Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/383

Այս էջը սրբագրված չէ

Ազգությամբ՝ շոտլանդուհի։ 1887-ից ելույթներ է ունեցել Եվրոպայի, Ամերիկայի, Ավստրալիայի խոշորագույն օպերային թատրոններում, այդ թվում՝ «Գրանդ օպերա» [1889, Շ․ Գունոյի ղեկավարությամբ պատրաստել է Մարգարիտի («Ֆաուստ») և Ջուլիետի («Ռոմեո և Ջուլիետ») դերերգերը], «Լա Սկալա» (1893), «Մետրոպոլիտեն օպերա» (1893), 1891-ին երգել է Մարիինյան (Պետերբուրգ) թատրոնի բեմում։ 1926-ին թողել է բեմը, վերադարձել Ավստրալիա, ընտրվել Մելբուռնի կոնսերվատորիայի պրեզիդենտ։
Գրկ․ Hetherington I, Melba․ A Biography, L., 1967.
ՄԵԼԲՈՒՌՆ (Melbourne), քաղաք Ավստրալիական Միությունում (1901–1927-ը՝ մայրաքաղաք), Վիկտորիա նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ափին, Յարայի գետաբերանում։ 2718 հզ․ բն․ (1978)։ Երկաթուղային և օդային հաղորդակցության հանգույց է, խոշորագույն նավահանգիստ։ Տալիս է նահանգի արդ․ արտադրանքի մոտ 2/3-ը։ Նավաշինական, նավանորոգման, ավտոմոբիլաշինական, հաստոցաշինական, գյուղատնտ․ մեքենաշինության, ռազմ. և ավիացիոն, սննդի, տեքստիլ, կոշիկի արդյունաբերության կենտրոն է։ Մ–ի մոտակայքում արդյունահանվում է գորշ ածուխ։ Ունի համալսարան (1853), կոնսերվատորիա, աստղադիտարան։ Կան թանգարաններ։ 1956-ին Մ–ում տեղի են ունեցել XVI ամառային օլիմպիական խաղերը։ Մ․ բաղկացած է գործարար կենտրոնից, բնակելի թաղամասերից և արդ․ շրջանից։ Հիմնադրվել է XIX դ․ 30-ական թթ․։
XIX դ․ 2-րդ կեսին Ավստրալիա եկած հայերի մի մասը բնակություն է հաստատել Մ–ում։ Սակայն Մ–ի հայ համայնքը ստվարացել է առաջին և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1966-ին Մ–ում բնակվում էր 1500, 1976-ին՝ 4500, 1981-ին՝ շուրջ 7 հզ․ հայ։ Հայերը զբաղվում են առևտրով, արհեստներով, կան պետ․ ծառայողներ ու մտավորականներ։ Մ–ում գործում են Ս․ Աստվածածին եկեղեցին (կից մեկօրյա դպրոցով), Եկեղեցասեր տիկնանց միությունը, ՀԲԸՄ մասնաճյուղը ևն։ Լույս են տեսնում «Հույս», «Ակնոց» պարբերականները։ Տես նաև Ավստրալիական Միություն, Հայերը Ավստրալիական Միությունում մասը։
ՄԵԼԳՈՆՅԱՆ (ՄԵԼՔՈՆՅԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1924-ին, Նիկոզիայում (Կիպրոս), Գրիգոր և Կարապետ Մելքոնյանների կտակով, ՀԲԸՄ հովանավորությամբ։ Պաշտոնապես բացվել է 1926-ին։ Սկզբում որբանոց–նախակրթարան էր՝ 4 դասարանով, 6–13 տարեկան երկսեռ երեխաների համար։ 1927-ից աստիճանաբար վերածվել է բարձրագույն նախակրթարանի, 1934-ից՝ լրիվ միջնակարգ (երկրորդական) գիշերօթիկ վարժարան՝ առանց նախակրթարանի։ 1940-ին Կիպրոսի կառավարությունը ճանաչել է որպես բարձրագույն երկրորդական վարժարան։ Մ․ կ․ հ․ ունի ճեմարանական բաժին, որտեղ ընդունվում են նախակրթարաններն ավարտողները և անցնում քառամյա դասընթաց, առևտրական (1938) և գիտական (1949) բաժիններ, որոնցում մասնագիտանում են ճեմարանական բաժին ավարտողները (2 տարի)։ Այստեղ սովորում են Մերձավոր ու Միջին Արեելքի և այլ երկրներից եկած հայ պատանիներ ու աղջիկներ (1980-ին՝ 235 աշակերտ)։ Հաստատությունն ունի քիմիայի, ֆիզիկայի, բնագիտական, կենսբ․ լաբորատորիաներ, հարուստ գրադարան։ 1937–1979-ը հրատարակել է «Այգ» դպրոցական տարեգիրքը, այժմ լույս է տեսնում «Ցոլք» պարբերականը, գործում է երգչախումբը։ Մ․ կ․ հ․ զբաղեցնում է 18,7 հա տարածություն, ունի 2 եռահարկ ուս․ շենք, հիվանդանոց, բնակելի շենքեր, լողավազան, մարզադաշտեր, պարտեզներ ևն։ Տնօրեններ են եղել Լ․ Թաշճյանը, Գ․ Կիրակոսյանը, Հ․ Թոփչյանը, Դ․ Ոսկյանը, Բ․ Եղյանը, Խ․ Գալուստյանը, Ա․ Պետյանը, 1977-ից՝ Ս․ Պետիկյանը։ Տարբեր տարիներ դասավանդել են Հ․ Օշականը, Բ․ Կանաչյանը, Վ․ Թեքեյանը, Պ․ Գևորգյանը և ուրիշներ։ Մ․ կ․ հ․ սերտ կապ է պահպանում մայր հայրենիքի հետ, ստանում դասագրքեր, լաբորատոր սարքավորումներ ևն։ Նրա շատ շրջանավարտներ ուսումը շարունակում են Երևանի բուհերում։Շ. Վարսյան ՄԵԼԵԹՅԱՆ Հարություն Ռուբենի [ծն․ 25․11․1925, գ․ Նիժնի Շիլովկա (Կրասնոդարի երկրամասում)], Սովետական Միության հերոս (27․6․1945), կրտսեր լեյտենանտ։ Ավարտել է Կրասնոդարի հրաձգային–հրետանային ուսումնարանը (1944)։ 1944-ի հուլիսից Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերի կազմում, որպես հրաձգային դասակի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը։ Աչքի է ընկել Սանդոմիրյան հենակետի (Լվովի մոտ) և Չենստոխովա (Լեհաստան) քաղաքի համար մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է 1945-ի հունվարին, Օդերի գետանցման, նրա ձախ ափին հենակետ գրավելու և այն ընդարձակելու համար։ Մասնակցել է նաև Բեռլինի և Պրագայի գրավմանը։ Պատերազմից հետո աշխատանքի է անցել Սոչիում։Ք․ Գրիգորյան ՄԵԼԵԹՑՈՑ ԳԵՂ, գյուղ Տրապիզոնի վիլայեթում, Սամսոն գավառի Չարշամբա գավառակում։ 1915-ին ուներ 18 տուն հայ բնակիչ, բոլորը՝ Համշենից գաղթած Մելեթյան տոհմից (որի անունով էլ կոչվում էր գյուղը)։ Մ․ գ–ի բնակիչների գլխավոր զբաղմունքը կանեփի մշակումն էր։ Գյուղի դպրոցահասակ երեխաները հաճախում էին մոտակա Յայլաճող գյուղի դպրոցը։ Բնակիչները զոհվել են 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ։Բ․ Թոռլաքյան ՄԵԼԻԱՍ (Μελίας), Մլեհ Մեծ (ծն․ թ․ անհտ․ – 934), հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։ Հավանաբար եղել է պավլիկյան և Վասիլ I-ի կողմից պավլիկյանների հալածանքների ժամանակ ապաստանել է Մելիտենեի արաբների մոտ։ Ներում ստանալով Լևոն VI-ից, վերադարձել է և 917-ին մասնակցել բուլղարների ցար Սիմեոնի դեմ պատերազմին։ Այնուհետե նշանակվել է Եփրատիա գավառի (Տիվրիկի շրջան) տուրմարք (վարչական շրջանի զինվորական հրամանատար, 3 տուրման կազմում էր մեկ բանակաթեմ)։ Գրավել է Լիկանդոս ամրոցը, այդտեղ հիմնել կլեյսուրարքություն (վարչական փոքր շրջան, 3 կլեյսուրան կազմում էր մեկ տուրմա), ապա՝ բանակաթեմ և դարձել նրա առաջին զորավարը։ Հիմնել է նաև Ծամնդավի (Ցամանդոս) կլեյսուրարքությունն ու Սյումպոսիոնի (Սոբես) տուրմարքությունը, ստացել մագիստրոսի պատվաստիճան։ Մ–ի կերպարն արտացոլվել է «Դիգենիս Ակրիտաս» բյուզ․ էպոսում (Մելեմենծիս՝ Մլեհ Մեծ)։Հ․ Բարթիկյան ՄԵԼԻԵ (Meslier) Ժան (1664–1729), ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, ուտոպիստ կոմունիստ։ 1689-ից եղել է գյուղական քահանա։ Մ–ի հայացքները շարադրված են «Կտակ» աշխատությունում (հրտ․ 1864)։ Մ․ առաջինն էր, որ մեխանիստական մատերիալիզմը հանգեցրեց մարտնչող մատերիալիզմին, փորձեց նրան հաղորդել սոցիալ–քաղաքական արմատականություն՝ դառնալով XVIII դ․ ֆրանս․ մատերիալիզմի նախահայրը։ Մատերիայի և նրա բացարձակ կեցության ու ինքնաշարժման կարողություն ունենալու գաղափարից Մ․ բխեցնում է իրականության վերաբերյալ կրոնական պատկերացումների մերժումը։ Մ․ խիստ քննադատել է սոցիալական անհավասարության ու անարդարության վրա հիմնված հասարակարգը, որի հիմքը համարում էր մասնավոր սեփականությունը։ Անհավասարության ու բռնության դեմ զինված պայքարը նա համարում է օրինական ու բարոյական հեղափոխությունը, ըստ Մ–ի, ժողովրդի գործն է, նրա ազատագրության, մասնավոր սեփականության վերացման միակ միջոցը։ Մ․ բռնության հաղթահարումը զուգորդում էր կրոնի հոգևոր բռնության հաղթահարման անհրաժեշտության հետ։ Մարտնչող մատերիալիզմի դիրքերից նա մերժեց կրոնի հիմնական դոգմաները, վեր հանեց կրոնի սնանկությունը, նրա սոցիալ–քաղաքական հետադիմական էությունը, ցույց տվեց, որ պետությունն ու եկեղեցին ժողովրդի նյութական և հոգևոր կեղեքման գործիք են։ Մ–ի պատկերացմամբ սոցիալական անհավասարությունները, մարդկանց հոգևոր–բարոյական ճնշվածությունը կվերանան ապագա կոմունիստական հասարակարգում, ուր կիշխի սերը, եղբայրությունը, խաղաղությունն ու փոխօգնությունը։
Գրկ․ Գևորգյան Ա․, Ժան Մելյեի մատերիալիզմը, Ե․, 1972։ Поршнев Б․ Փ., Мелье, [1664–1729], М., 1964; Ям К. Е., Жан Мелье и французский атеизм XVIII века, М., 1979․Ա․ Գևորգյան ՄԵԼԻԶՄՆԵՐ (հուն․ μέλισμα – երգ, եղանակ, մեղեդի), 1․ միջին դարերում Մ․ են անվանել վոկալ ստեղծագործության մեջ խոսքերի մեկ վանկով երգվող, հանպատրաստից գոյացող մեղեդիական դարձվածքները։ 2․ Տես Զարդհնչյուններ։
ՄԵԼԻՆԻՏ, տես Տրինիտրոֆենոլ։
ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, մելիորացիայի, ոռոգման, ջրարբիացման, չորացման համակարգերի, ջրամբարների և ջրատնտեսական պետական այլ կառույցների