Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/487

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՏՐՈՆՈՄ 487

են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մ․ ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նան դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մ–ի երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման, Վագներ) ավանդույթների, ռուս․ ժող․ ու հոգևոր երաժշտության հիման վրա։ Բնորոշ են՝ ռոմանտիկ երազանքներն ու փիլ․ խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։
Երկ․ Муза и мода, Париж, 1935; Повседневная работа пианиста и композитора, М․, 1963.Ա․ Բարսամյան ՄԵՏՈՆԻՄԻԱ (հուն․ μετονυμία – վերանվանում), տես Փոխանունություն։
ՄԵՏԱՅՈՒ (Metsu, Metsue) Գաբրիել (1629–1667), հոլանդացի նկարիչ։ Ստեղծագործել է Լեյդենում և Ամստերդամում։ Մ–ի աշխատանքները, որոնք կրում են Ռեմբրանդի, Գ․ Տերբորխի, Յա․ Վերմերի ազդեցությունը, աչքի են ընկնում լուսաստվերի նուրբ և առարկաների, գործվածքների մակերեսների վիրտուոզ մշակումով։ Կոլորիտը ստեղծվել է գունային նրբին հակադրություններով։ Բյուրգերների կենցաղը պատկերող նրա նկարները տոգորված են միապաղաղ, փոքր–ինչ ֆլեգմատիկ տրամադրությամբ («Հիվանդը և բժիշկը», Էրմիտաժ, Լենինգրադ)։
․․․ՄԵՏՐ (< հուն․ μέτρον – չափ), բարդ բառերի վերջնամաս, որ նշանակում է՝ 1․ չափիչ սարք (օրինակ, ամպերմետր, բարոմետր), 2․ երկարության չափ մետրական համակարգում (օրինակ, դեցիմետր, կիլոմետր)։
ՄԵՏՐ (ֆրանս․ metre, < հուն․ μέτρον – չափ), 1․ երկարության միավորը միավորների մետրական և միջազգային համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ 2․ Երկարության միավորի՝ Մ–ի վերարտադրության համար գործածվող երկարության չափ։ 1791-ին Ֆրանսիայում ընդունված առաջին սահմանման համաձայն Մ․ հավասար է եղել Փարիզի միջօրեականի քառորդ երկարության 1․10-7 մասին։ 1872-ին Միջազգային մետրական հանձնաժողովը հրաժարվել է այդպիսի սահմանումից և իբրև Մ–ի էտալոն ընդունել պլատինի (90%) և իրիդիումի (10%) համաձուլվածքից պատրաստված X–աձև լայնական հատույթով խազագծված չորսվակը։ Մ–ի նախատիպը և երկու ստուգիչ պատճենները պահպանվում են Սևրի Չափերի և կշիռների միջազգային բյուրոյում։ Մ–ի միջազգային նախատիպի 31 պատճեններից երկուսն էլ (№ 11 և 28) պահպանվում են ՍՍՀՄ–ում։ Սակայն, ելնելով գծային չափումների ճշգրտության նկատմամբ աճող պահանջներից, չափերին և կշիռներին նվիրված XI գլխավոր կոնֆերանսը 1960-ին ընդունել է Մ–ի նոր սահմանում, որն ընկած է Միավորների միջազգային համակարգի հիմքում։ Ըստ այդ սահմանման՝ Մ․ հավասար է վակուումում կրիպտոն–86 ատոմի 2P10 և 5d5 մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 1650763,73 ալիքի երկարության։ Մ–ի վերարտադրության բարձր ճշգրտություն ապահովելու համար պետք է խստիվ պահպանել առաջնային էտալոնային ճառագայթման վերարտադրության պայմանները (տես նաև Չափերի մետրական համակարգ
ՄԵՏՐ, երաժշտության ռիթմի կազմակերպման համակարգը։ Գոյանում է ժամանակի շեշտված («ուժեղ») և անշեշտ («թույլ») մասերի ցիկլային հավասարաչափ պուլսացիայից, որը տևողությունների միասնական չափման և դրանց բազմազան հարաբերություններն իրականացնելու հիմք է դառնում։ Ամեն մի ցիկլը կազմում է մեկ տակտ։ Լինում են պարզ (երկմաս և եռամաս), բարդ (միանման պարզ բաղկացուցիչներից կազմված), խառը (տարբեր բաղկացուցիչներից կազմված), պարբերաբար և ոչ պարբերաբար հաջորդափոխվող ու անկանոն Մ–եր կամ տակտեր (տես նաև Չափ)։ Մ․ հասկացությունը ծագել է անտիկ արվեստում։ Սկզբնական դերն է եղել՝ բանաստեղծությունն ու մեղեդին իրենց միասնության մեջ ենթարկել ժամանակային համամասնականության գեղագիտական սկզբունքին։ Որոշիչը եղել է խոսքի Մ․ (երկար և կարճ ձայնավորներով շեշտված և անշեշտ վանկեր)։ Չափանմուշը, որին բազմապատիկ են եղել վանկային բոլոր տևողությունները, կոչվել է պրոտոս քրոնոս (πρῲτος χρόνος – առաջնային, հիմնական ժամանակ)։ Մ․ երաժշտության արտահայտչամիջոց է և, որպես այդպիսին, գործում է ռիթմի հետ համատեղ, նրան ենթարկված վիճակում։ Մ․ ունի նաև այս կամ այն սեփական արտահայտչականությունը, օրինակ, երաժշտական երկի հնչյունները միմյանց հարաբերակցվում են նաև յուրատեսակ մետրական ֆունկցիայով (տակտային ուժեղ մասերում առանձնահատուկ ընդգծվում են ևն), երկմաս Մ․ ընդհանուր առմամբ առաջ է բերում առավել պարզ, բնական (կենսական երևույթներում շատ նմանակներ ունեցող) շարժման զգացողություն, եռամաս Մ․ «սահուն», «հոսուն» է՝ ավելի «պարային», քան թե «երթային», խառը Մ–երը, ինչպես և տարբեր Մ–երի միաժամանակյա զուգորդումը (այսպես կոչվող բազմամետրը), ստեղծում են լրացուցիչ դինամիկա ևն։ Որոշ պարատեսակների հատուկ է որոշակի Մ․, այդպիսի դեպքում Մ․, բնորոշ ռիթմական բանաձևերի հետ համատեղ, հանդես է գալիս նաև որպես ժանրային տարր։ Խառը, հաջորդափոխվող և անկանոն Մ–երը առավել տարածված են արլ․ ժողովուրդների երաժշտության մեջ։ Հայ ժող․ երգերում և պարերում հանդիպում են տարբեր ներքին կառուցվածք ունեցող հնգամաս (2+3, 3+2), յոթնամաս (2+2+3, 2+3+2, 3 2+2), ութնամաս (3+3+2 ևն), իննամաս, տասնամաս և այլ, բազմազան խառը Մ–եր, որոնք այդ երաժշտության գրավիչ առանձնահատկություններից են։Ռ․ Աթայան ․․․ ՄԵՏՐԻԱ (< հուն. μετρέω – չափել), բարդ բառերի մաս, որ համապատասխանում է հայկական «․․․չափություն» մասին, օրինակ, գրավիմետրիա, ռեֆրակտոմեարիա։
ՄԵՏՐԻԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, բազմություն, որի ցանկացած և տարրերի (կետերի) համար սահմանված է հեռավորությունը (մետրիկան), ընդ որում Մ․ տ–յան ցանկացած , և կետերի համար բավարարվում են հեռավորության աքսիոմները․

  1. և
  2. (եռանկյան անհավասարությունը)։

Ցանկացած Մ․ տ․ տոպոլոգիական տարածություն է, որում բաց բազմությունները բաց գնդերի միավորումներն են ( շառավղով և կենտրոնով բաց գունդը՝ պայմանին բավարարող կետերի բազմությունն է)։
Մ․ տ․ անվանում են լրիվ, եթե այդ տարածության ցանկացած {} հաջորդականության համար, որը բավարարում է , (երբ ո, ) պայմանին, կարելի է նշել այդ տարածության այնպիսի տարր, որ , երբ )։ Մ․ տ․ կոչվում է սեպարաբել, եթե այդ տարածությունում կա կետերի մի այնպիսի հաշվելի բազմություն (տես Հզորություն բազմության), որ տարածության ցանկացած կետի համար գոյություն ունի այդ հաշվելի բազմության կետերից կազմված {} հաջորդականություն, որի համար , երբ )։ Լրիվ և սեպարաբել Մ․ տ–յան օրինակ է էվկլիդեսյան –չափանի տարածությունը (երբեմն նշանակում են ), որի տարրերն են իրական թվերի կարգավորված –յակները։
-ում և կետերի միջև հեռավորությունը սովորաբար տրվում է կամ բանաձևերով։ Նույն բազմությունում մետրիկան կարելի է տալ տարբեր ձևերով և ստանալ տարբեր տոպոլոգիական տարածություններ։ Օրինակ, [0,1] հատվածում անընդհատ ֆունկցիաների բազմությունում մետրիկան կարելի է տալ և բանաձևերով, ըստ որում մետրիկայով տարածությունը լրիվ է, իսկ –ով՝ ոչ։
Մ․ տ․ հասկացությունը մտցրել է ֆրանսիացի մաթեմատիկոս Մ․ Ֆրեշեն (Frechet М․, 1878–1973), 1906-ին։
ՄԵՏՐ–ՄՈՄ, լուսավորվածության չափման հնացած միավոր։ 1 Մ–մ. լուսավորվածություն ստեղծում է 1 մոմ լույսի ուժ ունեցող աղբյուրը իրենից 1 մ հեռու գտնվող և ճառագայթներին ուղղահայաց մակերևույթի վրա։ Մ–մ․ թվապես հավասար է լյուքսին։
ՄԵՏՐՈՆՈՄ (< հուն. μέτρον – չափ և νόμος – կանոն), չափահար, երաժշտության կատարման արագությունը