Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/533

Այս էջը սրբագրված չէ
ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ 533

Կոնդենսանում է մրջնալդեհիդի հետ, ենթարկվում է ալկիլման և ացիլման։ Մարդու և ողնաշարավորների մեծ մասի մոտ սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքն է․ մասնակցում է օրգանիզմում ջրային ռեժիմի կարգավորմանը։ Առաջանում է լյարդում, սպիտակուցների քայքայման վերջնանյութերից (NH3 և CO2)։ Հայտնաբերված է մեզի, արյան, թքի, ավշի, կաթի մեջ և այլ հեղուկներում ու հյուսվածքներում։ Առողջ մարդու արյան մեջ Մ–ի պարունակությունը 18–38 մգ 1100 մլ է, մեզում կախված է սննդում սպիտակուցների քանակից և բաղադրությունից։ Արտաթորվում է երիկամների և քրտնագեղձերի միջոցով (մարդու օրգանիզմից օրական հեռանում է 25–30 գ Մ.): Երիկամների ֆունկցիայի խանգարման և հյուսվածքային սպիտակուցների քայքայումն արագացնող հիվանդությունների դեպքում Մ–ի պարունակությունը արյան մեջ ավելանում է (ուրեմիա)։ Արդյունաբերության մեջ Մ․ ստանում են ամոնիակից և ածխաթթու գազից՝ սինթեզով (160–200°C, 100–400 մթն)։ Օգտագործվում է կարբամիդային խեժերի, ներկանյութերի, պարարտանյութերի, ցիանատների, քնաբեր դեղամիջոցների են արտադրության համար։ Մ․ արժեքավոր ազոտական պարարտանյութ է (պարունակում է 46% ազոտ)։ Մ․ որպես սպիտակուցների փոխարինող ավելացվում է կերերին, քանի որ որոճողների գանձակում գտնվող մանրէները Մ–ից սինթեզում են սպիտակուց։
ՄԻԶԱՆՅՈՒԹ–ՄՐՋՆԱԼԴԵՀԻԴԱՅԻՆ ԽԵԺԵՐ, միզանյութֆորմալդեհիդային խեժեր, արհեստական խեժեր․ ստացվում են միզանյութի և մրջնալդեհիդի պոլիկոնդենսմամբ։ Ջրակայուն և օրգ․ լուծիչներում լուծելի դարձնելու նպատակով խեժը մոդիֆիկացնում են մասնակի էսթերացմամբ։ Մոդիֆիկացված Մ․ խ․ օգտագործում են ամինապլաստների, կարբամիդային սոսինձների ու փրփրապլաստների արտադրության համար, կարծրությունը, քիմ․ կայունությունը և փայլը մեծացնելու, հատկությունները լավացնելու նպատակով ավելացնում են ալկիդային լաքերին և արծնիչներին։
ՄԻԶԱՆՍՑԵՆ (< ֆրանս․ mise en scene – տեղ բեմում), դրամատիկական երկի որևէ իրադրության տեսանելի իրականացումը բեմական տարածության մեջ դերասանի գրաված դիրքով։ Մ․ է կոչվում նաև բեմական տեղադրումների և անցումների ամբողջ գումարը՝ զուտ արտաքին իմաստով։Հ. Հովհաննիսյան ՄԻԶԱՊԱՐԿ (vesica urinaria), որոշ անողնաշարավորների, ողնաշարավորների մեծամասնության և մարդու միզային օրգան, ուր հավաքվում է մեզը և պարբերաբար արտահոսում օրգանիզմից (տես Միզազատություն)։ Մարդու Մ–ի միջին տարողությունը 500 սմ3 է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում, միջին գծով ցայլային համաճոնից ետ, շագանակագեղձից վեր, սերմնաբշտիկներից, սերմնածորաններից և ուղիղ աղիքից առաջ, իսկ կանանցը՝ միզասեռական ստոծանու վրա, արգանդից և հեշտոցից առաջ։ Մ․ ձվաձև է, ունի առաջային, ետին և կողմնային աջ ու ձախ երեսներ, գագաթ, մարմին, հատակ և վզիկ, որը դեպի վար աստիճանաբար նեղանում է ու շարունակվում որպես միզուկ։ Մ–ի պատերը կազմված են երեք շերտից՝ արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ցիստիտ), Մ–ի քարերը և պոլիպները։
ՄԻԶԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ցիստիտ, միզապարկի լորձաթաղանթի բորբոքում՝ պայմանավորված վարակի թափանցմամբ։ Ըստ ընթացքի լինում է սուր կամ քրոնիկական, ըստ տեղային փոփոխությունների բնույթի՝ կատարային (հասարակ), արյունահոսական են։ Առավել հաճախ կանանց մոտ հանդիպում է մրսածության հետ կապված սուր բորբոքումը։ Ախտանշաններն են՝ որովայնի ստորին հատվածի և սրբոսկրի ցավեր, ցավոտ հաճախամիզություն, վերջում՝ արյան արտազատում։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուց, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, բակտերիաներ։ Հիվանդությունը տևում է 1–2 շաբաթ։ Ընթացքը ձգձգվելիս անհրաժեշտ է պարզել պատճառը (շագանակագեղձի ադենոմա, միզապարկի քարեր, արգանդի հիվանդություններ ևն)։
Բ ու ժ ու մ ը․ դիետա, անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սպազմոլիտիկ, ցավը հանգստացնող դեղամիջոցներ, ջերմային պրոցեդուրներ, քրոնիկական ընթացքի դեպքում՝ նաև միզապարկի լվացումներ։
ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, մարդու և կենդանիների՝ անատոմիապես և ֆունկցիաներով միմյանց հետ կապված արտաթորության համակարգի և սեռական օրգանների ամբողջությունը։ Անողնաշարավորների արտաթորության և սեռական օրգանների կապն արտահայտվում է տարբեր ձեով։ Կարթագլուխների, պրիապուլիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են և բացվում են սեռական գեղձերի ծորաններում, բազմախոզան որդերի մեծամասնության, ուսոտանիների սեռական ծորանները, պահպանելով իրենց հիմնական ֆունկցիան, սերտաճում են արտաթորության օրգանների հետ, որոնցով դուրս են բերվում նաև սեռական արգասիքները։ Բազմախոզան որոշ որդերի արտաթորության օրգանները՝ մետանեֆրիդները, կատարում են սեռական արգասիքների արտազատման, իսկ առաջնային սեռական ծորանները (ցելոմոդուկտները)՝ մասամբ արտաթորության ֆունկցիա։ Բազմաթիվ փափկամորթների առաջնային սեռական ծորանները գործում են որպես արտաթորման օրգաններ, իսկ սեռական արգասիքները դուրս են բերվում սեռական գեղձերի երկրորդային ծորաններով։ Բոլոր ողնաշարավորների, այդ թվում և մարդու, արտաթորության օրգանների ծորանները ծառայում են միաժամանակ սեռական արգասիքների դուրս բերման համար։ Կենդանիների էգերի և կանանց սեռական արգասիքները դուրս են բերվում մյուլերյան խողովակից առաջացած ձվատարներով, ձկների մեծամասնության և երկկենցաղների արուների սեռական արգասիքները՝ վոլֆյան խողովակով։ Սողունների, թռչունների, կաթնասունների արուների և տղամարդկանց առաջնային երիկամը վերածվում է սերմնարանի (սերմնագեղձերի) հավելվածի, որով դուրս է հոսում սերմնահեղուկը, իսկ արտաթորության ֆունկցիան կատարում են երկրորդային երիկամը և միզածորանը։
ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ, միզային (երիկամներ, միզածորան, միզապարկ, միզուկ) և սեռական օրգանների ամբողջություն, որը կազմում է միզասեռական համակարգը։
ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ուրոլիթիազ, մարդու և կենդանիների հիվանդություն, որը բնորոշվում է միզուղիներում մեզի բաղադրության մեջ մտնող նյութերից կոնկրեմենտների (քարերի) առաջացմամբ։ Մ․ հ․ տարածված է հատկապես տնտեսապես զարգացած երկրներում և դասվում է քաղաքակիրթ աշխարհին բնորոշ հիվանդությունների շարքը։ Գոյություն ունեն քարերի առաջացման մի շարք տեսություններ, որոնցից առավել տարածված են երկուսը․ 1․ ֆիզիկա–քիմիական մատրիցայի տեսության համաձայն քարերը գոյանում են տարբեր աղերով մեզի գերհագեցվածության հետևանքով, որը պայմանավորված է նյութափոխանակության, թթվա–հիմնային հավասարակշռության խանգարմամբ և մեզում պաշտպանական կոլոիդների քանակի նվազմամբ։ 2․ Օրգ․ մատրիցայի տեսությունը կարևոր նշանակություն է տալիս օրգ․ մատրիցային (արյան մակարդուկ, ֆիբրին, բջջային դետրիտ, բակտերիաներ), որի շուրջը հետագայում կուտակվում են աղերը։ Քարերի առաջացմանը նպաստում են նաև մեգի հոսքի խանգարումները միզուղիների թարախային բորբոքումների դեպքում (Երիկամաբորբ), ներզատիչ գեղձերի հիվանդությունները (հատկապես հարվահանագեղձի գերֆունկցիան ևն)։ Կարևոր նշանակություն ունեն ապրելակերպը, սնունդը, հողի, խմելու ջրի առանձնահատկությունները ևն։ Ըստ քիմ․ բաղադրության միզային քարերը լինում են՝ ուրատային, օքսալատային, ֆոսֆատային, կարբոնատային ևն։ Մ․ հ–յան կլինիկական ընթացքը կախված է քարերի տեսակից, տեղակայումից, չափերից են։ Հիմնական ախտանշաններն են՝ միզուղիների տարբեր հատվածների ցավերը, որոնք կարող են լինել բութ տևական կամ սուր նոպայաձե (տես Խիթ)։ Նոպան կարող է տևել ժամեր, օրեր, որի ընթացքում մեզում կարող է հայտնվել արյուն։ Երիկամի ավազանի քարը, խցանելով միզածորանի ելքը, առաջացնում է մեզի կուտակում և ավազանի լայնացում (պիելէկտազիա), որը հանգեցնում է երիկամի ջրակալման։ Քարի առկայությունը նպաստում է միզուղիների լորձաթաղանթի վնասմանը և երիկամի ավազանի միզածորանի և միզապարկի բորբոքային պրոցեսների առաջացմանը։ Երիկամի սկահակում բորբոքային պրոցեսը խորանալիս հանդես են գալիս բուն երիկամի ախտահարմանը բնորոշ ախտանշաններ՝ այտուցներ, զարկերակային արյան ճնշման