Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/590

Այս էջը սրբագրված չէ

Սահմանափակված է հս–ում Հյուսիսային և Բալթիկ ծովերով, հվ–ում՝ Հերցինյան Եվրոպայի լեռներով ու բարձրություններով։ Երկարությունը արմ–ից արլ․ մոտ 600 կմ է, լայնությունը՝ 200-ից մինչև 500 կմ, գերիշխում են 50–100 մ բարձրությունները (աոանձին մորենային թմբեր՝ ավելի քան 300 մ)։ Կազմված է կրաքարերից և ավազաքարերից, ծածկված՝ սառցադաշտային նստվածքներով։ Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը արմ–ում –1-ից մինչև –3°C է, արլ–ում՝ -2-ից մինչև –4°C, հուլիսինը՝ ամենուրեք 17–19°C, տարեկան տեղումները արմ–ից արլ․ պակասում են՝ 800-ից մինչև 500 մմ։ Ձնածածկույթը արմ–ում հաստատուն չէ, արլ–ում՝ 1,5–2 ամիս։ Գետային ցանցը (Օդրայի, Էլբայի, Վեգերի, Հռենոսի ավազաններ ևն) խիտ է։ Շատ են սառցադաշտային ծագման լճերը։ Հողերը գորշ անտառային և պոդզոլային են։ Բուսածածկույթը՝ հս–ում հավամրգի և տորֆաճահճային տեսակներ, արլ–ում և արմ–ում՝ անտառներ, գետահովիտներում՝ մարգագետիններ։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Մ․ Ե․ հ․ խիտ բնակեցված է։ Խոշոր քաղաքներն են Պոզնանը (Լեհաստան), Բեռլինը (ԳԴՀ), Արևմտյան Բեռլինը (հատուկ քաղաքական միավոր), Համբուրգը, Բրեմենը, Հանովերը (ԳՖՀ), Ամստերդամը, Ռոտերդամը (Նիդերլանդներ)։
ՄԻՋԻՆ ԿՈՐՈՒԹՅՈՒՆ մակերևույթի՝ նրա որևէ կետում․ այդ կետում մակերևույթի գլխավոր կորությունների կիսագումարը։ Գլխավոր կորությունները մակերևույթի կետով անցնող նորմալով տարված հարթությունների և մակերևույթի հատումից ստացված հատույթների կորություններից (նորմալ կորություններից) ամենամեծը և ամենափոքրն են։
Եթե -ն մակերևույթի առաջին քառակուսային ձևի գործակիցներն են, իսկ -ը՝ երկրորդ քառակուսային ձևի, ապա Մ․ կ․՝ -ը, որոշվում է բանաձևով։
Եթե մակերևույթի յուրաքանչյուր կետում Մ․ կ․ հավասար է 0-ի, ապա այն անվանում են նվազագույն մակերևույթ։
ՄԻՋԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ, տես Միջիններ։
ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ, հայոց լեզվի պատմական զարգացման XII–XVI դարերն ընդգրկող ժամանակաշրջանի լեզվական որակի անվանումը։ Որպես միջբարբառային գրական և խոսակցական լեզու տարածվել է XII դ․, թեև նրա առանձին տարրերը ձևավորվել են ավելի վաղ, դեռևս գրաբարի տիրապետության շրջանում: Կիլիկիայի Հայկական թագավորության ստեղծման հետ կապված՝ բարձրացել է պետ․ լեզվի աստիճանի։ Որպես գրական լեզու, որոշ տարբերակումներով, տիրապետող է դարձել նաև պատմական Հայաստանի ամբողջ տարածքում և գաղթավայրերում։ Մ․ հ–ի զարգացումն ընդունված է բաժանել 2 ենթաշրջանի․ 1․ XII– XIV դդ․, երբ այն գործառվել է որպես պետ․ լեզու, ձգտել է մշակման և նորմավորման, 2․ XV–XVI դդ․, երբ զրկվել է նշված գործառույթից, ենթարկվել է տարբեր բարբառների ազդեցությանը, կորցրել միասնական զարգացման հնարավորությունը։ Մ․ հ․ վկայված է հարուստ և բազմաժանր գրավոր աղբյուրներով (գեղարվեստական արձակ և չափածո երկեր, գիտական և պատմական աշխատություններ, ձեռագրերի հիշատակարաններ, վավերագրեր, վիմագիր արձանագրություններ ևն)։ Որպես գրական լեզու Մ․ հ․ պատմական անբարենպաստ պայմանների հետևանքով չհասավ մշակման և նորմավորման բարձր աստիճանի։ Գրավոր աղբյուրներում նկատվում է գրաբարի և Մ․ հ–ի քերականական կառուցվածքների փոխներթափանցում, ձևերի անմիօրինակություն, քերականական իմաստների բազմաձևություն։ Գրաբարի համեմատությամբ Մ․ հ–ի կառուցվածքը կրել է հետևյալ փոփոխությունները․ հնչյունական համակարգում ավելացել են օ և ֆ հնչույթները, ձայնեղ բաղաձայնները խլացել են, խուլերը՝ ձայնեղացել, երկբարբառները հիմնականում պարզվել են, բազմավանկ բառերի միջին վանկերի ձայնավորները՝ սղվել։ Ձևաբանական համակարգում հետզհետե գերակշռել են կցական տարրերը, առաջացել են հոլովման նոր տիպեր (ոջ, վան, ան, եան), մեծ չափով ընդլայնվել է ի հոլովման կիրառությունը, տարածվել են գործիականի ով, բացառականի է վերջավորությունները, սկսել է ակտիվանալ ում վերջավորությամբ ներգոյականը։ Հոգնակի թիվն սկսել է կազմվել եր, ներ, նի, ստան, վի, տի և այլ հոգնակերտներով։ Խոնարհման համակարգի բնորոշ հատկանիշներն են կու մասնիկով ներկան, կրավորականի վ ածանցը, ած մասնիկով հարակատար և ել(եր) մասնիկով վաղակատար դերբայները, անկանոն բայերի նվազումը, ժամանակային նոր ձևերի առաջացումը, գրաբարի ստորադասական եղանակի վերացումը ևն։ Բառապաշարի մեջ զգալի տեղ են գրավում նոր փոխառությունները պարսկերենից, արաբերենից, եվրոպական լեզուներից։
Գրկ․ Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Ղազարյան Ս․, Միջին հայերեն, գիրք 1, Ե․, 1960։ Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, հ․ 1–2, Ե․, 1972–75։Լ․ Հովսեփյան ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ վիճակագրության մեջ, ընդհանրացնող ցուցանիշներ, տեղի ու ժամանակի կոնկրետ պայմաններում որակապես միասեռ երևույթի մեկ միավորի հաշվով քանակապես փոփոխվող հատկանիշի տիպային մակարդակ։ Վիճակագրության մեջ Ս․ մ–ի կիրառման անհրաժեշտ պայմաններն են՝ ա․ միջինների օգնությամբ ընդհանրացվող օբյեկտների որակական միասեռություն, բ․ ընդհանուր միջինների լրացում համակցության առանձին մասերը բնութագրող մասնակի, խմբային միջիններով, գ․ միջինից անհատական շեղումների ուսումնասիրում, դ․ նոր որակի առաջացման, քանակից որակի անցման պրոցեսի արտացոլում։ Միջինացվող հատկանիշի բնույթից և ունեցած տվյալներից կախված կիրառվում են Մ․ մ–ի տարբեր տեսակներ, թվաբանական, երկրաչափական, ներդաշնակ ու քառակուսային միջիններ, մոդա ու միջնարժեք։
ՄԻՋԻՆ ՆՈՐՈԳՈՒՄ, պլանային նորոգման տարատեսակ, հիմնական ֆոնդերի կամ անձնական երկարատև օգտագործման առարկաների սպառողական արժեքի վերականգնում և պահպանում։ Մ․ ն–ման ժամանակ ստուգվում է սարքավորումների հանգույցների տեխ․ վիճակը, փոխարինվում կամ վերականգնվում են մաշված մասերը, վերացվում բացահայտված թերությունները, կատարվում են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Մ․ ն․ իրականացնում են շարժական և ստացիոնար նորոգման ծառայությունները։ Նորոգման պարբերականությունը մեկ տարուց ավելի լինելու դեպքում, այն կատարվում է տարեկան ամորտիզացիոն հատկացումների, մյուս դեպքերում՝ ձեռնարկության ընթացիկ ծախսերի հաշվին։
ՄԻՋԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 1000 կմ է, լայնությունը՝ մինչև 500 կմ, բարձրությունը՝ 220–250 մ (առավելագույնը՝ 293 մ)։ Մինչքեմբրյան բյուրեղային հիմքը ծածկված է լյոսանման ավազակավերով և լյոսերով։ Մ․ Ռ․ բ–ում են Կուրսկի մագնիսական անոմալիայի երկաթահանքերը, կա գորշ ածուխ։ Ունի էրոզիոն ռելիեֆ, մասնատված է խորը գետահովիտներով ու հեղեղատներով։ Հանդիպում են կարստային ձևեր, հս–ում՝ մորենային նստվածքներ։ Մ․Ռ․ բ–ից սկիզբ են առնում Սև, Ազովի և Կասպից ծովերի ավազանների գետերը՝ Օկան, Դեսնան, Սեյմը, Պսյոլը, Դոնը ևն։ Ս․ Ռ․ բ․ գտնվում է անտառային, անտառատափաստանային և տափաստանային զոնաներում։ Տարածված են սևահողերը։ Տարածությունը հերկված է։ Այստեղ են Վ․ Վ․ Ալյոխինի անվ․ կենտրոնա-սևահողային և Գալիչյա գորա արգելանոցները։
ՄԻՋԻՆ ՍԻԲԻՐԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, Հյուսիսային Ասիայի կենտրոնական մասում, Արևելյան Սիբիրում։ Եզրավորվում է Արևելյան Սայանների, Մերձբայկալի և Հյուսիսային Անդրբայկալի լեռներով, Հյուսիս–Սիբիրական դաշտավայրով, Արևմտա–Սիբիրական և Կենտրոնական Յակուտական հարթավայրերով։ Տարածությունը մոտ 3,5 մլն կմ² է։ Գտնվում է Սիբիրական պլատֆորմի սահմաններում։ Տափարակ ընդարձակ միջագետք է՝ 500–700 մ միջին և 1701 մ (Պուտորանա սարավանդ)՝ առավելագույն բարձրությամբ։ Առավել բարձրադիր մասերը (Պուտորանայի, Վիլյույի սարավանդներ, Ենիսեյի բլրաշար ևն) գտնվում են հս–արմ–ում։ Կան նիկելի, պղնձի, երկաթի, ոսկու, ալմաստի, քարածխի, գրաֆիտի, քարաղի, բնական գազի հանքավայրեր։ Կլիման խիստ ցամաքային է։ Ձմեռը ցուրտ է, երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը –20°C–ից –44°C է, հուլիսինը՝ 12–20°C։ Տարեկան տեղումները արլ–ում 200–350 մմ են, արմ–ում՝ 400–500 մմ, Պուտորանա սարավանդում՝ 700–800 մմ։ Գետերը մեծ մասամբ ջրառատ, արագընթաց և սահանքավոր են։ Խոշոր գետերն են