Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/409

Այս էջը սրբագրված չէ

արդ․ արտադրանքի ծավալը դանդաղ է ավելանում՝ 1978-ին աճել է ընդամենը․ 3,1%-ով։ Վերելքի կարճատև ժամանակաշրջաններին հաջորդում են ճգնաժամերն ու լճացումները։
Մ․ Բ-ի տնտեսությունը ձևավորվել է համաշխարհային արդ․ արտադրության և առևտրի մեջ իր ունեցած երկարատև մենաշնորհային դիրքի և գաղութային վիթխարի կայսրության առկայության պայմաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամը և ժողովուրդների ազգային–ազատագրական շարժման բուռն աճը բրիտանական գաղութային կայսրությանը հանգեցրին կործանման։ Սակայն, կիրառելով նեոգաղութային քաղաքականություն և կարողանալով համագործակցության մեջ ներգրավել գաղութային կախումից ազատագրված երկրների մեծ մասը, Մ․ Բ․ այս կամ այն չափով դրանց պահեց իր ազդեցության ոլորտում։
Արդյունաբերության, առևտրի, ֆինանսների մեջ գերիշխող դիրք են գրավում կապիտալիստական մոնոպոլիաները։ Խոշոր մոնոպոլիաների թվին են պատկանում՝ «Բրիթիշ էըրքրաֆթ քորփորեյշն» (արտադրում է ինքնաթիռներ, հրթիռներ, կառավարվող արկեր), «Հոքեր Սիդլի գրուփ» (ինքնաթիռներ, էլեկտրոնային և այլ սարքավորում, զանազան հաստոցներ ու մեքենաներ), «Ուեստլենդ էըրքրաֆթ» (ուղղաթիռներ, էլեկտրոնային ավիացիոն սարքավորում), «Ինթերնեշընըլ քոմփյութըրս» (էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), «Ջեներըլ էլեքթրիք» (էլեկտրատեխ․ մեքենաներ ու սարքեր), «Վիքերս» (ինքնաթիռներ, նավեր, սուզանավեր, տանկեր և ռազմ. այլ տեխնիկա, ինչպես նաև արդ․ ու էներգետիկական սարքավորում), «Իմփիրիըլ քեմիքըլ ինդասթրիզ» (քիմ․ զանազան արտադրանք), «Ռոյալ դատչ–Շել» և «Բրիթիշ փեթրոլեում քամփընի» (նավթի արդյունահանում, վերամշակում, նավթի ու նավթամթերքների վաճառահանում), «Յունիլևեր» (քիմ․, օծանելիքի և սննդի զանազան արտադրանք)։
Ետպատերազմյան տարիներին մեծացել է պետ․-մոնոպոլիստական միավորումների դերը, որոնք, ռազմական մի շարք արտադրություններից բացի, ընդգրկել են արդյունաբերության ազգայնացված ճյուղերը (ածխի, գազի, էլեկտրաէներգետիկա, երկաթուղային տրանսպորտ, սև մետալուրգիա, ներքին ջրային տրանսպորտ, ավիագծեր ևն)։ Ուժեղացել է ամեր․ կապիտալի ներթափանցումը երկրի էկոնոմիկայի մեջ։
Գյուղատնտեսությունն աչքի է ընկնում ինտենսիվությամբ և տալիս է երկրին անհրաժեշտ պարենի կեսից ավելին։
Մ․ Բ–ի տնտեսության բնորոշ գիծն է մեծ կախվածությունը արտաքին առևտրից։ Նրա արդյունաբերությունը գլխավորապես հենվում է ներմուծվող հումքի վրա, մինչդեռ պատրաստի արտադրանքի զգալի մասը նախատեսվում է արտահանման համար։
Արդյունաբերությունն ապահովում է համախառն ազգային արդյունքի շուրջ 50%–ը և արտահանության գրեթե 90%-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարևոր նշանակություն են ձեռք բերել շատ ավելի նոր ճյուղերը՝ ատոմային, էլեկտրատեխ․, էլեկտրոնային, նավթավերամշակման և նավթաքիմ․, ավիահրթիռային։ Փոխվել է արդյունահանող և մշակող արդյունաբերության հարաբերակցությունը՝ հօգուտ վերջինի, մեծացել է ծանր արդյունաբերության տեսակարար կշիռը։
Արդյունահանող արդյունաբերություն։ Մ․ Բ–ի արտահանման հին ճյուղերից է քարածխի արդյունաբերությունը։ Հեղուկ վառելիքի համեմատությամբ ածխի ցածր մրցունակության պատճառով նրա արդյունահանումը կրճատվում է։ Ածխի գլխ․ ավազաններն են՝ Յորքշիրի, Նորթամբերլենդ–Դարեմի և Հարավային Ուելսի։ Հյուսիսային ծովի հատակի ընդերքից արդյունահանում են նավթ և բնական գազ։ Արհեստական գազի արտադրությամբ Մ․ Բ․ Արևմտյան Եվրոպայում 1-ին տեղն է գրավում։ Արդյունահանվում է նաև երկաթ, անագ։
Էներգետիկա։ Էլեկտրաէներգիայի արտադրության մեծ մասը տալիս են ՋԷԿ–երը (86%, 1975), որոնցից առավել խոշորները (ավելի քան 1 մլն կվտ հզորությամբ) գտնվում են Թրենթ գետի վրա (Յորքշիրի ածխով աշխատող) և Լոնդոնի մոտ։ 1970-ից գործում է բարձր լարվածության «Սուպերգրիդ» միացյալ էներգահամակարգը։ Երկրում գործում են ավելի քան 13 ԱԷԿ–ներ, որոնցով արտադրվող էլեկտրաէներգիայի քանակով Մ․ Բ․ գրավում է 1-ին տեղը Արևմտյան Եվրոպայում։ ՀԷԿ–երը տալիս են էլեկտրաէներգիայի 2%-ից էլ պակաս մասը։
Մշակող արդյունաբերություն։ Սև մետալուրգիան ապահովված է սեփական կոքսով և կիսով չափ՝ երկաթի ցածրորակ հանքաքարով (բարձրորակ հանքաքար ներմուծվում է)։ Առավել շատ պողպատ ձուլում են Հարավային Ուելսում (Կարդիֆ), Հյուսիս–Արևելյան Անգլիայում (Միդլսբրո), Յորքշիրում (Շեֆիլդ)։ Գունավոր մետալուրգիան գրեթե ամբողջովին աշխատում է ներմուծվող հումքով։ Գունավոր մետաղների մշակումը կենտրոնացած է մեքենաշինության խոշոր կենտրոններում՝ Բիրմինգհեմում, Մեծ Լոնդոնում, Հարավային Լանքաշիրում։
Մեքենաշինությունը արդյունաբերության առաջատար ճյուղն է․ լայնորեն զարգացած է երկրի բոլոր շրջաններում։ Այս ճյուղում զբաղվածների 1/З-ը բաժին է ընկնում տրանսպորտային մեքենաշինությանը, որի մեջ առավել կարևոր նշանակություն ունի ավտոմոբիլների և ինքնաթիռների արտադրությունը։ Ավտոմոբիլների շուրջ 2/3-ը արտահանվում է։ Ավտոհավաքման հիմնական գործարանները գտնվում են Մեծ Լոնդոնում, Արևմտյան Միդլենդում (Բիրմինգհեմ, Կովենտրի), Լուսանում, Օքսֆորդում, իսկ դետալների և հանգույցների արտադրությունը՝ նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ավտոմոբիլների ավելի քան 1/2-ը տալիս են ամեր․ ֆիրմաները («Ֆորդ մոթորզ»,

Արդյունաբերական արտադրանքի հիմնական արտադրությունը

Արտադրանքի տեսակը 1938 1950 1965 1978
Քարածուխ, մլն տ 231 220 191 123.7
Նավթ, մլն տ - - - 52.8
Բնական գազ, մլրդ մ³ - - - 38.3
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ/ժ 33.81 63.31 1941 266.8
Նավթամթերքներ, մլն տ - - - 89.2
Թուջ, մլն տ 6.9 9.8 17.8 11.4
Պողպատ, մլն տ 10.6 16.6 27.4 20.3
Պղինձ, հզ․ տ 1302 188.13 236.4 78.0
Ցինկ, հզ․ տ 55.9 73.93 107 73.6
Ալյումին (երկրորդային), հզ․ տ - - 178 193.2
Անագ, հզ․ տ 32.8 29.33 16.8 -
Կապար, հզ․ տ 11 78.63 171 124.8
Ավտոմոբիլներ մարդատար, հզ․ հատ 341 523 1722 1223
Ավտոմոբիլներ բեռնատար, հզ․ հատ 104 261 455 383
Տրակտորներ, հզ․ հատ 184 120 199 1235
Առևտրական նավեր (ջրարկված), հզ․ բրուտտո ռեգիստրային տ 1030 1325 1073 1135
Հեռուստացույցներ, հզ․ հատ - - 1591 2066
այդ թվում՝ գունավոր, հզ․ հատ - - - 1378
Ազոտական պարարտանյութեր, հզ․ տ 129 255 608 1118
Ֆոսֆորտկան պարարտանյութեր (ըստ –ի պարունակության), հզ․ տ 432 1065 441 389
Ծծմբական թթու, հզ․ տ 960 1832 3353 3454
Պլաստմասսաներ և սինթետիկ խեժեր, հզ․ տ 295 2956 958 3353
Քիմիական մանրաթելեր, հզ․ տ 61 169 391 -
Ցեմենտ, մլն տ 7.8 9.9 17.2 15.9
Բամբակե գործվածքներ, մլն մ 3328 1941 927 378
Բրդե գործվածքներ, մլն մ² 3967 - 252 144
Կոշիկ (վաճառքի), մլն զույգ - - - 155
Լրագրի թուղթ, հզ․ տ - - - 319
Թղթի այլ տեսակներ և ստվարաթուղթ, հզ․ տ - - - 3879
Կառուցված բնակարանների թիվը, հզ․ - - - 288

1Առանց Հյուսիսային Իռլանդիայի։ 21937։ 31953։ 41936։ 51977։ 61955։ 71935: