ուսումնասիրությունն սկսվեց 1946-ից, երբ ամերիկյան ֆիզիկոսների երկու խմբեր՝ Ֆ․ Բլոխի և Է․ Պարսելի ղեկավարությամբ միաժամանակ և միմյանցից անկախ հայտնաբերեցին պրոտոնների մագնիսական ռեզոնանսի երևույթը պարաֆինում և ջրում։ ՄՄՌ նկատելի է ուժեղ հաստատուն մագնիսական դաշտում, որին վերադրվում է ավելի թույլ, ռադիոհաճախային մագնիսական դաշտ։ մագնիսական մոմենտ ունեցող միջուկների և մագնիսական դաշտի փոխազդեցությունը առաջացնում է մոմենտի լարմորյան պրեցեսիա –ի շուրջը՝ հաճախականությամբ (-ն գիրոմագնիսական հարաբերությունն է՝ միջուկների տվյալ տեսակի համար բնութագրական մեծություն)։ Պրեցեսիայի հաճախականությունը միջուկներից շատերի համար գս դաշտում 1–10 Մհց է։ –ն և –ն պարունակող հարթության մեջ (նկ․) -ին ուղղահայաց կիրառվող լրացուցիչ մագնիսական դաշտը ձգտում է մեծացնել –ի և -ի կազմած անկյունը։ Եթե -ը -ի պրեցեսիային համաժամ պտտվի շուրջը, ապա անկյունը անընդհատ կմեծանա։ Ռեզոնանսային հաճախականության ռադիոհաճախային մագնիսական դաշտը կառաջացնի միջուկային մագնիսացվածության պրեցեսիոն շարժում, որը նկատվում է հետազոտվող նյութը շրջապատող կոճում ինդուկցիայի էլշու–ի մակածմամբ։ Այս էֆեկտն այնքան էլ մեծ չէ և հաջողվում է հայտնաբերել - միջուկ պարունակող նմուշներում։
Բարդ նյութերի լուծույթներում ՄՄՌ–ի սպեկտրները բաղկացած են բազմաթիվ գծերից։ Այդ պայմանավորված է քիմիական շեղումով (միջուկը շրջապատող էլեկտրոնների և դաշտի փոխազդեցության հետևանք է) և սպին–սպինային փոխազդեցությամբ (պինդ նյութերում և մածուցիկ հեղուկներում այդ փոխազդեցությունը ուղղակի է)։ Միջուկների սպինները նյութում փոխազդում են իրար և միջավայրի հետ։ Այդ բերում է ջերմային հավասարակշռության՝ ռելաքսացիայի։ Ռելաքսացիայի սպին–ցանցային՝ և սպին–սպինային՝ ժամանակների հակադարձ արժեքները պայմանավորում են սպեկտրային գծի լայնությունը։ Պինդ նյութերում փոքր է ( վրկ) և ռեզոնանսային գծերը՝ լայն։ Լայն գծերի ՄՄՌ–ի սպեկտրների միջոցով որոշում են միջուկների փոխադարձ դիրքորոշումը և հեռավորությունը։ 1980-ին մշակված նոր տեխնիկան հնարավորություն է ընձեռում ստանալ նեղ գծերով (բարձր լուծունակության) ՄՄՌ սպեկտրներ բյուրեղական նյութերի համար բնականոն վիճակում։ Դյուրաշարժ հեղուկներում սպին–սպինային ուղղակի փոխազդեցությունը վերանում է, և նշանակալի է դառնում միջուկները կապող էլեկտրոններով իրականացող անուղղակի փոխազդեցությունը, որը կախված չէ -ից։ Այդ հեղուկներում սպինով միջուկների համար ստացվում են նեղ գծերով ՄՄՌ սպեկտրներ։ Եթե միջուկները համարժեք վիճակում են, ապա ստացվում են եզակի` սինգլետ գծեր (, , ևն)։ Տարբեր վիճակներում գտնվող միջուկներ պարունակող միացության սպեկտրները բաղկացած են տարբեր գծերից, որոնց հեռավորությունը՝ քիմ․ շեղումը կախված է դաշտի արժեքից։ ՄՄՌ սպեկտրների վերլուծությունը պատկերացում է տալիս հեղուկների, պինդ նյութերի և մոլեկուլների կառուցվածքի մասին։ Այն օրգ․ մոլեկուլների կառուցվածքի որոշման տարածված եղանակ է։ ՄՄՌ կիրառվում է քիմ․ ռեակցիաների մեխանիզմը և կինետիկան ուսումնասիրելու, մագնիսական դաշտը չափող և կայունացնող սարքեր պատրաստելու համար և այլ նպատակներով։
Գրկ․ Абрагам А․, Ядерный магнетизм, пер․ с англ․, М․, 1963; Сликтер Ч․, Основы теории магнитного резонанса с примерами из физики твердого тела, [пер․], М․, 1967․
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐ, ատոմային միջուկների նկարագրության մոտավոր մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս միջուկը նույնացնել ֆիզիկական այնպիսի համակարգի հետ, որի հատկությունները լավ ուսումնասիրված են կամ ենթարկվում են համեմատաբար պարզ տեսական վերլուծության։ Տարբերում են ուժեղ փոխազդեցությամբ բնորոշվող Մ․ մ․, որտեղ նուկլոններն ամուր կապված են միմյանց, անկախ մարմինների մոդելներ, որոնցում նուկլոնները շարժվում են գրեթե իրարից անկախ, և համակցված մոդելներ, որտեղ հաշվի են առնվում միջուկներում նուկլոնների վարքի երկու կողմերը։ Առաջին դասին են պատկանում հեղուկ կաթիլի մոդելը, հիդրոդինամիկ մոդելը, բաղադրիչ միջուկի մոդելը, ալֆա-մասնիկային մոդելը։ Մ․ մ–ի երկրորդ դասն ընդգրկում է ֆերմի–գազի մոդելը, թաղանթների մոդելը և միամասնիկ ու բազմամասնիկ թաղանթային մոդելների բազմապիսի ձևափոխությունները, դեֆորմացված միջուկների թաղանթների մոդելը, պոտենցիալ հորի մոդելը, օպտիկական մոդելը ևն։ Համակցված մոդելներին են պատկանում ընդհանրացված մոդելը և դրա ձևափոխությունները (կոլեկտիվ մոդել, պտտական մոդել, սֆերոիդալ հենքի մոդել, ոչ առանցքային մոդել ևն)։ Մ․ մ–ի օգնությամբ նկարագրվում են միջուկի ընդհանուր հատկությունները, գրգռված վիճակների սպեկտրը, ցածր էներգիայի դեպքում միջուկային ռեակցիաների առանձնահատկությունները, միջուկներից էլեկտրոնների և ֆոտոնների ցրումը, կուլոնյան գրգռումը ևն։ Մ․ մ․ մեծ քանակությամբ փորձառական փաստեր համակարգելու անհրաժեշտ գործիք են։ Միջուկի միկրոսկոպիկ տեսության զարգացումը, որը միջուկը դիտում է իբրև միմյանց հետ փոխազդող բազմաթիվ պրոտոնների և նեյտրոնների մի ամբողջություն, թույլ է տալիս ինչ–որ չափով հիմնավորել բազմաթիվ ֆենոմենոլոգիական Մ․ մ․, հասկանալ դրանց հիմքում ընկած տարբեր, խոր հակասական դրույթների ներքին միասնությունը։ Միևնույն ժամանակ երևան են եկել զույգ կոռելյացիաներով նոր մոդելներ, որոնցում հաշվի են առնվում նուկլոնների մնացորդային փոխազդեցությունները, որոնք չեն մտել թաղանթների մոդելի միջին պոտենցիալ։ Այդ նոր դասին է պատկանում գերհոսուն մոդելը, որտեղ հաշվի են առնվում նուկլոնների զույգված մնացորդային փոխազդեցությունները, որոնք հանգեցնում են զրո սպինով նուկլոնային զույգի առաջացման։ Գոյություն ունի նաև անվերջ միջուկային մատերիայի մոդել, որը չնայած անվերջ սահմանային պայմանների պատճառով խիստ տարբերվում է իրական միջուկից, սակայն կարող է պարզաբանել միջուկային որոշ առանձնահատկություններ, ինչպես նուկլոնի կապի էներգիան, միջուկի հավասարակշռված խտությունը։ Համակարգի անվերջության շնորհիվ առաջ են գալիս սիմետրիայով պայմանավորված մի շարք առանձնահատկություններ, որոնք հեշտացնում են խնդիրը վերջավոր համակարգի համեմատությամբ։
Գրկ․ Айзенберг И., Грайнер В., Модели ядер, пер․ с англ․, М., 1975․
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄՈՄԵՆՏՆԵՐ, ատոմային միջուկների ներքին առանձնահատկությունները բնութագրող մեծություններ։ Տարբերում են շարժման քանակի մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների, որպես նուկլոններից բաղկացած բարդ օբյեկտների, մեխանիկական հատկությունները և էլեկտրամագնիսական մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների էլեկտրամագնիսական հատկությունները։ Շարժման քանակի մոմենտը կամ միջուկի ացինը կարող է ընդունել ամբողջ և կիսամբողջ թվային արժեքներ։ Զույգ թվով պրոտոններից և զույգ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինը հիմնական վիճակում հավասար է զրոյի։ Կենտ միջուկների սպինն ընդունում է կիսամբողջ արժեքներ և որոշվում վերջին չզույգված՝ կենտ նուկլոնի սեփական շարժման քանակի մոմենտով և ուղեծրային շարժմամբ, իսկ կենտ թվով պրոտոններից և կենտ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինն ունենում է ամբողջական՝ զրոյից տարբեր արժեք, և որոշվում է չզույգված պրոտոնով ու նեյտրոնով։ Զրոյից տարբեր սպինով միջուկի մագնիսական մոմենտը, որը ծագում է էլեկտրական լիցքերի շարժման
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/601
Այս էջը սրբագրված չէ