Այսպիսի սխեմայով կազմված միջճյուղային կապերի աղյուսակի թվերն ըստ սյունակների (Ա գծի ուղղությամբ) արտահայտում են որոշակի ճյուղի նյութական արտադրական ծախսերի ու նոր արժեքի, իսկ ըստ տողերի (Բ գծի ուղղությամբ)՝ արտադրանքի բաշխման (միջանկյալ արտադրանք) և վերջնական սպառման կառուցվածքը։ Առաջին քառորդակը բնութագրում է արտադրական սպառումը, երկրորդը՝ վերջնական արդյունքը։ Երրորդ քառորդում արտացոլվում է նոր ստեղծված արժեքի կազմը, իսկ չորրորդում՝ ազգային եկամտի մասնակի վերաբաշխումը։
Ճյուղերի միջև քանակական փոխադարձ կապերի մաթ․ արտահայտությունը կարելի է տալ հետևյալ տեսքով․ որտեղ -ն ճյուղի ծախսումների մեծությունն է ճյուղի արտադրանքի վրա, -ն՝ ճյուղի արտադրանքի քանակը ճյուղի արտադրանքի միավորի թողարկման համար, իսկ -ն ճյուղի ամբողջ արտադրանքն է։ Հավասարման մեջ արտահայտում է ուղղակի ծախսերի գործակիցը, որը բնութագրում է մեկ ճյուղի արտադրանքի ծախսերի համեմատական մեծությունն այլ ճյուղի արտադրանքի միավորի արտադրության վրա։ Այդ գործակիցների հիման վրա հակադարձ մատրիցի կամ ուղղակի և անուղղակի ծախսերի գործակիցների մատրիցային շարքի գումարման միջոցով հաշվարկվում են լրիվ ծախսերի գործակիցները, որոնք արտահայտում են փոխադարձորեն կապված բոլոր ճյուղերում միավոր արտադրանքի թողարկման համար կատարված ծախսերի մեծությունը։
Մ․ հ–ի մեթոդը կիրառվում է հասարակական արտադրության կառուցվածքի վերլուծման ու պլանավորման, ինչպես նաև գնագոյացման գիտական հիմնավորման, աշխատանքի ռեդուկցիայի ժամանակ ևն։ Օգտագործվում է աշխատանքի միջազգային ռացիոնալ բաժանման, արտաքին առևտրի արդյունավետության բարձրացման պրոբլեմների լուծման, երկրի տնտ․ զարգացման մակարդակների և արտադրության արդյունավետության միջազգային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/592
Այս էջը սրբագրված չէ