Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/452

Այս էջը սրբագրված չէ

452 ՄԵՂՐՈՒՏ
կինոսարքավորում։ Շրջանը ռադիոֆիկացված է, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ 1965-ից լույս է տեսնում «Արաքս» շրջանային թերթը։Յու․ Առաքելյան Պատկերազարդումը տես 416 –417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XI։
ՄԵՂՐՈՒՏ, գյուղ, Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանի վարչական կենտրոնը, Փամբակ գետի աջ ափին։ Պտղատնկարանային սովխոզ–տեխնիկումն զբաղվում է նաև հացահատիկի, բանջարեղենի, կարտոֆիլի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի 2 միջնակարգ, երաժշտական և մանկապատանեկան մարզական դպրոցներ, կուլտուրայի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման կոմբինատ, մսուր–մանկապարտեզ, ամբուլատորիա։ Մ–ում գործում է Կիրովականի կարի միավորման մասնաճյուղը։
ՄԵՂՈՒ մեղրատու, ընտանի (Apis millifera), մեղուների ցեղի (Apis) մեղվանմանների ենթաընտանիքի միջատ։ Հայրենիքն է Հարավային Ասիան, որտեղից տարածվել է ամենուրեք։ Ապրում է ընտանիքներով՝ փչակներում, ծերպերում և պատսպարաններում։ Բազմանում է մեղվապարսով, սեռական վերարտադրությունը կատարվում է մայր մեղվի և բոռերի միջոցով։ Զարգացած բազմաձևությունը, որն արտահայտված է ոչ միայն արուի և էգի, այլև իգական անհատների (մայր ու աշխատավոր մեղվի) մոտ, մեղվաընտանիքը դարձրել է կենսբ․ ամբողջություն, որտեղ բոլոր անհատները (մայր մեղու, աշխատավոր մեղու, բոռ) փոխկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Մեղվաընտանիքը բաղկացած է մեկ մայր, 60–80 հզ․ աշխատավոր մեղվից և մի քանի հարյուր (երբեմն հզ․) բոռերից։
Մայր մեղուն (մարմնի երկարությունը՝ 20–25 մմ, զանգվածը՝ 200–250 մգ) լավ զարգացած սեռական օրգաններով էգն է և ընտանիքում կատարում է մեկ ֆունկցիա՝ ձվադրում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո։ Ապրում է 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկանը։
Աշխատավոր մեղուները (մարմնի երկարությունը՝ 12–14 մմ, զանգվածը՝ մոտ 100 մգ) չզարգացած սեռական օրգաններով էգերն են։ Դրանք հյուսում են մեղրահացը, հավաքում նեկտար ու ծաղկափոշի, պատրաստում մեղր, կերակրում թրթուրներին, պահպանում բույնը, դրանում ապահովում պահանջվող խոնավություն և ջերմություն, կարգավորում բնական պարսը ևն։ Ծաղկափոշի հավաքելու և տեղափռխելու համար ետին ոտքերն ունեն «խոզանակիկ» և «զամբյուղիկ», որովայնի ստորին կիսաօղակների վրա կան մոմային «հայելակ», մեղվակաթ արտադրող հատուկ գեղձեր ևն։ Մեղվակաթով կերակրում են աշխատավոր մեղուների և բոռերի թրթուրներին մինչև 3 օրական հասակը, մայր մեղվի թրթուրին՝ զարգացման ամբողջ ընթացքում, իսկ մայր մեղվին՝ ձվադրման ընթացքում։ Աշխատավոր մեղուները ձվադրում են միայն մայր մեղվի կորստի ժամանակ։ Ձվերը բեղմնավորված չեն, դրանցից զարգանում են միայն բոռեր։ Ապրում են 26–40 օր։
Բոռերը (մարմնի երկարությունը՝ 15–17 մմ, զանգվածը՝ 200 մգ) արուներն են, ունեն միայն մեկ ֆունկցիա՝ մայր մեղվի բեղմնավորում։ Սեռական օրգանները լավ զարգացած են։ Սեռահասուն են դառնում 8–14 օրում։ Մեղվաընտանիքում ապրում են ամռան ամիսներին, մայր մեղվի բեղմնավորման շրջանում, երբ վերջինս դուրս է գալիս փեթակից։ Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկական և ասիական խմբերի։ Առավել հայտնի են եվրոպական տիպիկ, իտալ․ մեղրատու, կովկասյան մեղրատու (լեռնային գորշ, դեղին կամ հայկ․ դեղին), ռուս. անտառային, հեռավորարևելյան և այլ ցեղերը։ Կովկասյան կամ հայկ․ դեղին մեղուները տարածված են Անդրկովկասի և Հայկ․ լեռնաշխարհի ցածրադիր, տաք շրջաններում։ Խաղաղասեր են, արագ աճում և բազմանում են, կուտակում են շատ ակնամոմ, լավ պաշտպանվում են վնասատուներից, ունեն զարգացած հոտառություն։ ՀՍՍՀ Մեղրու շրջանում դեղին մեղուների պահպանության համար ստեղծված է արգելանոց։Ա․ Կոթողյան «ՄԵՂՈՒ», բանասիրական, գրականագիտական, տնտեսական և երգիծական կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1856–1865, 1870–74-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիրներ՝ Հ․ Սվաճյան (1856–62, 1870–72), Հ․ Հովվյանց, Ա․ Մուրադյան, Ա․ Հայկունի (1863-65), Հ․ Պարոնյան (1872-74)։ Ժամանակի առաջադիմական պարբերական։ Պայքարել է հայ հետադիմական հոսանքների, կղերապահպանողական գաղափարախոսության, հոգևոր դասի, հայ մեծահարուստների և սուլթանական կառավարության դեմ։ Սվաճյանի խմբագրության տարիներին լայն տեղ է հատկացրել Մ․ Նալբանդյանի սոցիալ–քաղաքական հայեցակետին, տպագրել նրա բանաստեղծությունները, ճառերը, հատվածներ «Կոմս Էմմանուելի հիշատակարանից»։ Ներկայացրել է նմուշներ արևմտահայ արձակից, Սայաթ–Նովայի, Ազբար Ադամի և այլ աշուղների երգերը, Հ․ Սվաճյանի, Դ․ Օտյանի երգիծական գործերն ու թատերախոսականները, կատարել արտատպումներ Գամառ–Քաթիպայից։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են հայոց լեզվին, գրականությանը։ Պարոնյանի խմբագրության տարիների թերթը համարվում է երգիծաբանի գրական ժառանգության անքակտելի մասը։ Այստեղ են լույս տեսել նրա աֆորիզմները («Թե որ», «Ապտակք», «Ասկե անկե» և այլ խորագրերով), քաղ․ քրոնիկների շարքը, պատմվածքներ, ակնարկներ, որոնցում քննադատվել են եվրոպական դիվանագիտության խաղերը Հայկ․ հարցի շուրջ, սուլթանական կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը, հայ կղերի և լիբերալ խավի հաշտվողական գործելակերպը, հայ կենցաղին խորթ եվրոպական նորամուծությունները։ «Մ․»-ում են տպագրվել նաև Հ․ Պարոնյանի հայատառ թուրք. գործերից շատերը («Ալաֆրանկա», «Պարահանդես», «Պարի դաս» ևն)։Գ. Ստեփանյան «ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ», քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ, 1873-ից՝ օրաթերթ։ Լույս է տեսել 1858–86-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ս․ Մանդինյան, Պ․ Սիմոնյան (1863-ից)։ Ուներ կղերապահպանողական, հետադիմական ուղղություն, պայքարում էր «Հյուսիսափայլ»-ի և Մ․ Նալբանդյանի դեմ, սուր բանավեճի մեջ էր «Մշակ»-ի և նրա խմբագրի հետ։ Երկրորդ խմբագրի օրոք «Մ․ Հ․»-ն դարձավ հայ ազգային–պահպանողական հոսանքի գաղափարախոսը, քննադատեց ցարիզմի ազգաձուլման քաղաքականությունը։ Այդ շրջանում տպագրել է Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկանյանի, Ղ․ Աղայանի, Գ․ Սունդուկյանի, Մուրացանի, Հյուգոյի, Շ․ Պետեֆիի և այլոց գործերը։ Պարբերականին աշխատակցել են Ա․ Հայկունին, Ծերենցը,