էր ավելի վաղ, քան նրանք տեղ–տեղ դիմեցին ինքնապաշտպանության։
Արևմտահայության ռազմունակ ուժի ոչնչացմանը զուգընթաց թուրք. կառավարողները գլխատեցին նաև նրա ղեկավար ուժը՝ մտավորականությանը։ Հանգամանորեն նախապատրաստվեց ու սադիստական դաժանությամբ իրականացվեց այդ մահասարսուռ գործողությունը, որն սկսվեց Կ․ Պոլսից, ուր գտնվում էր արևմտահայության ծաղիկը։ Հայասպան տարերքի մեջ էր ոստիկանապետ Պետրի բեյը՝ իր օգնականներով (Ռեշադ, Ջանփոլադ)։ Թուրք. կառավարության կողմից նախօրոք հաստատված սև ցուցակի համաձայն, կնքված հատուկ ծրարներ ուղարկվեցին Կ․ Պոլսի ոստիկանական բոլոր տեղամասերը՝ որոշակի օր ու ժամի բացելու կարգադրությամբ։ Եվ ահա վրա հասավ այդ մահաբեր պահը՝ 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ կենտրոնական բանտ (մեթթերհանե) բերվեց հայ մտավորականների առաջին խումբը։ Այնուհետև շարունակվեցին ձերբակալությունները։ Կարճ ժամանակում բանտարկյալների թիվը հասավ շուրջ 800 հոգու, որոնց մեջ կային գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ, հրապարակախոսներ, դերասաններ, բժիշկներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ թուրք. մեջլիսի հայ երեսփոխաններ։ Դրանց բոլորին քշեցին Անատոլիայի խորքերը (Այաշ, Չանկըր, Չորում) և գազանաբար սպանեցին։ Նույն բախտին արժանացան նաև վիլայեթներում գտնվող հայ մտավորականները։ Զոհվածների մեջ էին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Ռուբեն Զարդարյանը, Երուխանը, Հովհաննես Թլկատինցին, Արտաշես Հարությունյանը, Տիգրան Չյուկյուրյանը, Սմբատ Բյուրատը, Տիրան Քելեկյանը, Նազարեթ Տաղավարյանը, Ենովք Շահենը, Եսալեմը (Գարեգին Կոզիկյան), Հրանդը (Մելքոն Կյուրճյան), Հրանտ Աստվածատրյանը, Գագիկ Օղանյանը, Գեղամ Բարսեղյանը, Գեղամ Տեր–Կարապետյանը, Լևոն Լարենցը, Գրիգոր Թորոսյանը և շատ ուրիշներ։ Աքսորյալների մեջ էր նաև հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը, որն ահավոր եղեռնի ազդեցության տակ խելագարվեց։
Երիտթուրքերի կազմակերպած դժոխային սպանդի զոհեր դարձան արևմտահայ մտավորականները, որոնք ոչ միայն խոշոր ավանդ ունեին հայ ժողովրդի հարուստ մշակույթում, այլև վիթխարի ծառայություններ էին մատուցել Թուրքիայի զարգացմանը։ Կ․ Պոլսից արտաքսվեցին նաև 10 հզ․ հայեր, իսկ 1915-ի հունիսին այնտեղ կախաղան բարձրացվեցին 20 հնչակյան գործիչներ։
Մեծ ոճիրը իր գագաթնակետին հասավ արևմտահայության զանգվածային տեղահանությամբ ու կոտորածով։ Այդպես վարվեցին Թուրքիայի բոլոր հայկ․ վիլայեթներում ու հայաբնակ վայրերում։ Թալեաթ փաշան 1915-ի սեպտ․ 9-ին կարգադրել էր․ «Թուրքական հողի վրա հայերի ապրելու և աշխատելու իրավունքը լիովին վերացված է։ Դրան համապատասխան կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը և հրամայում է չխնայել նույնիսկ օրորոցի մանուկներին» («Геноцид армян в Османской империи», с․ 422)։
Հայերի բնաջնջումը տեղի ունեցավ ամենաբազմազան ու բիրտ եղանակներով։ Մասնավորապես լայնորեն կիրառվեց զանգվածային բռնագաղթը, երբ հայերին տեղահան էին անում իրենց հինավուրց բնակավայրերից և քշում Միջագետքի անապատները։ Իրավացի էր ֆրանսիացի հրապարակախոս Ռենե Պինոն՝ գրելով․ «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր» (Pinon R․, La suppression des Ariueniens․ Méthode allemande–travail tuxc, P․, 1916, p․ 27)։ Իրոք, հայերի տեղահանությունը կազմակերպված մասսայական կոտորած էր, և բռնագաղթվածների տանջալից ուղին վեր էր ածվում համատարած գերեզմանոցի։ Հայերի (մեծ մասամբ կանանց, ծերերի ու երեխաների) խառնիճաղանջ կարավանները հալվում էին ճանապարհին՝ զոհ դառնալով թուրք. ու քրդական հրոսակախմբերի ու բաշիբոզուկների հարձակումներին, ինչպես նաև քաղցին ու հիվանդություններին։
Հայերի զանգվածային ջարդերն սկսվեցին արլ․ վիլայեթներում, որոնք առնչվում էին պատերազմական գործողությունների հետ։ Ռուս. զորքի առաջխաղացման պայմաններում թուրքերին չհաջողվեց այդտեղ կազմակերպել հայերի մասսայական տեղահանություն, ուստի, նրանք դիմեցին բոլոր հնարավոր միջոցներին՝ նրանց տեղում բնաջնջելու համար։ Ահավոր խժդժություններ տեղի ունեցան մասնավորապես Վասպուրականում՝ Վանի հայաբնակ վիլայեթում (ուր մինչև պատերազմը կար մոտ 200 հզ․ հայ), որի կուսակալն էր արյունարբու Ջևդեթ բեյը։ Նրա հրոսակախմբերն ու թուրք. զորքերը Սարայի ու Բաշկալեի շրջաններում ոչնչացրին 10 հզ․, իսկ Վանա լճի հս․ մասում՝ 24 հզ․ հայ։ Եվ այդպես՝ ամենուրեք, ուր հասնում էր թուրք. յաթաղանը։ Անլուր գազանություններ տեղի ունեցան Բերկրիի շրջանում, և Բանդիմահի գետի ժայռապատ կիրճերը լցվեցին հայերի դիակներով։ Երբ ռուս. զորքը և նրա հետևից հայ ականավոր գրողներ Հ․ Թումանյանն ու Ա․ Շիրվանզադեն մտան Վանի վիլայեթ, ականատես եղան մահասարսուռ տեսարանների․ «Երեխաների ճակատներին մեխ են խփել, կենդանի մարդկանց զանազան մասերը կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել, մինչև կեսը դրել են պղինձ ու կեսից ներքև եփել, որ մյուս մասը կենդանի տեսնի ու զգա, շիկացած երկաթներով կտրել են մարմնի զանազան տեղերը և կրակի վրա խորովել, կենդանի խորովել են։ Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ՝ ծնողներին» (Հ․ Թումանյան, Երկ․, հ․ 6, Ե․, 1959, էջ 212–213):
Պատերազմն անակնկալի բերեց արևմտահայությանը, նա պատրաստ չէր ինքնապաշտպանության։ Այնուամենայնիվ, նա չէր կարող անմռունչ տանել թուրք. վայրագությունները և որտեղ հնարավոր էր դիմեց անձնվեր գոյամարտի։ Այդպիսի կռիվներ տեղի ունեցան Վանի վիլայեթի մի քանի վայրերում, ինչպես, օրինակ, Շատախում (տես Շատախի հերոսամարտ 1915), Հայոց ձորում, Արճեշում, Թիմարում և այլուր։ Առավել նշանավոր էր Վանի ինքնապաշտպանությունը (տես Վանի հերոսամարտ 1915), որը տևեց 1915-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ Ջևդեթը, չբավարարվելով վիլայեթի գավառների ու գյուղերի հայության ջարդերով, փորձեց իսպառ մեռցնել նրա հայախոս կենտրոնը։ Բայց նա հանդիպեց վանեցիների միահամուռ ու հերոսական դիմադրության, որը պսակվեց հաղթանակով, և շուտով Վան մտան ռուս. զորքերն ու հայ կամավորները։ Վանի (Վասպուրականի) ինքնապաշտպանության մարմինը հաղթանակի առթիվ հանդես եկավ հատուկ կոչով, որտեղ ասված էր․ «Ահա կբոլորենք մեր ամսօրյակը–ամսօրյակը պայքարի ու փառքի, մահվան ու հարության մեր ցեղին․․․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/426
Այս էջը սրբագրված չէ