Նովոսիբիրսկի, Տոմսկի, Օմսկի և Բառնաուլի էներգահամակարգերը։ 1978-ին ՍՍՀՄ–ում գործում էր 11 Մ․ է․ (Կենտրոնի, Միջին Վոլգայի, Ուրալի, Հյուսիս–Արևմուտքի, Հարավի, Հյուսիսային Կովկասի, Անդրկովկասի, Ղազախստանի, Սիբիրի, Միջին Ասիայի, Արևելքի)։ Էներգահամակարգերի միավորումը նպաստում է էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը (միավորման մեջ մտնող էներգահամակարգերի փոխօգնության շնորհիվ) և էներգետիկական բեռնվածքների անհավասարաչափության նվազմանը։ Մ․ է–երի միջև բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անցկացման միջոցով ստեղծվում է ՍՍՀՄ միասնական էներգահամակարգ։
Գրկ․ Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններով հ․ 1, Վնն․, 1957։
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ, Միացյալ նահանգների հանրապետություն, նիդերլանդական յոթ նահանգներ (Հոլանդիա, Զելանդիա, Ուտրեխտ, Գելդերն, Ֆրիսլանդիա, Գրոնինգեն, Օվերեյսել), որոնք XVI դ․ Նիդերլանդական բուրժ․ հեղափոխության հետևանքով ազատագրվեցին իսպանական տիրապետությունից և ստեղծեցին աշխարհում առաջին բուրժ․ հանրապետությունը։ Առաջատար նահանգի՝ Հոլանդիայի անունով կոչվել են նաև Հոլանդական հանրապետություն, Հոլանդիա։ Գոյատևել է մինչև 1795-ը։ Տես Նիդերլանդներ (պատմական ակնարկը)։
ՄԻԱՑՈՒՄՆԵՐ շինարարական կոնստրուկցիաներում, կոնստրուկցիան կազմող տարրերի ամրակումներ։ Մ–ի միջոցով կոնստրուկցիայի մի տարրից ճիգերը փոխանցվում են մյուսին։ Պողպատե կոնստրուկցիաներում հիմնականում կիրառվում են եռակցովի, գամային և հեղուսային Մ․: Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներում օգտագործվում են եռակցովի, հազվադեպ՝ հեղուսային և բետոնով լցրած կարանով (միաձուլած) Մ․ (տես Երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ)։ Փայտե կոնստրուկցիաներում տարածված են թործերով, երիթներով, փայտամեխերով, հեղույսներով, սոսինձներով Մ․։
ՄԻԱՑՈՒՄՆԵՐ ԴԵՏԱԼՆԵՐԻ, դետալների կոնստրուկտիվ ամրակում՝ նրանցից մեխանիզմներ, ագրեգատներ, սարքեր պատրաստելու նպատակով։ Շարժական միացումները կազմում են կինեմատիկական զույգեր (լիսեռն առանցքակալում, պտուտակը մանեկում ևն)։ Անշարժ միացումների օգնությամբ պարզ դետալներից ամրակման միջոցով ստացվում են բարդ դետալներ։ Դետալների անշարժ միացումները լինում են երկատվող (պտուտակային և հեղուսային միացումներ) և չերկատվող (կատարվում են մամլակցման, եռակցման և գամային միացման միջոցով)։
ՄԻԱՓՈՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնային համակարգում, Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի և Շամշադինի շրջաններում։ Սկսվում է Աղստև գետի հովտից, ձգվում հվ–արլ․ ուղղությամբ մինչև Քաշաթաղ լեռնագագաթը։ Ջրբաժան է Գետիկի և Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերի միջև։ Երկարությունը 54 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2993 մ (Մուրղուզ լեռ)։ Ծալքաբեկորային, էրոզիոն դենուդացիոն լեռնաշղթա է՝ կազմված քվարցային պորֆիրիտներից և գրանիտային ինտրուզիաներից։ Ունի անհամաչափ կառուցվածք։ Արմ․ և հվ․ լանջերը կարճ են (3–7 կմ), զառիթափ, արլ․ լանջերն ունեն մեղմ թեքություն։ Հս․ և արլ․ լանջերից սկսվում են Պայտապարի, Հախումի, Կենաց, Տավուշի և Խնձորուտի լեռնաբազուկները։
Հողաբուսական ծածկույթը ենթարկված է ուղղաձիգ գոտիականության։ Տարածված են լեռնաանտառային դարչնագույն, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային հողերը։ Մինչև 2000 մ բարձրությունները լանջերն անտառածածկ են (կաղնի, հաճարենի, բոխի)։ Կան երրորդական դարաշրջանից մնացած կարմրածառի պուրակներ։ 2000–2400 մ բարձրությունների վրա աճում են նոսր անտառներ ու մերձալպյան մարգագետիններ, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ։ Մ․ լ–ի հվ–արմ․ լանջերն ընդգրկված են Դիլիջանի արգելոցի մեջ։ Բարձրադիր վայրերն օգտագործվում են որպես արոտավայրեր։
ՄԻԱՖԱԶ ՀՈՍԱՆՔ, փոփոխական հոսանք, որն արտադրվում է մեկ կամ ըստ ֆազի համընկնող մի քանի էլշուով աղբյուրից (գեներատորից)։ Այսպիսի հոսանքի հաղորդման համար բավական է ընդամենը 2 հաղորդալար։ Մ․ հ․ նկարագրվում է փոփոխական հոսանքի ընդհանուր օրենքներով։
ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ արտագալակտիկական, մեր Գալակտիկային նմանվող աստղային համակարգեր, նույնն են, ինչ որ գալակտիկաները։
ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ գալակտիկական, միջաստղային գազի կամ փոշու լուսավոր և մութ ամպեր։ Տարբերում են դիֆուզ, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ–Ռայեի աստղերի շուրջը գոյացած Մ․։
Դիֆուզ Մ․ մի քանի րոպեից մինչև մի քանի աստիճանի անկյունային չափերով, անկանոն տեսքի լուսավոր և մութ գոյացումներ են։ Լուսավոր տիրույթները բաժանվում են երկու տեսակի՝ էմիսիոն և անդրադարձնող Մ–ի, իսկ մութ տիրույթներին անվանում են մութ Մ․։ Էմիսիոն Մ․ (նկ․ 1) H II (իոնացված ջրածնի) տիրույթներ են, որոնք կարող են ունենալ մի քանիսից մինչև մի քանի հարյուր արեգակնային զանգված, իսկ այդ Մ–ից կազմված կոմպլեքսների զանգվածները կարող են հասնել մինչև մի քանի հզ․ արեգակնային զանգվածի։ Էմիսիոն Մ․ լուսավորվում են Օ դասի աստղերով (տես Աստղերի սպեկտրալ դասակարգում), որոնց մակերևույթի ջերմաստիճանը 25000–50000 К է։ Այս աստղերի ուլտրամանուշակագույն ճառագայթումը իոնացնում և գրգռում է մի քանի պս–ից մինչև մի քանի տասնյակ պս (կախված Մ–ի մեջ գազի խտությունից) հեռավորության վրա գտնվող Н, Не, Օ, N, Տ և այլ տարրերը՝ առաջացնելով Մ–ի սպեկտրը։ Էմիսիոն Մ–ի սպեկտրների օպտիկական մասում դիտվում են H-ի և He-ի ռեկոմբինացիոն ծագում ունեցող էմիսիոն գծեր ու անընդհատ ճառագայթում, [OIII], [OlI], [NII], [HeIII], [SII] և այլ իոնների արգելված գծեր։ Սպեկտրների ամենապայծառ գծերը ջրածնի բալմերյան սերիայի (տես Սպեկտրներ ատոմային), ինչպես նաև [OII] և [OIII]-ի էմիսիոն գծերն են։ Սպեկտրի ռադիոտիրույթում դիտվում են ջերմային բնույթի անընդհատ ճառագայթում, H-ի և He-ի ռեկոմբինացիոն գծեր, HO-ի և H2O–ի գծեր են։ Էմիսիոն Մ–ի ջերմաստիճանը մոտավորապես 8000 К է։ Անդրադարձնող Մ․ գազափոշային խիտ ամպեր են, որոնք հիմնականում լուսավորվում են իրենց մոտ գտնվող В5–В9 սպեկտրալ դասերի աստղերի լույսի անդրադարձումով։ Այս Մ–ի սպեկտրները նման են լուսավորող աստղերի սպեկտրներին։ Անդրադարձնող Մ․ ավելի փոքր են, ըստ պայծառության ավելի թույլ՝ քան էմիսիոն Մ․։ Մութ Մ․ գազափոշային խիտ ամպեր են, որոնց մոտակայքում չկան գրգռող կամ լուսավորող աստղեր։ Մութ Մ–ի միջով անցնելիս լույսը կլանվում է, որի հետևանքով Ծիր կաթնի կամ լուսավոր Մ–ի ֆոնի վրա դրանք երևում են որպես մութ կազմավորումներ։ Այս տեսակի Մ–ի ֆիզիկական պայմանները և կինեմատիկան ուսումնասիրվում են միջաստղային ծագում ունեցող գծերի դիտման, HI-ի 21 սմ ալիքի երկարությամբ ճառագայթված գծի ռադիոդիտման և այլ եղանակներով։ Մութ Մ․ HI տիրույթներում ջերմաստիճանը մոտավորապես 50 К է, խտությունը՝ 102–104 մոլ/սմ3։ Այս Մ–ում հայտնաբերվել են մոլեկուլային սառը, խիտ ամպեր, որոնց խտությունը 102–104 մոլ/սմ3 է, իսկ ջերմաստիճանը՝ մոտավորապես 5 К։ Մութ Մ–ում հայտնաբերվել են նաև 1-ից մինչև 10 աստղագիտական միավորի հասնող չափերով և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/529
Այս էջը սրբագրված չէ
ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 529