ՄԻՆԿՈՒՍ (Minkus) Լյուդվիգ Ֆեոդորովիչ [(իսկական անունը Ալոիզի Լյուդվիգ)․ 23․3․1826, Վիեննա - 7.12.1917, Վիեննա], կոմպոզիտոր և ջութակահար։ Ազգությամբ չեխ։ 1850-ական թթ․ սկզբից ապրել է Ռուսաստանում։ 1862-ից մոսկովյան թատրոնների երաժշտության տեսուչ, 1866–72-ին Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1872-ից Պետերբուրգի կայսերական թատրոնի բալետային երաժշտության կոմպոզիտոր։ 1890-ից ապրել է Վիեննայում։ Հեղինակ է բազմաթիվ բալետների, դրանց թվում՝ «Ֆիամետտա կամ Սիրո հաղթանակ» (բեմ․ 1864), «Դոն Կիխոտ» (բեմ․ 1869), «Բայադերկա» (բեմ․ 1877), ջութակի երկերի (12 էտյուդներ)։
ՄԻՆՆԵԱՊՈԼԻՍ (Minneapolis), քաղաք ԱՄՆ–ի հյուսիսում, Միննեսոթա նահանգում, Միսսիսիպի գետի ափին։ 378 հզ․ բն․, Սենտ Փոլ քաղաքի և մերձքաղաքային գոտու հետ՝ 1,8 մլն (1975)։ Միննեսոթա նահանգի արդ․ խոշոր կենտրոնն է։ Զարգացած է մսի, ալրաղաց, քիմ․ և պոլիգրաֆ արդյունաբերությունը, անտառահատումն ու փայտամշակությունը։ Մեքենաշինության և մետաղամշակման առաջատար ճյուղերն են ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, էլեկտրական և արդ․ տարբեր սարքավորումների, գյուղատնտ․ մեքենաների արտադրությունը։ Մ–ում կա համալսարան։
ՄԻՆՆԵԶԻՆԳԵՐ (գերմ․ Minnesinger, Minne –– սեր և Singer – երգիչ), գերմանական ասպետական բանաստեղծ–երգիչ։ Մ–ների պոեզիան կազմավորվել է XII–XIII դդ․ 2-րդ կեսից՝ պրովանսյան տրուբադուրների քնարերգության ազդեցությամբ։ Մ–ների թեման ասպետական սերն էր, աստծուն ու սյուզերենին ծառայելը, ասպետների ռազմ. կյանքն ու խաչակրաց արշավանքները իդեալականացնելը։ Մ–ների երգերը կատարվել են լարային գործիքների նվագակցությամբ։ Այդ դարաշրջանի խոշորագույն քնարերգուն է Վալտեր ֆոն դեր Ֆոգելվայդեն։ Ասպետական մշակույթի ճգնաժամով և այսպես կոչված գյուղական միննեզանգի երևան գալով՝ Մ–ների պոեզիան անկում ապրեց և XIV դ․ փոխարինվեց բյուրգերական մայստերզանգով (տես Մայստերզինգեր)։
ՄԻՆՆԵՍՈԹԱ (Minnesota), նահանգ ԱՄՆ–ի հյուսիսում, Մեծ լճերից արևմուտք։ Տարածությունը 218 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 3,8 մլն (1970, 66,4%–ը՝ քաղաքային)։ Վարչական կենտրոնը՝ Սենտ Փոլ։ Մակերևույթի մեծ մասը ալիքավոր հարթավայր է։ Հս–արլ–ում կան բլուրներ։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հիմնական գետը Միսսիսիպին է։ Կան բազմաթիվ լճեր։ Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է։ Մ–ում արդյունահանվում է ԱՄՆ–ի երկաթի հանքաքարի 2/3-ը։ Մշակող արդյունաբերության կարևոր ճյուղերն են աղացայինը և յուղապանրագործականը։ Կա կաշվի արտադրություն։ Զարգացած է մեքենաշինությունը, ռազմ. և նավաշինական արդյունաբերությունը, մետալուրգիան։ Կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը, որի ապրանքային արտադրանքի մոտ 70%–ը տալիս է անասնապահությունը։ Մշակում են ցորեն, եգիպտացորեն, տարեկան, շաքարի ճակնդեղ, ընդավորներ, գանգրաթել վուշ։ Խոշոր նավահանգիստը Դուլութ–Սյուպիրիորն է։ Մ․ ԱՄՆ–ում գրավում է I տեղը կարագի, չոր կաթի, վարսակի, հնդկահավի մսի, II տեղը՝ պանրի արտադրությամբ։
ՄԻՆՈՍ (Mlvcog), Կնոսոսի (Կրետե կղզում) առասպելական թագավոր։ Համարվել է Զևսի և Եվրոպայի որդին։ Մ–ի անվանն են առնչվում բազմաթիվ առասպելներ (Կրետեի ցլի, Մինոտավրոսի, Մեգարայի նվաճման, աթենացիների դեմ պատերազմի ևն)։ Մ–ին է վերագրվում Կրետեի առաջին օրենսդրությունը, ծովային հզոր տիրակալության’ (թալասսոկրատիա) ստեղծումը։ Ավանդազրույցներից մեկի համաձայն, երբ Դեդալոս ճարտ–ը Կրետեից փախել է Միրակուսե, նրան հետապնդող Մ–ին այնտեղ սպանել են Կոկալոս թագավորի դուստրերը։ Մահից հետո Մ․ դարձել է մեռյալների դատավոր։ Մ–ի առասպելաբանությանն է նվիրված Եվրիպիդեսի «Կրետացիներ» ողբերգությունը, որը մեզ չի հասել։ Կրետեի հնագիտական պեղումները հիմքեր են տալիս Մ–ի մասին առասպելները համադրելու կղզու մ․ թ․ ա․ XVII–XV դդ․ պատմությանը։ Արդի պատմագիտության մեջ ընդունված է Կրետեի հնագույն պատմությունը բաժանել մինոսյաև երեք փուլերի (Մ–ի անունով)։
ՄԻՆՈՏԱՎՐՈՍ (հուն․ Μῑνώταυρος), հին հունական դիցաբանական հրեշ։ Ըստ առասպելի, Մ․ ծնվել է Կնոսոսի Մինոս թագավորի կնոջ՝ Պասիթեի և Պոսիդոն աստծո սրբազան ծովային ցուլի անբնական զուգավորումից։ Մարդու մարմնով և ցլի գլխով օժտված Մ․ իբր բնակվել է Դեդալոսի կառուցած լաբիրինթոսում, սնվել հանցագործ մահապարտների, ինչպես նաև հարկատու Աթենքից ամեն տարի ուղարկվող յոթական պատանիների ու աղջնակների մարմիններով։ Ի վերջո, մարդակեր հրեշին սպանել է Թեսևս դյուցազնը։ Տոտեմական հավատքի վրա հյուսված այդ առասպելը հիշեցնում է երբեմնի գոյություն ունեցող մարդկային զոհաբերության մասին։
ՄԻՆՈՏԻՍ (Μινώτη) Ալեքսիս (ծն․ 1900), հույն դերասան և ռեժիսոր։ 1925-ից աշխատել է իր ուսուցիչ Մ․ Կոտոպուլիի թատերախմբում, 1932-ից հանդես եկել Ազգային թատրոնում (Աթենք)։ Դերերից են՝ Շայլոկ, Համլետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Բորիս Գոդունով (Ա. Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը»), Օսվալդ (Իբսենի «Ուրվականներ»)։ 1942-ին, ֆաշիստական օկուպացիայի տարիներին մեկնել է ԱՄՆ, վերադարձել 1950-ին։ 1955-ից Ազգային թատրոնում բեմադրել է Սոֆոկլեսի «Անտիգոնե», Եվրիպիդեսի «Մեդեա», Շեքսպիրի «Լիր արքա», «Ռիչարդ III», Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը», Մելասի «Ռիգաս Վալեստինիլիս» և այլ պիեսներ։ Հանդես է գալիս նաև որպես օպերային ռեժիսոր։
ՄԻՆՈՐ (< լատ․ minor – փոքր), տես Որոշիչ։
ՄԻՆՈՐ, լադ, որի հիմքում ընկած է փոքր (մինոր) եռահնչյուն։ Լադային երանգը հակադիր է մաժորին, և այդ հակադրությունը երաժշտության մեջ գեղագիտական կոնտրաստ ստեղծող կարևոր միջոցներից է։ Մ․ դասական տեսք է ստացել XVIII դ․ (ֆունկցիոնալ հարմոնիայի դարաշրջանում)։ XIX դ․ կեսերից Մ․ և մաժոր լադերի փոխներթափանցման հետևանքով գոյացել է մինորա–մաժոր միավորված համակարգը։
ՄԻՆՈՐՍԿԻ Վլադիմիր Ֆեոդորովիչ (1877–1966), ռուս արևելագետ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1900) և Լազարյան ճեմարանը (1903)։ 1904-ից ծառայել է Ռուսաստանի արտգործմինիստրությունում, պաշտոնավարել Իրանի և Թուրքիայի ռուս. դեսպանություններում։ Ապրել է Ֆրանսիայում (1919–32), Մեծ Բրիտանիայում (1932-ից)։ 1937-ից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Մ–ու աշխատությունները (մոտ 200) նվիրված են Իրանի, Անդրկովկասի, Թուրքիայի պատմությանը և մշակույթին, իսլամի պատմությանը, աղբյուրագիտությանը, ազգագրությանը, արևելագիտությանը։ 1940-ական թթ․ Մ․ համագործակցել է սովետական արևելագետների հետ, գրախոսել նրանց աշխատությունները (այդ թվում՝ Հ․ Ա․ Օրբելու և Ն․ Յա․ Մառի «1916 թ․ հնագիտական արշավախումբ դեպի Վան» աշխատությունը)։ Գրել է հուշեր Կոմիտասի մասին։
Գրկ․ Кузнецова Н. А., Владимир Фёдорович Минорский (Памяти ученого), «Народы Азии и Африки», 1966, № 6․
ՄԻՆՉՔԵՄԲՐԻ, երկրակեղևի հնագույն հաստվածքները և նրանց առաջացմանը համապատասխանող ժամանակաշրջանը, որը կազմում է Երկրի երկրաբանական պատմության մոտ 6/7 մասը։ Մ–ի երկրբ․ պատմությունը երկար ժամանակ մնում էր անիմանալի, չնայած այդ հասակի ապարներում վաղուց հայտնաբերվել էին կյանքի տարբեր հետքեր։ Միայն XX դ․ 30-ական թվականներին Մ–ի շերտագրության և ժամանակագրության ուսումնասիրության մեջ սկսեցին օգտագործել ռադիոմետրիկ մեթոդներ, ինչպես նաև փորձեր արվեցին համադրել Մ–ի նստվածքային հաստվածքները ըստ ստրոմատոլիտների (հին ջրիմուռների)։ Մ–ի տևողությունը, արդի տվյալներով, որոշվում է մեզ հայտնի ամենահնագույն (մոտ 3500 մլն տարի հասակ ունեցող) երկրբ․ գոյացումների առաջացման ժամանակից մինչև քեմբրիի ժամանակաշրջանի սկիզբը (մոտ 570 մլն տարի առաջ), այսինքն՝ կազմում է ավելի քան 2900 մլն տարի։ XIX դ․ երկրորդ կեսում ընդհանուր պատմաերկրաբանական տվյալների, ապարների մետամորֆիզմի աստիճանի և այլ հատկանիշների հիման վրա Հյուսիսային Ամերիկայում առաջարկվեց Մ–ի ստորաբաժանումը արխեյի կամ արխեոզոյի (անջատել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/561
Այս էջը սրբագրված չէ