504 ՄԵՔԵՆԱ–ՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ
ՀՍՍՀ մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության որոշ արտադրատեսակների արտադրությունը 1950–79-ին
1950 | 1960 | 1970 | 1979 | |
---|---|---|---|---|
Փոփոխական հոսանքի գեներատորներ մինչև 100 կՎտ հզորությամբ, հզ. հատ |
9.5 | 31.0 | 34.5 | 52.9 |
100 կՎտ-ից բարձր հզորությամբ, հատ | 150 | 1816 | 595 | 1150 |
Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ 0.25-ից մինչև 100 կՎտ հզորությամբ, հզ. հատ |
- | 218.5 | 508.2 | 864.8 |
100 կՎտ-ից բարձր հզորությամբ, հատ | - | 700 | 1800 | 1730 |
Շարժական էլեկտրակայաններ, հզ. հատ | 0,0 | 19.9 | 16.4 | 21.2 |
Ուժային տրանսֆորմատորներ, հզ. հատ | 60.9 | 3501 | 4804 | 6868 |
Լուսավորման էլեկտրալամպեր, մլն հատ | - | 47.4 | 134.8 | 179.3 |
Կենտրոնախույս պոմպեր, հզ. հատ | 2.7 | 40.8 | 83.6 | 115.2 |
Օդային և գազային կոմպրեսորներ, հատ | 468 | 2212 | 3766 | 5326 |
Ետպատերազմյան շրջանում Մ–յան համակողմանի զարգացումն ուղեկցվել է որակական խոր տեղաշարժերով, ներճյուղային կաոուցվածքի և տարածքային տեղաբաշխման առաջադիմական փոփոխություններով, մասնագիտացման խորացմամբ։ Կառուցվել են նոր ձեռնարկություններ (Երևանի էլեկտրամեքենաշինական, էլեկտրաճշգրիտ սարքերի, Կիրովականի «Ավտոգենմաշ», Լենինականի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական են), ստեղծվել և բուռն զարգանում են Մ–յան նոր ճյուղեր՝ էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական։ Ճյուղի տեխ․ բազան համալրվել է բարձրարտադրողական ավտոմատ, կիսաավտոմատ, հատուկ և ագրեգատային հաստոցներով ու մեքենաներով, կատարելագործվել է արտադրության տեխնոլոգիան, որի շնորհիվ 1979-ին, 1940-ի համեմատ, արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 648,3, աշխատանքի արտադրողականությունը՝ 33,5 անգամ։
Հայկական ՍՍՀ–ում յուրացվել է բազմաթիվ նոր, հիմնականում բարդ և աշխատատար արտադրատեսակների արտադրությունը։
ՀՍՍՀ Մ–յան արտադրանքի հարյուրավոր տեսակներ (էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, ագրեգատներ, տրանսֆորմատորներ, էլեկտրաշարժիչներ, հաստոցներ) միջազգային ճանաչում ունեն, դրանցից ավելի քան 80-ը արտահանվում է աշխարհի մոտ 60 երկիր։ Մ․ տալիս է ՀՍՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքի 27%–ը (1979)։ Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը թողարկվող արտադրանքի ծավալով ՍՍՀՄ–ում երրորդն է, իսկ մետաղահատ հաստոցների, սարքերի և ավտոմատացման միջոցների արտադրությունը՝ հինգերորդը։
Ճյուղի համար կադրեր են պատրաստում Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը, էլեկտրամեխանիկական, մեքենաշինական, էլեկտրոնային հաշվողական մաթ․ մեքենաների, ռադիոէլեկտրակապի, Դիլիջանի ռադիոտեխնիկական, Կիրովականի սարքաշինական ևն տեխնիկումները։ Նոր արտադրատեսակների և տեխնոլոգիական պրոցեսների մշակման հարցերով զբաղվում են Երևանի մաթ․ մեքենաների ԳՀԻ, կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական և նախագծային կոնստրուկտորային ինստ–ը, կիսահաղորդիչային տեխնիկայի փորձնական գործարանը, կաբելային արտադրության, նաև էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ–ների Երևանի բաժանմունքները ևն։
Գրկ․ ՍՄԿԿ 25-րդ համագումարի նյութերը, Ե․, 1976։ Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը 1920-1960, Ե․, 1960։ Սոցիալիստական վերարտադրության լենինյան ուսմունքը, Ե․, 1970։ Վիրաբյան Ա․ Տ․, Սովետական Հայաստանի մեքենաշինության զարգացման ուղիները, Ե․, 1977։ Розенфельд Я. С․, Клименко К. И., История машиностроения СССР, М․, 1961; Экономика машиностроительной промышленности СССР, М., 1968․
ՄԵՔԵՆԱ–ՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՄՏԿ, ՍՍՀՄ–ում պետական գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք նախատեսված էին կոլտնտեսություններին տեխ․ և կազմակերպչական օգնություն ցույց տալու համար։ ՄՏԿ–ում կենտրոնացված էին գյուղատնտ․ արտադրության հիմնական մեքենաները (տրակտորներ, կոմբայններ են) և կոլտնտեսություններին սպասարկում էին պայմանագրային հիմունքներով։ Առաջին մեքենատրակտորային կայանը կազմակերպվել է 1928-ին, Օդեսայի մարզում (ՀՍՍՀ–ում՝ 1929-ին, Հոկտեմբերյանի շրջանում)։ ՄՏԿ վճռական դեր են խաղացել գյուղի սոցիալիստական վերակառուցման, կոլտնտեսային կարգի, ինչպես նաև բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքի ամրապնդման և այլ խնդիրներում։ 1958-ին դրանք վերակազմավորվեցին նորոգման տեխ․ կայանների (ՆՏԿ), իսկ տեխ․ բոլոր միջոցները (շուրջ 32 մլրդ ռ․ արժեքով) վաճառվեցին կոլտնտեսություններին։ Նույն թվականին ՆՏԿ–ները վերածվեցին «Գյուղտեխնիկա» (1978-ից՝ Գյուղատնտեսության արտադրատեխնիկական ապահովման պետական կոմիտե) շրջանային միավորումների։
ՄՏԿ–ների կազմակերպման ՍՍՀՄ փորձը օգտագործել են սոցիալիստական մի շարք երկրներ։ Տես նաև Գյուղատնտեսության մեքենայացում:
ՄԵՔՍԻԿԱ (Мéjiсо, México), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Estados Unidos Mexicanos)
Բովանդակություն
I. | Ընդհանուր տեղեկություններ | 504 |
II. | Պետական կարգը | 504 |
III. | Բնությունը | 505 |
IV․ | Բնակչությունը | 505 |
V․ | Պատմական ակնարկ | 506 |
VI․ | Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները |
507 |
VII․ | Տնտեսա–աշխարհագրական ակնարկ | 507 |
VIII․ | Զինված ուժերը | 508 |
IX․ | Բժշկա–աշխարհագրական բնութագիրը | 508 |
X․ | Լուսավորությունը | 508 |
XI․ | Գիտությունը և գիտական հիմնարկները | 509 |
XII․ | Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը |
510 |
XIII․ | Գրականությունը | 511 |
XIV․ | Ճարտարապետությունը և կերպարվեստը | 511 |
XV․ | Երաժշտությունը | 513 |
XVI․ | Բալետը | 513 |
XVII․ | Թատրոնը | 513 |
XVIII․ | Կինոն | 513 |
I․ Ընդհանուր տեղեկություններ
Մ․ պետություն է Հյուսիսային Ամերիկայի հվ–արմ․ մասում։ Սահմանակից է ԱՄՆ–ին, Գվատեմալային և Բելիզին։ Արմ–ում և հվ–ում ողողվում է Խաղաղ, արլ–ում՝ Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 1958,2 հզ․ կմ2 է, բն․՝ 66,94 մլն (1978)։ Մայրաքաղաքը՝ Մեխիկո։ Վարչականորեն բաժանվում է 31 նահանգի և 1 ֆեդերալ օկրուգի։
Քարտեզները տես 6-րդ հատորի 473-րդ էջից առաջ՝ ներդիրում։
II․ Պետական կարգը
Մ․ ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1917-ին։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որն ունի լայն լիազորություններ՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք, նշանակում և ազատում է պետ․ բարձրաստիճան պաշտոնյաներին, նահանգապետներին, հրապարակում օրենքներ ևն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ (դեպուտատների պալատ և սենատ) պառլամենտն է (Ազգային կոնգրես)։ Կառավարությունը կազմում են մինիստրները, գլխավոր դատախազը և 4 դեպարտամենտների ղեկավարները։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած քաղաքացիները։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունն ու միապալատ կոնգրեսը (Օրենսդրական ժողով)։ Քաղաքներում տեղական ինքնավարության մարմինները մունիցիպալ խորհուրդներն են։ Մ–ի դատական համակարգը