Կարևորագույն անփոխարինելի միկրոտարրերի հիմնական ֆիզիոլոգիահիգիենային բնութագիրը
Միկրոտարրը | Պարունակությունը ջրում (սովորական), մգ/լ | Օրգանիզմ մտնելու հիմնական աղբյուրները | Պարունակությունը օրվա սննդաբաժնում, մգ | Օրվա պահանջը(մգ), հյուսվածքներ և օրգաններ, որոնց մեջ կուտակվում է տարրը | Ֆիզիոլոգիական դերը և կենսաբանական արդյունավետությունը |
---|---|---|---|---|---|
0—0.1 | Հացամթերքներ | 20—100 | 2—50, Լյարդ, գլխուղեղ, ոսկր | Նպաստում է էպիթելային, շարակցական, ոսկրային հյուսվածքների զարգացմանը և վերականգնմանը, ներգործում մարսողական գեղձերի և ֆերմենտների ակտիվության վրա | |
0—0.25 | Հացամթերքներ, կաթ | 0.4—1.0 | 0.5—2.0, Գլխուղեղ, վահանաձև գեղձ | Մասնակցում է նյարդային համակարգի կարգավորմանը, ազդում սեռական և վահանաձև գեղձերի ֆունկցիաների վրա | |
0.01—1.0 | Հացամթերքներ, միս, մրգեր | 15—40 | 10—30, Էրիթրոցիտ, փայծախ, լյարդ | Մասնակցում է արյունաստեղծմանը, շնչառությանը, իմունակենսաբանական և օքսիդավերականգնման ռեակցիաներին, անբավարարության դեպքում առաջանում է անեմիա | |
0—0.3 | Կաթ, բանջարեղեն | 0.04—0.2 | 1.1—1.3, Վահանաձև գեղձ | Անհրաժեշտ է վահանաձև գեղձի գործունեության համար, անբավարարությունը նպաստում է տեղաճարակային խպիպի տարածմանը | |
0.01—0.1 | Կաթ, հացամթերքներ, բանջարեղեն | 0.01—0.1 | 0.02—0.2, Արյուն, փայծախ, ոսկրեր, ձվարաններ, հիպոֆիզ, լյարդ | Խթանում է արյունաստեղծումը, մասնակցում սպիտակուցների սինթեզմանը, ածխաջրային փոխանակության կարգավորմանը | |
0—0.5 | Հացամթերքներ | 4—36 | 2—10, Ոսկրեր, լյարդ, հիպոֆիզ | Ազդում է կմախքի զարգացման վրա, մասնակցում իմունիտետի ռեակցիաներին, արյունաստեղծմանը և հյուսվածքների շնչառությանը։ Անբավարարության դեպքում կենդանիների մոտ՝ հյուծվածություն, կմախքի աճի և զարգացման դանդաղում | |
0—0.1 | Հացամթերքներ, կարտոֆիլ, մրգեր | 1—10 | 1—4, Լյարդ, ոսկրեր | Նպաստում է աճին և զարգացմանը, մասնակցում արյունաստեղծմանը, իմունային ռեակցիաներին, հյուսվածքային շնչառությանը | |
0—0.1 | Հացամթերքներ | 0.1—0.6 | 0.1—0.5, Լյարդ, երիկամներ, պիգմենտային թաղանթ, աչքեր | Մտնում է ֆերմենտների կազմի մեջ, արագացնում թռչունների և կենդանիների աճը, ավելցուկն առաջացնում է տավարի մոլիբդենոզ | |
0—2.0 | Ջուր, բանջարեղեն, կաթ | 0.4—1.8 | 2—3, Ոսկրեր, ատամներ | Բարձրացնում է ատամների դիմացկունությունը ոսկրափուտի նկատմամբ, խթանում արյունաստեղծումը և իմունիտետը, մասնակցում կմախքի զարգացմանը, ավելցուկն առաջացնում է ֆլյուորոզ | |
Zn | 0—0.1 | Հացամթերքներ, միս, բանջարեղեն | 6—30 | 5—20, Լյարդ, շագանակագեղձ, ցանցաթաղանթ | Մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին, ներզատիչ գեղձերի գործունեությանը, անբավարարության դեպքում՝ կենդանիների մոտ՝ աճի դանդաղում, պտղաբերության նվազում |
էներգիայի աճը ամեն մի պտույտի դեպքում պետք է լինի այնպիսին, որ հաստատուն մագնիսական դաշտում էլեկտրոնի պտտման պարբերության փոփոխությունը, կապված զանգվածի ռելյատիվիստական աճի հետ, հավասար լինի ամբողջ թիվ անգամ արագացնող էլեկտրական դաշտի պարբերություն։ Այդ պայմանը բավարարելու համար հարկավոր է էլեկտրոններին հաղորդել էներգիայի մեծ աճ կամ կիրառել փոքր պարբերություն ունեցող արագացնող էլեկտրական դաշտ (այսինքն՝ օգտագործել էլեկտրամագնիսական դաշտի գերկարճալիքային տիրույթը), կամ էլ էլեկտրոնների պտտման պարբերությունը մեծ վերցնել, այսինքն՝ արագացնել թույլ մագնիսական դաշտում։ Գործնականում կարիք է լինում այս երեք հնարավորություններն էլ օգտագործել միաժամանակ։ Լայն տարածում են գտել այն Մ–ները, որոնք էլեկտրոններին հաղորդում են 4–5 Մէվ էներգիա (ստացված ամենամեծ էներգիան 30 Մէվ-ի կարգի է)։ Մ․ կիրառվում է ոչ միայն միջուկային ֆիզիկայում, այլև բժշկության մեջ, կիսահաղորդչային ֆիզիկայում։միկրովերլուծություն, փոքր քանակներով (0,01–0,001 գ) անօրգանական և օրգանական նյութերի բաղադրության լրիվ կամ մասնակի որոշման վերլուծական քիմիայի եղանակների համալիր։ Մ․ ա–ի հիմքում ընկած են ամենազգայուն և ընտրողական քիմ․ ռեակցիաները։ Մ․ ա–ին հատուկ են նյութերի փոքր ծախսը, կատարման կարճատևությունը և ինքնատիպությունը։ Պահանջում է ոչ բարդ, բայց հատուկ սարքավորումների ու գործիքների կիրառում։ Ապահովում է որոշման բավարար ճշտություն։ Կիրառվում է կիսահաղորդիչների արդյունաբերությունում, մետալուրգիայում, ռադիոքիմիայում, կենսաքիմիայում, տիեգերաքիմիայում, կլինիկական, դատաքննչական, միներալոգիական հետազոտություններում, ինչպես նաև բնական ու սինթետիկ նյութերի բաղադրությունը որոշելու համար։ Օրգ․ նյութերում որոշում են տարրերի ու ֆունկցիոնալ խմբերի պարունակությունը և միացության մոլեկուլային զանգվածը։ Որակական Մ․ ա-ի ամենատարածված գործադրաձևերն են՝ կաթիլային վերլուծությունը, նրբաշերտ և բաժանող քրոմատոգրաֆիան, միկրոսպեկտրոսկոպիան ևն։ Քիմ․ ռեակցիան իրականացնում են ֆիլտրի կամ քրոմատոգրաֆիական թղթի, սորբենտային նրբաշերտի, ճենապակե թիթեղի, առարկայական ապակու վրա կամ մազական փորձանոթում (տես նաև Որակական անալիզ)։ Քանակական Մ․ ա–ի եղանակներն են՝ տիտրաչափությունը, զանգվածաչափությունը և լուսաչափությունը։ Ավելի հաճախ կիրառվում է դրանցից առաջինը, հատկապես տիտրման ավարտի որոշման էլեկտրաքիմիական
ՄԻԿՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԱՆԱԼԻԶ,