Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/576

Այս էջը սրբագրված չէ

դադարեցումն ու պատերազմի օջախների վերացումը, միջազգային համագործակցության զարգացումը։
Սովետական պետության, խաղաղասեր մյուս ուժերի պայքարը լարվածության թուլացման համար 1970-ական թթ․ հանգեցրին միջազգային իրադրության առողջացման։ Լարվածության թուլացման պրոցեսում ամրապնդվեց և սկսեց տնտ․ և քաղ․ կոնկրետ բովանդակությամբ հարստանալ տարբեր սոցիալական կարգեր ունեցող պետությունների խաղաղ գոյակցությունը։ Նշմարվեց «սառը պատերազմի» անկում, ավելի նպաստավոր օբյեկտիվ նախադրյալներ ստեղծվեցին վիճելի հարցերը և միջազգային կոնֆլիկտները արդարացի խաղաղ կարգավորման միջոցներով լուծելու համար։
Սակայն այդ պրոցեսը խաթարվել է 80-ական թթ․ սկզբին, երբ ագրեսիվ իմպերիալիստական շրջանները և, ամենից առաջ, ԱՄՆ–ի ղեկավարությունը նորից վերցրել են աշխարհում ստեղծված ռազմ. հավասարակշռությունը [որը «սկզբունքային, պատմական նշանակություն ունեցող նվաճում է» (ՍՍԿԿ Կենտկոմի պլենումի 1980-ի հունիսի 23-ի որոշումից)] իրենց օգտին՝ ի վնաս Սովետական Միության, սոցիալիստական երկրների, ի վնաս միջազգային լարվածության թուլացման և ժողովուրդների անվտանգությունը խախտելու կուրս։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ինքնակառավարում չունեցող որոշ տերիտորիաների կառավարման միջազգային համակարգ, ձևավորվել է 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն։ Մ․ խ–յան համակարգը տարածվում էր խնամակալության մասին համաձայնագրերով նրա մեջ ընդգրկվող տերիտորիաների, այդ թվում՝ Ազգերի լիգայի մանդատային տերիտորիաների, հիտլերյան կոալիցիայի պետություններից անջատված տերիտորիաների, ինչպես և այն տերիտորիաների վրա, որոնք համակարգի մեջ են մտցվել դրանց կառավարման համար պատասխանատու պետությունների կամավոր համաձայնությամբ։ Խնամակալական իշխանությունն իրականացվում է ՄԱԿ–ի անունից և նրա ղեկավարությամբ։ Ստրատեգիական համարվող տերիտորիաների խնամակալության բոլոր ֆունկցիաներն իրականացնում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, մյուս տերիտորիաների վերաբերյալ՝ Գլխավոր ասամբլեան, որին օգնում է այդ նպատակով ստեղծված հատուկ մարմինը՝ ՄԱԿ–ի խնամակալական խորհուրդը։ Մինչև 1950-ը Մ․ խ–յան համակարգի մեջ էին մտնում Տանգանիկան, Բրիտանական Կամերունն ու Բրիտանական Տոգոն (խնամակալը՝ Մեծ Բրիտանիա), Ֆրանսիական Կամերունն ու Տոգոն (Ֆրանսիա), Ռուանդա–Ուրունդին (Բելգիա), Նոր Գվինեան (Ավստրալիա), Արևմտյան Սամոան (Նոր Զելանդիա), Մարշալյան, Մարիանյան և Կարոլինյան կղզիները (ԱՄՆ), Նաուրու կղզին (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա), Սոմալին (Իտալիա)։ Մ․ խ–յան մասին ՄԱԿ–ի կանոնադրությունը շարունակ խախտվել է, կառավարվող տերիտորիաները դիտվել են որպես կառավարող պետությունների անբաժանելի մասը, այդ տերիտորիաներում ստեղծվել են ռազմ. բազաներ ևն։ Մ․ խ–յամբ կառավարվող երկրները մանդատային տերիտորիաներից էապես չէին տարբերվում։ Նրանց մեծ մասի բնակիչները զուրկ էին քաղ․ իրավունքներից։ Ազգային–ազատագրական շարժման ծավալման հետևանքով խնամարկյալ տերիտորիաների մեծ մասը ստացել է անկախություն։ ՍՍՀՄ–ը և սոցիալիստական մյուս երկրները հետևողականորեն պայքարում են գաղութատիրության բոլոր ձևերի վերացման համար։ Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին ՄԱԿ–ի ընդունած դեկլարացիայից (1960) հետո Մ․ խ–յան համակարգը փաստորեն կորցրել է նշանակությունը։ 1980-ի դրությամբ պահպանվում է ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ 23 տերիտորիա՝ 6,2 մլն ընդհանուր բնակչությամբ, այդ թվում՝ ԱՄՆ–ի կառավարման ներքո՝ 7, Մեծ Բրիտանիայի՝ 13, Ավստրալիայի՝ 1, Նոր Զելանդիայի՝ 1, Հարավ–Աֆրիկյան Հանրապետության՝ 1։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՒԳՄ), (International Council of Scientific Unions-ICSU), միջազգային գիտական ոչ կառավարական կազմակերպություն, որը միավորում է ճշգրիտ և բնական գիտությունների միջազգային գիտական միություններ և տարբեր երկրների ազգային գիտական հաստատություններ (ԳԱ–ներ, գիտահետազոտական կենտրոններ ևն)։ ՅՈԻՆԵՍԿՕ–ում ունի խորհրդակցական ստատուս։ Հիմնադրվել է 1899-ին, որպես ակադեմիաների միջազգային ասոցիացիա՝ խիստ սահմանափակ թվով անդամներով։ Ներկա անվանումը կրում է 1931-ից։ ՄԽԳՄ կազմում կան շուրջ 20 միջազգային գիտական միություններ և գրեթե 70 երկրների ԳԱ–ներ, գիտահետազոտական խորհուրդներ ու կենտրոններ։ ՍՍՀՄ ԳԱ–ն ՄԽԳՄ անդամ է 1955-ից։ Հիմնական խնդիրներն են․ գիտական հետազոտությունների խրախուսում, միջազգային գիտական միությունների գործունեության կոորդինացում և համաշխարհային բնույթի գիտական բազմաճյուղ ծրագրերով հետազոտությունների կազմակերպում։ Վերջին բնագավառում կարևոր արդյունքներ են ստացվել ՄԽԳՄ–ի կազմակերպած «Միջազգային երկրաֆիզիկական տարի», «Հանգիստ Արեգակի միջազգային տարի», «Ակտիվ Արեգակի միջազգային տարի» ծրագրերի իրականացման շնորհիվ։ Զգալի հաջողություններ ունեն նաև տիեզերական հետազոտությունների, շրջակա միջավայրի ուսումնասիրման, միջազգային կենսաբանական, համաշխարհային օվկիանոսի ու Անտարկտիկայի հետազոտության ծրագրերը։ ՄԽԳՄ բարձրագույն օրգանը գլխավոր ասամբլեան է (հրավիրվում է 2 տարին մեկ), գործադիր օրգաններն են գլխավոր կոմիտեն և գործադիր բյուրոն։ ՄԽԳՄ քարտուղարությունը, որը վարում է ընթացիկ գործերը, գտնվում է Փարիզում։ Վ․ Հ․ Համբարձումյանն ընտրվել է ՄԽԳՄ գլխավոր կոմիտեի անդամ (1966, Բոմբեյ), պրեզիդենտ (1968, Փարիզ և 1978 Մադրիդ)։ Այդ կապակցությամբ ՄԽԳՄ տարեկան նստաշրջանը տեղի է ունեցել Երևանում (1969): ՄԽԳՄ–ն հրատարակում է «Year book» (ամենամսյա) և «ICSU Bulletin» (եռամսյա) տպգիր օրգանները։Լ․ Միրզոյան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, միջազգային իրավունքի ճյուղ, որը կարգավորում է համաշխարհային օվկիանոսի օգտագործման հետ կապված պետությունների հարաբերությունները առևտրի և ռազմ. ծովագնացության, ձկնորսության, ծովային պաշարների օգտագործման, գիտության ասպարեզում։ Մ․ ծ․ ի․ ընդգրկվում է ծովային իրավունքի մեջ, որն իր հերթին ամփոփում է Միջազգային ծովային հանրային իրավունքը (միջազգային ծովային հարաբերությունների կարգավորման հարցերով պետությունների միջև կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր, նրանց գործունեությամբ ձևավորված սովորութային նորմեր), միջազգային ծովային մասնավոր իրավունքը [ինչպես այս կամ այն երկրի ներքին օրենսդրության կոլիգիոն նորմերը (տես Միջազգային մասնավոր իրավունք), այնպես էլ միջազգային համաձայնագրային նորմերը, որի մասնակիցը այս կամ այն պետությունն է] և ազգային ծովային իրավունքը (ծովային իրավունքի հարցեր, որոնք տարածվում են պետության ներքին, տերիտորիալ ջրերի նկատմամբ ևն)։ Մ․ ծ․ ի–ի նորմերը մշակվել են պետությունների միջև տնտ․ կապեր հաստատելու պահից և անցել պատմական զարգացման երկարատև ուղի։ Ի սկզբանե պետության տերիտորիա հասկացվել է նրա ցամաքային տարածությունը։ Ծովը դիտվել է կամ որպես տերիտորիայի սահմանազատ գոտի և համընդհանուր սեփականություն, կամ «ոչ ոքի չպատկանող տարածություն»։ Առանձին պետություններ (Հին Հռոմ, Ջենովա, Վենետիկ ևն) ձգտել են ծովը, նրանից ստացվող բոլոր բարիքները յուրացնել։ Բոլոր երկրներին (ժողովուրդներին) ծովերից օգտվելու իրավունք վերապահելու սկզբունքների ու նորմերի համակարգման փորձեր արվել են հին դարերում (Հռոդոսյան ծովային օրենք) և միջնադարում [Ամալֆիական աղյուսակներ, Բյուզանդական բազիլիկներ (VII դ․), Օլերոնի ձեռագրերը (XIII–XIV դդ․), Հանզայի օրենսգիրք (XVII դ․), Բարսելոնի «Ծովային դատաստանագիրք», «Կոնսոլատո դել մարե» ևն]։ Մ․ ծ․ ի–ի բուռն զարգացումն սկսվել է կապիտալիզմի շրջանում։ Գաղութային զավթումների փուլում կապիտալիստական խոշոր պետությունները ձգտում էին Մ․ ծ․ ի–ում ամրապնդել և օրինականացնել ծովում հաստատված գերիշխանության իրավունքը։ Պորտուգալիան, Իսպանիան և գաղութային մյուս տերությունները աշխարհի ծովերն ու օվկիանոսները բաժանում էին ազդեցության ոլորտների։ Դրան զուգահեռ պայքար է մղվել Մ․ ծ․ ի–ի առաջադիմական սկզբունքների հաստատման օգտին, որն ամրապնդվել է միջազգային կոնվենցիաներում և համաձայնագիրում։ Փորձեր են արվել մշակել ծովային պատերազմ մղելու միասնական նորմեր [Զինված չեզոքության մասին Ռուսաստանի դեկլարացիան՝ չեզոք