Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/508

Այս էջը սրբագրված չէ

508 ՄԵՔՍԻԿԱ
պարարտանյութեր)։ Գործարանները գտնվում են նավթի և գազի արդյունահանման շրջաններում և Մեխիկո ու Սալամանկա քաղաքներում։ Գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունները գտնվում են Մեխիկոյում (պղինձ), Վերակրուսում (ալյումին), սև մետալուրգիայինը՝ Մոնթերեյում, Մոնքլովայում և Մեխիկոյի շրջակայքում։ Լեռնամետալուրգիական խոշոր համալիր կա Բալսաս գետի հովտում։ Ավտոհավաքման գործարաններ կան Մեխիկոյում, Տոլուկայում, Պուեբլայում։ Մասնագիտացված մեքենաշինության պետ․ կենտրոն է Իրոլոն (վագոնաշինություն, տեքստիլ սարքավորման և դիզելների արտադրություն)։ Զարգանում է ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը։ Մեխիկոյի մոտակայքում կան ցեմենտի գործարաններ։ Տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները կենտրոնացած են Պուեբլա–Օրիսաբա–Կորդովա գոտում, Մեխիկոյում ու Գվադալախարայում։ Վերջին երկու քաղաքներում է կենտրոնացած նաև սննդի արդյունաբերությունը։ Շաքարի արտադրության ձեռնարկությունները գտնվում են Մորելոս, Սինալոա, Վերակրուս, Տամաուլիպաս նահանգներում։
Արդյունաբերական կարևորագույն արտադրատեսակների արտադրությունը

1950 1960 1978
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ.ժ
Նավթ, մլն տ
Բնական գազ, մլրդ մ3
Արծաթ, տ
Կապար, հզ․ տ
Ցինկ*, հզ․ տ
Պղինձ*, հզ․ տ
Երկաթի հանքաքար, հզ․ տ
Ծծումբ, հզ․ տ
Թուջ․ հզ․ տ
Պողպատ, հզ․ տ
Ցեմենտ, հզ․ տ
Ծծմբական թթու, հզ․ տ
Մարդատար ավտոմեքենաներ, հզ․ հատ
Շաքար, մլն տ
4.4
10,4
1,8
1528
238
224
62
286
12**
227
390
1479
43
10
0,7
10.8
14,2
9,7
1385
191
244
60
521
1302
784
1474
3089
249
24,8
1,5
55.2
61,0
25,6
1600
245
163
87
3500
1800
5100
6700
13900

247
3,0
  • Արդյունահանումը մետաղի պարունակթյամբ։ **1951։

Գյուղատնտեսությունը։ Հիմնականում բավարարում է բնակչության պահանջները և տալիս է արտահանության արժեքի 2/5-ը։ Բնորոշ է հողի կենտրոնացումը (հատկապես հս․ անասնաբուծական նահանգներում) խոշոր տնտեսություններում և խիստ մանրատվածությունը գյուղացիական համայնքներում (էխիդոս) ու հնդկացիների բնակավայրերում։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 40% –ից ավելին (1978)։ Ոռոգվող հողերից (4,3 մլն հա, հիմնական շրջաններն են Կոլորադո, Ռիո Բրավո, Ֆուերտե գետերի ստորին ավազանները, Կուլիական և Տորեոն քաղաքների շրջակայքը) ստացվում է բուսաբուծության արտադրանքի մոտ կեսը։ Երկրում կառուցվել է ավելի քան 400 ջրամբար (85 մլրդ մ3 ընդհանուր ջրատարողությամբ), օգտագործվում են նաև ստորերկրյա ջրերը։
Գյուղատնտեսական կարևոր կուլտուրաների բերքը (հզ․ տ)

1952 –1956 1970 1978
Եգիպտացորեն
Լոբի
Ցորեն
Բրինձ (չզտված)
Բամբակենի (բամբակե թել)
Սրճենի
Շաքարեղեգ
Հենեքեն
4057
365
823
183
362
85
12795
103
9041
925
2216
402
312
183,9
33550
141
9616
940
2643
397
332
270
34500

Գյուղատնտեսության, կառուցվածքում գերակշռում է բուսաբուծությունը։ Մշակում են եգիպտացորեն (ցանքատարածությունները զբաղեցնում են մինչև 3000 մ բարձրություններ, մեծ մասամբ չոռոգվող հողերում), ցորեն, բրինձ, սրճենի, բամբակենի, շաքարեղեգ, թելատու ագավա–հենեքեն։ Արտահանվող նշանակություն ունեն լոլիկը, գետնանուշը, վաղահաս բանջարային բույսերը, ցիտրուսայինները ևն։ Մեծանում է անասնապահության նշանակությունը։ Խոշոր քաղաքների շրջակայքում զարգանում է կաթնատու անասնապահությունը և թռչնաբուծությունը, Մեքսիկական բարձրավանդակում՝ ոչխարաբուծությունը։ 1978-ին Մ–ում կար 30,4 մլն գլուխ խոշոր, 88 մլն գլուխ մանր եղջերավոր անասուն, 14,9 մլն խոզ, 6,6 մլն ձի։
Անտառային տնտեսությունը զարգացած է Դուրանգո և Չիուաուա նահանգներում։ Հյուսիս–խաղաղօվկիանոսյան նահանգների առափնյա շրջաններում կա ձկնորսություն (0,8 մլն տ ձուկ և ծովամթերք, 1978) ու ձկան պահածոների արտադրություն։
Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 24,9 հզ․ կմ է, ավտոճանապարհներինը՝ 200 հզ․ կմ, խողովակաշարերինը՝ 11 հզ․ կմ (1976)։ Զարգանում է օդային տրանսպորտը։ Խոշոր օդանավակայաններ կան Մեխիկո, Վերակրուս, Մերիդա, Մոնթերեյ քաղաքներում։ Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 1,08 մլն բրուտտո ռեգիստրային տ է (1976)։ Կարևոր նավահանգիստներ են Տամպիկոն, Վերակրուսը, Կոացակոալկոսը, Սալինա Կրուսը, Գուայմասը։
Արտաքին առևտուրը։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է (1979-ին արտահանումը կազմել է 8,6 մլրդ դոլլար, ներմուծումը՝ 12,0 մլրդ դոլլար)։ Արտահանում է նավթ և նավթամթերք, հանքարդյունահանող արդյունաբերության և գունավոր մետալուրգիայի արտադրանք, ծծումբ, բամբակ, սուրճ, շաքար, անասուն, ներմուծում մեքենաներ, սարքավորում, տրանսպորտի միջոցներ։ Գլխավոր գործընկերներն են ԱՄՆ (արտահանման 71%–ը, ներմուծման 60%–ը), Լատինական Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ճապոնիան։ Տնտեսության համար կարևոր նշանակություն ունի տուրիզմը։
Դրամական միավորը պեսոն է։ 100 պեսոն= 2,80 ռ․ (1981)։
VIII․ Զինված ուժերը
Մ–ի զինված ուժերը (95,5 հզ․ մարդ, 1977), կազմված են ցամաքային զորքերից (72 հզ․ մարդ), ռազմաօդային (մոտ 6 հզ․ մարդ), ռազմածովային (17,5 հզ․ մարդ) ուժերից և ազգային գվարդիայից։ Գերագույն գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է։ Ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ղեկավարությունն իրականացնում է ազգային պաշտպանության մինիստրը, ռազմածովային ուժերինը՝ ծովային մինիստրը։ Համալրվում են վարձկաններով։ Ցամաքային զորքերը կազմված են մեքենայացված 1, հետևակային 1 բրիգադային խմբերից, 23 առանձին հեծելագնդերից ևն։ Ռազմաօդային ուժերն ունեն ավելի քան 105 մարտական ինքնաթիռ, ռազմածովային ուժերը՝ տարբեր նշանակության մոտ 80 նավ, ծովային ավիացիա (21 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ) և ծովային հետևակ։ Կա նաև 250-հազարանոց միլիցիա։
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1970-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 34,6, մահացությունը՝ 6,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 54,7։ Կյանքի միջին տևողությունը 64,5 տարի է։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, տարածված են դիզենտերիան, տիֆերը և պարատիֆերը, համաճարակային հեպատիտը, քութեշը, դիֆթերիան, կարմրուկը, կապույտ հազը, բրուցելոզը, տրախոման, գյուղական վայրերում՝ ճիճվային հիվանդությունները։ Ոչ վարակիչ հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են շաքարախտը, տեղաճարակային խպիպը, սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացությունները։
Մ–ում գերակշռում է բժշկ․ ծառայության համակարգը։ 1974-ին երկրում գործել է 1575 հիվանդանոցային հիմնարկ՝ 67,3 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,1 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպում 672 պոլիկլինիկական բաժանմունքներ, 673 պոլիկլինիկաներ, 591 առողջապահական կենտրոն, 6 դիսպանսեր, 299 բուժկետ ևն։ 1970-ին աշխատել են 39,1 հզ․ բժիշկ (1,3 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 5,1 հզ․ ատամնաբույժ և շուրջ 50 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում համալսարաններին կից բժշկ․ 4 ֆակուլտետ և բժշկ․ 16 դպրոց։ 1970-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 5,7%–ը։ Հռչակված են Ակապուլկո մերձծովյան կլիմայական, Կուեռնավակա, Օրիսաբա և Վերակրուս առողջարանները։
X․ Լուսավորությունը Մ–ում լուսավորության գործը ղեկավարում են ֆեդերալ ու նահանգների իշխանությունները և մունիցիպալիտետները։ Գործում են պետ․ և մասնավոր (գլխավորապես միջնակարգ) ուս․ հաստատություններ։ Դեռևս շարունակվում է կրոնական կազմակերպությունների ազդեցությունը երեխաների և երիտասարդության դաստիարակության վրա։ 4–6 տարեկան երեխաները դաստիարակվում են մանկապարտեզներում։