Հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և մրգատու ծառեր (գլխավորապես՝ կոկոսյան արմավենի) աճեցնելով։ Հողագործությունը թույլ է զարգացած։ Մինչ գաղութատիրությունը (XVI–XVII դդ․) հողը տնօրինում էր տոհմային վերնախավը։ Որոշ կղզիներում ձևավորվել էին դասակարգային հարաբերություններ։ Զգալի զարգացման էր հասել առևտրական փոխանակությունը (իբրև դրամ ծառայել են խեցիներն ու քարե սկավառակները)։ Գաղութարարների տիրապետության հետևանքով խիստ կրճատվեց Մ–ի թիվը։ Մարիանյան կղզիներում, դեռևս XVII դ․ Մ․ գրեթե գլխովին ոչնչացվեցին կամ խառնվեցին եկվորներին։ Մ․ մղում են ազգային–ազատագրական պայքար։ 1968-ին Նաուրու կղզին դարձավ անկախ պետություն։
ՄԻԿՐՈՆԵԶԻԱ (միկրո․․․ և հուն․ νῆσος – կղզի), փոքր կղզիների հիմնական խմբերից (մոտ 1500 կղզի) Օվկիանիայում։ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում: Ընդգրկում է ԱՄՆ–ի խնամարկյալ Մարիանյան, Կարոլինյան և Մարշալյան կղզիները, Նաուրու (1968-ից անկախ պետություն), Օշեն և Ջիլբերտի (1979-ից մտել են Կիրիբատի պետության կազմի մեջ) կղզիները ևն։ Տարածությունը 2622 կմ2 է, բնակչությունը՝ ավելի քան 118 հզ․ (1980, հիմնականում՝ միկրոնեզացիներ)։ Կղզիների մեծ մասը կորալային ատոլներ են, մնացածներն ունեն հրաբխային ծագում։ Ամենախոշորը Գուամ կղզին է (ԱՄՆ–ի տիրույթ)։
Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Հրաբխային կղզիները ծածկված էին մշտականաչ անտառներով, որոնք փոխարինվել են երկրորդական մացառուտներով ու սավաննաներով։ Կան բոքսիտների ու ֆոսֆորիտների հանքավայրեր։ Զբաղվում են ձկնորսությամբ, կոկոսյան արմավի, բանանի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ։ Մի քանի կղզիներում կան ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ռազմ. բազաներ։
«ՄԻԿՐՈՇԱՐԺԻՉ», գործարան Գորիսում, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1959-ին։ Արտադրում է փոքր հզորության էլեկտրաշարժիչներ և առաստաղային օդափոխիչներ։ 1969-ից մտնում է «Հայէլեկարաշարժիչ» արտադրական միավորման կազմի մեջ։
ՄԻԿՐՈՇՐՋԱՆ, բնակավայրերի կառուցապատման ժամանակակից քաղաքաշինական ամենափոքր միավորը։ Մ–ի կազմի մեջ բացի բնակելի շենքերից մտնում են նաև մսուր–մանկապարտեզներ, հանրակրթական դպրոցներ, ամենօրյա անհրաժեշտության մթերային և արդ․ ապրանքների խանութներ, մշակութային, մարզական, կենցաղային և վարչական սպասարկման հիմնարկություններ։ Մ–ի բնակիչների թիվը կարող է լինել 2–6 հզ–ից (գյուղական բնակավայրերում) մինչև 16 հզ․ (խոշոր քաղաքներում)։ Մ–ի նախագծային և տեսական հիմունքները մշակվել են ՍՍՀՄ–ում, դեռևս 1920-ական թթ․ և նոր թափ ստացել ետպատերազմյան տարիներին՝ ավերված քաղաքների վերականգնման ու նոր բնակելի զանգվածների շինարարության ընթացքում։ Մ–ի ծավալատարածական կոմպոզիցիան սերտորեն շաղկապվում է բնակելի տների տիպերի հետ, որոնք հաճախ մշակվում են բլոկ–սեկցիաների ձևով՝ ավելի ճկուն բնույթ հաղորդելով կառուցապատմանը։ Օրինակելի Մ–ներ են կառուցվել Բաքվում, Մագնիտոգորսկում, Մոսկվայում, Լենինգրադում, Մինսկում, Վիլնյուսում և այլուր։
Երևանում առաջին Մ․ սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի ավանն է (1932, ճարտ․ Գ․ Քոչար, Մ․ Մազմանյան)՝ բաղկացած բնակելի շենքերից (3–4-հարկանի) և բնակիչների սպասարկումն ապահովող հիմնարկներից։ Այդ սկզբունքով են կառուցվել Երևանի Աջափնյակի և Նորքի բնակելի զանգվածները (ճարտ․ Մ․ Մազմանյան, Ց․ Չախալյան), Ավանի բնակելի շրջանը (ճարտ․ Գ․ Մուշեղյան, Կ․ Մարտիրոսյան), Կիրովականի Դիմաց թաղամասը (ճարտ․ Ա․ Թերզիբաշյան), Լենինականի Հյուսիսային բնակելի շրջանը (ճարտ․ Փ․ Մանուկյան) ևն։
ՄԻԿՐՈՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, միկրոտարրեր պարունակող պարարտանյութեր։ Ստորաբաժանվում են երկու խմբի՝ միամիկրոպարարտանյութեր (բորային, պղնձային, մանգանային, մոլիբդենային ևն) և բազմամիկրոպարարտանյութեր (պարունակում են 2 և ավելի միկրոտարր)։ Որպես Մ․ օգտագործվում են միկրոտարրերի աղերը, արդ․ թափոնները (խարամ, շլակ ևն), ֆրիտները (աղերի և ապակու համաձուլվածքները), խելատները (օրգ․ նյութերի և մետաղների միացությունները)։ Մ․ լայնորեն օգտագործվում են հատկապես 1940-ից հետո (մասնավորապես ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում, Լեհաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Ճապոնիայում)։ ՍՍՀՄ–ում կիրառվում են Մ–ի հետևյալ տեսակները՝ բորային Մ․՝ բորադատոլիտ (պարունակում է 2,0–2,5% ), մանգանի բորատ (1,5–2% ), բորի սուպերֆոսֆատ (0,1–0,5% ), բորաթթու (16–17% ), բորաքս (11,3% ) ևն։ Առավել արդյունավետ են կրացած և ավազային ճմապոդզոլային, ճմագլեացված հողերում՝ շաքարի ճակնդեղի, վուշի, առվույտի, հնդկացորենի, արևածաղկի, հատիկա–ընդեղենի, բանջարանոցային բույսերի պարարտացման համար։ ՀՍՍՀ–ում նպատակահարմար է օգտագործել Զանգեզուրի և հս–արլ․ շրջանների անտառային դարչնագույն, տափաստանային և բոլոր գոտիների գետահովտային հողերի պարարտացման համար։ Պղնձային Մ․, կիրառվում են պղնձի սուլֆատի (պարունակում է մոտ 23% ), պիրիտային հանքամնացորդի (0,3–0,5% ) ձևերով, հիմնականում տորֆային և ավազային ճմապոդզոլային հողերում՝ հացահատիկային, բանջարանոցային բույսերի, կարտոֆիլի, վուշի ևն ցանքերում։ Մանգանային Մ․՝ մանգանի սուպերֆոսֆատ (պարունակում է 2–3% ), պարունակող պատրաստուկ (3,5–4,5% ), մանգանի խարամ (12–22% ), մանգանի ֆրիտներ (7–21% ) ևն, օգտագործվում են սևահողերում, ճմակարբոնատային, անտառային մոխրագույն հողերում։ Ցինկային Մ․՝ ցինկի սուլֆատ (մոտ 25% ), պղնձաձուլական գործարանների թափոններ, ցինկի խելատներ ու ֆրիտներ ևն, արդյունավետ են չեզոք ու հիմնային ռեակցիա ունեցող կարբոնատային և կրացված հողերում։ Մոլիբդենային Մ․՝ մոլիբդեն պարունակող փոշի, մոլիբդենի սուպերֆոսֆատ ևն, օգտագործվում են ճմապոդզոլային թթու, անտառային մոխրագույն հողերում, կրազուրկ սևահողերում։ ՀՍՍՀ–ում արդյունավետ են լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային հողերում և լեռնային սևահողերում։ Կոբալտային Մ․՝ կոբալտի սուլֆատ, նպատակահարմար է օգտագործել ճմապոդզոլային, հատկապես ավազային և ճահճային հողերում, որտեղ մշակվում են թիթեռնածաղկավոր բույսեր։
Մ․ բարելավում են բերքի որակը, բարձրացնում բերքատվությունը, արագացնում հասունացումը, ավելացնում շաքարի, վիտամինների, յուղերի պարունակությունը պտուղներում ու սերմերում, կանխում բույսերի հիվանդությունները, բարձրացնում ցրտա–չորադիմացկունությունը ևն։ Մ–ի նկատմամբ գյուղատնտ․ բույսերի պահանջը կախված է դրանց կենսաբանական առանձնահատկություններից և միկրոտարրերի (բույսի համար մատչելի ձևերի) պարունակությունից։ Պարարտացման հիմնական ձևերն են՝ սերմերի նախացանքային մշակում Մ–ով, արտարմատային սրսկումներ ևն։ Մ–ի չափաքանակը 0,5–5 կգ/հա է։ Որոշ Մ․ օգտագործվում են մակրոպարարտանյութերի հետ։
ՄԻԿՐՈՊԻԼԵ (միկրո․․․ և հուն․ πύλη – դարպաս, անցք), 1․ միջատների, սարդակերպերի, որոշ փափկամորթների, ձկների ձվի թաղանթի վրա գտնվող մեկ կամ մի քանի անցք, որոնց միջով սպերմատոզոիդը թափանցում է ձվաբջջի մեջ։ 2․ Փոշեմուտք, սերմնամուտք, բարձրակարգ սերմնավոր բույսերի սերմնաբողբոջների գագաթնային անցք, որով փոշոտման ժամանակ ներս է մտնում փոշեխողովակը։
ՄԻԿՐՈՌԵԼԻԵՖ, ոելիեֆի ձևեր, որոնք հանդիսանում են Երկրի տարբեր տեղամասերի մակերևույթի խոշոր ձևերի մանրամասերը, որոնց հարաբերական բարձրությունը չի անցնում մի քանի մետրից (օրինակ, բլուրներ, փոքր ձագարներ, ավազաթմբեր, տափաստանային ափսեներ ևն)։ Մ–ի ծագումը հիմնականում պայմանավորված է արտածին գործոններով։
ՄԻԿՐՈՍՈՄՆԵՐ (միկրո․․․ և հուն. σωμα – մարմին), էնդոպլազմային ցանցի հատվածներ (մինչև 1000 տրամագծով բշտիկներ), առաջանում են բույսերի և կենդանիների հյուսվածքների հոմոգենացման պրոցեսում բջիջների քայքայումից։ Տարբերում են հարթ և անհարթ մակերևույթով Մ․։ Մինչև բջջային հոմոգենատների բաժանման տեխնիկան կատարելագործելը Մ–ի ֆրակցիայի մեջ մտնում էին նաև միտոքոնդրիաները։
ՄԻԿՐՈՍՈՑԻՈԼՈԳԻԱ (միկրո․․․ և սոցիողոգիա), XX դարի 20-ական թթ․ ձևավորված բուրժուական սոցիոլոգիայի բնագավառներից,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/546
Այս էջը սրբագրված չէ