իրագործումը, հալածվում էին առաջադիմական կազմակերպությունները են։ 1929-ին արգելվեց ՄԿԿ։ 1930-ին Մ․ խզեց դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ։ Զանգվածային շարժման վերելքի պայմաններում 1934-ին պրեզիդենտ ընտրվեց ազգային–հեղափոխական կուսակցության (ԱՀԿ, ստեղծվել էր 1929-ին) արմատական թևի ներկայացուցիչ Լ․ Կարդենաս ի դել Ռիոն (1934–40), որի կառավարությունն անցկացրեց հակաֆեոդալական և հակաիմպերիալիստական բնույթի կարևոր վերափոխումներ։ Իրականացնելով ագրարային ռեֆորմը՝ կառավարությունը գյուղացիներին բաժանեց 18 մլն հա հող՝ լուրջ հարված հասցնելով խոշոր հողատիրությանը։ Վերականգնվեցին դեմոկրատական ազատությունները, ընդհատակից դուրս եկավ ՄԿԿ։ 1936-ին մի շարք արհմիութենական կազմակերպություններ միավորվեցին Մ–ի աշխատավորների կոնֆեդերացիայի մեջ։ Կառավարող ԱՀԿ վերակազմվեց մեքսիկական հեղափոխության կուսակցության [1946-ին վերանվանվեց ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցություն (ԻՀԿ)]։ 1937-ին մասնակիորեն ազգայնացվեցին ամերիկյան և անգլ․ կապիտալին պատկանող երկաթուղիները, 1938-ին՝ անգլ․ և ամերիկյան նավթային ընկերությունների ձեռնարկությունները։ Շարժում ծավալվեց անգրագիտության վերացման համար, սկսվեց նոր դպրոցների շինարարություն ևն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբին Մ–ի կառավարությունը հայտարարեց իր չեզոքության մասին, բայց 1941-ի դեկտեմբերին խզեց դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի հետ, իսկ 1942-ի մայիսին պատերազմ հայտարարեց նրանց։ 1942-ի նոյեմբերին վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները Մ–ի և ՍՍՀՄ–ի միջև։
Երկրորդ համաշխարային պատերազմից հետո շարունակվեց տնտ․ վերելքը, տնտեսության մեջ լայն մուտք ուներ օտարերկրյա կապիտալը։ Պրեզիդենտ Ա․ Ռուիս Կորտինեսի կառավարությունը (1952–58) անցկացրեց առաջադիմական միջոցառումներ, 1953-ին կանայք ստացան տղամարդկանց հավասար քաղ․ իրավունքներ։ Միջազգային ասպարեզում Մ․ սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ 1958-ին հանդես եկավ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) և ՆԱՏՕ–ի միջև կոնտակտների դեմ։ 1950-ական թթ․ վերջին - 60-ական թթ․ Մ–ի կառավարող շրջանների քաղաքականությունը հակասական էր․ կառավարությունը, դեմոկրատական ազատությունների սահմանափակման, առաջադիմական կազմակերպությունների ու գործիչների հալածանքներին զուգընթաց, իրականացրեց արդ․ ձեռնարկություններն ազգայնացնելու քաղաքականություն, հրաժարվեց աջակցել ԱՄՆ–ի և ԱՊԿ–ի հակակուբայական գործողություններին։ ԱՄՆ–ից տնտ․ կախվածությունը թուլացնելու նպատակով Մ․ առևտրական սերտ կապեր հաստատեց Ֆրանսիայի, ԳՖՀ–ի և Եվրոպայի կապիտալիստական այլ պետությունների հետ։ 1970-ին իշխանության գլուխ անցած Լ․ Էչնեռիա Ալվարեսի կառավարությունը (1970–76), ձգտելով բարելավել երկրի տնտ․ և քաղ․ դրությունը, ընդունեց ագրարային ռեֆորմի (1971), ընտրական (1972) նոր օրենքներ, ստեղծեց բանվորների համար բնակարանային շինարարության ֆոնդ, սահմանեց պետ․ ծառայողների 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Ընդլայնվեցին առևտրական հարաբերությունները Արևմտյան Եվրոպայի, Ճապոնիայի, լատինաամերիկյան մի շարք երկրների հետ։ Միջոցներ ձեռնարկվեցին ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ 1975-ին Մոսկվայում համաձայնագիր կնքվեց ՏՓԽ-ի երկրների հետ Մ–ի համագործակցության վերաբերյալ։
1976-ի դեկտեմբերին պրեզիդենտ դարձավ Խ․ Լոպես Պորտիլյոն, որի կառավարությունն ազգայնացրեց մի շարք ձեռնարկություններ, արտաքին քաղաքականության ասպարեզում նա վարում է դրական չեզոքություն, պաշտպանում պետությունների ինքնորոշման իրավունքը և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, հանդես է գալիս միջազգային հարցերի խաղաղ կարգավորման օգտին։ Մ․ պայքարում է լատինաամերիկյան միասնության ամրապնդման համար՝ ընդդեմ միջազգային կապիտալի էքսպանսիայի։ 1970-ական թթ․ Մ–ի և ՍՍՀՄ–ի միջև ստորագրվել են գիտ․, տեխ․, մշակութային, մարզական համաձայնագրեր։
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ
Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցություն (ԻՀԿ), հիմնվել է 1929-ին, կառավարող կուսակցություն է (ազգային–ռեֆորմիստական, բուրժ․)։ Ազգային գործողության կուսակցություն (ԱԳԿ), ստեղծվել է 1939-ին, արտահայտում է արտասահմանյան կապիտալի հետ կապված խոշոր ֆինանսա–արդյունաբերական և առևտրական բուրժուազիայի շահերը։ Մեքսիկական հեղափոխության ճշմարիտ կուսակցություն (ՄՀՃԿ), ստեղծվել է 1957-ին, միավորում է մեքսիկական հեղափոխության վետերաններին։ Սոցիալիստական ժողովրդական կուսակցություն (ՍԺԿ), ստեղծվել է 1948-ին, միավորում է մանր բուրժուազիայի մի մասին, միջին խավերին, ուսանողությանը, բանվորների ու գյուղացիների որոշ խավերին։
Մեքսիկական կոմունիստական կուսակցություն (ՄԿԿ), հիմնվել է 1919-ին։
Մ–ի աշխատավորության կոնֆեդերացիա (ՄԱԿ), հիմնվել է 1936-ին, ունի մոտ 2 մլն անդամ, մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։ Ազգային գյուղացիական կոնֆեդերացիա (ԱԳԿ), ստեղծվել է 1936-ին։ Մ–ի բանվորների և գյուղացիների համընդհանուր միություն, ստեղծվել է 1949-ին, ունի մոտ 300 հզ․ անդամ։ Մեքսիկական ռեգիոնալ բանվորական կոնֆեդերացիա, ստեղծվել է 1918-ին, ունի մոտ 120 հզ․ անդամ։ Բանվորների և գյուղացիների հեղափոխական կոնֆեդերացիա, հիմնվել է 1918-ին, ունի մոտ 250 հզ․ անդամ։ Աշխատավորության հեղափոխական կոնֆեդերացիա, ստեղծվել է 1954-ին, ունի մոտ 10 հզ․ անդամ։ Պետական ծառայողների արհմիությունների ֆեդերացիա, ստեղծվել է 1938-ին, ունի մոտ 800 հզ․ անդամ։ Մեքսիկական կանանց ազգային միություն։ «Մեքսիկա–ՍՍՀՄ» մշակութային կապերի ինստիտուտ։
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Տնտ․ առումով Մ․ Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է։ Տնտեսության մեջ կարևոր դեր ունի պետ․ սեկտորը։ Մեծ է նաև օտարերկրյա (հատկապես ամերիկյան) կապիտալի նշանակությունը։ Զարգացող երկրների մեջ Մ․ առանձնանում է մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության ապրանքային ճյուղերի բարձր մակարդակով, արտահանության բազմատեսակ կառուցվածքով և նոր շրջանների տնտ․ յուրացման մեծ մասշտաբներով։ Համաշխարհային կապիտալիստական տնտեսության մեջ Մ․ գրավում է առաջին տեղերից մեկը արծաթի, ցինկի, կապարի, ծծմբի, սնդիկի հանույթով, հենեքենի մանրաթելի, շաքարի, բամբակի, սուրճի արտադրությամբ և արտահանությամբ։
Արդյունաբերությունը։ Ծանր արդյունաբերության մեջ գերակշռում են խոշոր, թեթև և սննդի արդյունաբերության մեջ՝ մանր, երբեմն կիսատնայնագործական ձեռնարկությունները։ Կարևորագույն ճյուղերն են հանքարդյունահանող, նավթավերամշակման և նավթաքիմիայի, թեթև և սննդի արդյունաբերությունը, գունավոր և սև մետալուրգիան։ Հանքարդյունահանող արդյունաբերության մեջ առաջատար տեղ է գրավում նավթագազային արդյունաբերությունը, որի հիմնական շրջանը Մեքսիկական ծոցի ափամերձ գոտին է (Տամպիկո և Պոսա Ռիկա քաղաքների շրջակայքը)։ Նավթ արդյունահանվում է նաև ծովի հատակից։ Գունավոր մետաղներ (արծաթ, ոսկի, սնդիկ, պղինձ, ցինկ, անագ ևն) արդյունահանում են Մեքսիկական բարձրավանդակում, երկաթ՝ Դուրանգոյի շրջանում, քարածուխ՝ Մաբինասում, բարձրորակ բնածին ծծումբ՝ Տեհուանտեպեկ պարանոցում։ Արագորեն զարգանում է էներգետիկան։ Խոշոր ՀԷԿ–երից են՝ Մալպասոն (I հերթի հզորությունը՝ 720 հզ․ կվտ), Բալսաս գետի հովտում գտնվող Ինֆեռնիլիոն (հզորությունը՝ 627 հզ․ կվտ)։ Կան խոշոր ՋԷԿ–եր։ 1978-ին էլեկտրակայանների հաստատված հզորությունը կազմել է 12,2 մլն կվտ, այդ թվում ՀԷԿ–երինը՝ 4,3 մլն կվտ։ Մշակող արդյունաբերության առաջատար ճյուղերից են նավթավերամշակումը (մազութ, դիզելային վառելանյութ, բենզին ևն) և նավթաքիմիան (արհեստական մանրաթել, հանքային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/507
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՔՍԻԿԱ 507