Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/381

Այս էջը սրբագրված չէ

մեջ, Ե․, 1979։ Франк Փ., Философия науки, пер․ с англ․, М., 1960; Логика научного исследования, М․, 1965; Лакатос И․, Доказательства и опровержения, пер․ с англ․, М., 1967; Попович М․ В., О философском анализе языка науки, Киев, 1966; Копнин П. В., Логические основы науки, Киев, 1968; Философские вопросы логического анализа научного знания, в․ 1–3, Е., 1969–74; Методологические проблемы взаимосвязи и взаимодействия наук, Л., 1970; Философия, методология, наука, М․, 1972; Штофф В. А., Введение в методологию научного познания, Л., 1972; Проблемы философии и методологии современного естествознания, М., 1973; Методологические принципы физики, М., 1975; Мостепаненко А. М., Методологические и философские проблемы современной физики, Л., 1977.Ա․ Մանասյան ՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՌԱՐԱՆ, անցումային վառարան՝ մետաղե նախապատրաստուկները գլոցումից, կռումից, դրոշմումից առաջ տաքացնելու համար։ Մ․ վ–ում նախապատրաստուկները տեղաշարժվում են վառելիքի այրման արգասիքների շարժմանն ընդառաջ։ Նման հակահոս շարժման դեպքում հասնում են վառարան մատուցվող ջերմության օգտագործման բարձր աստիճանի։ Նախապատրաստուկները հաջորդաբար անցնում են երեք ջերմատեխնիկական գոտիներ․ մեթոդական (նախնական տաքացման գոտի), եռակցման (տաքացման գոտի) և մարմանդ տաքացման (նախապատրաստուկում ջերմաստիճանների հավասարեցման գոտի)։ Մ․ վ–ները դասակարգվում են՝ եռակցման գոտում ջեռուցման գոտիների թվով (2-ից 5), նախապատրաստուկների տեղափոխման եղանակով (հրիչ և շարժական հեծաններով), կառուցվածքային առանձնահատկություններով (ներքևից տաքացվող, թեք հատակով ևն)։ Մ․ վ–ները տաքացվում են գազանման կամ հեղուկ վառելիքով, այրիչների կամ բոցամուղների օգնությամբ։ ՄԵԹՈԴՆԵՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ուսուցիչների և սովորողների աշխատանքային ձևեր ու եղանակներ (դասախոսություն, զրույց, պատմվածք, աշխատանք դասագրքի վրա, փորձ, դիտում, վարժություն, բնական օբյեկտի և զննական պիտույքների ցուցադրում, աշխատանքային գործողություն ևն), որոնք նպաստում են խոր ու կայուն գիտելիքներ ձեռք բերելուն, անձի ձևավորմանը։ Հեղինակների մի մասը Մ․ ու․ դասակարգում է բանավոր, զննական, գործնական (հիմք ընդունելով գիտելիքի աղբյուրը), իսկ մյուս մասը՝ նոր գիտելիքների հաղորդակից դարձնող, ամրապնդող, գիտելիքներն ստուգող (հիմք ունենալով դիդակտիկայի խնդիրները)։ Ուսուցման մեթոդների մշակման գործում նշանակալի ազդեցություն է ունենում ուսման պրոցեսում տեխ․ միջոցների (կինո, ռադիո, հեռուստացույց, ուսուցանող մեքենա և այլ սարքեր) լայն կիրառումը։ (Տես նաև Ուսուցում

ՄԵԹՈԼ, պ–մեթիլամինաֆենոլի սուլֆատ, օրգանական նյութ։ Անգույն ասեղնաձև բյուրեղներ են, հալվում են 250°C (քայքայվելով)։ Սովորական օրգանական լուծիչներում (եթեր, քլորոֆորմ, բենզոլ) չի լուծվում։ 100 գ ջրում լուծվում է 5 գ Մ․ (25°C)։ Օգտագործվում է որպես լուսանկարչական հայտածիչ նյութ:
ՄԵԺԵԼԱՅՏԻՍ Էդուարդաս Բենիամինի (ծն․ 3․10․1919), լիտվացի սովետական բանաստեղծ, հասարակական և պետական գործիչ։ Լիտվական ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1974), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1976)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1939–40-ին սովորել է Կաունասի և Վիլնյուսի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ 1943-ին եղել է զինվորական թղթակից։ Տպագրվել է 1935-ից։ Բանաստեղծությունների առաջին իսկ ժողովածուներում («Քնարերգություն», 1943, «Հայրենիքից փչող քամին», 1946, «Իմ սոխակը», 1952) Մ․ իրեն դրսևորել է որպես ազգային պոեզիայի ավանդույթների շարունակող։ Մ–ի ստեղծագործության մեջ նշանակալի ուղենիշ եղավ «Եղբայրական պոեմ» (1955) էպիկական գործը։ «Մարդը» (1961, լենինյան մրցանակ, 1962, հայ․ հրտ․ 1965) բանաստեղծությունների ժողովածուն հիմն է մարդ–կոմունիստին։ Խոր ինտելեկտուալիզմը, փիլիսոփայականությունն ու հրապարակախոսական պաթոսը Մ–ի «Արևը սաթի մեջ» (1961), «Ինքնանկար։ Ավիաէսքիզներ» (1962), «Հարավային համայնապատկեր» (1963) և «Սրտագրություն» (1963) ժողովածուների հիմնական գծերն են։ 60–70-ական թթ․ Մ․ հրատարակել է լիտվական և համաշխարհային արվեստի մասին բանաստեղծական հրապարակախոսություններ («Քնարական էտյուդներ», 1964, «Հաց և խոսք», 1965, «Հորիզոններ», 1970, «Սաթե թռչուն», 1972 ևն)։ Գրել է նաև մանուկների համար («Ինչ դառնալ», 1947, «Ուսուցչուհին», 1953 ևն)։ Մ․ լիտվերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարենցի, Պ․ Սևակի ստեղծագործություններից, հանդես եկել հայ ժողովրդին, մշակույթին և գրականությանը, Նարեկացուն, Թումանյանին, Իսահակյանին, Սևակին, Մ․ Սարյանին նվիրված հոդվածներով։ Եղել է Սովետական Հայաստանում։ Ունի «Հայաստան» խորագրով բանաստեղծությունների շարք։ 1959–70-ին՝ Լիտվական ՍՍՀ ԳՄ վարչության նախագահ, 1959-ից՝ ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար, 1960-ից՝ Լիտվայի կոմկուսի Կենտկոմի անդամ։ ՍՍՀՄ VI–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ջ․ Ներուի անվ․ մրցանակի դափնեկիր (1969)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Երկ․ Քարե գինի, Ե․, 1980։
ՄԵԺԻՐՈՎ Ալեքսանդր Պետրովիչ (ծն․ 1923, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Հայտնի է որպես զինվորական թեմաներով գրող բանաստեղծ «Ճանապարհը հեռու է», 1947, «Վերադարձ», 1955, բանաստեղծությունների ժողովածուներ)։ «Հողմապակի» (1961), «Լադոգայի սառույցը» (1965), «Պայտ» (1967), «Ուշ բանաստեղծություններ» (1971) և այլ ժողովածուներում Մ–ի լիրիկան հիմնականում փիլիսոփայական բնույթ ունի։
ՄԵԺԼՈՒՄՅԱՆ Արտաշես Մարտիրոսի [ծն․ 9(22)․11.1901, գ․ Նովրուզլու (այժմ՝ ք․ Արտաշատի տարածքում)], ՀՍՍՀ վաստակավոր անասնաբույծ, կոլտնտեսային շարժման գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1953)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստ–ը (1937)։ 1924–1931-ին աշխատել է ՀՍՍՀ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջանում որպես Այգեգործների և «Չիգդամլու» կոոպերատիվ գյուղատնտ․ ընկերությունների վարչության նախագահ։ 1952–71-ին եղել է Շահումյանի շրջանի XXII համագումարի անվ․ կոլտնտեսության վարչության նախագահ։ Մ–ի ղեկավարությամբ կոլտնտեսությունը ձեռք է բերել արտադրական բարձր ցուցանիշներ, որի համար նա արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, Համամիութենական գյուղատնտ․ ցուցահանդեսի և ԺՏՆՑ–ի ոսկե մեծ և արծաթյա մեծ (2) մեդալներով։ ՍՍՀՄ V գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
ՄԵԺԼՈՒՄՅԱՆ Ռաֆիկ Արտաշեսի [ծն․ 12 (25)․ 11․1914, Արա գյուղ (այժմ՝ ՀՍՍՀ Նաիրիի շրջանում)], հայ սովետական մեխանիկ։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1954), պրոֆեսոր (1967)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Ն․ Ժուկովսկու անվ․ ռազմաօդային ակադեմիան (1941)։ 1941–63-ին ծառայել է