Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/580

Այս էջը սրբագրված չէ

հիմունքներում, քաղաքացիական դատավարության հիմունքներում, ՍՍՀՄ առևտրական ծովագնացության օրենսգրքում, ՍՍՀՄ օդային օրենսգրքում, Հայտնագործությունների գյուտարարական և ռացիոնալիզատորական առաջարկությունների կանոնադրությունում ևն։ Սոցիալիստական մյուս պետությունների հետ հարաբերություններում Մ․ մ․ ի–ի կարևոր նորմեր են ճանաչվում միջազգային համաձայնագրերը։
Գրկ․ Перетерский И․ С․, Крылов С․ Б․, Международное частное право, М., 1959; Лунц Л. А․, Международное частное право, М., 1970․
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՄ, լույսի ուժի՝ գործածությունից դուրս եկած միավոր, հավասար է այն կետային աղբյուրի լույսի ուժին, որը բոլոր ուղղություններով հավասարաչափ ճառագայթելիս, 1 ստեռ–ի հավասար մարմնային անկյան ներսում առաջացնում է 1 լմ հավասարաչափ լուսային հոսք։ 1 Մ․ մ–ի առաջացրած լրիվ հոսքը հավասար է 4 π լմ։ Մ․ մ․ սահմանվել է 1909-ին և կիրառվել 1921-ից (ՍՍՀՄ–ում՝ 1925-ից)։ 1948-ին Մ․ մ․ փոխարինվել է մոմ միավորով (1 Մ․ մ․= 1,005 մոմ), վերջինս էլ՝ կանդելայով (1967)։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐ մասնավոր, արտասահմանում ակտիվներ ունեցող կապիտալիստական խոշորագույն ֆիրմաներ կամ տարբեր երկրների պատկանող ֆիրմաների միություններ, որոնք առավելագույն շահույթ ստանալու նպատակով իշխում են համաշխարհային կապիտալիստական տնտեսության մեկ կամ մի քանի ոլորտներում։ Առաջացման և զարգացման տնտ․ հիմքը կապիտալիստական արտադրության հանրայնացման բարձր աստիճանն ու տնտ․ կյանքի միջազգայնացումն է։ ՄԱԿ–ի տվյալներով, 1970-ական թթ․ 300 խոշորագույն Մ․ մ․ կենտրոնացրել էին զարգացած կապիտալիստական երկրների համախառն ազգային արդյունքի 22%–ը։ Ըստ գործունեության ոլորտի Մ․ մ․ բաժանվում են երկու խմբի՝ տվյալ երկրի ազգային տրեստներ ու կոնցեռններ, որոնք ակտիվներ ունեն արտասահմանում (անդրազգային մոնոպոլիաներ), և կապիտալիստների միջազգային միություններ (գերմոնոպոլիաներ), որոնք ներառում են երկու կամ ավելի երկրների խոշոր կապիտալին պատկանող միջազգային տրեստներ, կոնցեռններ ու միջֆիրմային միություններ (կարտելներ ու սինդիկատներ, մոնոպոլիստական միավորումներ)։
Անդրազգային մոնոպոլիաներն ըստ կապիտալի և վերահսկողության ազգային են, իսկ ըստ գործունեության ոլորտի՝ միջազգային։ Առավելապես տարածվել են XX դ․ կեսերին։ Արտասահմանում ունեն ապրանքների արտադրության և իրացման սեփական խիստ ճյուղավորված ցանց։ Արտաքին տնտ․ էքսպանսիան իրականացնում են այլ երկրներում արտադրություն կազմակերպելու ուղիով, կապիտալը ներդնում են ոչ թե որևէ կոնկրետ ապրանքի արտադրության մեջ, այլ տնտեսության տարբեր ճյուղերում ու ոլորտներում, մեծ մասամբ կամ հիմնականում իրենց գործունեությունն իրականացնում են արտասահմանում։ Այդպիսի մոնոպոլիաներից են ամերիկյան «Էքսսոն»-ը, շվեյցարական «Նեսթլե»-ն են։ Անդրազգային մոնոպոլիաների աճող դերի մասին է վկայում «արտաազգային» արտադրանքի ծավալի արագ ավելացումը (1970-ական թթ․ տարեկան 300 մլրդ դոլլար կամ կապիտալիստական աշխարհի համախառն արդյունքի մոտ 11%–ը)։
Միջազգային տրեստներն ու կարտելներն առաջացել են XX դ․ սկզբին։ Դրանց կարևորագույն առանձնահատկությունը բաժնետիրական կապիտալի միջազգային տարակենտրոնացումն ու մոնոպոլիաների բազմազգ կազմն է։ Այդպիսին են, օրինակ, անգլո–հոլանդական «Յունիլեվըր» և «Ռոյալ դաչ–Շելլ» կոնցեռնները։ Դրանք միավորվում են հետնյալ հիմնական ձևերով․ տարբեր երկրների մոնոպոլիաների համատեղ ընկերության (ինքնուրույն տրեստ կամ կոնցեռն) կազմակերպում, ազգային տրեստի (կոնցեռնի) կողմից օտարերկրյա մոնոպոլիայի բաժնետոմսերի հսկիչ ծրարի մի մասի գնում, տարբեր երկրների ֆիրմաների ակտիվների անմիջական կամ մոնոպոլիաների կեղծ միաձուլում (իրականացվում է իրավաբանորեն անկախ ֆիրմաների միջև բաժնետոմսերի փոխանակության, դրանց համատիրության և այլ ուղիներով)։ Գերմոնոպոլիաները սովորաբար բաժանում են տվյալ ապրանքի համաշխարհային կամ ռեգիոնալ շուկան։ Բաժանման պայմանագրերի ընդունված ձևը կարտելային տիպի համաձայնությունն է (տես Միջազգային կարտել)։ Հաճախ դրանք գաղտնի բնույթ են կրում և կնքվում են «ջենտլմենական համաձայնությամբ»։
Առավելագույն շահույթ կորզելու պայքարում Մ․ մ․ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավելի ու ավելի են օգտագործում ազգային ու օտարերկրյա պետ․ ապարատը, որի հիմքի վրա ձևավորվում են պետական–մոնոպոլիստական միավորումների տարբեր ձևեր՝ քարածխի և պողպատի եվրոպական միավորում (1951), Եվրոպական տնտեսական համագործակցություն (1957), Եվրատոմ (1957) ևն։ Սակայն այդ պրոցեսը միջիմպերիալիստական նոր հակասությունների առաջացման ու խորացման պատճառ է դառնում, մոնոպոլիաների միջև ծնում աշխարհի տնտ․ բաժանման («ըստ ուժի» և «ըստ կապիտալի») անլուծելի պրոբլեմներ։ Մոնոպոլիաների միջազգային համաձայնությունները հաճախ դադարեցվում են, և սկսվում է բացահայտ պայքարը։ Համաշխարհային կապիտալիստական շուկայում Մ․ մ–ի լիիշխանությանը դիմակայում են արդիականության երեք կարևորագույն գործոնները՝ համաշխարհային սոցիալիստական համակարգը, միջազգային բանվորական շարժումը և ազգային–ազատագրական պայքարը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՂՈՒՑՆԵՐ, համաշխարհային ջրային ուղիների նշանակություն ունեցող այն նեղուցները, որոնք միացնում են բաց ծովերը։ Մ․ ն․ են Բոսֆորի և Դարդանելի, Ջիբրալթարի, Մագելանի, Սանգայի, Կորեական նեղուցները ևն։ Ռեժիմի հիմքում դրված է բաց ծովերի ազատության սկզբունքը, ըստ որի բոլոր պետությունների առևտրական և ռազմ. նավերի համար այդպիսի նեղուցներով նավարկությունն ազատ է։ Ներքին ծովը փակ կամ բաց ծովի հետ միացնող նեղուցների ռեժիմը կարգավորվում է այնպես, ինչպես ներքին ջրերի ռեժիմը (օրինակ, Կերչի նեղուցը)։ Հատուկ իրավական ռեժիմ է սահմանված փակ ծովերը բաց ծովերի հետ միացնող նեղուցների համար (տես Սևծովյան նեղուցների ռեժիմ, Բալթիական նեղուցներԱ․ Եսայան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿ (ՄՋՏ), ջրաբանական դիտարկումների կատարելագործման միջազգային համագործակցության ժամանակաշրջան (1965–74)։ Գործունեության ծրագիրը հաստատել էր ՅՈԻՆԵՍԿՕ–ն, 1964-ին։ Ընդգրկում էր գիտական, տեխ․, գործնական պրոբլեմներ և նախագծեր։ Զգալի դեր խաղաց մասնագետ կադրերի պատրաստման, գիտական ինֆորմացիայի փոխանակման, նյութերի հրապարակման, ջրաբանական ընդհանրացումներ կատարելու բնագավառում։ ՄՋՏ–ին հաջորդել է Միջազգային ջրաբանական ծրագիրը (ՄՋԾ) (1975–80), որի նպատակն է ջրային հաշվեկշռի կոմպլեքսային հետազոտումը և ջրային ռեսուրսների գնահատումն ըստ ազգային, տեղական և համընդհանուր ծրագրերի։ ՄՋՏ–ին մասնակցում էր 100 երկիր, այդ թվում նաև ՍՍՀՄ–ը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԱՆՑՔՆԵՐ, ծովային տարածությունները միացնող և միջազգային նավարկության համար օգտագործվող ջրային արհեստական ուղիներ։ Ծովային նավարկության ուղիները կրճատելու շնորհիվ խոշոր դեր են խաղում միջազգային ծովային առևտրում ու ծովագնացության մեջ։ Ունեն ռազմա-ստրատեգիական կարևոր նշանակություն (օրինակ, Քիլի ջրանցքը, Սուեզի ջրանցքը, Պանամայի ջրանցքը)։ Համարվում են այն պետության տերիտորիայի անբաժանելի մասը, որով անցնում են, ենթարկվում են տվյալ պետության իրավասությանը՝ հաշվի առնելով դրանց միջազգային իրավական ռեժիմը։ Մ․ ջ․ կարող են վարձով տրվել այս կամ այն պետությանը։ Մ․ ջ–ով նավարկելու իրավական ռեժիմը կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով։ Ըստ այդ ռեժիմի, նավարկության իրավունքը բոլոր պետությունների համար ազատ է, նավարկող պետությունները պարտավորվում են հարգել այն պետության իրավունքները, որի տերիտորիայով անցնում է ջրանցքը, զինված բախման դեպքում Մ․ ջ․ զերծ պահել ռազմ. գործողությունների ոլորտից, վճարել նավարկության համար սահմանված տուրքը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ, միջազգային դատական ատյան, որն ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործներին պատժելու համար։ Մ․ ռ․ տ․ ստեղծելու անհրաժեշտությունն ազդարարվել է 1943-ին՝ հիտլերականներին պատասխանատվության ենթարկելու մասին ՍՍՀՄ–ի և նրա դաշնակիցների համատեղ դեկլարացիայով։ Դրան համապատասխան, 1945-ի օգոստ․ 8-ին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջև Լոնդոնում