500 ՄԵՔԵՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
մեքենա կամ ավտոմատ։ Հաջորդաբար միացված և որոշակի տեխնոլոգիական պրոցեսի կատարման համար նախատեսված ավտոմատ Մ–ների համախումբը կոչվում է ավտոմատ գիծ։
Գրկ․ Теория машин и механизмов, в․ 1–108, М․, 1947–65; Механика машин, в․ 1–36., М., 1966-72.
ՄԵՔԵՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, մեխանոթերապիա (< հուն. μηχανή – մեքենա և թերապիա), բուժման մեթոդ, նպատակն է առանձին հոդերում շարժումների զարգացումը՝ հատուկ սարքերով ֆիզիկական վարժությունների կատարմամբ։ Հիմնադիրը շվեդ բժիշկ Գ․ Ցանդերն է։ Տարբեր տիպի սարքերի օգտագործումը հիմնավորված է հոդերի շարժումների կենսամեխանիկայով։ Շարժումները խիստ մեկուսացած են և համապատասխանում են որոշակի հոդի կամ մկանախմբի։ Սարքերի դիմադրությունն ավելացնելով կամ պակասեցնելով կարելի է փոփոխել հոդի ծանրաբեռնվածությունը։ Հատուկ հարմարանքների օգնությամբ հնարավոր է փոխել ռիթմիկ շարժումների արագությունը։ Վարժություններին բնորոշ է շարժումների ավտոմատացումը, որի դեպքում բացառվում է կենտրոնական նյարդային համակարգի կոորդինացնող ազդեցությունը։ Մ․ ինքնուրույն նշանակություն չունի, այն կիրառվում է բուժական ֆիզկուլտուրայում՝ որպես լրացուցիչ ներգործություն հենաշարժական ապարատի տարբեր հատվածների վրա։ ՀՍՍՀ–ում բուժական մարմնամարզության սարքերի համալիր է մշակել Գ․ Մինասյանը։
Գրկ․ Михайлов К. В., Альбом аппаратов лечебной гимнастики, М․, 1945; Минасян Г․ А., Аппаратура по лечебной гимнастике, Е., 1966.
ՄԵՔԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, մեքենաների մասին գիտություն, միավորում է մեքենաշինության հետ կապված առավել ընդհանուր հարցերին վերաբերող գիտական հետազոտությունների համախումբ՝ անկախ մեքենայի ճյուղային պատկանելությունից և նպատակային նշանակումից։ Մ․ ներառնում է մեքենաների և մեխանիզմների տեսությունը, մեքենաշինության մեջ կիրառվող նյութերի հատկություններն ուսումնասիրող առարկաները (օրինակ, մետաղագիտություն), շահագործման տարբեր պայմաններում մեքենաների դետալների և հանգույցների ամրությունն ու կրող ունակությունն ուսումնասիրող առարկաները (տես Նյութերի դիմադրություն, Առաձգականության տեսություն, Պլաստիկության տեսություն, Մեքենաների դետալներ), շփման տեսությունը, մեքենաների հանգույցներում դետալների մաշման հետազոտումը (տես Շփում, Մաշակայունություն), որոնց հիման վրա լուծվում են օ․ գ․ գ–ի բարձրացման, մեքենաների պաշարների մեծացման, դրանց երկարակեցության, պատրաստման օպտիմալ տեխնոլոգիական պրոցեսների հետազոտման, մեքենաշինության մեջ՝ հուսալիության պրոբլեմները, էներգիայի ռացիոնալ օգտագործման, մեքենաների արտադրողականության և տնտեսողաբերության բարձրացման հարցերը, մեքենաներում ավտոմատ կառավարման պրոբլեմները ևն։ Մ–ի զարգացումը կախված է ավտոմատիկայի, աերո– և գազադինամիկայի, հիդրոդինամիկայի, թերմոդինամիկայի, ֆիզիկայի, քիմիայի, էլեկտրոնիկայի և գիտության այլ բնագավառների նվաճումների հետ։ իր հերթին էլ Մ․ նպաստում է գիտության այս ճյուղերի զարգացմանը։
ՄԵՔԵՆԱԺԱՄԱՆԱԿ, 1․ ժամանակահատված, որի ընթացքում սարքավորումը (մեքենա, հաստոց, ագրեգատ, ապարատ) առանց բանվորի անմիջական մասնակցության փոփոխում է աշխատանքի առարկայի չափերը, ձևը կամ վիճակը։ 2․ ժամանակ, որ ԷՀՄ ծախսում է հաշվողական որոշակի աշխատանք կատարելիս։
ՄԵՔԵՆԱՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԱՅԱՆ (ՄՀԿ), վիճակագրական, հաշվապահական և պլանային–տնտեսական ինֆորմացիայի մշակման հետ կապված հաշվարկներն իրականացնող կազմակերպություն։ ՄՀԿ–ի հիմնական սարքավորումը բաղկացած է հաշվա–պերֆորացիոն լրակազմերից՝ ծակատիչներից, հսկիչ սարքերից, տեսակավորող հաշվողական մեքենաներից ու տաբուլյատորներից, որպես կանոն նաև մի քանի ստեղնային հաշվողական մեքենայից։ Տնտհաշվարկային խոշոր ՄՀԿ–ներն անվանվում են մեքենայացված հաշվարկի ֆաբրիկաներ (ՄՀՖ)։ Փոքր ծավալի աշխատանքներ կատարելու համար կազմակերպվում են մեքենահաշվողական բյուրոներ (ՄՀԲ), որոնցում օգտագործում են միայն ստեղնային հաշվողական մեքենաներ։ Ինֆորմացիայի մշակման առավել խոշոր կազմակերպություններ են հաշվողական կենտրոնները, որոնք հագեցված են էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենաներով։ ՄՀԿ–ում ինֆորմացիան ընդունվում է տարբեր փաստաթղթերի ձևով։ Տվյալների մշակման տեխնոլոգիական պրոցեսը պայմանականորեն բաժանվում է 3 փուլի՝ ա․ փաստաթղթերի ընդունում և նախնական մշակում, բ․ մեքենակիր ինֆորմացիայի նախապատրաստում և գրանցումների հսկում, գ․ պերֆոքարտերի խմբավորում և դրանց հսկողություն, տվյալների մշակում, ստացված ցանկագրերի ստուգում ու դրանց ձևակերպում։ ՄՀԿ–ի սարքավորումը տեղակայվում է առանձին շենքում, երբեմն փաստաթղթերի նախնական մշակման սարքերը դրվում են անմիջականորեն սպասարկվող ձեռնարկությունում (ՄՀԿ–ի մասնաճյուղերում), իսկ երրորդ փուլի օպերացիաները կատարող սարքերն օգտագործվում են կենտրոնացված կարգով։ ՄՀԿ–ներ կան ՀՍՍՀ գրեթե բոլոր շրջաններում։
ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական արտադրության զարգացման պատմական աստիճան, որի տեխնիկական հիմքը մեքենաներն են։ Կազմավորվել է կապիտալիզմի ժամանակ և եղել նրա լինելիության նյութական հիմքը։ Մ․ ա․ փոխարինել է ֆեոդալական դարաշրջանի մանր, մասնատված և ձեռքի տեխնիկայի վրա հիմնված արհեստային արտադրությանը։ խոշոր Մ․ ա–յան զարգացմամբ ավարտվել է արտադրության կապիտալիստական եղանակի ձևավորումը։
Մ․ ա–յան նյութական և տնտ․ նախադրյալները ստեղծվել են մանուֆակտուրային արտադրության (տես Մանուֆակտուրա) պայմաններում։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման շնորհիվ մասնագիտացան աշխատանքի գործիքները և բանվորները, դրանով իսկ պայմաններ ստեղծվեցին ձեռքի աշխատանքի գործիքները մեքենաներով փոխարինելու համար։ Մեքենայական տեխնիկայի զարգացման հիման վրա մանուֆակտուրային արհեստանոցը վերափոխվեց կապիտալիստական ֆաբրիկայի։ Զարգացման որոշ աստիճանում Մ․ ա․ հեղաշրջեց մանուֆակտուրայի տեխ․ հիմքը և ստեղծեց իրեն համապատասխան տեխ․ բազիս։ Խոշոր արդյունաբերության հիմքը դարձավ մեքենան, սկսվեց մեքենայի միջոցով մեքենայի արտադրությունը։ Խոշոր Մ․ ա․ առաջացավ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով, որն սկիզբ առավ Անգլիայում XVIII դ․ 2-րդ կեսին և ընդգրկեց Արևմտյան Եվրոպայի մյուս երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ–ը ևն։
Մ․ ա․ բնութագրվում է նրանով, որ աշխատանքի պրոցեսը ստանում է կոոպերատիվ բնույթ, խորանում է աշխատանքի բաժանումն ինչպես առանձին ձեռնարկության, այնպես էլ ամբողջ հասարակության ներսում, բարձրանում է արտադրության միջոցների և աշխատուժի համակենտրոնացման աստիճանը, տեխ․ անհրաժեշտություն է դառնում արտադրության կառավարման և կազմակերպման աշխատանքը։ Վիթխարի չափով զարգացնելով արտադրությունը և բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը՝ Մ․ ա․ խորացրեց կապիտալիզմին հատուկ հակամարտ հակասությունները։ Մ․ ա–յան գարգացմամբ մեծացան կապիտալի կուտակման չափերը, աճեց պրոլետարիատի բացարձակ թիվը։ Միաժամանակ, մեքենաների կիրառումը հարաբերականորեն կրճատեց աշխատուժի պահանջը և ավելացրեց գործազուրկների բանակը, բանվոր դասակարգի դրությունը վատթարացավ հարաբերականորեն և բացարձակորեն։
Կապիտալիստական Մ․ ա–յան զարգացման նորագույն աստիճանը կապված է ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության հետ, երբ ավտոմատացվում է արտադրությունը, և էկոնոմիկան ենթարկվում կառուցվածքային փոփոխությունների։ Այն բարձր՝ մակարդակի է հասնում պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում։ Սակայն աշխատանքի արտադրողականության բարձրացման և հասարակության նյութական հարստության աճի համար ստեղծելով վիթխարի հնարավորություններ՝ Մ․ ա․ անհաշտելի հակասության մեջ է ընկնում կապիտալիստական արտադրական հարաբերությունների հետ, տեխ․ առաջնթացը կատարվում է անհամաչափ, աճում են կապիտալիստական երկրների էկոնոմիկայի ռազմականացումը, գործազրկությունը, բնակչության որոշ շերտերի նյութական անապահովվածությունը ևն։
Սոցիալիզմը կապիտալիզմից պատմականորեն ժառանգում է խոշոր Մ․ ա․՝ վերացնելով դրա կապիտալիստական ձևը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/500
Այս էջը սրբագրված չէ