լուծման համար ստեղծվեց «Մ–22» (1964) ԹՀՄ, իսկ վերջինի կատարելագործմամբ` «Մ–22» (1966) մեքենան։ Զուտ տնտ․ հաշվարկների համար նախատեսված «Մ–23» մեքենան թողարկվել է 1966-ին։ 1968-ին, երկրորղ սերնդի «Մ–32» ունիվերսալ բազմածրագրային մեքենայով (նախատեսված ինժեներատեխնիկական հաշվարկների և ինֆորմացիոն–տրամաբանական խնդիրների լուծման համար) եզրափակվել է «Մ․» անվանաշարի թողարկումը։
ՄԻՆՍԿԻ ՄԱՐԶ, Բելոռուսական ՍՍՀ կազմում։ Կազմվել է 1938-ի հունվ․ 15-ին։ Տարածությունը 40,8 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 1,556 հզ․ (առանց Մինսկի, 1979)։ Բաժանվում է 22 վարչական շրջանի։ Ունի 18 քաղաք, 24 քտա, 1 կուրորտային ավան։ Վարչական կենտրոնը՝ Մինսկ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1967, 1970)։
Բնությունը։ Մակերևույթը բլրապատ հարթավայր է։ Հս–արմ–ում Մինսկի բարձրությունն է (մինչև 346 մ, Ձերժինսկայա լեռ, Բելոռուսիայի ամենաբարձր կետը), արլ–ում՝ Կենտրոնաբերեզինյան հարթավայրը, հվ–ում՝ Պոլեսիեի դաշտավայրը։ Օգտակար հանածոներից կան կալիումական աղ, քարաղ, տորֆ (պաշարներով և արդյունահանմամբ առաջինը հանրապետությունում), շինարարական ավազ։ Կլիման չափավոր ցամաքային է, խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը –6,1°C–ից մինչև –7,4°C է, հուլիսինը 17,3–18,4°C, տարեկան տեղումները 580–668 մմ, վեգետացիայի շրջանը՝ 186–195 օր։ Գլխավոր գետերն են Բերեզինան, Պտիչը, Սլուչը, Նեմանը, խոշոր լճերը՝ Նարոչը, Մյադելը, Մյաստրոն, Սվիրը։ Գերակշռում են ճմապոդզոլային, տորֆաճահճային և ալյուվիալ հողերը։ Տարածքի 37%–ը (մեծ մասամբ արլ․ մասը) ծածկված է անտառներով (սոճի, եղևնի, կեչի, լաստենի), 14%–ը՝ ճահիճներով։ Կենդանիներից կան գայլ, աղվես, որմզդեղն, գորշուկ, նապաստակ, արջ, եղնիկ, կրծողներ։ Մարզի սահմաններում (հս–արմ) է Բերեզինյան արգելոցի մի մասը։
Բնակչությունը։ 88,8%–ը բելոռուսներ են, բնակվում են նաև ռուսներ, լեհեր, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 38,1 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 36% (1979)։ Խոշոր քաղաքներն են՝ Մինսկը, Բորիսովը, Մոլոդեչնոն, Սոլիգորսկը, Ժոդինոն, Սլուցկը։
Տնտեսությունը։ Զարգացած է մեքենաշինությունն ու մետաղամշակությունը (ՍՍՀՄ–ում խոշորագույններից է բելոռուսական ավտոմոբիլային գործարանը Ժոդինոյում), լեռնարդյունաբերության (1978-ին արտադրվել է 9 մլն տ կալիումական պարարտանյութ, 2-րդ տեղը ՍՍՀՄ–ում), փայտամշակման, թղթի–անտառաքիմիական, սննդի, կարի արդյունաբերությունը։ Արդ․ հիմնական կենտրոններն են․ Ժոդինոն, Բորիսովը, Մոլոդեչնոն, Սլուցկը, Սոլիգորսկը։ Էներգետիկ արդյունաբերությունը հիմնված է տորֆի և բերովի վառելանյութերի (նավթամթերք, բնական գազ) բազայի վրա և գործում է Բելոռուսական միասնական էներգահամակարգում։
1977-ին մարզում կար 329 կոլեկտիվ, 227 սովետական տնտեսություն, ցանքատարածությունները կազմում էին 1924,7 հզ․ հա։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մսակաթնատու անասնապահությունը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/564
Այս էջը սրբագրված չէ