Այն իր նորագույն ձևերում առաջադրեց «տրամաբանականացված գիտության» մի շարք տարբերակներ, որոնց համաձայն գիտելիքի ձեռքբերման, նրա ճշգրտության, օբյեկտիվության, միասնության և զարգացման ներգիտական պայմաններն այնպիսին են, որ ենթադրում են բացառապես ձևական–տրամաբանական նկարագրություն։ Ետնեոպոզիտիվիստական որոշ մեթոդաբանական ուղղություններում փորձ է արվում հաղթահարել այդ դոգման՝ գիտելիքի վերլուծության ժամանակ նկատի ունենալով գիտության պատմությունը, հոգեբանական և հասարակական–մշակութային գործոնները (Կուն, Լակատոս, Ֆեյերբանդ)։ XIX դ․ հայ փիլ–յան մեջ գիտական ճանաչողության մեթոդների վերլուծությունը նշանակալի զարգացում ապրեց, քանի որ բուրժ․ հարաբերությունների ներթափանցումը հայ իրականության մեջ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջ բերեց բնական գիտությունների նկատմամբ և, երկրորդ, հայ լուսավորիչների ծրագրերի մեջ մեծ տեղ էր տրվում դրական գիտելիքների տարածմանը։ Ժամանակի հայ փիլ․ մտքում ներկայացված էին մեթոդաբանական բոլոր հիմնական ուղղությունները, ծայրահեղ ռացիոնալիզմը (Ա․ Գուրգենյան, Պ․ Էմմանուելյան), որը ձգտում էր գիտությունը համատեղել կրոնական դոգմաների հետ, չափավոր ռացիոնալիստական–դեդուկտիվիստական (Ա․ Գարագաշյան), ծայրահեղ էմպիրիստական–ինդուկտիվիստական (Ա․ Բագրատունի) ուղղությունները, չափավոր ինդուկտիվիգմը (Գ․ Կոստանդյան)։ Միջին, հաշտվողական դիրք ուներ Ն․ Ռուսինյանը։
Իմացության պրոցեսը իր բնույթով դիալեկտիկական է։ Ահա թե ինչու միայն հետևողական դիալեկտիկական մոտեցումն է ի վիճակի հաղթահարելու ձևական–տրամաբանական մոտեցման սահմանափակությունը և տալու իմացության պրոցեսի գիտական նկարագիրը։ Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի սկզբունքները միաժամանակ բնագիտական և սոցիալական իմացության մեթոդաբանական սկզբունքներ են, իսկ ինքը՝ մարքսիզմի փիլիսոփայությունը, գիտական իմացության ընդհանուր Մ․։
ՍՍՀՄ–ում բուն իմաստով մեթոդաբանական հետազոտությունները հատկապես ծավալվեցին 60–70-ական թթ․, երբ մեծապես օգտագործվեցին գիտելիքի տրամաբանական վերլուծության այն հնարավորությունները, որոնք ընձեռում է մաթ․ տրամաբանությունը։ Միաժամանակ դիալեկտիկամատերիալիստական Մ–յանը միշտ էլ հատուկ է եղել պատմականության սկզբունքի կիրառումը գիտելիքի վերլուծության մեջ, հասարակական պրակտիկայի դերի հաշվառումը, գիտելիքի դիտարկումը մշակութային ընդհանուր հյուսվածքի մեջ։ Այս հունով մեթոդաբանական հետազոտություններ 70-ական թթ․ կատարվել են նաև ՀՍՍՀ–ում։
Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Սուրբ ընտանիք․․․, Ե․, 1967։ Էնգելս Ֆ․, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։ Նույնի, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։ Маркс К., Нищета философии, Соч․, 2 изд․, т․ 4; Նույնի, Экономические рукописи 1857–1859 годов, նույն տեղում, т․ 46, ч․ 1; Թևոսյան Ա․, Հայ տրամաբանական միտքը XIX դարում, Ե․, 1976։ Ռշտունի Էդ․, Գիտական իմացության մեթոդների մշակումը հայ փիլիսոփայության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/380
Այս էջը սրբագրված չէ