Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/505

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՔՍԻԿԱ 505

Վարչական բաժանումը

Վարչական միավորը Տարածությունը. հզ. կմ2 Բնակչությունը. հզ. մարդ (1970) Վարչական կենտրոնը
Ֆեդերալ օկրուգ 1.5 6874.2 Մեխիկո (Mexico)
Նահանգներ
Ագուասկալիենտես (Aguascalientes) 5.6 338.1 Ագուասկալիենտես (Aguascalientes)
Գերերո (Guerrero) 63.8 1597.4 Չիլպանսինգո (Chilpancingo)
Գուանախուատո (Guanajuato) 30.6 2270.4 Գուանախուատո (Guanajuato)
Դուրանգո (Durango) 119.6 939.2 Դուրանգո (Durango)
Խալիսկո (Jalisco) 80.1 3296.6 Գվադալախարա (Guadalajara)
Կամպեչե (Campeche) 56.1 251.5 Կամպեչե (Campeche)
Կոաուիլա (Coahuila) 151.6 1114.9 Սալտիլիո (Saltillo)
Կոլիմա (Colima) 5.5 241.1 Կոլիմա (Colima)
Հիդալգո (Hidalgo) 21.0 1193.8 Պաչուկա (Pachuca)
Մեխիկո (Mexico) 21.5 3833.2 Տոլուկա (Toluca)
Միչոական (Michoacan) 59.9 2324.2 Մորելիա (Morelia)
Մորելոս (Morelos) 4.9 616.1 Կուերնավակա (Cuernavaca)
Յուկատան (Yucatan) 43.4 758.3 Մերիդա (Merida)
Նայարիա (Nayarit) 27.6 544.0 Տեպիկ (Tepic)
Ներքին Կալիֆոռնիա (Baja California) 70.1 870.4 Մեխիկալի (Mexicali)
Ներքին Կալիֆոռնիա (հարավային) (Baja California) 73.7 128.0 Լա Պաս (La Paz)
Նուեո Լեոն (Nuevo Leon) 64.6 1694.7 Մոնթերեյ (Monterrey)
Չիապաս (Chiapas) 73.9 1569.0 Տուստլա Գուտիերես (Tuxtla Gutierrez)
Չիուաուա (Chihuahua) 247.1 1612.5 Չիուաուա (Chihuahua)
Պուեբլա (Puebla) 33.9 2508.2 Պուեբլա (Puebla)
Սակատեկաս (Zacatecas) 75.0 951.5 Սակատեկաս (Zacatecas)
Սան Լուիս Պոթոսի (San Luis Potosi) 62.8 1282.0 Սան Լուիս Պոթոսի (San Luis Potosi)
Սինալոա (Sinaloa) 58.1 1266.5 Կուլիական (Culiacan)
Սոնորա (Sonora) 184.9 1098.7 Էրմոսիլիո (Hermosillo)
Վերակրուս (Veracruz) 72.8 3815.4 Խալապա (Jalapa)
Տաբասկո (Tabasco) 24.7 768.4 Վիլիա Էրմոսա (Villa Hermosa)
Տամաուլիպաս (Tamaulipas) 79.8 1456.8 Սյուդադ Վիկտորիա (Ciudad Victoria)
Տլասկալա (Tlaxcala) 3.9 420.6 Տլասկալա (Tlaxcala)
Քերետարո (Quertaro) 11.8 485.5 Քերետարո (Queretaro)
Քինտանա Ռոո (Quintana Roo) 42.0 88.1 Չետումալ (Chetumal)
Օախակա (Oaxaca) 95.4 2015.4 Օախակա (Oaxaca)

կազմում են ֆեդերալ դատարանները (գերագույն, օկրուգային և շրջանային) և նահանգային դատարանները (գերագույն, առաջին ատյանի, մունիցիպալ)։
III․ Բնությունը
Մ․ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի Կորդիլիերաների հվ․ մասում և մասամբ Կենտրոնական Ամերիկայի Կորդիլիերաներում։ Ափերը մեծ մասամբ ցածրադիր են, տեղ–տեղ՝ ծովալճակային։ Արմ–ում ցամաքի մեջ է մխրճվում Կալիֆոռնիայի ծոցը։
Ռելիեֆը։ Մ–ի տարածքի մեծ մասը զբաղեցնող Մեքսիկական բարձրավանդակը եզրավորված է Արևելյան Սիեռա Մադրե, Արևմտյան Սիեռա Մադրե և գործող (Օրիսաբա, 5700 մ, Պոպոկատեպետլ, 5452 մ ևն) ու հանգած հրաբուխներով, ընդլայնական Հրաբխային Սիեռա լեռնաշղթաներով։ Հս–արմ–ում լեռնային մակերևույթով Կալիֆոռնիա թերակղզին է (բարձրությունը՝ 800–1000 մ, առավելագույնը՝ 3078մ)։ Երկրի հվ–ում գտնվող Չիապաս լեռնային մարզն ու Հարավային Սիեռա Մադրե լեռնաշղթան Մեքսիկական բարձրավանդակից բաժանվում են Բալսաս գետի իջվածքով։ Հվ–արլ–ում Յուկատան թերակղզին է։ Տեհուանտեպեկ պարանոցի մոտ լեռները ցածրանում են և ունեն մինչև 300 մ բարձրություն։ Հվ–արլ–ում Մեքսիկական ծոցին հարող առափնյա դաշտավայրը գրավում է համարյա ամբողջ Յուկատան թերակղզին։
Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Մ–ի տարածքի մեծ մասը գտնվում է Հյուսիսային Ամերիկայի Կորդիլիերաների ծալքավոր գոտում։ Արլ․ ծովափը և Յուկատան թերակղզին պալեոզոյան ծալքավորության հիմքով երիտասարդ պլատֆորմի մասն են՝ ծածկված մեզոզոյի, պալեոգենի ու նեոգեն–անթրոպոգենի նստվածքներով։ Արևմտյան և Հարավային Սիեռա Մադրեները կազմված են մինչքեմբրյան և պալեոզոյան բյուրեղային ու մետամորֆային ապարներից։ Մեքսիկական բարձրավանդակը ծածկված է օլիգոցենի և միոցենի տուֆալավային ծածկույթով։ Ընդլայնական Հրաբխային Սիեռայի երկայնքով ձգվում է խոշոր բեկվածքների զոնա, որի հետ կապված են գործող հրաբուխները։ Կորդիլիերաների ծալքավոր կառուցվածքներն առաջացել են ալպյան ծալքավորության ընթացքում, Կալիֆոռնիա թերակղզու հվ․ մասը՝ նեոգենում։ Մ․ հարուստ է նավթի, գազի (Մեքսիկական ծոցի նավթագազաբեր ավազան) և գունավոր մետաղների (Մեքսիկական բարձրավանդակ, Արևմտյան, Արևելյան և Հարավային Սիեռա Մադրեներ) հանքավայրերով։ Հս–արլ–ում կան քարածխի, երկաթի, ուրանի, ծծմբի և այլ հանքավայրեր։
Կլիման։ Մ–ի մեծ մասի կլիման արևադարձային է, հս–ում՝ մերձարևադարձային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–արմ–ում 10°C է, հվ–ում՝ 25°C, հուլիսինը՝ Մեքսիկական բարձրավանդակի հս–ում 15°C, Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում՝ 30°C։ Մեքսիկական բարձրավանդակի հս–ում պատահում են մինչև –20°С սառնամանիքներ։ Տարեկան տեղումները հս–ում 100–200 մմ են, հվ․ լեռների հողմակողմ լանջերին՝ 2000–3000 մմ։
Ներքին ջրերը։ Հվ–արլ–ում գետային ցանցը խիտ է, գետերը կարճ են, արագահոս և ունեն էներգիայի մեծ պաշարներ։ Հս–արմ–ում գետերը երկար են, սակավաջուր օգտագործվում են ոռոգման համար։ Մեքսիկական բարձրավանդակի ներքին մասերում և կրաքարերից կազմված Յուկատան թերակղզում մակերեսային հոսք չկա։ Խոշոր գետերից են ԱՄՆ–ի հետ սահմանային Ռիո Դրանդեն (Ռիո Բրավո դել Նորտե)՝ Կոնչոս վտակով, Լերման, Բալսասը, Դրիխալվա–Ուսումասինտա գետային համակարգը։ Խոշոր լիճը Չապալան է։
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Հս–արմ–ում տարածված են գորշ և անապատային հողերը, լեռնային շրջանների մեծ մասում՝ կարմրահողերը, գորշդարչնագույն, դարչնագույն և գորշ լեռնաանտառային հողերը, դաշտավայրերում՝ կարմրահողերը, կարմրագորշ և ճահճային հողերը։ Բուսածածկույթը բազմազան է, աճում է բարձրակարգ բույսերի մոտ 12 հզ․ տեսակ (2/3-ը՝ էնդեմիկ)։ Մեքսիկական բարձրավանդակի հս․ մասում գերակշռում է անապատային և կիսաանապատային, հվ․ մասում և ծովափնյա դաշտավայրերում՝ սավաննային բուսականությունը, լեռներում՝ լայնատերև և խառն անտառները, երկրի հվ–ում և հվ–արլ–ում՝ արևադարձային անտառները։
Կենդանական աշխարհը բազմազան է։ Անապատներում և կիսաանապատներում տարածված են կրծողները, լեռնային անտառներում՝ սև արջը, ջրարջը, կարմիր լուսանը, պուման, սավաննաներում՝ եղջերուն, մրջնակերը, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճը, ամերիկյան հովազը։ Ստեղծվել են մի շարք ազգային պարկեր։
IV․ Բնակչությունը
Մ–ի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են։ Բնիկ ժողովուրդները՝ հնդկացիները (ացտեկներ, մայաներ, հուաստեկներ և այլք) մասամբ պահպանում են իրենց լեզուն ու մշակութային տարանջատվածությունը (ապրում են էթնիկական առանձին տարածքներում)։ Կան նաև եվրոպացիներ (իսպանացիներ, բասկեր, գերմանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ և այլք)։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, գերիշխող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։
Մ․ ամենամեծ իսպանալեզու երկիրն է աշխարհում։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 34 մարդ է (1978)։ Խիտ են բնակեցված Մեքսիկական բարձրավանդակը