490 ՄԵՐ
Ա․ Ապրեսյան։ Լուսաբանել է տեղի հայ համայնքի առօրյան, մտահոգվել հայկ․ դպրոցների վիճակով։ Անդրադարձել է Աստրախանի հայ գրական-գեղարվեստական ընկերության գործունեությանը, տպագրել առանձին ստեղծագործություններ։ Ծանոթացրել է Ռուսաստանի քաղ․ կյանքին, միջազգային իրադարձություններին, բողոքի ձայն բարձրացրել Լենայի գնդակոծության կապակցությամբ։ Դատապարտել է դաշնակցության գործակցությունը երիտթուրքերի հետ։
«ՄԵՐ ՁԱՅՆԸ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ, ապա՝ եռօրյա։ Լույս է տեսել 1907–09-ին, Նոր Նախիջևանում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Հ․ Մալխասյան։ Հանդես է եկել հայ ազգայնական կուսակցությունների, մասնավորապես դաշնակցության դեմ։ Լուսաբանել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Նոր Նախիջևանի և Միջին Ասիայի հայերի կյանքը։ Կարևոր տեղ է հատկացրել հայկ․ դպրոցներին, գրականության ու թատրոնի հարցերին։ Տպագրել է գրախոսականներ, ակնարկներ, ֆելիետոններ, գեղարվեստական գործեր։ Կազմակերպել է նյութական օգնություն հայ մտավորականներին։
«ՄԵՐ ՆՇԱՆԱԲԱՆՆ է ՀԱՌԱՋ», քաղաքական առաջադիմական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1957–64-ին, Բեյրութում (առաջին 2 համարները և 1965-ից՝ «Հառաջ»)։ Պատասխանատու խմբագիր՝ Գ․ Ադդարյան։ Լուսաբանել է արաբ. երկրների ժողովուրդների ազգային–ազատագրական պայքարը, Լիբանանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների կոմկուսակցությունների գործունեությունը, միջազգային կոմունիստական շարժման հարցերը։ Ներկայացրել է ՍՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, սոցիալիստական երկրների հաջողությունները, մեծ տեղ հատկացրել Լիբանանի ներքին կացությանն ու արտաքին հարաբերություններին։ Լայնորեն պրոպագանդել է սովետահայ գրականության նվաճումները, տպագրել է սփյուռքահայ գրողների (Վ․ Շուշանյան, Վահե Հայկ, Արամ Հայկազ, Մ․ Աթմաճյան և ուրիշներ) գործեր, բանախոսություններ նրանց մասին։ Ծանոթացրել է նաև ռուս դասական ու ժամանակակից գրողներին։ Հոդվածներ է նվիրել գեղանկարչության, քանդակագործության, երաժշտության ասպարեզի հայ նշանավոր գործիչներին։ Աշխատակցել են Հ․ Մատեյանը, Պ․ Թյութունճյանը, Գ․ Տերտերյանը, Մ․ Կուրտիկյանը և ուրիշներ։ 1961–63-ին ունեցել է «Հառաջ–Գրական» հավելվածը։
«ՄԵՐ ՈՒՂԻՆ», քաղաքական, հասարակական, գրական երկօրյա թերթ։ Լույս է տեսել 1931–32-ին, Փարիզում։ Համարվում է «Երևան» (1925–30-ին, Փարիզ) թերթի շարունակությունը։ Ունեցել է խմբագրական կազմ (Գ․ Թահմագյան, Զ․ Եսայան և ուրիշներ)։ Անվերապահորեն կանգնել է Սովետական Հայաստանի բարեկամների դիրքերում, սերտ կապ պահպանել հայրենիքի հետ։ Պրոպագանդել է սոցիալիստական հեղափոխության, բանվոր դասակարգի պայքարի գաղափարները ֆրանսահայ աշխատավորության շրջանում, կոչ արել ֆրանսիացի բանվորների հետ համատեղ ելույթների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար, հակադրվել դաշնակցական մամուլի հակասովետական գործունեությանը։ Անդրադարձել է միջազգային քաղիրադարձություններին։ Գրական բաժինը ներկայացրել է Ա․ Իսահակյանի, Վ․ Ալազանի, Գ․ Մահարու, Վ․ Թոթովենցի, նաև համաշխարհային գրականության (Մ․ Գորկի, Բ․ Շոու, Ռ․ Ռոլան ևն) նմուշներ։ «Մ․ ու․» նախորդել է «Դարբնոց» և «Արշավ» թերթերին (երկուսն էլ՝ 1932-ին)։
ՄԵՐԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, մերակների լցման համար նախատեսված կարի մեքենա։ Մ․ մ․ կիսաավտոմատ է․ մերակների եզրերը կտրելուց բացի, այն կտրում է անհրաժեշտ չափսեր և ձև ունեցող անցքեր, ամրացնում մերակի ծայրերը, կտրում ավելորդ թելերը։ Ուղիղ և կլոր մերակները սովորաբար շրջակարում են թելերի հասարակ չքանդվող մաքոքային միահյուսմամբ, իսկ ձևավոր մերակները՝ ավելի գեղեցիկ նախշ ստեղծող երկթել շղթայական միահյուսմամբ։ Արտադրողականությունը՝ 8 ժ–ում 2500–3300 մերակ։
ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ Արամ Հարությունի [8․6․1902, գ․ Չանանաբ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում) – 17․11․1967, Երևան], հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Սովորել է Երևանի կոնսերվատորիայում 1926–28-ին (թառ, դասատու՝ Ս․ Օգանեզաշվիլի) և 1937–42-ին (ստեղծագործություն, դասատու՝ Վ․ Տալյան)։ 1927-ին կազմակերպել և մինչև 1967-ը ղեկավարել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոյի ժող․ գործիքների անսամբը (1967-ից՝ Մ–ի անվան)։ 1931–33-ին կոնսերվատորիայում, ապա 7 տարի Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժող․ գործիքների դասարանում։ Վոկալ [«Խաչատուր Աբովյան» (խոսք՝ Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք՝ Վ․ Արամունու), Հ․ Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված՝ «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլ երգեր] և գործիքային (քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար ևն) ստեղծագործություններով, ինչպես և ժող․ երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկ․ երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը։ Գրել է նաև «Սայաթ–Նովա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը։ Մ․ թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ)։ Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972-ին նաև մի ժողովածուով։
Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան 2 տասնօրյակներին (1939, 1956)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով։
ՄԵՐԳԵԼ, մառն, մարգ (գերմ․ Мегgel, ֆրանս․ mame,< լատ․ marga – կրակավ), նստվածքային ապար, կազմված է կալցիտից կամ դոլոմիտից և կավային միներալներից։ Կարբոնատային և կավային բաղադրամասերի փոխհարաբերությունները կարող են տարբեր լինել։ Սովորաբար Մ․ են համարում այն ապարը, որը պարունակում է 30–90% СаСО3 կամ MgCO3 և, համապատասխանաբար, 70–10% կավային մասնիկներ։ Մ–ները լինում են՝ կավային, կրաքարային, կավճանման և դոլոմիտային, իսկ ըստ խառնուրդների՝ սիլիկահողային, գլաուկոնիտային, ավազային, փայլարային, բիտումինոգային, ածխային ևն։ Գույնը բազմազան է, ավելի հաճախ՝ բաց։ Մ–ները լայնորեն տարածված են բնության մեջ և հանդիպում են բոլոր դարաշրջաններում՝ սկսած պրոտերոզոյից։ Օգտագործվում է որպես հումք ցեմենտի արդյունաբերության մեջ։
ՄԵՐԳԵԼՅԱՆ Սերգեյ Նիկիտի (ծն․ 19․5․1928, Սիմֆերոպոլ), հայ սովետական մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1952), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1947), ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվ․ մաթեմատիկական ինստ–ի ասպիրանտուրան (1949, գիտ․ ղեկավար՝ Մ․ Վ․ Կելդիշ)։ Մ․ եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ կազմակերպիչն ու առաջին դիրեկտորը (1956-60), 1962–65-ին և 1971–1979-ին՝ ՀՍՍՀ ԳՍ և Երևանի համալասրանի միացյալ հաշվողական կենտրոնի դիրեկտոր, 1971–74-ին՝ ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ, 1963–71-ին՝ ՍՍՀՄ ԳԱ մաթեմատիկական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ և Վ․ Ա․ Ստեկլովի անվ․ մաթեմատիկական ինստ–ի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ։ 1975-ից ղեկավարում է Երևանի համալսարանի թվային անալիզի ամբիոնը, 1979-ից՝ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ–ի կոմպլեքս անալիզի բաժինը։
Մ–ի հետազոտություններն ընդգրկում են ժամանակակից անալիզի մի քանի բնագավառներ։ Նա հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության բնագավառում։ Իր ստեղծած նոր հզոր մեթոդով սպառիչ կերպով լուծեց կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու հնարավորության խնդիրը և դրանով ավարտեց մոտավորությունների տեսության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/490
Այս էջը սրբագրված չէ