ֆիզիկան, որն զբաղվում է նյութի հետ դանդաղ նեյտրոնների փոխազդեցության պրոցեսների և նեյտրոնների ազդեցությամբ ընթացող միջուկային ռեակցիաների հետազոտությամբ։
Արագացուցիչներով և տիեզերական ճառագայթներով կատարվող հետազոտությունները հնարավորություն տվեցին ձեռնամուխ լինելու Մ․ ֆ–ի կարևորագույն պրոբլեմներից մեկի՝ միջուկային փոխազդեցությունների մի շարք հատկությունների ուսումնասիրությանը, սակայն մինչև այժմ ստացված փաստերը բավական չեն միջուկային փոխազդեցությունների ընդհանուր տեսություն կառուցելու համար։ Այդ պատճառով Մ․ ֆ–ում օգտվում են միջուկի կառուցվածքի պարզագույն պատկերներից՝ միջուկային մոդելներից, որոնք թույլատրում են ստանալ պարզ մաթ․ լուծումներ։
Մ․ ֆ–ի զարգացմանը զուգընթաց, նրա առանձին ճյուղերը փաստորեն վերածվել են ինքնուրույն գիտությունների, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, պլազմայի ֆիզիկան, արագացուցիչների ֆիզիկան, տիեզերական ճառագայթների ֆիզիկան ևն։ Հսկայական է Մ․ ֆ–ի կիրառական նշանակությունը արդի հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։ Միաժամանակ դա այն հիմնարար գիտությունն է, որի առաջընթացի շնորհիվ հնարավոր կդառնա բացահայտել մատերիայի կառուցվածքի անծանոթ հատկությունները և հայտնագործել բնության նոր, ընդհանուր օրենքներ։
Գրկ․ Мухин К. Н., Введение в ядерную физику, 2 изд․, М․, 1965․ Տես նաև Միջուկ ատոմի հոդվածի գրականությունը։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՖՈՏՈԷՖԵԿՏ, տես Ֆուտոմիջուկային ռեակցիաներ։
ՄԻՋՈՒԿԻ ՃԵՂՔՈՒՄ, միջուկի տրոհումը երկու կամ ավելի մասերի՝ «բեկոր» միջուկների։ Հայտնաբերել են գերմ․ գիտնականներ Օ․ Հանը և Ֆ․ Շտրասմանը, առաջին որակական բացատրությունը տվել են ավստրիացի ֆիզիկոսներ Լ․ Մայաները և Օ․ Ֆրիշը։ Ծանր տարրերի միջուկների ճեղքումը տեղի է ունենում ինքնաբերաբար (ինքնակամ ճեղքում) կամ այդ միջուկները տարրական մասնիկներով՝ նեյտրոններով, պրոտոններով, քվանտներով ռմբակոծելիս (հարկադրական ճեղքում)։ Տրոհման պրոցեսն ուղեկցվում է երկրորդային նեյտրոնների կամ ճառագայթների առաքումով, ինչպես նաև մեծ քանակությամբ էներգիայի անջատմամբ։ Ճեղքման նկատմամբ ծանր միջուկների էներգետիկ անկայունության պատճառն այն է, որ դրանց մեկ նուկլոնին բաժին ընկնող տեսակարար կապի էներգիան ավելի փոքր է, քան միջին միջուկներինը։ Մ․ ճ–ման ժամանակ երկրորդային նեյտրոնների առաջացումը հանգեցնում է տրոհման ինքնապահպանվող պրոցեսի, որը կոչվում է միջուկային շղթայական ռեակցիա։ Այդպիսի պրոցեսների ընթացքում մեծ քանակության էներգիա է անջատվում։ Դրանով էլ պայմանավորված է միջուկային շղթայական ռեակցիաների գործնական կիրառությունը որպես միջուկային էներգիայի աղբյուր։ Միջուկի ինքնակամ ճեղքումը բնութագրվում է կիսատրոհման պարբերությամբ։ –ի համար այն հավասար է տարվա, իսկ տրանսուրանային միջուկների համար՝ մի քանի ժ–ի։
Գրկ․ Лихман Р․ Б., Деление ядра, в кн․։ Физика атомного ядра и плазмы, пер․ с англ․, М․, 1974․
ՄԻՋՈՒԿԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄՈՄԵՆՏ, տես Միջուկային մոմենտներ։
ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄ, հաստատուն մագնիսական դաշտում ռադիկալային քիմիական ռեակցիաների վերջնանյութերի մոլեկուլներում միջուկային զեեմանյան մակարդակների անհավասարակշռված բնակեցվածության երևույթ (տես Զեեմանի երևույթ)։ Մ․ ք․ բ․ դիտվում է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդով՝ սպեկտրներում արտահայտվում է որպես անոմալ մեծ կլանում (դրական Մ․ ք․ բ․) կամ ռադիոճառագայթում (բացասական Մ․ ք․ բ․)։ Մ․ ք․ բ․ առաջանում է ռադիկալային զույգերում, որոնցից ստացվող վերջնանյութերի գոյացման հավանականությունը կախված է ռադիկալների միջուկների սպինների փոխադարձ դիրքորոշումից։ Մ, ք․ բ․ օգտագործվում է քիմ․ ռեակցիաների փուլերը որոշելու համար։ Մ․ ք․ բ–ման հիման վրա զարգանում են մագնիսական իզոտոպների հարստացման և ռադիկալային ռեակցիաների վրա մագնիսական դաշտի ազդեցության ուսումնասիրման ուղղությունները։
ՄԻՋՕՐԵԱԿԱՆ աշխարհագրական, Երկրի մակերևույթի և Երկրի պտտման առանցքով ու մակերևույթի որևէ կետով տարած հարթության հատման գիծ։ Սկզբնական է համարվում այն Մ․, որից կատարվում է աշխարհագրական երկայնության հաշվարկը։ Միջազգային պրակտիկայում սկզբնական Մ․ է ընդունված Գրինվիչի միջօրեականը։
ՄԻՋՕՐԵԱԿԱՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ Երկրի, երկրամագնիսական դաշտի ուժագծի պրոյեկցիան Երկրի մակերևույթի վրա։ Մագնիսական բոլոր միջօրեականները, որոնք բարդ կորեր են, հատվում են Երկրի հս․ և հվ․ մագնիսական բևեռներում։ Մագնիսական միջօրեականի հարթություն է կոչվում այն ուղղաձիգ հարթությունը, որն անցնում է դիտորդով (սարքով) և պարունակում երկրամագնիսական դաշտի լարվածության վեկտորն այդ կետում։ Միջօրեականի հարթության (այդտեղ տեղադրվում է մագնիսական կողմնացույցի սլաքը) և աշխարհագրական միջօրեականի հարթության կազմած անկյունը Երկրի մակերևույթի տվյալ կետում կոչվում է մագնիսական հակում։ Երկրի մագնիսական միջօրեականի հետ մեկտեղ հաճախ դիտարկում են երկրամագնիսական միջօրեականը՝ Երկրի մակերևույթի դիտարկվող կետով և հս․ ու հվ․ երկրամագնիսական բևեռները միացնող ուղիղ գծով տարված հարթության և Երկրի մակերևույթի հատման գիծը։ Ի տարբերություն մագնիսական միջօրեականի, որը նկարագրում է Երկրի իրական մագնիսական դաշտը, երկրամագնիսական միջօրեականները նկարագրում են դրա առաջին մոտավորությունը՝ համասեռ մագնիսացած երկրագնդի դաշտը։ Տես նաև Երկրի մագնիսականություն։
ՄԻՋՕՐԵԱԿԱՆ ՇՐՋԱՆ, աստղագիտական գործիք՝ երկնային լուսատուների հասարակածային կոորդինատների և ժամանակի որոշման համար։ Ստեղծել է դանիացի աստղագետ Օ․ Ռյոմերը [O․ Romer (1644–1710)], XVII դ․ վերջին։ ժամանակակից Մ․ շ․ կազմված է աստղադիտակից, որը պտտվում է միջօրեականի հարթությունում՝ արևելք–արևմուտք ուղղված հորիզոնական առանցքի շուրջը (նկ․)։ Առանցքի վրա կա նաև բաժանումներով երկու շրջան, որոնց ցուցմունքը որոշվում է միկրոմետրի օգնությամբ։ Ինքնագիր սարքերը գրանցում են լուսատուի միջօրեականով անցնելու պահը (աստղային ժամանակ)։ Ուղղակի ծագումը որոշվում է, երբ լուսատուն հատում է օկուլյարի ուղղաձիգ գիծը (հորիզոնական շրջանի ցուցմունքով), իսկ հակումը որոշվում է՝ այդ պահին օկուլյարի հորիզոնական գիծն ուղղելով դեպի լուսատուն (ուղղաձիգ շրջանի ցուցմունքով)։
ՄԻՋՕՐԵԻ ԳԻԾ, տես Երկնոլորտ։
ՄԻՌՆԻ, գիտական գիտակայան (1956–1972) և սովետական անտարկտիկական արշավախմբի գլխավոր նյութատեխնիկական բազան մինչև 1971-ը։ Գտնվում է Դեյվիսի ծովի Պրավդա ափին, հվ․ լայնության 66°33՛ և արլ․ երկայնության 93°01՛–ի միջև, մայրցամաքային սառույցի և ծովի մակարդակից 35 մ բարձրության ժայռի վրա։ Հիմնադրվել է Միջազգային երկրաֆիզիկական տարվա կապակցությամբ։ Մ–ում կառուցվել են 20 հիմնական շենք, մագնիսական, սեյսմիկ և օդաբանական հատուկ տաղավարներ, երկրաֆիզիկական, երկրաբանական, սառցադաշտաբանական, աերոֆոտոգրաչափական, օդաբանական, ծանրաչափական և այլ լաբորատորիաներ, Մոսկվայի հետ ուղիղ կապ ունեցող ռադիոկայան։ Դիտակայանը «Մ․» է կոչվել ռուս․ «Միռնի» եռակայմ առագաստանավի անունով։
ՄԻՌՆԻ, ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 85 կմ հյուսիս–արևմուտք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ադղեներ։ Զբաղվում են անտառամշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, գրադարան։ Մ․ հիմնադրվել է 1950-ին։
ՄԻՍ, կարևորագույն սննդամթերք։ Արդյունաբերության մեջ Մ․ են կոչվում մորթած
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/606
Այս էջը սրբագրված չէ