Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/439

Այս էջը սրբագրված չէ
ՄԵԾԱՄՈՐ 439


որի ընդունած «Կուսակցությանը» դիմումը համագումարի հրավիրման կոչ էր անում։ Համագումարի նախապատրաստման կոնկրետ աշխատանքներ իրականացնեի համար որոշվեց Ռուսաստանում ստեղծել բոլշևիկյան կենտրոն՝ Մեծամասնության կոմիտեների բյուրո։ Երեք մարզային կոնֆերանսներում՝ Հարավային, Հյուսիսային և Կովկասյան (190Հ–ի նոյեմբերի վերջին ՌՍԴԲԿ կովկասյան միութենական կոմիտեների ներկայացուցիչների՝ Թիֆլիսում կայացած կոնֆերանսը հատուկ որոշում ընդունեց կուսակցության III համագումար հրավիրելու մասին, ստեղծեց հատուկ բյուրո, որը պետք է գործեր բոլշևիկյան մյուս կոմիտեների հետ սերտ համագործակցությամբ) ստեղծվեց այդպիսի կենտրոն։ ՄԿԲ–ի կազմում ընտրվեցին Ա․ Ա․ Բոգդանսվը, Ս․ Ի․ Գուսևը, Ռ․ Ս․ Զեմլյաչկան, Մ․ Մ․ Լիտվինովը, Մ․ Ն․ Լյադովը, Պ․ Պ․ Ռումյանցևը և ուրիշներ։ ՄԿԲ–ի հետ միասին հիմնվեց մեծամասնության օրգան «Վպերյոդ» թերթը։ ՄԿԲ և «Վպերյոդ» թերթը ղեկավարում էր Վ․ Ի․ Լենինը։ ՄԿԲ–ի և մենշևիկյան կենտրոնների միջև պայքար ծավալվեց ս–դ․ կոմիտեների համար։ 1905-ի մարտին ՌՍԴԲԿ 28 կոմիտեներից 21-ը արտահայտվեցին հօգուտ համագումարի։ Այս պայմաններում ՌՍԴԲԿ մենշևիկյան ԿԿ ստիպված փոխեց իր դիրքորոշումը և սկսեց բանակցություններ վարել ՄԿԲ–ի հետ։ Մարտի 12 (25)-ին ՄԿԲ–ի և ԿԿ–ի միջև համաձայնություն կնքվեց համագումարի հրավիրման մասին և ստեղծվեց կազմակերպական կոմիտե, բայց մենշևիկները չմասնակցեցին համագումարի հրավիրման նախապատրաստմանն ու նրա աշխատանքներին։ Մեծ էր ՄԿԲ–ի դերը ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրման գործում։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ծանուցում մեծամասնության կոմիտեների բյուրո կազմելու մասին, Երկ․, հ․ 7։ Նույնի, Ծանուցում կազմակերպական կոմիտե կազմելու և Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական պարտիայի III հերթական համագումար հրավիրելու մասին, նույն տեղում։ Նույնի, Հարավային կոմիտեների կոնֆերենցիայի մասնակիցներին և Հարավային բյուրոյին, Երկ․, հ․ 34։ Лядов М․ Н․, Из жизни партии 1903-–1907 гг․ (Воспоминания), М․, 1956; Ольминский М․С․, Борьба за партию после II съезда РСДРП, Сб․ ст․ 1904-1905 гг․, М․, 1933․
ՄԵԾԱՄՈՐ (Մեծ մոր) գետ, որ սկիզբ է աոնում նույնանուն լճակից (այժմ՝ Ակնալիճ)։ Մեծամոր կամ Մեծ մոր է կոչվել Արաքսի ձախ ափին ճահիճների, շամբերի, լճակների ու գետերի ստորին հոսանքների համակարգը, որից և իր անունն է ստացել գետը–մորաջուրը–ճահճաջուրը:
ՄԵԾԱՄՈՐ, հնագույն ամրոց–բնակատեղի Արարատյան դաշտում, Մեծամոր գետի ակունքներին մոտ, Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Երևանից մոտ 30 կվ արևմուտք։ 1965-ից Մ–ում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԳԱ կոմպլեքսային արշավախումբը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է Մ․։
Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգեննզի շրջանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրում ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս–արմ–ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արլ–ից պաշտպանվել է արհեստական խրամատ–ջրապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ Մ․ մ․ թ․ ա․ IV հազարամյակի կեսերից մինչև ուշ միջնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի դարաշրջանի (վաղ, միջին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած երկաթի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին։ Մ․ Արարատյան դաշտի վաղ բրոնզի դարաշրջանի (մ․ թ․ ա․ III հազարամյակ) մշակույթի կենտրոններից մեկն է։ Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտ․ շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մ–ում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մ–ի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն, և, ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, մ․ թ․ ա․ 2800–2600-ին այնտեղ դիտվել է Սիրիուսի ծագելը (որի երևան գալը հավանաբար կապել են նոր տարվա սկզբի հետ և երկրպագել)։ Մ–ում բաց երկնքի տակ կատարվող ծիսական արարողություններին ծառայող զիկկուրատ–աստղադիտարանի և Մոխրաբլուրի մոնումենտալ աշտարակի ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում այդ տաճարների շուրջը գյուղական համայնքների համախմբման ու քաղաքների առաջացման հնարավորությունը, այսինքն՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում «քաղաքային հեղափոխության» առկայությունը, որի հետևանքով խարխլվեցին նախնադարյան հասարակարգի հիմքերը։
Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․ թ․ ա․ II հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրջանի զարգացման փուլերի միջև։
Վաղ երկաթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ XI–IX դդ․) Մ․ քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված ամրոցում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտ․ քաղաքը բաղկացած է եղել միջին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։ Քաղաքն ունեցել է առանձին սրբատեղի, որի մի հատվածը պահպանվել է «Կարմիր քարեր» կոչվող տեղամասում։
Պեղածո նյութերից երևում է, որ քաղաքի բնակչությունը զբաղվել է արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ բանջարաբոստանային մշակույթով։

Մ ե ծ ա մ ո ր ի ց   հ ա յ տ ն ա բ ե ր վ ա ծ   ի ր ե ր․ 1․ քարե կուոք (մ․ թ․ ա․ I հազարամյակ), 2․ ծիսական կավանոթ (մ. թ․ ա․ մոտ VIII –XII դդ․), 3․ բրոնզե ապարանջան (մ․ թ․ III- XII դ․), 4․ բրոնզե շքասեղներ (մ․ թ․ ա․ XIII դ․), 5․ բրոնզե բուրվաո (մ․ թ․ ա․ XII դ․), 6․ բրոնզե զանգակ (մ․ թ․ ш․ XII դ․), 7․ բրոնզե փականք (XII դ․), 8․ զարդարուն կարաս (մ. թ․ ա․ XIII դ․)

Գոյություն է ունեցել ձուլման գործի հետ կապված խոշոր արտադրություն, որի մասին վկայում են աղյուսակերտ և գլանաձև ձուլարանները, դրանց մոտ հայտնաբերված թափոնների կույտերն ու ձուլման կաղապարները։ Մ–ում խոշոր չափերով զարգացած անասնապահությունը նպաստել է գույքային շերտավորման խորացմանը։ Այդ են վկայում միջնաբերդից շուրջ 0,5 կվ արլ․ և հս–արմ․ տարածվող դամբարանադաշտում (որն