Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/457

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՆԱՍՏԱՆ 457

Մ․ գ․ արտադրության ծախքերի, միջին շահույթի և մենաշնորհային շահույթի գումարն է։ Արտադրության գնից դրա շեղման չափը կախված է մոնոպոլիաների կայունությունից ու հզորությունից։ Մենաշնորհային դիրք ունենալով այս կամ այն արդյունքի արտադրության և վաճառահանման ոլորտում, խոշոր մոնոպոլիաները հնարավորություն են ստանում համաձայնության գալ և սահմանել մենաշնորհային բարձր գներ։ Մ․ գ–ի բարձր մակարդակի վրա ազդում են նույն և տարբեր ճյուղերի մոնոպոլիաների, չմոնոպոլացված ֆիրմաների, արտասահմանյան կապիտալի մրցապայքարը, առաջարկի գերազանցումը պահանջարկին։ Միջմոնոպոլիստական մրցապայքարը դնում է Մ․ գ–երի որոշակի սահմաններ, բայց չի վերացնում մենաշնորհային շահույթը և Մ․ գ․, այլ գլխավորապես ազդում է մոնոպոլիաների միջև մենաշնորհային շահույթի բաշխման վրա։ Կողմնակի ֆիրմաների դեմ մղվող մրցապայքարում մոնոպոլիաները մանևրում են գներով, նրանց զրկում հումքի աղբյուրներից, տրանսպորտից, վարկից, պատվերներից ևն։ Արտասահմանյան մրցակիցների դեմ օգտագործում են ապրանքների ներմուծումն արգելակող տարբեր միջոցներ։ Պահանջարկը մեծացնելու նպատակով մոնոպոլիաները սահմանափակում են ապրանքների արտադրությունը և առաջարկը, արգելակում տեխ․ առաջընթացը, ապրանքներն արտահանում ցածր գներով են։ Գնագոյացման նոր կարևոր գործոն է հօգուտ մոնոպոլիաների պետության տնտ․ քաղաքականությունը։ Քանի որ մոնոպոլիաները որոշակի չափով թելադրում են գները, ուստի շուկայում գների ազատ խաղ չկա։ Մ․ գ–ի շարժման հիմքը նույնպես ապրանքային արժեքների շարժումն է։ Հետևաբար, արժեքի օրենքը գործում է, բայց վերափոխված ձևով։ Տեղի է ունենում ամբողջական հավելյալ արժեքի վերաբաշխում հօգուտ մոնոպոլիաների, նրանց հարստացում ի հաշիվ չմոնոպոլացված արտադրողների, աշխատավոր զանգվածների, ինչպես նաև զարգացող երկրների։ Այսպիսով, Մ․ գ–երը սրում են կապիտալիզմի տնտ․, սոցիալական հակասությունները, և ընդհանուր պայքար է սկսվում մոնոպոլիստական կապիտալիզմի դեմ։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․,1954, հ․ 3, մաս 1, Ե․, 1947։ Маркс К. и Энгельс Ф., Соч․, т. 23–25, ч. 1–2; Նույնի, Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), նույն տեղում, т․ 26, ч. 1–2; Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Аганбегян А., Вопросы теории монопольной цены, М․, 1961; Манцев М․, Монопольная прибыль и монопольная цена, М. 1963; Козлов Г․ А., Действие закона стоимости в условиях современного капитализма, М., 1964․Վ․ Ներկարարյան ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ, եկամտի ձև, որ յուրացնում են մենաշնորհային պայմաններում գտնվող կապիտալիստները։ Հետևանք է ոչ միայն բանվոր դասակարգի շահագործման, այլև գյուղացիների, արհեստավորների, ազատ մասնագիտության մարդկանց, մանր և միջակ բուրժուազիայի եկամուտները հօգուտ մոնոպոլիաների վերաբաշխման, զարգացող երկրների ժողովուրդների շահագործման։ Մ․ շ–ի իրացման ձևը մենաշնորհային գինն է։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակ Մ․ շ․ ունեցել է պատահական բնույթ, իմպերիալիզմի փուլում դարձել է մշտական և շահույթի տիրապետող ձև։ Կապիտալիզմի ազատ մրցապայքարի զարգացմանը զուգընթաց Մ․ շ․ տարբեր ձևեր է ընդունում։
Առևտրական Մ․ շ․ գոյացել է մանր ապրանքարտադրողների հավելյալ արդյունքն անհամարժեք փոխանակությամբ, ինչպես նաև բնակչության այլ շերտերի եկամուտների մի մասը յուրացնելու միջոցով։ Բնորոշ էր XVII–XVIII դդ․։
Արդյունաբերական Մ․ շ․ առաջացել է ազատ մրցապայքարի պայմաններում և կապիտալիստական շահույթի տիրապետող ձև դարձել իմպերիալիզմի փուլում։ Հիմնական աղբյուրը հավելյալ արժեքն է։ Տարբերվում է բնական և արհեստական Մ․ շ․։ Բնականն առաջանում է կապիտալի կողմից արտադրողական ուժերի հազվագյուտ և ազատ չվերարտադրվող տարրերի (օրինակ, լավորակ, հազվագյուտ օգտակար հանածոներով հարուստ հողերի) յուրացման և տնտ․ օգտագործման շնորհիվ (տես Հողային ոենտա)։ Որոշ արդյունքների արտադրության բնական հնարավորությունների սահմանափակվածությունն առաջացնում է կայուն մենաշնորհային գին, որը միջինից բարձր շահույթ է պարունակում։ Արհեստական Մ․ շ․ առաջանում է այս կամ այն արդյունքի արտադրության և վաճառահանման շուկայի մոնոպոլացման շնորհիվ։ Կապիտալիզմի առաջընթացի պրոցեսում այն ավելի զարգացած ձևեր է ընդունում, պատահական, կայուն (ծավալուն), ապա՝ համընդհանուր։
Պատահական Մ․ շ․, որ գերազանցում է շահույթի միջին մակարդակը և ունի ժամանակավոր բնույթ, գոյանում է պահանջարկի ու առաջարկի պատահական բարենպաստ հարաբերակցության, ինչպես նաև արտադրանքի որոշ տեսակների, տվյալ ճյուղի լավագույն տեխնիկայի, տեխնոլոգիայի կամ աշխատուժի նկատմամբ պատահական առաջացած մենաշնորհի հետևանքով։
Մ․ շ․ կայուն (ծավալուն) ձև է ընդունում XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին, երբ կապիտալի և արտադրության համակենտրոնացման հիման վրա կայունանում է մենաշնորհը ապրանքների որոշ տեսակների արտադրության և իրացման, առանձին ճյուղերում լավագույն տեխնիկայի, տեխնոլոգիայի և աշխատուժի նկատմամբ։ Խոշոր մոնոպոլիաները, կենտրոնացնելով այս կամ այն արդյունքի արտադրության և վաճառքի զգալի բաժինը, դրանց համար սահմանում են մենաշնորհային գին և ստանում մենաշնորհային բարձր շահույթ։ Մ․ շ․ ընդգրկում է լրացուցիչ կամ ավելցուկային և մենաշնորհային բարձր շահույթ։ Բացի արդ․ մոնոպոլիաների ստացած բարձր շահույթից մոնոպոլիստական բուրժուազիան բարձր շահույթ է ստանում (էմիսիոն, հիմնադրական) նաև ֆինանսական տարբեր գործառնությունների միջոցով։ Մ․ շ․ հիմք է ստեղծում ֆինանսական կապիտալ շահույթի համար:
Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի և գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում Մ․ շ․ վերածվում է համընդհանուր, տիրապետող ձևի։ Այն սրում է կապիտալիզմի տնտ․ և սոցիալական հակասությունները և դառնում նրա անխուսափելի կործանման պատճառներից։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 1, Ե․, 1947, մաս 2, Ե․, 1949։ Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Выгодский С․ Л., Современный капитализм, М., 1969; Политическая экономия современного монополистического капитализма, М., 1970․Վ․ Ներկարարյան ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՌԵՆՏԱ, կապիտալիստական հողային ռենտայի ձև, ստացվում է որոշ արտադրատեսակներ իրենց արժեքից բարձր՝ մենաշնորհային գնով իրացնելիս։ Գյուղատնտեսության մեջ Մ․ ռ․ առաջանում է այնպիսի հողակտորներում, ուր մշակվում են հազվագյուտ կուլտուրաներ (խաղողի, թեյի, ծխախոտի հատուկ սորտեր են), արդյունահանող արդյունաբերության մեջ՝ հազվագյուտ մետաղներ հայթայթելիս և վաճառելիս։ Քանի որ հազվագյուտ ապրանքների արտադրության առանձնապես նպաստավոր պայմաններ ունեցող հողակտորները սահմանափակ են, իսկ այդ ապրանքների պահանջարկը մեծ է, ուստի հնարավորություն է առաջանում ավելի կամ պակաս տևական ժամանակաընթացքում շուկայում դրանք վաճառել իրենց արժեքից բարձր գներով։ Նման դեպքերում հողի վարձակալ–կապիտալիստը հողասեփականատիրոջը տալիս է բարձր վարձավճար, որի հիմքը Մ․ ռ․ է։ Վերջինի աղբյուրը հավելյալ արժեքի մի մասն է, որ ստեղծվում է վարձու աշխատանքով և վերաբաշխման հետևանքով յուրացվում հողասեփականատիրոջ կողմից։
ՄԵՆԱՊԱՐ, թաք պար, թև խաղ, կովկասյան ու հայկական ժողովրդական պարի աեսակ, որ կատարվում է մեկ մարդու կողմից։ Հատուկ շեշտվում են թևերի շարժումները։ Կան տղամարդկանց ու կանանց Մ–եր։ Տարբերվում են ծանր (դանդաղ) և թեթև (արագ, թռիչքներով) Մ–եր։ Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է (chasse), աջ ու ձախ արվող քայլերը։ Միզանսցենը մեծ ու փոքր շրջաններն ու կիսաշրջաններն են։ Հնում, հիմնականում, հետապնդել է ծիսական նպատակներ։Ժ․ Խաչատրյան ՄԵՆԱՍՏԱՆ, վանք, մենարանք, եղբայրանոց, ուխտք, այլաբանորեն՝ փարախ, քավարան, միասնական կենցաղով (կանոնադրությամբ) ապրող, բնակելի ու կրոնական շինություններ, ինչպես նաև այլ սեփականություն ունեցող վանականների համայնք։ Հնագույն Մ–ներն առաջացել են մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին՝ բուդդայական կրոնում (Հնդկաստան)։ Սկզբում դրանք եղել են թափառական ճգնավորների համայնքներ, որոնք խմբվել են ապաստարաններում (հաճախ՝ անձավներում)։ Կալվածներ ձեռք բերելու, նվիրատվությունների միջոցով նրանք աստիճանաբար