Աղվամազը թեթև է, փափուկ, տաք, օգտագործվում է տրիկոտաժ պատրաստելու համար։ Կաշվից պատրաստում են թեթև կոշիկներ և կաշվե իրեր։ Ճագարները նան լաբորատորային (կենսբ., բժշկ․, անասնաբուժ․ փորձերի համար) կենդանիներ են։
Ճագարները պատկանում են կրծողների կարգի նապաստակների ընտանիքին։ Ծագել են վայրի ճագարներից։ Ընտանիները վաղահաս են և բնութագրվում են ինտենսիվ աճով։ Կարող են բազմանալ ամբողջ տարին։ Սեռահասուն են դառնում 3–4 ամսականում։ Հղիության տևողությունը 28–32 օր է։ Մեկ մայր ճագարը տարեկան կարող է պտղաբերել 3–6 անգամ (յուրաքանչյուր ծնից ստացվում է 6–8, երբեմն՝ մինչև 15 և ավելի ձագ)։ Նորածին ճագարի կենդանի զանգվածը 60–70 գ է, այն կրկնապատկվում է 6-րդ օրը, իսկ 30 օրականում ավելանում 9–10 անգամ։ Կյանքի տևողությունը 7–10, իսկ տնտ․ օգտագործման ժամանակաշրջանը 2–3 տարի է։ Հիմնական կերերն են․ կանաչ խոտաբույսերը, կերային արմատապտուղները, գազար–կաղամբային սիլոսը, մանրացողուն խոտը, հացահատիկը, համակցված կերը ևն։ Օժանդակ տնտեսություններում կարելի է օգտագործել նաև սննդի թարմ մնացորդները։ Լավագույն մորթի ստացվում է աշնանը և ձմռանը։ Աշխարհում բուծվում է մոտ 60 ցեղ, որոնք ըստ մազածածկի բնույթի բաժանվում են մորթատու և աղվամազատու խմբերի։ ՍՍՀՄ–ում տարածված են հատկապես մորթատու խմբի ճագարի ցեղերը (սովետական շինշիլա, սպիտակ հսկա ևն)։ ՀՍՍՀ–ում բացի այդ ցեղերից բուծվում է նաև սովետական մառդերը (ստացվել է Հայաստանում Մ․ Գ․ Բագրատյանի ղեկավարությամբ)։
ՍՍՀՄ–ում Ճ․ սկսել է զարգանալ 1927–1929-ին, երբ կազմակերպվեցին տոհմային ճագարաբուծական սովետական տնտեսություններ, կոլտնտեսային ֆերմաներ և պետ․ տոհմաբուծարաններ։ Տարածված է ՌՍՖՍՀ հվ․ մարզերում ու երկրամասերում, Թաթարական ԻՍՍՀ–ում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մոլդավիայում, Ղազախստանում, Վրաստանում ևն։ Բուծվում են հիմնականում մսամորթատու, առանձին տնտեսություններում՝ մորթատու, մսատու և աղվամազատու ցեղեր։ Տարվա ընթացքում մեկ մայր ճագարի հաշվով ստացվում է 20–25 մատղաշ (մոտ 55–60 կգ միս) և նույնքան մորթի։ Ճագարները պահվում են վանդակներում՝ բացօթյա կամ հատուկ ճագարանոցներում և արդ․ տիպի համալիրներում։
Արտասահմանյան երկրներից Ճ․ զարգացած է Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Բուլղարիայում ևն։ 1979-ին ամենաշատ ճագարի միս է արտադրել Ֆրանսիան։
ՃԱԳԱՐԱՄԿՆԵՐ (Dipodidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 5–25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկոտելով։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայտնի է Ճ–ի մոտ 30 տեսակ, որից 22-ը՝ ՍՍՀՄ–ում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Ճ–ի 2 տեսակ (փոքր Ճ․ և փոքրասիական լեռնային Ճ․), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ Ճ․ վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում: Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1–8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտ․ նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։
ՃԱԺՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ՃԱԽԱՐԱԿ, պարզ մեխանիզմ կամ բեռնամբարձ մեքենաների դետալ, որի ակոսավոր անվի վրայով գցված է շղթա, ճոպան կամ պարան։ Ծառայում է քարշուժի ուղղության փովախման և ուժի կամ արագության շահում ստանալու, ավելի սակավ՝ ոլորող մոմենտի փոխանցման համար։ Ըստ նշանակման Ճ–ները լինում են․ ուղղորդիչ, հավասարեցնող, շարժական (նկ․ ) և հաղորդակային (լիսեռին պտտական շարժում հաղորդելու համար)։ Ուժի կամ արագության մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են Ճ–ների համակցությամբ բեռնամբարձ մեխանիզմ՝ բազմաճախարակ։
Տարբեր նշանակման ճախարակների սխեմաներ, ա․ ուղղորդիչ, բ․ հավասարեցնող, գ․ շարժական՝ ուժի շահում ստանալու համար, դ․ շարժական՝ ճանապարհի շահում ստանալու համար
ՃԱԽԱՐԱԿ, թել մանելու գործիք։ Բաղկացած է թեք ոտքերով պատվանդանի վրա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/57
Այս էջը սրբագրված է
ՃԱԽԱՐԱԿ 57