Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/404

Այս էջը սրբագրված չէ

Գտնվում է Վիշապ, Եզնարած, Որսկան շներ, Վերոնիկայի վարսեր, Առյուծ, Փոքր առյուծ, Լուսան, Ընձուղտ համաստեղությունների միջև։ Մ. ա–ի յոթ պայծառ աստղերից (վեցը՝ 2-րդ, մեկը՝ 3-րդ աստղային մեծության) կազմված պատկերը շերեփ է հիշեցնում (նկ․)։ և աստղերը միացնող ուղիղ գծի շարունակության վրա գտնվում է Բևեռային աստղը-ն կրկնակի աստղ է (Միցար և Ալկոր)։ Դիտվում է ամբողջ տարին։
Հայերը Մ․ ա–ին անվանել են նաև Եզներ, Սայլ, Շերեփ։
ՄԵԾ ԱՐՋԻ ԼԻՃ (Great Bear Lake), գտնվում է Կանադայի հյուսիս–արևմուտքում։ Բարձրությունը ծովի մակարդակից 119 մ է, մակերեսը՝ մոտ 30 հզ․ կմ², խորությունը՝ մինչև 137 մ։ Ունի սառցադաշտատեկտոնական ծագում։ Լճից սկիզբ է առնում Մեծ արջի գետը։ Սառցակալվում է հոկտեմբերից–հունիս։ Նավարկելի է (օգոստոս–սեպտեմբեր)։ Ափերը բարձրադիր են, ժայռոտ, խիստ մասնատված, ծածկված փշատերև անտաոներով։
Պորտ Ռադիի մոտ կա ուրանի և ռադիումի հանքավայր։ Լճում կա ձկնորսություն։
ՄԵԾ ԲԱԼԽԱՆ, լեռնաշղթա Թուրքմենական ՍՍՀ հարավում։ Ուզբոյի չոր հունով բաժանվում է Փոքր Բալխանից և Կոպետդաղ լեռնաշղթայից։ Երկարությունը մոտ 70 կմ է, բարձրությունը՝ մինչև 1880 մ (Առլան լեռ)։ Անտիկլինորիում է՝ հս․ զառիթափ և հվ․ մեղմաթեք լանջերով։ Արմ–ում սուզվում է մերձկասպյան հարթավայրի նորագույն նստվածքների տակ։ Կազմված է գլխավորապես յուրայի և կավճի կրաքարերից ու ավազաքարերից։ Լանջերը խիստ մերկացած են։ Հվ․ լանջը կտրտված է կիրճերով։ Տիրապետում են անապատային (մինչև 800 մ բարձրությունները), կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտները՝ լեռնային քսերոֆիտներով ու նոսր անտառներով։ Կիրճերում աճում են թփուտներ։ Ոչ մեծ հարթ տեղամասերը օգտագործվում են որպես անջրդի ցանքատարածություններ։ Մ․ Բ–ի մոտ կան նավթի հանքավայրեր (Նեբիդ դաղ)։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Great Britain), պաշտոնական անվանումը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (The United Kingdom of Great Britain and Northern Ireland)

Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 404
II․ Պետական կարգը 
 404
III․ Բնությունը 
 405
IV․ Բնակչությունը 
 406
V․ Պատմական ակնարկ 
 406
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ 
 408
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 
 408
VIII․ Զինված ուժերը 
 410
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 
 411
X․ Լուսավորությունը 
 411
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները 
 411
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 415
XIII․ Գրականությունը 
 416
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 
 417
XV․ Երաժշտությունը 
 419
XVI․ Բալետը 
 420
XVII․ Թատրոնը 
 420
XVIII․ Կինոն 
 421
XIX․ Հայերը Մեծ Բրիտանիայում 
 422

I․ Ընդհանուր տեղեկություններ
Մ․ Բ․ կղզային պետություն է Եվրոպայի հս–արմ–ում։ Զբաղեցնում է Մեծ Բրիտանիա կղզին, Իռլանդիա կղզու հս–արլ․ մասը, Անգլսի, Ուայթ, Նորմանդական, Օրկնեյան, Հեբրիդյան, Շետլանդական և մի շարք ավելի մանր կղզիներ։ Արմ․ ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, արլ․ և հվ․ ափերը՝ Հյուսիսային ծովի, Լա Մանշ ու Պա դե Կալե նեղուցների ջրերով։ Տարածությունը 244,1 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 56 մլն (1979)։ Մայրաքաղաքը՝ Լոնդոն։

Մեծ Բրիտանիայի տարածքի կազմը

Տարածությունը հզ․ կմ² Բնակչությունը մլն մարդ (1973) Մայրաքաղաքը
Անգլիա 130.3 46.4 Լոնդոն
Հյուսիսային Իռլանդիա (Օլսթեր) 14.1 1.5 Բելֆաստ
Շոտլանդիա 78.8 5.2 Էդինբուրգ
Ուելս 20.8 2.7 Կարդիֆ

Մ․ Բ․ կազմված է պատմաաշխարհագրական 4 մարզից։ 1973–75-ի վարչական բաժանումով Անգլիայում ստեղծվել են 39 կոմսություն և 7 մետրոպոլ կոմսություն (այդ թվում նաև Լոնդոնը), Ուելսում՝ 8 կոմսություն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 26 օկրուգ, Շոտլանդիայում՝ 12 մարզ։
Մ․ Բ․ գլխավորում է Համագործակցությունը (The Commonwealth), որը միավորում է նախկինում Բրիտանական կայսրության մեջ մտած դոմինիոնների ու տիրույթների մեծ մասը։
II. Պետական կարգը
Մ․ Բ․ պառլամենտական միապետություն է։ Միասնական սահմանադրություն չունի։ Մ․ Բ–ի չգրված սահմանադրությունը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում և կազմված է պառլամենտական օրենքներից, դատական նախադեպերից, սահմանադրական համաձայնագրերից կամ սովորույթներից [Ազատությունների մեծ խարտիա (1215), Իրավունքի մասին հանրագիր (1628), Հաբեաս կորպուս ակտ (1679), Բիլլ իրավունքների մասին (1689), Վեստմինստերյան ստատուտ (1931) ևն]։ Պետության գլուխը թագավորն է (թագուհին)։ Թագավորական ցմահ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, արական սեռի ժառանգներին, որոնց բացակայության դեպքում՝ իգական սեռի ժառանգներին։ Թագավորը համարվում է գործադիր իշխանության գերագույն կրողը, դատական համակարգի գլուխը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, պետ․ անգլիկան եկեղեցու աշխարհիկ գլուխը և համագործակցության գլուխը։ Իրավաբանորեն թագավորը իրավասու է նշանակել պրեմիեր մինիստրին, մինիստրներին, դատավորներին, եպիսկոպոսներին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, կնքել միջազգային պայմանագրեր, հայտարարել պատերազմ, կնքել հաշտություն։ Նա համարվում է պառլամենտի բաղկացուցիչ մասը [King (Queen) in parliament], հրավիրում է պառլամենտի նստաշրջանները (որոնք բացվում են նրա գահաճառով), արձակում Համայնքների պալատը, սանկցիա է տալիս պառլամենտի ընդունած օրինագծերին, շնորհում է ներում, պերության, բարոնության, ասպետության ևն պատվավոր կոչումներ։ Իրականում թագավորը պետության միայն անվանական գլուխն է (թագավորում է, բայց չի կառավարում), գրեթե բոլոր իրավունքները փաստորեն գտնվում են կառավարության ձեռքին։ Ձևականորեն թագավորական իշխանության բարձրագույն մարմինը գաղտնի խորհուրդն է (գործնականորեն շուրջ 150 տարի է, ինչ չի գործում), որի կազմում ցմահ մտնում են առանձնապես պատվավոր անձինք (ավելի քան 300 մարդ)։
Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է՝ կազմված թագավորից, Լորդերի պալատից և Համայնքների պալատից, որոնք միմյանցից անկախ են, ստեղծվում են տարբեր սկզբունքներով, ունեն առանձին նստավայրեր և տարբեր լիազորություններ, սակայն